Տիմոֆեյ Լվովիչ Բոյչուկ (Тимофей Львович Бойчук. սեպտեմբերի 27, 1896(1896-09-27), Romanivka, Bezirk Trembowla, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - հուլիսի 13, 1922(1922-07-13), Կիև, Ուկրաինական ԽՍՀ[1]), ուկրաինացի մոնումենտալիստ նկարիչ[2]։ Միխայլո Բոյչուկի կրտսեր եղբայրը, 20-րդ դարասկզբի ուկրաինական կերպարվեստում բոյչուկիզմի ուղղության վառ ներկայացուցիչներից մեկը[3]։

Տիմոֆեյ Բոյչուկ
Ծնվել էսեպտեմբերի 27, 1896(1896-09-27)
ԾննդավայրRomanivka, Bezirk Trembowla, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա
Վախճանվել էհուլիսի 13, 1922(1922-07-13) (25 տարեկան)
Մահվան վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ
Քաղաքացիություն Ցիսլեյտանիա,  ZUNR և  Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր, ժանրային նկարչություն և որմնանկար
 Tymofiy Boychuk Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել ու մեծացել է գյուղացու ընտանիքում։ 1914 թվականի գարնանը ավագ եղբայրը՝ Միխայլոն, նրան տարել է Կիև։ Մանկուց ունենալով նկարելու տաղանդ՝ Տիմոֆեյը օգնել է եղբորը, ով 1912 թվականից, Ռուսաստանի հնագիտական ընկերության հրավերով, ամեն ամառ իր ուսանողների հետ աշխատում էր Կոզելեց քաղաքի մոտ գտնվող Լեմեշի գյուղի Երեք Սրբերի եկեղեցու (18-րդ դար) նկարների վերականգնման վրա։

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին եղբայրները, համարվելով հակառակորդ Ավստրիայի քաղաքացիներ, աքսորվել են Ռուսական կայսրության հյուսիս-արևելք. սկզբում՝ Ուրալսկ, այնուհետև Արզամաս:։ Եվ միայն 1917 թվականի հեղափոխության սկզբին են ազատ արձակվել ու վերադարձել Ուկրաինա՝ Կիև։

1917 թվականին՝ Ուկրաինայի արվեստների ակադեմիայի ստեղծումից հետո, Միխայլո Բոյչուկն իր արվեստանոցում կազմակերպեց դպրոց, որտեղ ընդգրկված էր նաև իր կրտսեր եղբայրը։ Տիմոֆեյն իրեն գերազանց դրսևորեց մոնումենտալ և մոլբերտային նկարչության, դիմանկարչության մեջ։

Տ.Բոյչուկը մահացել է 26 տարեկանում[4]։ Այդ ժամանակ նա արդեն գեղանկարչության ճանաչված վարպետ էր, նկատելի ազդեցություն ուներ երիտասարդ նկարիչների վրա։

Նրա թողած գեղարվեստական ժառանգությունից հիշարժան են հատկապես Կիևի ակադեմիայում և օպերային թատրոնում պահպանված աշխատանքները, Լուցկյան զորանոցի որմնանկարները[nota 1] և պատվերով արած նկարները, մասնավորապես՝ Ուկրաինայի Կենտրոնական Ռադայի ժամանակների ռազմածովային նախարարության համար պատրաստած պատկերազարդ մեծ աղյուսակը, Լուկյանովկայի բանվորական թատրոնի վարագույրը, տարբեր թեմաներով քարոզչական պաստառներ և այլն։ Նրա որոշ աշխատանքներ պահվում են Կիևի Ուկրաինայի ազգային արվեստի թանգարանում և Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում[5]։

Ընտրված աշխատանքներ

խմբագրել

Բոյչուկի ստեղծագործությունները հիմնականում սյուժետային կոմպոզիցիաներ են, որոնցում պատկերված է գյուղական կյանքը.

  • «Տեսարան շուկայից».
  • «Փողոց գյուղաքաղաքում» (երկուսն էլ 1916 թ.),
  • «Ձիերը արոտավայրում» (1917),
  • «Տղանուև աղջիկը»,
  • «Կանայք այգում»
  • «Կարտոֆիլ են ցանում».
  • «Կոշիկի արտադրամասում».
  • «Խնձորի ծառի մոտ» (բոլորը - 1919-1921),
  • «Ինքնադիմանկար» (1920)
  • «Կերակրում են խոզերին»
  • «Խմոր են հունցում» և այլն։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Бойчук Тимофій (Тимко) Львович». Енциклопедія Сучасної України [Enciclopedia de la Ucrania moderna] (ուկրաիներեն). 2004. Վերցված է 6 de marzo de 2023-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն); Unknown parameter |apellidos= ignored (|last= suggested) (օգնություն); Unknown parameter |títulotrad= ignored (օգնություն)
  2. «Boichuk, Tymofii». Internet Encyclopedia of Ukraine (անգլերեն). 2007. Վերցված է 6 de marzo de 2023-ին. {{cite web}}: Unknown parameter |apellidos1= ignored (|last1= suggested) (օգնություն); Unknown parameter |editorial= ignored (օգնություն); Unknown parameter |nombre1= ignored (|first1= suggested) (օգնություն)
  3. «Boichuk, Mykhailo». Internet Encyclopedia of Ukraine (անգլերեն). 2005. Վերցված է 6 de marzo de 2023-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն); Unknown parameter |apellidos= ignored (|last= suggested) (օգնություն); Unknown parameter |editorial= ignored (օգնություն)
  4. «Тимофій (Тимко) Бойчук». Культура України (ուկրաիներեն). Վերցված է 6 de marzo de 2023-ին. {{cite web}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն); Unknown parameter |fechaarchivo= ignored (|archive-date= suggested) (օգնություն); Unknown parameter |títulotrad= ignored (օգնություն).
  5. (em ucraniano) Н. О. Саєнко Boychuk Tymofiy (Tymko) Lvovich [Encyclopédie de l'Ukraine moderne] 2004

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիմոֆեյ Բոյչուկ» հոդվածին։


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "nota", but no corresponding <references group="nota"/> tag was found