Մյունխենի գեղարվեստի ակադեմիա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մյունխենի գեղարվեստի ակադեմիա (գերմ.՝ Akademie der Bildenden Künste München, ինչպես նաև Munich Academy), Գերմանիայի ամենահին և կարևոր ակադեմիաներից մեկը, որը գտնվում է Գերմանիայի Բավարիա նահանգի Մյունիխ քաղաքի Մաքսվորշտադ շրջանում։
Մյունխենի գեղարվեստի ակադեմիա | |
---|---|
![]() | |
Տեսակ | գեղարվեստի ակադեմիա և հասարակական համալսարան |
Հիմնադրված է | 1808 |
Անդամակցություն | Գերմանացի ռեկտորների կոնֆերանս[1] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մյունխեն[2] |
Կայք | adbk.de(գերմ.)(անգլ.) |
![]() ![]() Մյունխենի գեղարվեստի ակադեմիա, Գերմանիա | |
![]() |
Պատմություն խմբագրել
19-րդ դար խմբագրել
Գեղարվեստի ակադեմիան հիմնադրվել է 1808 թվականին Բավարիայի արքա Մաքսիմիլան I կողմից որպես Գեղարվեստի թագավորական ակադեմիա։
Մյունիխի դպրոցի ոճը խմբագրել
Մյունիխյան դպրոցը նկարիչների մի խումբ է, ովքեր աշխատել են Մյունիխում կամ վերապատրաստվել են ակադեմիայում 1850-1918 ժամանակահատվածում։ Նկարները բնութագրվում են նատուրալիստական ոճով ու մութ լուսաստվերով, առկա են բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտ, պատմական թեմաներով ստեղծագործություններ։
20-րդ դար խմբագրել
1946 թվականին Գեղարվեստի թագավորական ակադեմիան միավորվեց Արվեստների ու արհեստների դպրոցին և Կիրառական արվեստի դպրոցին։ 1953 թվականից կոչվում է Մյունխենի գեղարվեստի ակադեմիա։
Շենքը խմբագրել
1886 թվականին ավարտվեց Գոթֆրիդ Նյուրոթերի նախագծով 19-րդ դարի վերածննդի դասական ոճով կառուցված շենքը, որտեղ էլ տեղակայվեց ակադեմիան։
2005 թվականին Coop Himmelb(l)au ճարտարապետական ընկերությունը կառուցել է դեկոնստրուկտիվական ոճի կառույց որպես բուն շենքի հավելյալ մաս։
Արտաքին հղումներ խմբագրել
- Official Akademie der Bildenden Künste München website-(գերմաներեն)
- History of Akademie der Bildenden Künste München Archived 2005-04-10 at the Wayback Machine.-(գերմաներեն)
- Designbuild-network.com Building details of Academy-(անգլերեն)