Ալժիրի ֆուտբոլի ազգային հավաքական

Ալժիրի ֆուտբոլի ազգային հավաքականը ներկայացնում է Ալժիրը ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Կառավարվում է Ալժիրի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։ Մականունն է «Կանաչներ»։ Հավաքականը իր տնային խաղերն անցկացնում է Մուստաֆա Տչակեր մարզադաշտում[1]։

Ալժիր Ալժիրի ֆուտբոլի ազգային հավաքական
Մականուն

الخُضر (Կանաչները)
الأفناك (Փենիկներ)

محاربي الصحراء (Անապատի ռազմիկներ)
ՄիությունԱՖՖ
ԿոնֆեդերացիաԿԱՖ (Աֆրիկա)
Գլխավոր մարզիչԼուկաս Ալկարազ
Թիմի ավագՌաիս Մ'Բոլի
Ամենաշատ խաղերԼախդար Բելումի (100)
ՌմբարկուԱբդելհաֆիդ Տասֆաուտ (34)
Հիմնական մարզադաշտ«Մուստաֆա Տչակեր»
ՖԻՖԱ կոդALG
ՖԻՖԱ դասակարգում53
Ամենաբարձր դիրք15 (հոկտեմբեր 2014)
Ամենացածր դիրք103 (հունիս 2008)
ԷԼՕ դասակարգում58
Ամենաբարձր դիրք8 (դեկտեմբեր 1981)
Ամենացածր դիրք59 (հուլիս 2008)
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Առաջին հանդիպում
Բուլղարիա Բուլղարիա 1 – 2 Ալժիր Ալժիր
(Սոֆիա, Բուլղարիա; հունվարի 6, 1963)
Ամենախոշոր հաղթանակ
Ալժիր Ալժիր 15 – 2 Հարավային Եմեն Հարավային Եմեն
(Տրիպոլի, Լիբիա; օգոստոսի 17, 1973)
Ամենախոշոր պարտություն
Հունգարիա Հունգարիա 9 – 1 Ալժիր Ալժիր
(Բուդապեշտ, Հունգարիա; օգոստոսի 16, 1967)
Աշխարհի առաջնություն
Մասնակցություն4 (Առաջինը՝ 1982)
Ամենալավ արդյունք1/8 եզրափակիչ, 2014
Աֆրիկայի ազգերի գավաթ
Մասնակցություն17 (Առաջինը՝ 1968)
Ամենալավ արդյունքՀաղթող, 1990
Կայքfaf.dz/category/equipe-nationale-a/
 Algeria national association football team Վիքիպահեստում

Ալժիրի հավաքականը 4 անգամ մասնակցել է Աշխարհի առաջնությանը։ Ամենալավ արդյունքը ցուցաբերել է 2014 թվականին Բրազիլիայում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ, երբ Ալժիրը հաղթահարեց խմբային փուլի արգելքը, սակայն դուրս մնաց 1/8 եզրափակչում։ Նաև 17 անգամ մասնակցել է Աֆրիկայի ազգերի գավաթին և 1990 թվականին հաղթել գավաթում։

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 53-րդ հորիզոնականը՝ 2017 թվականի հունիսի 1-ի դրությամբ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Algeria - Club's profile | Transfermarkt» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
  2. FIFA.com. «The FIFA/Coca-Cola World Ranking - Ranking Table - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել