Ալեքսանդր Կոռնեյչուկ
Ալեքսանդր Եվդոկիմովիչ Կոռնեյչուկ (ուկր.՝ Олександр Євдокимович Корнійчук, մայիսի 12 (25), 1905, Խրիստինովկա, Ումանի շրջան, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 14, 1972[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի խորհրդային դրամատուրգ և հասարակական գործիչ, ԽՍՀՄ ԳԱ (1943) և ՈւԽՍՀ ԳԱ (1939) ակադեմիկոս, Խորհրդային աշխատանքի հերոս (1967 թվական), Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ 1940 թվականից։
Ալեքսանդր Կոռնեյչուկ ուկր.՝ Олександр Євдокимович Корнійчук | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 12 (25), 1905 |
Ծննդավայր | Խրիստինովկա, Ումանի շրջան, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 14, 1972[1] (66 տարեկան) |
Վախճանի վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Մասնագիտություն | սցենարիստ, դիվանագետ, գրող, գրական քննադատ և քաղաքական գործիչ |
Լեզու | ուկրաիներեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Մ. Պ. Դրագոմանովի անվան ազգային մանկավարժական համալսարան |
Ստեղծագործական շրջան | 1928 - 1960 |
Ժանրեր | դրամա և կատակերգություն |
Գրական ուղղություններ | սոցիալիստական ռեալիզմ |
Գրական շարժումներ | սոցիալիստական ռեալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | «Նա մեծ էր» (1925), «Պլատոն Կրեչետ» (1934) և «Բոգդան խմելնիցկի» (1939) պիեսներ, |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն, Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | Լենինի 5 և 3 այլ շքանշաններ |
Ամուսին | Վանդա Վասիլևսկայա |
![]() |
ՍտեղծագործությունԽմբագրել
Առաջին պատմվածքը («Նա մեծ էր», 1925) նվիրված է Վլադիմիր Լենինին։ Լայն ճանաչում է գտել «Էսկադրայի խորտակումը» (համամիութենական մրցույթի 2-րդ մրցանակ, 1933, հրտ. 1934) պատմահեղափոխական դրաման։
«Ճշմարտություն» (1937) պիեսում, ուկրաինական դրամատուրգիայում առաջին անգամ, ստեղծել է Լենինի կերպարը։ Լավագույն գործերից են «Պլատոն Կրեչետ» (1934, հրտ. 1935) և «Բոգդան Խմելնիցկի» (1939) պիեսները, որոնց համար 1941 թվականին ստացել է ԽՍՀՄ պետական մրցանակ։
«Ուկրաինայի տափաստաններում» (1941, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1942) կատակերգությամբ Կոռնեյչուկը սկսեց մի նոր ժանրային-թեմատիկ գիծ, որը զարգացվեց «Եկեք Զվոնկովո» (1946), «Բռնչենու պուրակ» (1950, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951), «Դնեպրի վրա» (1960 թվական) կատակերգություններում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ») գործողությունների տարիներին (1941-1945) Կոռնեյչուկը հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, գրել է «Պարտիզանները Ուկրաինայի տափաստաններում» (1941), «Ռազմաճակատ» (1942, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1943), «Միստր Պերկինսի առաքելությունը բոլշևիկների երկիր» (1944) պիեսները։ Ետպատերազմյան տարիներին Կոռնեյչուկը գրեց արդիական հարցեր շոշափող դրամատիկական մի շարք գործեր՝ «Մակար Դուբրավա» (1948, ԽՄՀՄ պետական մրցանակ, 1949), «Թևեր» (1954, «Ինչու էին ժպտում աստղերը» (1957), «Օրագրի մի էջ» (1964), «Սրտի հիշողությունը» (1969, ՈւԽՍՀ Տ, Շևչենկոյի անվան պետական մրցանակ, 1971)։
Եղել է ՈւԽՍՀ գրողների միության նախագահ (1938-1941 և 1946-1953), ԽՄԿԿ ԿԿ (1952) և Ուկրաինայի կոմկուսի ԿԿ անդամ 1949, ԽՍՀՄ I-VIII գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր, ՈւԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ (1959), ՈւԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ (1953-1954), խաղաղության համաշխարհային խորհրդի և նրա բյուրոյի անդամ (1950 թվականից), խաղաղության համաշխարհային խորհրդի նախագահության անդամ (1959 թվականից)։
«Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» լենինյան միջազգային մրցանակի դափնեկիր (1960 թվական)։ Պարգևատրվել է Լենինի 5 և 3 այլ շքանշաններով։
ՊիեսներԽմբագրել
- «На грани» (1926)
- «Каменный остров» (1930)
- «Штурм» (1930)
- «Фиолетовая щука» (1932)
- «Гибель эскадры» (1933)
- «Платон Кречет» (1934)
- «Банкир» (1936)
- «Правда» (1937)
- «Богдан Хмельницкий» (1939)
- «В степях Украины» (1941) - Экранизация в 1952 году
- «Партизаны в степях Украины» (1942)
- «Фронт» (1942)
- «Миссия мистера Перкинса в страну большевиков» (1944)
- «Приезжайте в Звонковое» (1946)
- «Макар Дубрава» (1948)
- «Калиновая Роща» (1950)
- «Крылья» (1954)
- «Почему улыбались звёзды» (1957)
- «Над Днепром» (1960)
- «Страница дневника» (1964)
- «Расплата» (1965)
- «Мои друзья» (1967)
- «Память сердца» (1969)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 603)։ |