Պրոտոռենեսանս (от հին հունարեն՝ πρῶτος - «առաջին» և ֆր.՝ Renaissance - «վերածնունդ»), նախավերածնունդ, իտալական մշակույթի պատմության փուլ, որը շատ բանով հող է նախապատրաստել Վերածննդի արվեստի համար։

Ջոտտո - «Հուդայի համբույրը»

Տերմին խմբագրել

«Պրոտոռենեսանս» տերմինն առաջին անգամ կիրառել է շվեյցարական պատմաբան Յամիս Բուրքհարդը։ Պրոտոռենեսանսը վերելք է ապրել 13-14-րդ դարերում։ Պրոտոռենեսանաի արվեստին բնորոշ են դարձել իրականության զգայական-դիտողական արտացոլման միտումը, աշխարհիկ նախասկիզբը և անտիկ արվեստի նկատմամբ սուր հետաքրքրությունը։ Պրոտոռենեսանսի ճարտարապետները (Առնոլդո դի Կամբիո և ուրիշներ) գոթական ոճի ծավալներին հաղորդել են հավասարակշռվածություն և հանդարտություն։

Պատմություն խմբագրել

Պրոտոռենեսանսի քանդակագործությանը ներհատուկ են քանդակների զորեղությունը, ուշ անտիկ շրջանի արվեստի ազդեցությունը (Նիկոլո Պիզանո և ուրիշներ), գեղանկարիչները (հռոմեացի Կավալլինին և հատկապես ֆլորենտացի Ջոտտոն) ձգտել են ձևերի առանձնահատուկ շոշափելիության և նյութական համոզչության։

Համանման երևույթները (կերպարների զգայական ճշմարտանմանության ուժեղացում) նկատելի են նաև այդ շրջանի իտալերեն գրականությունում («դոլչե ստիլ նուովո» դպրոցի պոեզիան, Դանթե)։ Նախավերածննդյան միտումները ընկալել են Վաղ Վերածննդի արվեստագետները (Ֆ․ Բրունելեսկի, Դոնատելլո, Մազաչչո)։

Գրականություն խմբագրել

  • Алпатов М. В., «Итальянское искусство эпохи Данте и Джотто», М. — Л., 1939;
  • Лазарев В. Н., «Происхождение итальянского Возрождения», т. 1 — «Искусство Проторенессанса», М., 1956.
  • Статья "Проторенессанс" Արխիվացված 2013-06-15 Wayback Machine (Большая советская энциклопедия)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 448