Իվան Պադալկա

ուկրաինացի նկարիչ

Իվան Իվանովիչ Պադալկա (ուկրաիներեն՝ Іван Іванович Падалка, նոյեմբերի 15, 1894(1894-11-15) կամ հոկտեմբերի 27, 1894(1894-10-27)[1], Ժերնոկլևի, Դրաբովի շրջան, Ուկրաինա - հուլիսի 13, 1937(1937-07-13)[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), խորհրդային ուկրաինացի նկարիչ և գծանկարիչ։

Իվան Պադալկա
Ծնվել էնոյեմբերի 15, 1894(1894-11-15) կամ հոկտեմբերի 27, 1894(1894-10-27)[1]
ԾննդավայրԺերնոկլևի, Դրաբովի շրջան, Ուկրաինա
Վախճանվել էհուլիսի 13, 1937(1937-07-13)[1] (42 տարեկան)
Մահվան վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունուկրաինացի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն,  Ուկրաինական ԽՍՀ և  ԽՍՀՄ
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ
ԱշակերտներՎլադիմիր Ներուբենկո, Q12107437?, Պանտելեյմոն Նիկիֆորովիչ Մուսիենկո, Կե-Շա Ինոկենտի Պավլովիչ, Նիկոլայ Բազիլև, Q111317587?, Q111376763?, Q111909360?, Q115935109?, Q117820395? և Q123686553?
 Ivan Padalka Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է գյուղացու ընտանիքում։ Ավարտել է եկեղեցական ծխական և երկամյա դպրոցը։ 1910 թվականին ընդունվել է Միրգորոդի Գոգոլի անվան արվեստի և արդյունաբերական դպրոցը, որի կրթաթոշակը վճարել է տեղացի ազնվականներից մեկը։ 1912 թվականին հեռացվել է դպրոցից «աթեիզմի», դպրոցի ղեկավարության դեմ սովորողների բողոքի ակցիաներ կազմակերպելու և ուկրաիներեն լեզվով թռուցիկներ բաժանելու համար։ Վտարվելուց հետո աշխատանքի է անցել Պոլտավայի ազգագրական թանգարանի արվեստանոցում, որտեղ աշխատել է վեց ամիս՝ պատրաստելով ուկրաինական ավանդական գորգերի կրկնօրինակները։ 1913 թվականին ընդունվել է Կիևի գեղարվեստի դպրոց, որտեղ սովորել է Ի. Սելեզնևի մոտ, միևնույն ժամանակ սկսել է զբաղվել գծանկարչությամբ և մանկական գրքերի ձևավորմամբ։ 1917 թվականին՝ ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո, ընդունվել է Ուկրաինայի պետական արվեստի ակադեմիա, որտեղ սովորել է Միխայիլ Բոյչուկի և Վասիլ Կրիչևսկու մոտ, իսկ 1919 թվականից մասնակցել է Կիևի Լուցկի Կարմիր բանակի զորանոցների պատերի նկարազարդումների ստեղծմանը։

1920 թվականին՝ ակադեմիան ավարտելուց հետո, մինչև 1921 թվականը գեղանկարչություն է դասավանդել Միրգորոդի Արվեստի և կերամիկայի տեխնիկումում և ղեկավարել դրան կից գործող մանկական խաղալիքների պատրաստման արհեստանոցը։ 1921 թվականին տեղափոխվել է Մեժիգորսկի արվեստի և կերամիկայի տեխնիկում, որը գտնվում է Կիևի մոտ, որտեղ աշխատել է մինչև 1925 թվականը։ 1925 թվականին անդամագրվել է Ուկրաինական ԽՍՀ Հեղափոխական արվեստի ասոցիացիային և միևնույն ժամանակ դարձել Խարկովի արվեստի ինստիտուտի դասախոս, 1934 թվականին տեղափոխվել է դասավանդելու Կիևի արվեստի ինստիտուտում։ 1927 թվականից սկսել է մասնակցել Եվրոպայում կազմակերպվող տարբեր միջազգային արվեստի ցուցահանդեսների։ 1936 թվականի սեպտեմբերի 30-ին ձերբակալվել է «ազգայնական ֆորմալիզմի քարոզչության» մեղադրանքով և 1937 թվականին գնդակահարվել (ըստ որոշ տվյալների՝ դատապարտվել է մահապատժի ձերբակալությունից ուղիղ մեկ տարի անց[3], գնդակահարվել՝ 1938 թվականին)։ Հետմահու ռեաբիլիտացիայի է ենթարկվել 1958 թվականի փետրվարի 1-ին։

Ստեղծագործական ուղի խմբագրել

Պադալկայի ստեղծագործական ժառանգությունը ներկայացված է հեղափոխական թեմաներով մեծ քանակությամբ պաստառներով, մասնակցել է ագիտարշավների, ագիտգնացքների, հեղափոխական տոների հարդարանքների, ինչպես նաև մեծ թվով նկարազարդումների և գրքերի շապիկների ձևավորմանը՝ հիմնականում երեխաների համար։ Գեղանկարչությունը ներկայացված է բնապատկերներով, նատյուրմորտներով, դիմանկարներով, հեղափոխական թեմաներով նկարներով, կենցաղային տեսարաններով, աբստրակցիոն աշխատանքներով։ Նրա ամենահայտնի կտավներից են՝ «Կարմիր հեծելազորի հարձակումը», «Լուսանկարիչը գյուղում», «Կաթնագործները», «Սմբուկի բերքահավաքը», «Խնձորի բերքահավաքը», «Հանքագործների մրցույթներ», «Երկուսը», «Ուկրաինուհին», «Նատյուրմորտ», «Վալերիան Պոլիշչուկի դիմանկարը», «Կնոջ՝ Մարիա Պասկոյի դիմանկարը», «Ինքնադիմանկար»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. «Падалка Иван Иванович». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 5-ին.
  3. Падалка Иван Иванович

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Պադալկա» հոդվածին։