Ալեքսանդր Մուրաշկո

ուկրաինացի նկարիչ

Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Մուշարկո (ուկրաիներեն՝ Олександр Олександрович Мурашко, 26 օգոստոսի, 1875, Կիև, Ռուսական կայսրություն –14 հունիսի, 1919, Կիև, Ուկրաինական ԽՍՀ[6], ԽՍՀՄ), ուկրաինացի[7][8] գեղանկարիչ, դիմանկարիչ, մանկավարժ և հասարակական գործիչ, Նիկոլայ Մուրաշկոյի զարմիկը։ Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության և Ռուս նկարիչների միության անդամ[9], Կիևի նկարիչների միության հիմնադիրներից մեկը, մասնակցել է Ուկրաինայի գեղարվեստի ակադեմիայի ստեղծմանը և իր կյանքի վերջին ամիսներին եղել է ռեկտորի պաշտոնակատարը[10]։

Ալեքսանդր Մուրաշկո
ուկրաիներեն՝ Олександр Мурашко
Ի ծնեռուս.՝ Александръ Крачковскій[1]
Ծնվել էօգոստոսի 26 (սեպտեմբերի 7), 1875[1]
ԾննդավայրԿիև, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էհունիսի 14, 1919(1919-06-14)[3][2][4][…] (43 տարեկան)
Մահվան վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ռուսական հանրապետություն և  Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, նկարչության ուսուցիչ, գծանկարիչ և մանկավարժ
Ժանրդիմապատկեր և գրաֆիկա
Թեմաներգեղանկարչություն[5] և social engagement?[5]
ԱշակերտներGrigorij Musatov?, Boris Pastoukhoff?, Epstein Marko Isayovich?, Q111794247? և Q112110573?
ԱմուսինMargareta Murashko?
 Oleksandr Murashko Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդր Մուրաշկոն ծնվել է 1875 թվականի օգոստոսի 26-ին Կիևում։ Սովորել է Կիևի նկարչական դպրոցում՝ Նիկոլայ Մուրաշկոյի մոտ։ 1900 թվականին ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան. սովորել է Իլյա Ռեպինի ու Անտոն Աժբեի մոտ։ 1913 թվականին Կիևում՝ Գինզբուրգի 12-հարկանի տան ձեղնահարկում, բացել է իր սեփական ստուդիան, որտեղից դուրս են եկել նշանակավոր նկարիչներ ու քանդակագործներ, ինչպիսիք են Նիսոն Շիֆրինը (1892-1961), Բորիս Արոնսոնը (1900-1980), Ալեքսանդր Տիշլերը (1898-1980), Սոլոմոն Նիկրիտինը (1898-1965), Մարկ Էպշտեյնը (1899-1949), Բարուխ Գոլդֆայնը, Իսսախար-Բեր Ռիբակը (1897-1935)։

Ապրել է Լուկյանովկայում՝ ոչ մեծ մասնավոր տանը։ Չնայած այն ժամանակ տիրող բռնություններին՝ չի վախեցել տնից դուրս գալ ուշ երեկոյան, քանի որ Կիևում նրան ճանաչում էին։ 1919 թվականի հունիսի մի գիշեր, երբ Ալեքսանդր Մուրաշկոն կնոջ հետ տուն էր վերադառնում, նրանց կանգնեցրել են երեք անձինք, կնոջը ստիպել են հեռանալ, իսկ նկարչին սպանել են՝ կրակելով նրա ծոծրակին[11]։

Արվեստ խմբագրել

 
Ուկրաինայի գեղարվեստի ակադեմիայի հիմնադիրների նրա բացման օրը՝ 1917 թվականի դեկտեմբերի 5-ին: Կանգնած են (ձախից աջ)՝ Գեորգի Նարբուտ, Վասիլի Կրիչևսկի, Միխայիլ Բոյչուկ, նստած են՝ Աբրամ Մանևիչ, Ա. Մուրաշկո, Ֆեոդոր Կրիչևսկի, Միխայիլ Գրուշևսկի (Կենտրոնական ռադայի ղեկավար), Իվան Ստաշենկո, Նիկոլայ Բուրաչեկ

Ըստ «Արվեստի համընդհանուր պատմության»՝ Ալեքսանդր Մուրաշկոն նշանակալի տեղ է զբաղեցրել 20-րդ դարի սկզբի ուկրաինական արվեստում։ Նրա դիպլոմային աշխատանքում՝ «Կոշապետի թաղումը» (ռուս.՝ «Похороны кошевого», 1900 թվական) նկարում, ներկայացված է դրամատիկական պատմական սյուժե, որ տոգորված է անսահման հարգանքով դեպի Զապորոժիեի կոզակների զինվորական սխրագործություններն ու ազգային ավանդույթները։

Ստեղծել է մի շարք դիմանկարներ, որոնցից առավել նշանակալի են՝ «Նկարիչ Ն. Ի. Մուրաշկո» (1907 թվական, Ուկրաինայի արվեստի ազգային թանգարան), «Նկարիչ Յան Ստանիսլավսկի» (1908 թվական, Ուկրաինայի արվեստի ազգային թանգարան), «Օ. Մ. Նեստերովայի դիմանկարը» (1909 թվական)։ Ժանրային նկարներում նա ճշմարտացի պատկերում է ուկրաինական ժողովրդի կենցաղը. դրանցու ներկայացված են և՛ կյանքի ուրախությունները («Կարուսել», 1908 թվական), և՛ ծանր մտախոհությունը կյանքի դժվարությունների մասին՝ «Գյուղական ընտանիք» (ռուս.՝ «Крестьянская семья», 1914 թվական, Ուկրաինայի արվեստի ազգային թանգարան), «Լուռ տառապանք» (ռուս.՝ «Тихое горе», 1914 թվական)[12]։

Ստեղծագործական ժառանգություն խմբագրել

Ալեքսանդր Մուրաշկոյի նկարները պահվում են՝

  • Ուկրաինայի արվեստի ազգային թանգարանում,
  • Դնեպրեպետրովսկի արվեստի թանգարանի հավաքածուներում,
  • Խարկովի արվեստի թանգարանի հավաքածուներում,
  • Օդեսայի արվեստի թանգարանի հավաքածուներում,
  • Լվովի Ազգային թանգարանում,
  • Զապորոժիեի մարզային պատկերասրահում,
  • Բաշկիրիայի պետական պատկերասրահում,
  • Ուկրաինական ու արտասահմանյան մասնավոր հավաքածուներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 parish register
  2. 2,0 2,1 2,2 Мурашко Александр Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. parish register
  4. RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. Мурашко Александр Александрович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. гл. ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  7. МУРАШКО Александр Александрович (1875-1919)//Большой энциклопедический словарь
  8. «Популярная художественная энциклопедия.» Под ред. Полевого В.М.; М.: Издательство "Советская энциклопедия", 1986
  9. Союз русских художников. Список членов
  10. Элеонора Блажко. КАРУСЕЛЬ... АЛЕКСАНДР МУРАШКО — ХУДОЖНИК ЦВЕТА Արխիվացված 2017-05-05 Wayback Machine//«Зеркало недели. Украина», 6 октября 2000
  11. «Александр Мурашко на сайте «Интересный Киев»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 12-ին.
  12. Е. Костина Искусство Украины, Белоруссии, Латвии, Эстонии, Литвы, Грузии, Армении , Азербайджана конца 19 —начала 20 века // Всеобщая история искусств / под. ред. Б. В. Веймана и Ю. Д. Колпинского. — Москва: Искусство, 1966. — Т. VI, книга 2. — С. 78. — 408 с. — 60 200 экз.

Գրականություն խմբագրել

  • «Эти десять лет большого, глубокого счастья...» ։ Спогади Маргарити Мурашко / Авт. ст. та ком. Дар’я Добріян; укл. Віталій Ткачук. — К. ։ ArtHuss, 2016. — 168 с. ։ іл.
  • Большая советская энциклопедия. — М.։ Советская энциклопедия. 1969—1978.
  • «Популярная художественная энциклопедия.» Под ред. Полевого В. М.; М.։ Издательство «Советская энциклопедия», 1986
  • (А. П. Шпаков), О. О. Мурашко. (Альбом репродукцiй). Кипв, 1959 (на укр. и рус. яз.).

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Մուրաշկո» հոդվածին։