Միխայիլ Վոդյանոյ (ռուս.՝ Михаи́л Григо́рьевич Водяно́й, դեկտեմբերի 23, 1924(1924-12-23)[1], Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - սեպտեմբերի 11, 1987(1987-09-11) կամ սեպտեմբերի 13, 1987(1987-09-13)[2], Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), օպերետի խորհրդային դերասան, կինոդերասան և թատրոնի ռեժիսոր, երգիչ, կոնֆերանսիե։ ՈւԽՍՀ ժողովրդական արտիստ (1964), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1976)[3]։

Միխայիլ Վոդյանոյ
ուկր.՝ Михайло Григорович Водяной
Ծնվել էդեկտեմբերի 23, 1924(1924-12-23)[1]
ԾննդավայրԽարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էսեպտեմբերի 11, 1987(1987-09-11) (62 տարեկան) կամ սեպտեմբերի 13, 1987(1987-09-13)[2] (62 տարեկան)
Մահվան վայրՕդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան, թատերական ռեժիսոր, երգիչ և կոնֆերանսիե
Պարգևներ և մրցանակներ«Պատվո նշան» շքանշան ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ և Ուկրաինական ԽՍՀ վաստակավոր արտիստ

ԿենսագրությունԽմբագրել

Չնայած օդեսական հայտնի լեգենդներից մեկին, Վոդյանոյը բնիկ օդեսացի չէր։ Նա ծնվել է 1924 թվականի դեկտեմբերի 23-ին, Խարկովում։ Եղել է հրեա ընտանիքի երկրորդ երեխան[4][5][6]։ Ըստ մեկ այլ օդեսական լեգենդի, նրա իրական ազգանունը եղել է Վասերման[7], չնայած նրա ծնողների և ավագ եղբոր ազգանունը նույնպես Վոդյանոյ էր։ Հայրը մատակարարման պետ Գրիգորի Վոդյանոյն էր, մայրը տնային տնտեսուհի Աննա Լվովնա Վոդյանայան էր[8]։

1938 թվականին ընտանիքը տեղափոխվել է Կիսլովոդսկ, որտեղ Միխայիլը սովորել է դպրոցում և խաղացել է դպրոցի սիրողական թատերախմբում։ 1941 թվականին նա միանգամից ընդունվում է Լենինգրադի թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետի երկրորդ կուրս, որտեղ սովորում է մինչև 1943 թվականը։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ համալսարանը տարհանվել է Տոմսկ։ Ավագ եղբայրը` Ռոբերտը, ստացած վերքերից մահացել է 1943 թվականի նոյեմբերի 25-ին, զինվորական հոսպիտալում[9]։

1943-1945 թվականներին Միխայիլը Պյատիգորսկի երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան էր։ 1946 թվականից աշխատել է Լվովում, նախ` որպես Լվովի ֆիլհարմոնիայի էստրադային դերասան։ 1947-1953 թվականներին եղել է Լվովի երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան։ 1953 թվականին թատրոնի հետ տեղափոխվել է Օդեսա, որտեղ այն դարձել է Օդեսայի երաժշտական կոմեդիայի թատրոն։ 1953 թվականից եղել է Օդեսայի երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան[10], իսկ 1979-1983 թվականներին` միաժամանակ թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն։ Հանդես է եկել որպես ռեժիսոր։

1972 թվականից եղել է Ուկրաինայի թատերական միության Օդեսայի միջշրջանային ղեկավար խորհրդի նախագահ։ 1976 թվականին դարձել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում ստացած օպերետի առաջին դերասանը։ 1947 թվականից եղել է համամիութենական կոմունիստական կուսակցության անդամ[11]։ Միխայիլ Վոդյանովի եռանդի և հեղինակության շնորհիվ Օդեսայում կառուցվել է ժամանակակից թատրոնի շենք, որտեղ և տեղափոխվել է օպերետը։ Դերասանի նախաձեռնությամբ քաղաքում հայտնվել է Լեոնիդ Ուտյոսովի անվան փողոց[12]։

ԸնտանիքԽմբագրել

  • Կինը (1952 թվականից)-Մարգարիտա Իվանովնա Դյոմինա (1922-1999), օպերետի դերասանուհի, Ուկրաինական ԽՍՀ-ի ժողովրդական արտիստ (1974)։ Միասին ապրել են 35 տարի[6]։ Միասին առաջատար դերեր են կատարել ներկայացումներում, շրջել են համերգային ծրագրերով։
  • Եղբայրը-Ռոբերտ Վոդյանոյ, մանկավարժական համալսարանի շրջանավարտ է[13], Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Կարմիր աստղ շքանշանի շքանշանակիր[14]։

ՄահԽմբագրել

Մահացել է 1987 թվականի սեպտեմբերի 11-ին, 62 տարեկանում, սրտի կաթվածից։ Թաղված է Օդեսայի երկրորդ քրիստոնեական գերեզմանատանը։ Նրա այրու` Մ. Դյոմինայի, մասնակցությամբ դերասանի պատվին կանգնեցրել են անսովոր հուշարձան[11][15]։ Ըստ ուկրաինական ԽՍՀ վաստակավոր արտիստ, Օդեսայի երաժշտական կոմեդիայի պրիմա Լյուդմիլա Սատոսովայի հիշողությունների, «այդ կենսուրախ մարդու մահը իսկական ողբերգություն էր ամբողջ երկրի համար։ Բոլորը լացում էին, փոքրից մեծ․․․ Այրիացած Մարան դժվարությամբ էր դիմանում այդ կորստին, նա այլևս որևէ մեկը չուներ, նրանք Միշայի հետ երեխաներ չունեին»[16]։

Պարգևներ և կոչումներԽմբագրել

Դերեր ներկայացումներումԽմբագրել

Պյատիգորսկի երաժշտական կոմեդիայի թատրոնԽմբագրել

  • «Բորջիայի կապերը», Ս. Կրաուզե-կոմս ֆոն Պրինկվիլ
  • «Մարիոնի հարսանիքը», Վ. Բրոմե
  • «Բայադերա», Իմրե Կալման

Լվովի երաժշտական կոմեդիայի թատրոնԽմբագրել

  • «Ազատ քամի», (Իսահակ Դունևսկի)-Միկի
  • «Տասնմեկ անհայտներ» (Նիկիտա Բոգոսլովսկիյ)
  • «Սորոչինյան տոնավաճառ» (ըստ Նիկոլայ Գոգոլի)-Պոպովիչ
  • «Ուրախ այրին» (Ֆրանց Լեգար)-Նեգոշ
  • «Երազողները» (Կոնստանտին Լիստով)-Ակնոցավորը
  • «Դերասանուհու սերը» (Կ. Բենց)-Դատապաշտպան
  • «Ֆելդմարշալի աղջիկը» (Օսկար Ֆելցման)-Պավել І

Օդեսայի երաժշտական կոմեդիայի թատրոնԽմբագրել

  • «Իմ սիրտն այստեղ է» (Գ․ Գ․ Ցաբաձե)-Ագաբո
  • «Հարյուր չարք և մեկ աղջիկ» (Տիխոն Խրենիկով)-Ագաֆոն
  • «Իմ հիասքանչ տիկին» (Ֆրեդերիկ Լոու), Ալֆրեդ Դուլիտլ
  • «Չորսը Ժաննայի փողոցից» (Օսկար Սանդլեր)-Անդրեյ
  • «Սիլվա» (Իմրե Կալման)-Բոնի
  • «Ո՞ւմ են ժպտում աստղերը» (հեղ.` Բորիս Ալեքսանդրով, ըստ Ալեքսանդր Կոռնեյչուկի)-Գալուշկո
  • «Հայրենի եզերքում», (Վասիլի Սոլովյով-Սեդոյ)-Գարկուշա
  • «Օրիորդ Նիտուշ» (Ֆլորիմոն Էրվե)-Ֆլորիդոր
  • «Իմ խելագար եղբայրը» (Գ. Գ. Ցաբաձե)-Հարոլդ/Ջորջ
  • «Ազատ քամի» (Իսահակ Դունաևեսկի)-Գեորգ Ստեն
  • «Սիրելիներին վարդակակաչներ նվիրեք» (Օսկար Սանդլեր)-Զաժիգալկին
  • «Ուշացած սերենադ» (Վ․ Գ․ Իլյին)-Կոստյա Գուսյատնիկով
  • «Լուսաբացին» (Օսկար Սանդլեր)-Միշկա Յապոնչիկ
  • «Երեք գրոշանոց օպերա» (Բերտոլդ Բրեխտ և Կուրտ Վայլ)-Մեկի-Նոժ
  • «Սպիտակ գիշեր» (Տիխոն Խրեննիկով)-Նիկոլայ II
  • «Հարսանիք Մալինովկայում» (Բորիս Ալեքսանդրով)-Պոպանդոպուլու
  • «Մարդը Լամանչիից» (Մ․ Լի)-Սանչո Պանսա
  • «Քին» (Ալեքսանդր Դյումա)-Սողոմոն
  • «Չղջիկ», (Յոհան Շտրաուս)-Ֆալկ
  • «Ռուսական գաղտնիք» (Վլադիմիր Դմիտրիև)-Թագավոր
  • «Սպիտակ ակացիա» (Իսահակ Դունաևսկի)-Յաշկա Բուկսիր
  • «Ջութակահարը տանիքի վրա» (Ջերի Բոկ)-Տեվյե (վերջին դերը)
  • «Հարսանեկան ճանապարհորդություն» (Նիկիտա Բոգոսլովսկի)
  • «Մարիցա» (Իմրե Կալման)-Զուպան
  • «Կրկեսի արքայադուստրը» (Իմրե Կալման)-Թոնի

ՖիլմերԽմբագրել

  • 1957 - «Սպիտակ ակացիա», Յաշկա «Բուքսիր»
  • 1960 - «Ժառանգներ», Յուրա
  • 1965 - «Նավախումբը գնում է դեպի արևմուտք», Միշկա Յապոնչիկ
  • 1967 - «Հարսանիք Մալինովկայում»
  • 1967 - «Իմ խելագար եղբայրը», գլխավոր դեր
  • 1969 - «Հաճելի անակնկալ» (կարճամետրաժ), գլխավոր դեր
  • 1971 - «Քրեական հետախուզության տեսուչ», կեղծ դրամահատող Սոսին
  • 1973 - «Քրեական հետախուզության առօրյան», Սոսին
  • 1975 - «11 հույս», Սան Սանիչ
  • 1976 - «12 աթոռ», Պերսիցկի
  • 1979 - «Չափազանց վտանգավոր...», Արնոլդ
  • 1981 - «Վտանգավոր տարիք», Լիլիայի հայրը
  • 1983 - «Ազատ քամի», Գեորգ Ստեն

ՎոկալԽմբագրել

  • 1983 - «Ազատ քամի»
  • 1967 - «Հարսանիք Մալինովկայում»

Մասնակցությունը ֆիլմերումԽմբագրել

1983 - «Ես վերադարձնում եմ Ձեր դիմանկարը»

ՀիշատակԽմբագրել

  • Օդեսայի երաժշտական կոմեդիայի թատրոնը կրում է դերասանի անունը։
  • 2015 թվականի նոյեմբերի 20-ին Խարկովի քաղաքային խորհրդի նստաշրջանի ժամանակ վերանվանվել են քաղաքի բազմաթիվ փողոցներ և այլ օբյեկտներ, այդ թվում` քաղաքի փողոցներից Շչերբակովի անունը կրող փողոցը վերանվանվել է ի պատիվ Միխայիլ Վոդյանոյի։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Водяной Михаил Григорьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Internet Movie Database — 1990.
  3. Սովետական մեծ հանրագիտարան
  4. Михаил Водяной
  5. Интервью с племянницей артиста Людмилой Робертовной Водяной
  6. 6,0 6,1 Вавилова Е. Охота на короля Archived 2007-12-28 at the Wayback Machine. // 2000. — 27.12.2007. — № 51 (395) 21.(չաշխատող հղում)
  7. Александр Левит «У Михаила Водяного была заветная мечта сыграть еще три роли: Чаплина, Бендера и Тевье-молочника»
  8. Александр Левит «А вы, гражданин водяной, арестованы!»
  9. Память народа
  10. Որոշ տվյալներ վերցված են Միխայիլ Վոդյանոյի` 1979 հունիսի 25-ին գրված ինքնակենսագրությունից։ Ա. Լ. Գրաբովսկու «Михаил Водяной. Очерк жизни и творчества» գրքի ֆորզաց — Одесса: ТЭС, 2009. — 72 с. — ISBN 978-966-8145-93-3.
  11. 11,0 11,1 Михаил Григорьевич Водяной // Peoples.ru.
  12. Максименко В. «Ах оперетта, оперетта…» К 50-летию Одесского театра музыкальной комедии им. Михаила Водяного Archived 2009-01-06 at the Wayback Machine. // Одесса. — 1997. — № 3.
  13. Запись в Музее Холокоста «Яд-Вашем» (Иерусалим)
  14. Память народа: Роберт Григорьевич Водяной
  15. Могилы знаменитостей. Водяной Михаил Григорьевич (1924—1987).
  16. Народная артистка Украины Людмила САТОСОВА: «Меня хотели убрать, и кто-то стрелял в окно моей квартиры. Пуля задела ухо сына, игравшего на фортепиано» // Бульвар Гордона. — 30.12.2008. — № 52 (192).

Արտաքին հղումներԽմբագրել

ՀրապարակումներԽմբագրել

ՁայնագրություններԽմբագրել