Աբրամ Մանևիչ

ամերիկացի նկարիչ

Աբրամ Անշելովիչ Մանևիչ (բելառուս․՝ Абрам Аншэлавіч Маневіч, ուկրաիներեն՝ Абра́м Анше́лович Мане́вич, անգլ.՝ Abraham Manievich, նոյեմբերի 25, 1881(1881-11-25)[1], Մստիսլավլ, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 30, 1942(1942-06-30)[2][1], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), բելառուս, ուկրաինացի և ամերիկացի մոդեռնիստ նկարիչ, ծագումով հրեա[5][6][7][8]։

Աբրամ Մանևիչ
ԿեղծանունManievich, Abraham Anshelovich
Ծնվել էնոյեմբերի 25, 1881(1881-11-25)[1]
ԾննդավայրՄստիսլավլ, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունիսի 30, 1942(1942-06-30)[2][1] (60 տարեկան)
Մահվան վայրԲրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԱՄՆ
ԿրթությունԿիևի գեղարվեստի ուսումնարան և Մյունխենի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, արվեստագետ, գծանկարիչ և մանկավարժ
ՈւսուցիչՕտտո Զայտց[3]
Ներշնչվել էՊոլ Սեզան[4]
 Abraham Manievich Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել և մեծացել է Ռուսական կայսրության (ժամանակակից Բելառուս) Մոգիլևի գավառի Մստիսլավլ քաղաքում, որտեղ ապրել է մինչև 20 տարեկան պատրիարքական հրեական ընտանիքում։ Նա վաղ հասակից դրսևորել է նկարելու կարողություն և ծնողները նրան ուղարկել են նկարչի մոտ սովորելու[9][10]։ Այնուհետև նա գնացել է Կիև և ընդունվել է Կիևի արվեստի դպրոց, որտեղ միաժամանակ սովորել են Կազիմիր Մալևիչը և Բյալինիցկի-Բիրուլյան։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մյունխենի արվեստի ակադեմիա, որն ավարտել է 1907 թվականին։

Նա իր առաջին աշխատանքները՝ ներառյալ հայրենի քաղաքի բազմաթիվ տեսարանները, ստեղծել է մոդեռնիզմի Մյունխեն-Վիեննա շարժման ոճով։

1913 թվականին Փարիզի Դուրան Ռուել պատկերասրահում տեղի է ունեցել Մանևիչի գործերի շատ հաջող ցուցահանդես։ Դրանից հետո Մանևիչը փորձել է նկարել կուբիզմի ոճով, ինչը հանգեցրել է սեփական գեղարվեստական ոճի ստեղծմանը։

1919 թվականին Ուկրաինայում՝ Տրիպոլիում, սպանվել է նրա կոմերիտական ակտիվիստ որդին[11]։ 1922 թվականին նկարիչը կնոջ և դստեր հետ Մինսկից տեղափոխվել է Լոնդոն, այնուհետև ԱՄՆ, որտեղ ապրել է մինչև իր մահը։ Նա բավականին հայտնի է եղել ԱՄՆ-ում, որտեղ Մանևիչի ստեղծագործությունները հավանող մարդկանց թվում է եղել նաև Ալբերտ Էյնշտեյնը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 2,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  4. https://www.brooklynmuseum.org/opencollection/objects/23179#:~:text=Manievich%20was%20heavily%20influenced%20by,of%20the%20early%2020th%20century.
  5. «Русский пейзажист в Париже». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
  6. «Маневич Абрам Аншелович, 1888—1942». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
  7. «Спасибо за приём! Выставка «Американские художники из Российской империи» в Третьяковской галерее». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
  8. Культур-лига или ренессанс еврейской культуры на идиш.(չաշխատող հղում)
  9. «Маневич Абрам Аншелович». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
  10. «Маневич Абрам». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
  11. Маг і чародей фарб. (укр.) (Маг и чародей красок)

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբրամ Մանևիչ» հոդվածին։