Մեզութ Օզիլ
Մեզութ Օզիլ[2] (գերմ.՝ Mesut Özil, թուրքերեն՝ Mesut Özil, հոկտեմբերի 15, 1988[3][4], Գելզենկիրխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[5]), թուրքական ծագմամբ գերմանացի ֆուտբոլիստ։ Արսենալի և Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ։
Անձնական տվյալներ | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Մեզութ Օզիլ | ||||||||||||||
Ազգությունը | քուրդ և Թուրքեր | ||||||||||||||
Քաղաքացիությունը | Գերմանիա և Թուրքիա | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 15, 1988 (35 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Գելսենկիրխեն, Գերմանիա բայց թուրքիայից է | ||||||||||||||
Հասակ | 180 սմ | ||||||||||||||
Քաշ | 76 կգ | ||||||||||||||
Դիրք | Կիսապաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Արսենալ | ||||||||||||||
Համար | 11 | ||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
Պարգևներ
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ֆուտբոլային կարիերա
խմբագրել2008 թվականին պայմանագիր է կնքել է գերմանական Վերդեր ակումբի հետ։ 2010 թվականի օգոստոսի 17-ին 35 միլիոն եվրոյով տեղափոխվել է Ռեալ Մադրիդ։ 2010 թվականին ազգային հավաքականի կազմում մասնակցել է աշխարհի առաջնությանը և գրավել 3-րդ մրցանակային տեղը։ Նրա ծնողները ծագումով Թուրքիայից են, որտեղից էլ հասկանալի է տաղանդավոր ֆուտբոլիստի անունը։ Դեռ փոքր տարիքից Մեզութը հետաքրքրվում էր ֆուտբոլով և պատանեկան հասակից սկսել է խաղալ Գելզենկիրխեն քաղաքի ակումբներում։ 2000 թվականին Օզիլը կնքում է իր առաջին պայմանագիրը «Ռոթ-Վեիս Էսսեն» ակումբի հետ, որտեղ անցկացնում է 5 տարի։
2005 թվականին Օզիլը տեղափոխվում է «Շալկե 04», որտեղ կարճ ժամանակում դառնում է խաղարկող ֆուտբոլիստ։ Սակայն հետագայում չնայած լավ խաղին նա քիչ է հայտնվում մեկնարկային կազմում և 2008 թվականի հունվարի 31-ին տեղափոխվում է Բրեմենի «Վերդեր» ավելի քան 4 միլիոն եվրոյով։
Գրեթե միանգամից նա դառնում է մեկնարկային կազմի ֆուտբոլիստ և խփում է 13 գնդակ։ 2007 թվականի սեպտեմբերին նրան հրավիրում են Գերմանիայի երիտասարդական հավաքական, իսկ 2009 թվականին մինչև 21 տարեկանների հետ դառնում է Եվրոպայի չեմպիոն։
2009 թվականի փետրվարի 5-ին Օզիլը հրավիրվում է Գերմանիայի ազգային հավաքական, որտեղ հենց փետրվարի 11-ին նշում է իր նորամուտը Նորվեգիայի հավաքականի դեմ խաղում։ Մեզութը ճանաչում ձեռք բերեց աշխարհի առաջնության ժամանակ։ Նա խաղաց հիմնականում մեկնարկային կազմում։ Գոլ խփեց Գանայի հավաքականի դեմ խաղի ժամանակ, իսկ ահա Արգենտինայի հավաքականի դեմ խաղում կատարեց հիանալի գոլային փոխանցում իր թիմակից Մյուլերին։ Իկարկե նրա ֆանտաստիկ խաղը և աննկարագրելի տաղանդը չէր կարող անտարբեր թողնել «Ռեալին»։ Ժոզե Մոուրինյոն թիմի մարզչի դերը ստանձնելուն պես ցանկացավ արտիստին տեսնել իր թիմում և նրա կամքը իրականացավ։ 2010 թվականի ամռանը Օզիլը տեղափոխվեց Արքակայական ակումբ մոտ 14 միլիոն եվրոյով։
Հենց սկզբից Օզիլը շահեց պահանջկոտ մարզչի վստահությունը և սկսեց խաղալ մեկնարկային կազմում։ 2013 թվականի օգոստոսին 42.5 միլիոն ֆունտով տեղափոխվեց Արսենալ։
Հավաքականի կազմում
խմբագրելԴեբյուտ
խմբագրել2007 թվականին Մեսութը հրավիրվել է մինչև 21 տարեկանների Գերմանիայի ֆուտբոլի հավաքական։ 2008 թվականին մասնակցել է Եվրո-2008-ի եզրափակիչ խաղին։ 2009 թվականի փետրվարի 5-ին կանչվել է Գերմանիայի հիմնական հավաքական։ 2009 թվականի փետրվարի 11-ին Օզիլը առաջին անգամ հանդես է եկել Գերմանիայի հավաքականում ընդդեմ Նորվեգիայի հավաքականի։ Խաղն ավարտվել է Նորվեգիայի հավաքականի հաղթանակով՝ 1:0:
2010 թվականի աշխարհի առաջնություն
խմբագրելԳերմանացիները սկսել են աշխարհի առաջնության եզրափակիչ մասը D խմբում։ Առաջին հանդիպումը Գերմանիայի հավաքականն անցկացրել է Ավստրալիայի հավաքականի դեմ։ Օզիլը խաղին մասնակցել է առաջին րոպեից։ 12-րդ րոպեին ստացել է խաղի առաջին դեղին քարտը։ Դաշտում անցկացրել է 74 րոպե, այնուհետև նրան փոխարինել է Մարիո Գոմեսը։ Այդ ժամանակ գերմանացիները հաղթում էին 4:0 հաշվով (խաղն ավարտվել է այդ նույն հաշվով)։ Հաջորդ խաղում Գերմանիան պարտություն է կրել Սերբիայի հավաքականից՝ 1:0 հաշվով։ Գերմանացիները 37-րդ րոպեին խաղում էին 10 հոգով, քանի որ Միրոսլավ Կլոզեն առաջին խաղակեսում ստացել էր 2 դեղին քարտ։ Օզիլն այս խաղում անցկացրել է 70 րոպե։ D խմբի հաջորդ խաղում Գերմանիաի հավաքականը հանդիպել է Գանայի ազգային հավաքականի հետ։ Առաջին խաղակեսն ավարտվել է 0:0 հաշվով։ Օզիլը կրկին դուրս է եկել խաղադաշտ առաջին րոպեին և 60-րդ րոպեին խփել է խաղի միակ գոլը։ Աշխարհի առաջնության 1/8 փուլ Գերմանիայի հավաքականն անցել է Անգլիայի հավաքականի հետ։ Օզիլը խաղադաշտ է դուրս եկել առաջին րոպեին, խաղին մասնակցել է 85 րոպե։ Գերմանացիները հաղթել են 4:1 հաշվով։ Քառորդ եզրափակիչ են անցել Գերմանիայի և Արգենտինայի հավաքականները։ Օզիլը կրկին դուրս է եկել խաղադաշտ առաջին րոպեին։ Նա անցկացրել է 90 րոպե և միայն ավելացրած ժամանակում է փոխարինվել։ Խաղն ավարտվել է Գերմանիայի հավաքականի հաղթանակով՝ 4:0: Կիսաեզրափակչում գերմանացիները հանդիպել են իսպանացիների հետ։ Այդ հանդիպմանը Օզիլը խաղացել է 90 րոպե։ Առաջին խաղակեսն ավարտվել է 0:0 հաշվով։ Երկրորդ խաղակեսում Պույոլը 73-րդ րոպեին խփել է միակ գոլը՝ հաղթանակ բերելով Իսպանիայի հավաքականին հաղթանակը։ Գերմանացիներին երրորդ տեղի համար սպասվում էր խաղ Ուրուգվայի հավաքականի դեմ։ Օզիլը դուրս է եկել խաղադաշտ խաղի մեկնարկից։ 19-րդ րոպեին Թոմաս Մյուլերը բացել է խաղի հաշիվը, սակայն 9 րոպե անց Էդինսոն Կավանին հավասարեցրել է խաղի հաշիվը։ Առաջին խաղակեսն ավարտվել է 1:1 հաշվով։ Երկրորդ խաղակեսի 51-րդ րոպեին Դիեգո Ֆորլանը առաջ է մղել Ուրուգվայի հավաքականին։ Գերմանացիները ուղղել են դա 5 րոպե անց։ Գոլը խփեց Յանսենը։ Գերմանիայի հավաքականի հաղթական գոլը խփել է Սամի Խեդիրան։ Այս աշխարհի առաջնությանը Օզիլը խփել է մեկ գոլ և դարձել երեք գոլային փոխանցման հեղինակ, որոնք առաջադրվել են Աշխարհի առաջնության «Ոսկե գնդակ»-ին։
Կարիերայի վիճակագրություն
խմբագրելԱկումբ
խմբագրելԱկումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ[lower-alpha 1] | Լիգայի գավաթ[lower-alpha 2] | Եվրոպա | Այլ[lower-alpha 3] | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիա | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Շալկե 04 | 2006–07 | Բունդեսլիգա | 19 | 0 | 1 | 0 | 2 | 0 | 1[lower-alpha 4] | 0 | — | 23 | 0 | |
2007–08 | 11 | 0 | 1 | 1 | 0 | 0 | 4[lower-alpha 5] | 0 | — | 16 | 1 | |||
Ընդամենը | 30 | 0 | 2 | 1 | 2 | 0 | 5 | 0 | — | 39 | 1 | |||
Վերդեր Բրեմեն | 2007–08 | Բունդեսլիգա | 12 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 2[lower-alpha 4] | 0 | — | 14 | 1 | |
2008-09 | 28 | 3 | 5 | 2 | — | 14[lower-alpha 5][lower-alpha 4] | 0 | — | 47 | 5 | ||||
2009–10 | 31 | 9 | 5 | 0 | — | 8[lower-alpha 6] | 0 | — | 44 | 11 | ||||
2010–11 | 0 | 0 | 1 | 0 | — | 0 | 0 | — | 1 | 0 | ||||
Ընդամենը | 71 | 13 | 11 | 2 | 0 | 0 | 24 | 2 | — | 106 | 17 | |||
Ռեալ Մադրիդ | 2010–11 | Լա Լիգա | 36 | 6 | 6 | 3 | — | 11[lower-alpha 5] | 1 | — | 53 | 10 | ||
2011–12 | 35 | 4 | 5 | 0 | — | 10[lower-alpha 5] | 2 | 2 | 1 | 52 | 7 | |||
2012–13 | 32 | 9 | 8 | 0 | — | 10[lower-alpha 5] | 1 | 2 | 0 | 52 | 10 | |||
2013–14 | 2 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | — | 2 | 0 | ||||
Ընդամենը | 105 | 19 | 19 | 3 | — | 31 | 4 | 4 | 1 | 159 | 27 | |||
Արսենալ | 2013–2014 | Պրեմիեր Լիգա | 26 | 5 | 5 | 1 | 1 | 0 | 8[lower-alpha 5] | 1 | — | 40 | 7 | |
Ընդհանուր | 26 | 5 | 5 | 1 | 1 | 0 | 8 | 1 | — | 40 | 7 | |||
Ընդհանուր կարիերայում | 232 | 37 | 37 | 7 | 3 | 0 | 68 | 7 | 4 | 1 | 344 | 52 |
Միջազգային գոլեր
խմբագրելՏիտղոսներ
խմբագրելԱկումբային
խմբագրել- Վերդեր Բրեմեն
- Ռեալ Մադրիդ
- Արսենալ
- Անգլիայի Գավաթ։ 2013–14
Ազգային
խմբագրել- Գերմանիա
Անձնական
խմբագրել- 2009 ՈՒԵՖԱ եվրոպայի առաջնություն Մ-21 եզրափակիչ – Խաղի լավագույն խաղացող.
- 2010 ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն – Ամենաշատ գոլային փոխանցումներ (3, կիսում է տեղը Թոմաս Մյուլեր, Բաստիան Շվայնշտայգեր, Կակա և Դիրկ Կայտ)
- ՈՒԵՖԱ Եվրո 2012 – Խաղի լավագույն խաղացող։ Գերմանիա vs Պորտուգալիա, Գերմանիա vs Հունաստան
- ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնության լավագույն թիմ։ 2012
- ՈՒԵՖԱ Տարվա լավագույն թիմ։ 2012, 2013
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.hurriyet.com.tr/yazarlar/ayse-arman/almanya-icin-oynuyorum-turkiyeyi-kalbimde-tasiyorum-40744983
- ↑ Mesut Özil: Как произносится Mesut Özil, язык: Немецкий, Турецкий — Forvo. Согласно правилам как турецкой, так и немецкой практической транскрипции, l в таких случаях передаётся как ль. В имени и в фамилии немцы ставят ударение на первый слог, турки — на последний.
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 5,0 5,1 Deutsche Nationalbibliothek Record #1025281462 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Includes Բունդեսլիգա, Կոպա դել Ռեյ, and Անգլիայի Գավաթ matches.
- ↑ Includes Գերմանիայի լիգայի գավաթ and Ֆուտբոլային լիգայի գավաթ matches.
- ↑ Includes Սուպերկոպա դե Իսպանիա matches.
- ↑ 4,0 4,1 4,2 Appearances in ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Appearances in ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա
- ↑ Appearances in ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք (գերմ.)
- Կարիերիայի վիճակագրությունը Fussballdaten.de կայքում (գերմ.)
- Ֆուտբոլիստը «Արսենալի» պաշտոնական կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեզութ Օզիլ» հոդվածին։ |