Վասիլի Պավլովիչ Սոլովտով-Սեդոյ (ռուս.՝ Василий Павлович Соловьёв-Седой, իսկական ազգանունը՝ Սոլովյով, ապրիլի 12 (25), 1907, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 2, 1979(1979-12-02), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), Խորհրդային կոմպոզիտոր և հասարակական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1967), «Սոցիալիստական աշխատանքի հերոս» (1975

Վասիլի Սոլովյով-Սեդոյ
Բնօրինակ անունռուս.՝ Василий Соловьёв-Седой
Ծնվել էապրիլի 12 (25), 1907
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Երկիր ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 2, 1979(1979-12-02) (72 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանԼիտերատորսկիե մոստկի
Ժանրերերգ, օպերետ և բալետ
Մասնագիտությունկոմպոզիտոր, դաշնակահար, քաղաքական գործիչ և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի Մ. Մուսորգսկու անվան երաժշտական քոլեջ և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ Մեդալ «Լենինգրադի 250-ամյակի առթիվ»
2-րդ աստիճանի ստալինյան մրցանակ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և Լենինյան մրցանակ
 Vasily Solovyov-Sedoi Վիքիպահեստում

1936 թվականին ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան (Պ․ Ռյազանովի կոմպոզիցիայի դասարան)։ Սոլովտով-Սեդոյ սովետական երգի ականավոր վարպետներից է։ Նրա երգերն առանձնանում են ջերմ քնարականությամբ, որոնք գովերգում են սովետական մարդու հայրենասիրությունը, ռազմիկների մարտական բարեկամությունը, խաղաղության համար պայքարում ժողովուրդների համերաշխությունը։ Լայն ժողովրդականություն են վայելում Սոլովտով-Սսեդոյի «Մերձմոսկովյան երեկոներ», «Սոխակներ», «Նախիմովականների քայլերգը», «Եթե ողջ աշխարհի տղաները» և այլ երգեր։ Սոլովտով-Սսեդոյի բալետների («Տարաս Բուլբա», 1940 թվականին), օպերետների («Հավատարիմ բարեկամ», 1945 թվականին, «Ամենանվիրականը», 1952 թվականին, «Օլիմպիական աստղեր», 1962 թվականին), վոկալ շարքերի, դրամատիկ ներկայացումների և կինոնկարների երաժշտության հեղինակ է։ 1948-1964 թվականներին՝ ՌԽՖՍՀ կոմպոզիտորների միության Լենինգրադի բաժանմունքի նախագահ, 1957-1974 թվականներին՝ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղար։ 1960 թվականից՝ ՌԽՖՍՀ կոմպոզիտորների միության քարտուղար։ ԽՍՀՄ 3-5-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Լենինյան մրցանակ (1959 թվականին), ՄՍՀՄ պետական մրցանակ (1943 թվականին, 1947 թվականին)։ Պարգևատրվել է Լենինի 3 և Կարմիր աստղի շքանշաններով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Соловьёв-Седой Василий Павлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #122071964 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Սոլովյով-Սեդոյ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 492