Կոնֆերանսիե (ֆր.՝ conférencier — զեկուցող), էստրադային ներկայացում կամ համերգ վարող և համարների ընդմիջումներում ելույթ ունեցող արտիստ, համերգավար։ Կոնֆերանսիե պետք է օժտված լինի սրամտելու, հանկարծաբանելու՝ իմպրովիզացիայի, լսարանի հետ խոսելու տաղանդով։ Առաջին կոնֆերանսիեները հանդես են եկել XIX դ. 60-ական թվականներին Փարիզի կաֆեշանտաններում և կաբարեներում։ 19-րդ դարի վերջին 20-րդ դարասկզբին ելույթ են ունեցել վարիետե և մանրապատումների թատրոններում։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 586