Ողջույն խմբագրել

     Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, Kar881am  
  Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

 
ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
 Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
 
 

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք {{Օգնեք ինձ}} և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ ∑ίγμα (քնն.) 16:15, 19 Մայիսի 2021 (UTC)Պատասխանել

    Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
  Ինչպե՞ս գրել հայերեն
  Խմբագրման ուղեցույց
  Խուսափե՛ք տարածված սխալներից
  Վիքիպեդիայի մասին
  Հեղինակային իրավունքներ
  Գլոսարիում
  Հինգ սյուներ

Անաղբյուր հոդված. «Արշակունիների_թագավորության_պետական_կարգ» խմբագրել

 

Հարգելի Kar881am, Ձեր ստեղծած «Արշակունիների_թագավորության_պետական_կարգ» հոդվածում նշված չեն դրանում ներկայացված տեղեկությունները հաստատող վստահելի աղբյուրները։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածում առկա տեղեկությունները հաստատող վստահելի, հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը պետք է հեռացվի համաձայն Վիքիպեդիայի կանոնների։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --ԲեքոՔննարկում 15:57, 7 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

Հոդվածի բարելավում և կաղապար քննարկման էջում խմբագրել

Հարգելի մասնակից, հոդվածում հղում ավելացնելը կամ մի քանի բառի ավելացումը հոդվածի բարելավում չէ, խնդրում եմ հոդվածների քննարկման էջերում համապատասխան կաղապարն ավելացնել միան հոդվածն էապես բարելավելուց հետո։--Voskanyan (քննարկում) 17:46, 10 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

Հարգելի մասնակից, խնդրում եմ նշել, թե քանի՞ բառի ավելացումն կամ ուղղումն է համարվում բարելավվում, ի՞նչ է նշանակում "բարելավում", և խնդրում եմ անպայման հիմնավորել Ձեր կողմից ասված պատասխանները հավաստի աղբյուրներով. Շնորհակալություն: Kar881am (քննարկում) 02:33, 11 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

Բարելավում համարվում է բարելավումը, հոդվածը որակապես ավելի լավը դարձնելը, ոչ թե երկու բառի ավելացումը, որը էական դրական ազդեցություն չունի հոդվածի որակի վրա։ Բառերի ստույգ չափն իմանալու համար կարող եք դիմել տվյալ վիքիարշավի կազմակերպած մասնակցին, որպես հավաստի աղբյուր կարելի է նայել բառարանը և ստուգել բարելավում բառի բացատրությունը, բայց սովորաբար տվյալ արտահայտությունն օգտագործվում է հոդվածներում նշված նյութի վերաբերյալ, իսկ քննարկումներում սովորաբար պահանջում են նշել համապատասխան կանոնը։--Voskanyan (քննարկում) 04:07, 11 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

Եթե հոդվածի մեջ կա ցանկ և ցանկի մեջ ավելացվում է համապատասխան հոդվածների մասին նոր ինֆորմացիա , դա 2 բառ չէ, ինչ վերաբերվում է (բարելավում) հետևյալ բառի իմաստին, ես շատ լավ գիտեմ, թե բառարանից, թե ընդանրապես, այ Ձեր պարագայում կարծում եմ Ձեր նշած բառարանի կարիքը արդիական է: Kar881am (քննարկում) 05:13, 11 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

Զգուշացում խմբագրել

Հարգելի մասնակից, Վիքիպեդիայում խմբագիրները պարտավոր են հարգել միմյանց և հնարավորինս չեզոք վերաբերմունքով ընդունեն ցանկացած խմբագրի գրածը: Եթե համաձայն չեք գրվածի հետ, կարող եք դիմել այլ խմբագիրների կամ ադմինների, ես ուղղակի փորձեցի զգուշացնել, որ նման խմբագրումները Վիքիպեդիայում բարելավում չեն: Բարելավում համարվում է հոդվածում եղած տեքստին ծավալով գերազանցող և դրա որակը էապես բարելավող խմբագրումները: Իսկ մի հղման կամ մի տողի ավելացումը կոչում է խմբագրում, դրա համար հատուկ կաղապարներ չենք ավելացնում:--Voskanyan (քննարկում) 05:38, 11 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

Հարգելի մասնակից, անհարգելու հարց չկա, այստեղ կա թյուրըմբռնում Ձեր կողմից և սխալ դիտողություն անելու խնդիր, հոդվածը կամ հոդվածները որի մասին խոսք է գնում դրանց վերնագիրը արդեն, իսկ ասում են հետևյալ հոդվածի բովանդակության մասին , օրինակ՝ X մարզի եկեղեցիների ցանկ, այսինքն հետևյալ հոդվածում , բարելավելը դա նշանակուկ է, որ այդ ցանկում ավելացնել նոր եկեղեցիներ, իսկ, եթե հոդվածը լիեր ոչ նմանատիպ, կարծում եմ Ձեր դիտողությունը տեղին կլիներ, իսկ, եթե Դու դիտողություն եք անում զուտ ակտիվություն ցուցաբերելու առումով դա այլ բան է: Հույսով եմ հասկանալի էր. Kar881am (քննարկում) 06:10, 11 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել
Հարգելի՛ Kar881am, վերանայեք Ձեր պահվածքը Վիքիպեդիայում։ Երբ Ձեզ դիտողություն են անում, մանավանդ փորձառու մասնակիցները, ապա դա զուտ Ձեզ օգնելու և Հայերեն Վիքիպեդիան պատշաճ մակարդակում պահելու նպատակով է, իսկ դուք մասնակցին անհիմն և ոչ կոռեկտ մեղադրում եք, թե դա անում է ակտիվություն ցուցաբերելու համար։ Սա զգուշացում է, և հետագա նման պահվածքի դեպքում կարգելափակվեք որոշ ժամանակով։--ԲեքոՔննարկում 04:18, 14 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

Հարգելի՛ -Բեքո կարդալով Ձեր կողմից հետևյալը, արդեն իսկ կոռեկտության սահմանները անցնում եք , ինչ է նշանակում ""վերանայեք Ձեր պահվածքը"", կամ ""Սա զգուշացում է, և հետագա նման պահվածքի դեպքում կարգելափակվեք որոշ ժամանակով"", սա նման է փողոցաին զրույցի, եթե նման ոճ ենք ընտրել խնդիր չկա, իսկ ինչ վերաբերվում է նրան թե ես ինչ եմ պատասխանել օգտատեր Voskanyan-ին, փորձեք գտնել մեկ այլ ավելի և ավելի գիտակ մասնագետի այս ոլորտում ու այս հարցը պարզել նրա հետ, և վերջում, եթե տիրապետում եք ""արգելափակման" գործիքակազմի հնարավորություններին չարժ է պատե կամ անպատե դրանով սպառնալ, քանի որ նման ոճը կարող է բերել նրան որ դուք արգելափակման ենթարկվեք։ Իսկ իմ գործողությունների մեջ մինչև օրս բացի դրականից Հայկական Վիքիպեդիայում ոչինչ չի արվել։ Kar881am (քննարկում) 07:12, 14 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

Հարգելի՛ Kar881am, ի՞նչ փողոցային զրույց, ի՞նչի մասին եք խոսում։ Ինչքան հասկացա, դուք ինձ մեղադրում եք կոռեկտության սահմանները խախտելու մե՞ջ։--ԲեքոՔննարկում 16:22, 16 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

Հարգելի՛ Բեքո, անկեղծ ասած անիմաստ եմ գտնում նման ֆորմատով էս (բազառը) շարունակել, եթե կան ավելի լուրջ ու քննարկելի հարցեր այս կամ մեկ այլ ֆորմատով, խնդիր չկա: Իմ նպատակը wiki-ում այն է, որ զարգացնենք Հայկական Վիկին: Իսկ հիմա կարծում եմ ավելի արդյունավետ կլինի աշխատենք, քանի որ wiki-ում ենք: Իսկ, եթե իմ գործողությունների մեջ կա (հանցակազմ) wiki-ի շրջանակներում, և հիմնավոր պատճառներ արգելափակման համար, կարող եք հանգիստ արգելափակել: Իսկ, եթե չկա, և ընդամենը սխալ դիտողությանը արժանի պատասխան եմ տվել դա այլ բան է: Միշտ էլ նույն եմ անելու, եթե անհիմն դիտողություն անեն: Kar881am (քննարկում) 16:43, 16 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

Ես հարց էի տվել, չպատասխանեցիք,այլ մասնակցի հարցը բազար անվանելը տարօրինակ է։ Ինչևէ, լավ եղեք, բարի խմբագրումներ։--ԲեքոՔննարկում 16:51, 16 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

Մեծատառ խմբագրել

Հարգելի Kar881am, խնդրում եմ պահպանել հայերենի և Վիքիպեդիայի կանոնները՝ հոդվածի անունում գրեք փոքրատառ եկեղեցի, խաչքար ևն և մի մորացեք գրել լրիվ անունը, օրինակ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անձ է. իսկ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի շենք է։ բարի մաղթանկներով - Kareyac (քննարկում) 04:05, 14 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

շնորհակալ եմ Kar881am (քննարկում) 07:11, 14 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

Չաշխատող արտաքին հղում խմբագրել

Հարգելի՛ Kar881am, Հայկական ազատագրական խմբակներ հոդվածի միակ հղումը չի աշխատում։ --ԲեքոՔննարկում 16:27, 16 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

Շնորակալություն, արդեն կարգավորել եմ ! Kar881am (քննարկում) 16:43, 16 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

Ջնջման է ներկայացվել «Հայկական_ազատագրական_խմբակներ» էջը խմբագրել

 
Հարգելի՛ Kar881am, Ձեր ստեղծած կամ խմբագրած «Հայկական_ազատագրական_խմբակներ» էջը ներկայացված է ջնջման։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ հեղինակային իրավունքների հավանական խախտում։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև կարող եք հայտնել ձեր կարծիքը կամ առարկությունները ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջում, եթե բավարարում եք քննարկման մասնակցության կանոնակարգի պահանջներին։ Մյուս դեպքերում Ձեր ձայնը կունենա խորհրդատվական նշանակություն: Օգնության համար տե՛ս նաև «Ինչու է ջնջվել իմ հոդվածը» էջը։--Voskanyan (քննարկում) 16:53, 16 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

Շնորակալություն, արդեն կարգավորել եմ ! :) Kar881am (քննարկում) 18:30, 16 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

Անաղբյուր հոդված. «Ղարաչինար_(գյուղատեղի)» խմբագրել

 

Հարգելի Kar881am, Ձեր ստեղծած «Ղարաչինար_(գյուղատեղի)» հոդվածում նշված չեն դրանում ներկայացված տեղեկությունները հաստատող վստահելի աղբյուրները։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածում առկա տեղեկությունները հաստատող վստահելի, հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը պետք է հեռացվի համաձայն Վիքիպեդիայի կանոնների։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --Voskanyan (քննարկում) 16:56, 16 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

Շնորակալություն, արդեն կարգավորել եմ ! Kar881am (քննարկում) 18:29, 16 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

Ջնջման է ներկայացվել «Ագարակ_(Վնսար)» էջը խմբագրել

 
Հարգելի՛ Kar881am, Ձեր ստեղծած կամ խմբագրած «Ագարակ_(Վնսար)» էջը ներկայացված է ջնջման։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ հեղինակային իրավունքների հավանական խախտում։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև կարող եք հայտնել ձեր կարծիքը կամ առարկությունները ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջում, եթե բավարարում եք քննարկման մասնակցության կանոնակարգի պահանջներին։ Մյուս դեպքերում Ձեր ձայնը կունենա խորհրդատվական նշանակություն: Օգնության համար տե՛ս նաև «Ինչու է ջնջվել իմ հոդվածը» էջը։--Voskanyan (քննարկում) 16:58, 16 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

Շնորակալություն, արդեն կարգավորել եմ ! Kar881am (քննարկում) 06:16, 17 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

Ոչ ազատ պատկերների օգտագործման պայմաններ խմբագրել

Հարգելի՛ Kar881am, Հայերեն Վիքիպեդիայում ոչ ազատ պատկերների վերբեռնման պայմաններն են, կարծում եմ պետք կգան։

Ոչ ազատ պատկերները բեռնել կարելի է միայն, եթե դրանք համապատասխանում են ստորև բերված բոլոր պահանջներին։

  1. Ազատ նյութը առկա չէ։ Ոչ ազատ պատկերը կարող է օգտագործվել միայն այն ժամանակ, երբ (ա) ազատ պատկեր կամ դրան փոխարինող այլ պատկեր չկա, (բ) չի կարող հայտնվել մոտ ժամանակում, (գ) անհնար է այլևս լուսանկարել այդ առարկան կամ մարդուն։
  2. Ունի կարևոր նշանակություն հոդվածի համար։ Ոչ ազատ նյութի օգտագործումը պետք է կարևոր կրթական և տեղեկատվական նշանակություն ունենա։ Նկարը բեռնողից պահանջվում է հիմնավորել ոչ ազատ պատկերի օգտագործման կարևորությունը։ Եթե պատկերը միայն հավելյալ պատկերազարդման դեր է կատարելու, ապա դրա օգտագործումը Վիքիպեդիայում չի թույլատրվում։
  3. Չի վնասում հեղինակի կոմերցիոն շահերին։ Ոչ ազատ նյութի օգտագործումը չպետք է նվազեցնի ստեղծագործության առևտրային արժեքը և խանգարի նրան ձեռք բերելուն կամ այլ կերպ վնասի հեղինակի կոմերցիոն շահերին։
    1. Նվազագույն չափ։ Ոչ ազատ պատկերը պետք է ունենա նվազագուն չափ։ Եթե բավարար է միայն պատկերի մի մասի օգտագործումը, ապա պետք է կտրել ու բեռնել միայն այդքանը։ Չափը նվազագույնը լինի։
    2. Փոքր թույլտվություն։ Ոչ ազատ պատկերներ պետք է բեռնել հնարավորինս փոքր թույլտվությամբ (առավելագույնը 600px): Բարձր թույլատվությամբ պատկերներ օգտագործելը չի թույլատրվում։
    3. Սահմանափակ օգտագործում։ Ոչ ազատ պատկերը օգտագործել կարելի է միայն մեկ հոդվածում։ Մեկ հոդվածում կարելի է օգտագործել միայն մեկ ոչ ազատ պատկեր։ Ավազարկղերում և սևագրության էջերում պատկերները կարող են լինել մեկ ամսից ոչ ավել։ Չեն կարող օգտագործվել մասնակցի էջում, կաղապարներում, կատեգորիաներում։
    4. Ոչ ազատ նյութի օգտագործումը պատկերասրահներում և ցուցակներում նույնպես արգելված է։
  4. Ստուգելու հնարավորություն։ Ոչ ազատ նյութը պետք է օրինական կերպով հրապարակված լինի։
  5. Ամբողջական տվյալներ։ Ոչ ազատ նիշքի էջում պետք է տեղադրված լինի {{Ոչ ազատ պատկեր}} կաղապարը, որի մեջ պետք լրացված լինեն կաղապարի բոլոր 7 դաշտերը։

Եթե հարցեր կան, ապա սիրով կպարզաբանեմ։--ԲեքոՔննարկում 10:40, 19 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

Բաիր, շնորհակալ եմ: Kar881am (քննարկում) 10:46, 19 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

Ջնջման է ներկայացվել «Ղարաչինար_(գյուղատեղի)» էջը խմբագրել

 
Հարգելի՛ Kar881am, Ձեր ստեղծած կամ խմբագրած «Ղարաչինար_(գյուղատեղի)» էջը ներկայացված է ջնջման։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ լուրջ վերանայման կարիք ունի։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև կարող եք հայտնել ձեր կարծիքը կամ առարկությունները ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջում, եթե բավարարում եք քննարկման մասնակցության կանոնակարգի պահանջներին։ Մյուս դեպքերում Ձեր ձայնը կունենա խորհրդատվական նշանակություն: Օգնության համար տե՛ս նաև «Ինչու է ջնջվել իմ հոդվածը» էջը։--Voskanyan (քննարկում) 06:17, 24 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

Ոչ ազատ պատկերներ խմբագրել

Հարգելի՛ մասնակից, խնդրում եմ ծանոթանալ ոչ ազատ պատկերների օգտագործման կանոնակարգին, արդեն բեռնված եկեղեցիների նկարները տեղափոխել Վիքիպահեստ, եթե դրանց հեղինակը Դուք եք, իսկ հետագայում որպես ոչ ազատ պատկեր չներբեռնել այնպիսի օբյեկտների նկարներ, որոնք հնարավոր է լուսանկարել և բեռնել Վիքիպահեստ։--Voskanyan (քննարկում) 17:28, 30 Հունիսի 2021 (UTC)Պատասխանել

Հարգելի՛ մասնակից, խնդրում եմ հետևել ոչ ազատ պատկերների բեռնման կանոններին։ Ձեր հաշիվն արգելափակվել է երեք օրով, որից հետո խնդրում եմ որպես ոչ ազատ բեռնել միայն կանոնակարգին համապատասխանող նկարներ։--Voskanyan (քննարկում) 08:03, 7 Հուլիսի 2021 (UTC)Պատասխանել

Տենց լավ չի ջնջեք միանգամից Kar881am (քննարկում) 08:54, 7 Հուլիսի 2021 (UTC)Պատասխանել

Ջնջման է ներկայացվել «Բերդի_գլուխ_կիկլոպյան_ամրոց» էջը խմբագրել

 
Հարգելի՛ Kar881am, Ձեր ստեղծած կամ խմբագրած «Բերդի_գլուխ_կիկլոպյան_ամրոց» էջը ներկայացված է ջնջման։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ Հեղինակային իրավունքների հավանական խախտում։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև կարող եք հայտնել ձեր կարծիքը կամ առարկությունները ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջում, եթե բավարարում եք քննարկման մասնակցության կանոնակարգի պահանջներին։ Մյուս դեպքերում Ձեր ձայնը կունենա խորհրդատվական նշանակություն: Օգնության համար տե՛ս նաև «Ինչու է ջնջվել իմ հոդվածը» էջը։--Ավետիսյան91 (քննարկում) 19:38, 18 Հուլիսի 2021 (UTC)Պատասխանել

Բարև Ձեզ, կխնդրեմ մանրամասնեք, թե, որ պահն է հեղինակային իրավունքի խախտում և ում իրավունքն է խախտվել. Շնորհակալություն Kar881am (քննարկում) 06:16, 19 Հուլիսի 2021 (UTC)Պատասխանել

Տեքստը ամբողջովին պատճենված է gegharkunik.am կայքից որի բոլոր իրավունքները պաշտպանված են © 2011 Գեղարքունիք.ամ։--ԲեքոՔննարկում 07:01, 19 Հուլիսի 2021 (UTC)Պատասխանել

Հոդվածը բարելավել եմ, բացառությամբ 2 արձանագրությունները, քանի որ իմ կարծիքով արձանագությունները փոփոխելուց իմաստը կկորի Kar881am (քննարկում) 08:23, 19 Հուլիսի 2021 (UTC)Պատասխանել

Հոդվածը ջնջեցի, քանի որ ինձ մոտ ցույց էր տալիս 60%-ից ավել պատճենում։ Kar881am ջան, կա՞ն այլ հոդվածներ, որոնք պատճենված ինչ-որ կայքերից։ Ես ամեն դեպքում հոդվածների վրայով կանցնեմ այս քանի օրը, որպեսզի հետագայում խնդիրներ չունենանք հեղ. իրավունքի հետ։ --ջեօ (✡) 08:59, 9 Օգոստոսի 2021 (UTC)Պատասխանել
Փաստորեն այս դեպքը եզակի չէ. Ագարակ_(Վնսար)ի դեպքում էլ է պատճենում եղել։ --ջեօ (✡) 09:02, 9 Օգոստոսի 2021 (UTC)Պատասխանել

Հոդվածը բարելավել էի, և չեր կարող 60% նույնություն ունենար, շատ իզուր, որ ջնջել եք, ինչ վերաբերվում է (Ագարակ) հոդվածին, նույն պես սխալ դիտարկում է Ձեր կողմից, մի խնդրանք հոդվածները ոչ միայն ստուգեք copy-ի կայքի միջոցով այլ նաև կարդացեք, քանի որ հոդվածներում կան արձանագրություններ, որոնք չի կարելի փոփոխության ենթարկել, իսկ Ձեր կողմից նշված վերջին հոդվածի հետ կապված, copy-ի ընդամենը 25% որը թույլատրելի շեմ է և որի մեջ մեծ մասը արձանագրություններն եմ Kar881am (քննարկում) 09:30, 9 Օգոստոսի 2021 (UTC)Պատասխանել

Ի՞նչն է սխալ դիտարկում։ Այն, որ Ագարակ_(Վնսար) հոդվածն այս տարբերակով պատճենված է եղել հոդվածում նշված աղբյուրից, սխա՞լ է։ Այն, որ Հայկական ազատագրական խմբակներ հոդվածի նախնական տարբերակը պատճենված է եղել հոդվածում նշված աղբյուրից, դա նույնպե՞ս սխալ դիտարկում է։ --ջեօ (✡) 09:53, 9 Օգոստոսի 2021 (UTC)Պատասխանել

«Սուրբ_Աստվածածին_կաթոլիկ_եկեղեցի_(այլ_կիրառումներ)» հոդվածը տեղափոխվել է խմբագրել

 

Հարգելի՛ Kar881am, Ձեր ստեղծած «Սուրբ_Աստվածածին_կաթոլիկ_եկեղեցի_(այլ_կիրառումներ)» հոդվածը տեղափոխվել է սևագրության էջ: Պատճառը՝ մեկ հոդվածի համար այլ կիրառումների էջեր չենք ստեղծում։ Խնդրում ենք վերանայել հոդվածը և նոր միայն տեղափոխել հիմնական տիրույթ։--Armenuhi Voskanyan (քննարկում) 11:23, 16 Օգոստոսի 2021 (UTC)Պատասխանել

Շատ լավ, շնորհակալ եմ Kar881am (քննարկում) 12:21, 16 Օգոստոսի 2021 (UTC) Kar881am (քննարկում) 12:21, 16 Օգոստոսի 2021 (UTC)Պատասխանել

«Հայկական_ազատագրական_խմբակներ» հոդվածը տեղափոխվել է խմբագրել

 

Հարգելի՛ Kar881am, Ձեր ստեղծած «Հայկական_ազատագրական_խմբակներ» հոդվածը տեղափոխվել է սևագրության էջ: Պատճառը՝ աղբյուրի հղումը չի բացում, միայն երեք խմբակի համար կարիք կա՞ առանձին հոդված ստեղծելու, եթե դրանք առանձին արդեն կան։ Խնդրում ենք վերանայել հոդվածը և նոր միայն տեղափոխել հիմնական տիրույթ։--Voskanyan (քննարկում) 05:47, 18 Օգոստոսի 2021 (UTC)Պատասխանել

Ուղղել եմ և տեղափոխել եմ (հիմնական) Kar881am (քննարկում) 06:02, 18 Օգոստոսի 2021 (UTC)Պատասխանել

Ջնջման է ներկայացվել «Հայկական_ազատագրական_խմբակներ» էջը խմբագրել

 
Հարգելի՛ Kar881am, Ձեր ստեղծած կամ խմբագրած «Հայկական_ազատագրական_խմբակներ» էջը ներկայացված է ջնջման։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ մեկ աղբյուրի հիման վրա ստեղծված հոդված, որը չի համապատասխանում հանրագիտարանային հոդվածի չափանիշներին։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև կարող եք հայտնել ձեր կարծիքը կամ առարկությունները ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջում, եթե բավարարում եք քննարկման մասնակցության կանոնակարգի պահանջներին։ Մյուս դեպքերում Ձեր ձայնը կունենա խորհրդատվական նշանակություն: Օգնության համար տե՛ս նաև «Ինչու է ջնջվել իմ հոդվածը» էջը։--Voskanyan (քննարկում) 06:04, 18 Օգոստոսի 2021 (UTC)Պատասխանել

Դուք ո՞ւրիշ հերոսի անուն չգիտեք Kar881am (քննարկում) 06:38, 18 Օգոստոսի 2021 (UTC)Պատասխանել

Հարգելի՛  Voskanyan խնդրում եմ Ձեզ ցույց տվեք ինձ կանոնակարգային այն կետը որով արգելվում է, օգտագործել մի աղբյուր կամ մի աղբյուր ունեցող հոդվածը ենթակա է ջնջման Kar881am (քննարկում) 07:59, 18 Օգոստոսի 2021 (UTC)Պատասխանել

Հոդված կարելի է գրել մեկ աղբյուրի հիման վրա, ինչպես և Դուք արել եք բազմաթիվ հոդվածների դեպքում, այստեղ մեկ աղբյուրի մասին նշել եմ այն պատճառով, որ ուղղակի վերցվել է տվյալ աղբյուրից (մանավանդ որ դա այնքան էլ գիտական աղբյուր չէ) ընդամենը մի քանի խմբակի մասի պատմող տեքստ և ստեղծել հոդված, մանավանդ որ տեքստը գրեթե նույնությամբ կրկնում է կայքում գրվածը։ Եթե կարծում եք, որ սխալ է պիտակվել, կարող եք հիմնավորումը գրել ջնջման ներկայացված հոդվածների էջում, քանի որ ջնջման ներկայացնելն ինքնին ենթադրում է քննարկում և համատեղ որոշման կայացում։ --Voskanyan (քննարկում) 12:42, 18 Օգոստոսի 2021 (UTC)Պատասխանել

Հարգելի Voskanyan ջան ջան ու էլի ջան, ես հասկանում եմ Ձեր մեծ գործը և գնահատում եմ Ձեր աշխատանքը, բայց Դու ասում եք (մանավանդ որ դա այնքան էլ գիտական աղբյուր չէ) ընդամենը մի քանի խմբակի մասի պատմող տեքստ և ստեղծել հոդված, մանավանդ որ տեքստը գրեթե նույնությամբ կրկնում է կայքում գրվածը), հարգելիս ես ինչ անեմ, որ Վիկի արշավի ցանկի մեջ այս հոդվածն է եղել և այդ հղումը., և նաև այն, որ ես ի՞նչ անեի, հորինեի նոր պատմություն հա՞ , փորձել եմ չկրկնվելով իմաստը նույնը պահեմ: Հիմա հասկանում եք, որ ասում եմ անտեղի է որոշ Ձեր դիտողությունները Voskanyan ջան


Kar881am (քննարկում) 13:03, 18 Օգոստոսի 2021 (UTC)Պատասխանել

Հոդվածների վերանայում խմբագրել

Հարգելի մասնակից, Ձեր ստեղծած հոդվածներում առկա են վրիպակներ, կետադրական ու շարահյուսական սխալներ, խնդրում եմ հնարավորինս վերանայել դրանք։ Ինչպես նաև լավ կլինի, եթե նոր հոդված ստեղծելիս ոչ թե տեղափոխեք սևագրի էջը, ալ դրա բովանդակությունը քոփի անեք ու տեղափոխեք նոր ստեղծվող հոդվածի էջ։ Հոդվածների պիտակումները չի արելի հանել մինչև քննարկամն ավարտը, խնդրում եմ ջնջման ներկայացված հոդվածի պիտակը չհանել։--Voskanyan (քննարկում) 06:14, 18 Օգոստոսի 2021 (UTC)Պատասխանել

Մեկ փոքրիկ ավելացում. ոչ թե լավ կլինի, այլ պարտադիր է նոր էջում բովանդակությունը պատճենել և տեղադրել, հակառակ պարագայում հոդվածի պատմության էջում շատ տգեղ տեսարանների ենք հանդիպում։ Օրինակ Սուրբ Սիոն եկեղեցի (Ծուղրութ) հոդվածը ստեղծվել է այս տեսքով, հետո դարձել այսպիսին և այլն։ --ջեօ (✡) 07:39, 18 Օգոստոսի 2021 (UTC)Պատասխանել

Ինչ վերաբերվում է պիտակը հանելուն, դրա մասին ես կոնկրետ հարց եմ տվել (12.07.21) ի zoom-ով հանդիպման ժամանակ, և պատասխան եմ ստացել, եթե հոդվածը ուղղվել է ԱՅՈ կարող եք հեռացնել, սրա հետ կապված դիմեք հետևյալ հանդիպման կազմակերպիչներին թող Ձեզ տրամադրեն այդ օրվա ձայնագրությունները, իսկ մյուս հարցի հետ կապված, ես բազմաթիվ հոդվածներ եմ հանդիպել, որոնց մեջ լիքը սխալներ են եղել, որոշները ուղղել եմ, և նույնը Ձեզ խոհուրդ կտամ անել, սա մեր սեփականությունը չի սա ընդհանուր գործ է, և ամեն անգամ ասել ( վայ դուք ստեղ կետ եք բաց թողել, իսկ այստեղ է-ի տեղը թ եք գրել մի տեսակ ձանձրալի է, եկեք կամ աշխատենք հանուն մի նպատակի(զարգացնել Հայկական Վիկին, կամ ընգնենք մեկս մյուսի հոդվածների հետևից) որը ես չեմ անի), իսկ ինչ վերաբերվում է նրան, որ արդյոք դուք ամեն ինչ ճիշտ եք գրում, հավատացեք, եթե լուրջ Հայերենի մասնագետների ներգրավեն ( ոչ դպրոցի մակարդակի) Ձեր հոդվածների մեջ բավական սխալներ կգտնեն:


Kar881am (քննարկում) 07:53, 18 Օգոստոսի 2021 (UTC)Պատասխանել
Kar881am ջան, չգիտեմ՝ Ձեզ zoom-ով ինչ են ասել, պիտակումները մինչև քննարկման ավարտը հանել չի կարելի։ Ինչ վերաբերում է մյուս մասնակիցների հոդվածներում ուղղումներ կատարելում, լավ եք արել, դա բոլորիս կամավոր ընտրությունն է։ Նույնը նաև ես եմ արել այստեղ։ Բայց եթե այդ սխալները կրում են սիստեմատիկ բնույթ, անպայման պետք է տեղեկացնել մասնակցին, որպեսզի մասնակիցը կա՛մ ավելի ուշադիր լինի, կա՛մ սխալներն ուղղելու ուղղությամբ աշխատանք կատարի։ Այս պարագայում լրիվ անհասկանալի է, թե ինչու ես այսպես արձագանքում Voskanyan մասնակցի խնդրանքին։ Ի՞նչն է սխալ ասել։ Ի դեպ, անսխալական լինելու մասին. որտե՞ղ է ասվել, որ մնացած մասնակիցներն ամեն ինչ ճիշտ են գրում։ --ջեօ (✡) 11:43, 18 Օգոստոսի 2021 (UTC)Պատասխանել

GeoO ջան, եթե նույն մասնակից առաջին իսկ օրվանից 24 ժամ Ձեր հոդվածների մեջ լինի ու ամեն մի նշանի, կետի, գծի և ամեն ինչի մասին Ձեզ էլ հիշեցնի հավատացեք դա Ձեզ էլ կձանձրացնի, բոլորս շատ լավ գիտենք, որ կա webarchiv ու կարելի է ընդամենտ հղումը նրա միջոցով անցկացնել և վերջ, բայց կա՞ կարիք դրա համար էլ ասել, կամ մեկ հոդվածում մեկ աղբյուրը բավարար չէ, կա՞ նման կանոնակարգ: Խնդրում եմ նաև Ձեր նշածի հետ կապված (եթե հոդվածը ուղղվել է կարելի՞ է հանել պիտակ, թե՞ ոչ) սրա մասով էլ, եթե կա հստակ կանոնակարգ հղում տեղադրեք: P.S. ինչ վերաբերվում է zoom-ի meeting-ին այդ հարցս ուղղել եմ (Բեքո) մասնակցին և կարծում եմ նրա պատասխան ավելի քան բավարար էր ինձ!

Շնորհակալություն


Kar881am (քննարկում) 12:05, 18 Օգոստոսի 2021 (UTC)Պատասխանել
Kar881am ջան, քանի որ հարցերը շատ են, եթե դեմ չեք, կետերով պատասխանեմ.
  1. Շարունակական սխալների (օրինակ կետադրական) դեպքում Դուք ի՞նչ եք առաջարկում անել։
  2. Webarchive-ը Վիքիպեդիայի հետ ի՞նչ կապ ունի։
  3. Մեկ հոդվածում մեկ աղբյուրի հետ կապված հարցը չհասկացա, կմանրամասնե՞ք։
  4. Ջնջման, անվանափոխման և այլ բովանդակային քննարկումների դեպքում հոդվածից պիտակը հեռացնելն արգելվում է։ --ջեօ (✡) 12:56, 18 Օգոստոսի 2021 (UTC)Պատասխանել

GeoO ջան, 1). Իհարկե ոչ, բայց եթե սկսենք ստուգել հոդվածները (հատուկ սխալներ գտնելու համար ) հավատացեք գրեթե 80% մեջ առնվազն մեկ-երկու սխալ կգտնենք։ Ի՞նչ եմ ես առաջարկում, ես առաջարկում եմ ուղղենք և անցնենք առաջ, ես շատ լավ գիտակցում եմ և փորձում եմ սխալները կամ վրիպակները հասցնել մինիմալի , բայց դե մարդ ենք ստացվում է։ 2)․ Webarchive-ը մեջբերումս այն էր որ քննարկում են բացում և ասում են գիտեք Ձեր դրած հղում ակտիվ չէ, ես էլ ասում եմ որ ընդամենը կարելի է անցկացնել Webarchive-ով և վերջ, դրա համար չբացել քննարկումներ։ 3). Իսկ այս մեջբերումս էլ վերաբերվում էր նրան որ նույն պես էլի նույն մասնակցի կողմից քննարկում է բացվում թե գիտես ունես մեկ աղբյուր դա բավական չի ջնջման եմ ներկայացնում։ 4). Ես Ձեզ խնդրեցի հիմնավորել Ձեր ասած և կանոնակարգից հղում տրամադրել հենց կոնկրետ Ձեր ասածի հետ կապված։ +5).Կամ այն որ մի քիչ առաջ բացվեց քննարկում թե բա (այս հոդվածի աղբյուրը գիտական աղբյուր չէ) մինչդեռ այդ հոդվածի թեման և աղբյուրը վերցրել եմ (Վիքինախագիծ:Հայկական թեմատիկայով վիքիարշավ/վիքիարշավի ցանկեր) Եվ վերջում էլ որ ստորև զգուշացում եք արել, այդ ամեն կապված է հենց այս բազմաբնույթ խնդիրնեիր հետ որ տեղի անտեղի քննարկումներ է բացվում, հիմա կարծում եմ պարզ էր ինչ նկատի ունեի ասելով «Դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»։ Շնորհակալություն ուշադրության համար։ Kar881am (քննարկում) 13:28, 18 Օգոստոսի 2021 (UTC)Պատասխանել

Ճիշտ է՝ նախագծի էջում դրված լինելը արդարացում չէ, բայց ես չգիտեի, այլապես մասնակցի քննարկման էջում չէի գրի, գուցե նախագծի էջում նշեի։ Հետագայում հաշվի կառնեմ։

Սխալների վերաբերյալ էլ նշեմ, որ դրանք մեկը կամ մի քանիսը չեն, ու մանավանդ ակնհայտ է, որ գրելուց հետո հոդվածները գոնե աչքի անցկացնելու դեպքում, օրինակ, շաղկապներից առաջ ստորակետեր կավելացվեին։ Ձեր հոդվածների նկատմամբ իբր իմ կողմից կողմնապահությունը և մշտապես աչքի անցկացնելը անհիմն մեղադրանք է, հոդվածների պիտակումը պայմանավորված է նրանով, որ Դուք մեծ թվով հոդվածներ եք գրում և դրանցում նկատելի սխալներ կան (եթե իսկապես ամեն մի չնչին սխալի համար պիտակեի, բոլորը կպիտակեի, ոչ թե մեկը), մյուս կողմից՝ ես երկար ժամանակ չէի նայում, ուղղակի ամփոփեցի ջնջման առաջադրված հոդվածների վերաբերյալ քննարկումները, ստիպված էի ուշադրություն դարձնել նշված հանգամանքի վրա։ Webarchive-ը ես չգիտեի, կներեք անտեղի անհանգստություն պատճառելու համար։ Նորից եմ նշում, որ մեկ աղբյուրի հիման վրա գրված լինելը հոդվածի ջնջման պատճառ չէ, բայց տվյալ հոդվածը ուղղակի վերցված է այդ մի աղբյուրից, որոշ բառեր փոխված են, բայց ընդհանուր առմամբ նույն տեքստն է։ Մեկ աղբյուրի հարցը այստեղ նշել եմ այն պատճառով, որ հոդվածը դասագրքի տեքստի նման է, եթե աղբյուրը գոնե վստահելի լիներ, օրինակ՝ հանրագիտարան, հասկանալի կլիներ, բայց այս դեպքում տեքստը և նրա աղբյուրը վստահելի չեն թվում։ Այնուամենայնիվ, ես հոդվածը միայն առաջադրել եմ ջնջման՝ գրելով իմ կարծիքը, եթե քննարկման արդյունքում կորոշվի, որ այն պետք է մնա, թող մնա։--Voskanyan (քննարկում) 15:22, 18 Օգոստոսի 2021 (UTC)Պատասխանել

Հարգելի Voskanyan ջան, եղեք բարեհոգի և եթե տեսնում եք իմ ստեղծած հոդվածներում կետադրական սխալներ կամ որոշ փոքրիկ վրիպակներ ուղղեք դրանք (եթե դա Ձեզ նեղություն չի պատճառի) քանի որ բոլորիս նպատակն է Վիկն զարգացնել, լավ կլինի որ նման մոտեցում ունենանք: Նոր հոդված ստեղծելն էլ է բավական բարդ, (գտնել նյութեր, խմբագրել, հոդվածը զարդարել և այլն): Մենք բոլորս ունենք մեկ շահը այս ամեն մեջ, ունենանք Հայկական Վիկի-ում բարձր դիրք: Եղել է դեպքեր, երբ բավականին հայտնի հոդվածներում ( որոնք հայտնի վայրերի հետ են կապված) և որոնք օրական մեծ քանակի դիտումներ են ունենում, հանդիպել եմ սառսափել (տգետ) սխալների օրինակ՝ եկեղեցին կառուցվել է 10-րդ դարում, բայց հիմնադրվել է 11-րդ դարուն, ու շատ անգամ (գիդեր) ից լսել եմ նման ձևակերպում տվյալ եկեղեցու մասին ու նրանք մեջբերում են արել Վիկի-ն: Եվ բացատրել եմ, որ դա սխալ է և օրինակ եմ բերել ( չի կարա մարդը դառնա 5 տարեկան նոր ծնվի): Մի խոսքով եկեք օգնենք մեկս մյուսին: Իսկ եթե համամիտ չեք իմ ասածների հետ կարող եք շարունակել նույն կերպ: Kar881am (քննարկում) 15:51, 18 Օգոստոսի 2021 (UTC)Պատասխանել

Զգուշացում խմբագրել

Kar881am ջան, «Դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք» արտահայտությունն օգտագործելը Հայերեն Վիքիպեդիայում ընդունված վարվելակարգի/էթիկետի խախտում է։ Այդ արտահայտությունն առհասարակ չի նպաստում առողջ քննարկմանը, հակառակը՝ ավելի է հեռացնում դրանից։ Խնդրում եմ այս գրառումս ընդունեք որպես զգուշացում, հաջորդ անգամ ստիպված կլինեմ որոշակիորեն սահմանափակել Ձեր գործողությունները Հայերեն Վիքիպեդիայում։ Շնորհակալություն։ --ջեօ (✡) 13:05, 18 Օգոստոսի 2021 (UTC)Պատասխանել

Անաղբյուր հոդված. Սուրբ Գևորգ եկեղեցի (Ղուշչի) խմբագրել

Ողջույն, հարգելի՛ Մասնակից:Kar881am: Ձեր ստեղծած Սուրբ Գևորգ եկեղեցի (Ղուշչի) հոդվածն աղբյուրների կարիք ունի: Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը ենթակա է ջնջման։ Սա Վիքիպեդիայի կանոններից մեկն է և որակյալ, վստահելի հոդվածի կարևոր բաղադրիչը: Հարցերի դեպքում կարող եք դիմել, պատրաստ եմ օգնել: --Violla (WMAM) (քննարկում) 11:51, 25 Օգոստոսի 2021 (UTC)Պատասխանել

Բարև Ձեզ, շնորհակալ եմ: Արդեն ուղղել եմ: Kar881am (քննարկում) 12:39, 25 Օգոստոսի 2021 (UTC)Պատասխանել

Շատ բարի: Աղբյուրների հավաստի լինելու դեպքում պիտակը կհեռացվի:--Violla (WMAM) (քննարկում) 17:33, 25 Օգոստոսի 2021 (UTC)Պատասխանել

Լավ, շնորհակալ եմ ) Kar881am (քննարկում) 18:08, 25 Օգոստոսի 2021 (UTC)Պատասխանել

Անմշակ էջ. Շողակաթ Սուրբ Աստվածածին վանք խմբագրել

 

Հարգելի՛ Kar881am, Ձեր ստեղծած Շողակաթ Սուրբ Աստվածածին վանք հոդվածը չունի պատշաճ շարադրանք կամ էլ պատճենված է ազատ աղբյուրից առանց անհրաժեշտ խմբագրումների։ Եթե հոդվածի այս խնդիրը չլուծվի, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։ Հաջողություն և հաճելի խմբագրումներ եմ մաղթում։ ---- Violla (WMAM) (քննարկում) 06:41, 10 Սեպտեմբերի 2021 (UTC)Պատասխանել

Բարև Ձեզ: Այո դա այն հոդվածներից է որը ստեղծել եմ այն ժամանակ, երբ բավարար փորձ չկար, հիմա ուղղել եմ: Իհարկե նյութի երկարությունը պակասել է, բայց փորձել եմ բովանդակային մասը պահպանել: Kar881am (քննարկում) 07:48, 10 Սեպտեմբերի 2021 (UTC)Պատասխանել

Հեղինակային իրավունքների խախտում «Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի (Մեծ Թաղեր)» հոդվածում խմբագրել

Ուշադրությո՜ւն
Դուք ըստ էության վերջերս եք սկսել խմբագրել Վիքիպեդիան և հնարավոր է, տեղյակ չեք կարևորագույն կանոններից մեկին. Վիքիպեդիայում խմբագրելիս պարտադիր է պահպանել հեղինակային իրավունքները: «Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի (Մեծ Թաղեր)» հոդվածը խմբագրելիս Դուք ակնհայտորեն վերցրել եք արդեն հրապարակված աղբյուրի տեքստը (մասնավորապես՝ https://monumentwatch.org/hy/monument/մեծ-թաղեր-գյուղի-սուրբ-ամենափրկիչ-եկե/ կայքից): Նման գործունեություն հնարավոր է, եթե Դուք ինքներդ եք հանդիսանում Ձեր կողմից հրապարակված հատվածի իրավատերը: Բայց քանի դեռ չեք ապացուցել, որ հեղինակային իրավունքները պատկանում են Ձեզ, Դուք չեք կարող հրապարակել տեքստը Creative Commons Attribution-ShareAlike արտոնագրի ներքո:

Պատճենված տեքստը, համաձայն կանոնների, պետք է ջնջվի: Մենք ուրախ կլինենք Վիքիպեդիայում Ձեր սեփական ներդրումների համար:

Խնդրում ենք հաշվի առնել, որ հեղինակային իրավունքները պարբերաբար խախտող մասնակիցները կարող են արգելափակվել:

-- Mari Avetisyan WMAM (քննարկում) 07:21, 10 Սեպտեմբերի 2021 (UTC)Պատասխանել

Բարև Ձեզ, արդեն ուղղել եմ: Կխնդրեմ ստուգել և եթե ամեն ինչ կարգին է հանել պիտակը. :) Kar881am (քննարկում) 07:59, 10 Սեպտեմբերի 2021 (UTC)Պատասխանել

Հարգելի՛ Kar881am, ստուգել եմ և հանել պիտակը։ Խնդրում եմ առավել ուշադիր լինել հոդվածներ գրելիս։ --Mari Avetisyan WMAM (քննարկում) 08:27, 10 Սեպտեմբերի 2021 (UTC)Պատասխանել

Շնորհակալ եմ, արդեն, իսկ նոր ստեղծվող հոդվածներս փորձում եմ ավելի որակով ստեղծեմ Kar881am (քննարկում) 11:07, 10 Սեպտեմբերի 2021 (UTC)Պատասխանել

Անմշակ էջ. Սուրբ Աստվածածին եկեղեցի (Փանիկ) խմբագրել

 

Հարգելի՛ Kar881am, Ձեր ստեղծած Սուրբ Աստվածածին եկեղեցի (Փանիկ) հոդվածը չունի պատշաճ շարադրանք կամ էլ պատճենված է ազատ աղբյուրից առանց անհրաժեշտ խմբագրումների։ Եթե հոդվածի այս խնդիրը չլուծվի, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։ Հաջողություն և հաճելի խմբագրումներ եմ մաղթում։ ---- Mari Avetisyan WMAM (քննարկում) 08:28, 10 Սեպտեմբերի 2021 (UTC)Պատասխանել

Որ խնդրեմ կուղղորդեք ո՞րն է սխալը Kar881am (քննարկում) 13:26, 10 Սեպտեմբերի 2021 (UTC)Պատասխանել

Հարգելի՛ Kar881am, խնդրում եմ քաղվածքից հետո եղած հատվածն ուշադիր կարդալ․ տեքստն անհասկանալի է, որոշ հատվածներ նույնիսկ իմաստ չեն արտահայտում։ --Mari Avetisyan WMAM (քննարկում) 07:49, 13 Սեպտեմբերի 2021 (UTC)Պատասխանել

Սա՞ նկատի ունեք

( «ԱՍՏ ՀԱՆԳՉԻՆ ՈՍԿԵՐՔ ՏԷՐ ՊԵՏՐՈՍ ՆԱՀԱՊԵՏԵԱՆ ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ ԺՈՂՈՎՐԴԱՊԵՏ ՔԱՋԱՀԱԻԱՏ ՇԻՆՈՂ ԵԿԵՂԵՑԻՈՅՍ ՏԻՐԱՄՕՐ ԱՍՏՈՒԱԾ ԵԿԵԱԼ ՏԱՄԲՆ ՅԱԼԱՇԿԵՐՏՈՒ Ի ՇԻՐԱԿ Ի ԶՈՒԱՐՃԱՁՈՐ ԳՒԻՂ ԿԱՊՈՅՏՆ ԱՐԱԳԱԾՈՒ ԾՆ․ 13 ՅՈՒՆԻՍ 1761-1846․ ՅՈՒՆՈՒԱՐ 31») Kar881am (քննարկում) 08:15, 13 Սեպտեմբերի 2021 (UTC)Պատասխանել

Հարգելի՛ Kar881am, այո, այդ քաղվածքից հետո շարադրված տեքստի մասին է խոսքը։

Իհարկե կներեք, բայց սա արձանագրություն է որի փոփոխելը կամ այլ ձևով գրելը դա ճիշտ չէ, քանի որ մենք հիշատակում ենք, որ այս ինչ տեղը կա արձանագրություն և որում ասվում է այս խոսքերը, և գրում ենք այն ինչը հենց արձանագրությունում է գրված, իսկ ինչ վերաբերվում է իմաստի արտահայտելու առումով դա գրողը կիմանա նա էլ ողջ չէ ցավոք (( Kar881am (քննարկում) 11:15, 13 Սեպտեմբերի 2021 (UTC)Պատասխանել

Հարգելի՛ Kar881am, խնդրում եմ ուշադիր կարդալ վերը գրածներս։ Ես որևէ տեղ չեմ նշել, որ Դուք պետք է փոխեք արձանագրությունը, այլ դրանից հետո եկող պարբերությունները, որոնց մեծ մասը իմաստ չեն արտահայտում։ --Mari Avetisyan WMAM (քննարկում) 11:20, 13 Սեպտեմբերի 2021 (UTC)Պատասխանել

Ուղղել եմ, կարող եք ստուգել Kar881am (քննարկում) 15:22, 13 Սեպտեմբերի 2021 (UTC)Պատասխանել

Հարգելի՛ Kar881am, վերանայել եմ և հանել պիտակը։ --Mari Avetisyan WMAM (քննարկում) 06:28, 15 Սեպտեմբերի 2021 (UTC)Պատասխանել

Շնորհակալ եմ Kar881am (քննարկում) 07:48, 15 Սեպտեմբերի 2021 (UTC)Պատասխանել

Պատճենված հոդված․ Հանդաբերդի վանք խմբագրել

 

Հարգելի՛ Kar881am, Ձեր կողմից բարելավված Հանդաբերդի վանք հոդվածի հատվածները ամբողջությամբ պատճենված են (պատճենվել է հետևյալ կայքից)։ Այդ իսկ պատճառով ձեր կողմից կատարված խմբագրումը հետ է շրջվել։ Եթե կունենաք հարցեր կարող եք դիմել։ Հարգանքով AKB7 (քննարկում) 11:07, 13 Սեպտեմբերի 2021 (UTC)Պատասխանել

Հարգելի՛ մասնակից կխնդրեմ նման դեպքում պիտակել ոչ թե մաքրել գրածը ամբողջությամբ: Հետ շրջեք որից հետո ես կխմբագրեմ Kar881am (քննարկում) 11:17, 13 Սեպտեմբերի 2021 (UTC)Պատասխանել

Հարգելի՛ Kar881am Խնդրում եմ վերանայել հոդվածը և փորձել զերծ մնալ հոդվածի հատվածները նույնությամբ պատճենելուց։ Հարգանքով, AKB7 (քննարկում) 11:35, 13 Սեպտեմբերի 2021 (UTC)Պատասխանել

Բարի, արդեն ուղղել եմ, կարող եք ստուգել: Kar881am (քննարկում) 15:23, 13 Սեպտեմբերի 2021 (UTC)Պատասխանել

Լուսանկարներ Վիքիպեդիայում խմբագրել

Հարգելի՛ Kar881am, անձամբ նկարած լուսանկարները հարկավոր է բեռնել Վիքիպահեստում։ Վիքիպեդիայում բեռնում ենք ոչ ազատ արտոնագրով լուսանկարները հատուկ պայմաններով, իսկ շենք շինությունների դեպքում այդ պայմանները չեն գործում, այն պատճառաբանությամբ, որ միշտ էլ կարող ես գնալ և լուսանկարել։--ԲեքոՔննարկում 08:02, 20 փետրվարի 2022 (UTC)Պատասխանել

Այսինքն պետք է բեռնեմ սրա միջոցով
{{Ոչ ազատ պատկեր
| Նկարագրություն =
| Աղբյուր =
| Հեղինակ =
| Ամսաթիվ =
| Հոդված =
| Նպատակ =
| Փոխարինում =
| Այլ տեղեկություն =
}}
Այո՞ Kar881am (քննարկում) 08:12, 20 փետրվարի 2022 (UTC)Պատասխանել
Հարգելի՛ Kar881am, այս կաղապարով Հայերեն Վիքիպեդիայում կարելի է բեռնել միայն մահացած մարդկանց, արդեն գոյություն չունեցող շինությունների, հուշարձանների, ինչպես նաև գրքերի, ալբոմների կազմերի և ֆիլմերի պոստերների ոչ ազատ պատկերները։ Մնացած ամեն ինչը բեռնել չի կարելի։ Եթե հեղինակը Դուք եք, կարող եք ազատ արտոնագրով բեռնել Վիքիպահեստ։ --23artashes (քննարկում) 08:25, 20 փետրվարի 2022 (UTC)Պատասխանել
Անկեղծ ասած չհասկացա, ազատ պատկերով եմ բեռնում ասում եք սխալա, ոչ ազատով եմ բեռնում ասում եք սխալա․․․․․ Kar881am (քննարկում) 08:31, 20 փետրվարի 2022 (UTC)Պատասխանել
Ինչպես հասկացա լուսանկար բեռնելու խնդիր կա։ Եթե լուսանկարների հեղինակը Դուք եք, ապա ազատ կերպով կարելի է բեռնել Վիքիպահեստ (տես հղումը)։--Գարդմանահայ (քննարկում) 08:38, 20 փետրվարի 2022 (UTC)Պատասխանել
Լավ շնորհակալ եմ Kar881am (քննարկում) 08:42, 20 փետրվարի 2022 (UTC)Պատասխանել
Հարգելի @Kar881am, այս լուսանկարի հեղինակը դո՞ւք եք։ Եթե այո, ինչպես վերևում նշվեց, տեղափոխեք Վիքիպահեստ, եթե ոչ, ցավոք սրտի պետք է հեռացնել։ --ջեօ 🌱 11:27, 20 փետրվարի 2022 (UTC)Պատասխանել

Կարճ էջ. «Սուրբ Դավիթ մատուռ (Նոր Արմավիր)» խմբագրել

 

Հարգելի Kar881am, Ձեր ստեղծած «Սուրբ Դավիթ մատուռ (Նոր Արմավիր)» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։ --Գարդմանահայ (քննարկում) 08:19, 20 փետրվարի 2022 (UTC)Պատասխանել

-- Գարդմանահայ (քննարկում) 08:19, 20 փետրվարի 2022 (UTC)Պատասխանել

հոդվածը բարելավել եմ, խնդրում եմ ստուգել և հեռացնել պիտակը․․․ Kar881am (քննարկում) 08:43, 20 փետրվարի 2022 (UTC)Պատասխանել

Էջի վերանվանում խմբագրել

Հարգելի՛ Kar881am, ինչո՞ւ եք վերանվանել Ջուխտակ վանք հոդվածը՝ դարձնելով Զույգ վանք։--Գարդմանահայ (քննարկում) 09:58, 30 Մայիսի 2022 (UTC)Պատասխանել

Բարև Ձեզ, քանի որ դա ջուխտ բառը ոչ մի կապ չունի Հայկական անվան հետ: Ջուխտ բառի արմատները թուրքական են, և կարծում եմ արդեն ժամանակն է, որ վերանվանենք բոլոր այն աղաղված անվանումները որը կան մեր բառապաշարի մեջ, ջուխտակ, ղալթաղչի և այլն ... Kar881am (քննարկում) 10:49, 30 Մայիսի 2022 (UTC)Պատասխանել

Ներեցեք թեմայից դուրս ընդմիջելու համար, բայց «ջուխտ» բառը պահլավական ծագում ունի, փոխառվել է շատ վաղուց, ինչպես հայերենի բազմաթիվ այլ արմատներ։ --A.arpi.a (քննարկում) 10:55, 30 Մայիսի 2022 (UTC)Պատասխանել
երևի Շուշինել որը շուշա են անվանում․․․․ Kar881am (քննարկում) 11:18, 30 Մայիսի 2022 (UTC)Պատասխանել
Kar881am, կբացատրե՞ք իմ ու Ձեր ասածի կապը։--A.arpi.a (քննարկում) 12:15, 30 Մայիսի 2022 (UTC)Պատասխանել

Գրել եք (բայց «ջուխտ» բառը պահլավական ծագում ունի, փոխառվել է շատ վաղուց) ես էլ ասում եմ շատերի համար շուշա բառն էլ նման կամ մի քիչ այլ ծագում ունի, և ի վերջո եկեք Հայերեն անվանենք մեր ունեցած Վանքերի Եկեղեցիների և բոլոր այն բաների անունները որը մերն է, ու չգնանք օտար անվանումների հետևից: Իմ համար իրականում նույն է դա կլինի թուրքական, թե պահլավական իմ հավար կարևորը չաղավաղենք Հայկականը: Իսկ, եթե կարծում եք, որ սխալ է և պետք է Հայկական զույգ բառը փոխարինել ջուխտով ապա փոխարինեք նաև ՇՈՒՇԻՆ շուշայով !!! Kar881am (քննարկում) 13:00, 30 Մայիսի 2022 (UTC)Պատասխանել

Ներողություն եմ խնդրում, քննարկումը նոր եմ տեսնում, սակայն զգուշացում չտալ չէի կարող։ --ջեօ 🌱 13:55, 6 Հունիսի 2022 (UTC)Պատասխանել
Պարզ է Ձեր դիրքորոշումը, թեպետ այդպես էլ չհասկացա ինչ կապ ուներ այստեղ Շուշին, առավել ևս Շուշան։ Ձեր չօգտագործելիք բառերի ցանկում կարող եք հավելել նաև բժիշկ, փետուր, վարձ, մկրատ, բազե, դրամ, պատերազմ և հազարից ավել նման այլ բառեր ևս, իրանական ու այլ ծագում ունեն։ Հոդվածներն անվանափոխելիս քննարկում բացեք այստեղ՝ Վիքիպեդիա:Անվանափոխման առաջադրված հոդվածներ--A.arpi.a (քննարկում) 13:11, 30 Մայիսի 2022 (UTC)Պատասխանել

Kar881am, իհարկե հասկանում եմ Ձեր դիրքորոշումը, պարզապես հարցն այն է, որ Հայերեն Վիքիպեդիայում կան որոշակի օրենքներ։ Կան նաև որոշ բացառություններ, որոնք ընդունվել են համապատասխան քննարկումների միջոցով վիքիհամայնքի կողմից։ Զուտ տեղեկացնեմ, որ որքանով ուսումնասիրեցի ջուխտ բառը փոխառվել է միջին պարսկերենից շատ վաղուց։ Հայ գրականության մեջ վանքը ներկայացվում է Ջուխտակ անունով, իսկ Զույգ վանք տարբերակը ճիշտն ասած երբևէ չեմ հանդիպել գրականության մեջ, այլ աղբյուրներում։ Իմ կարծիքով այնուամենայնիվ հոդվածը պետք է կոչվի Ջուխտակ, եթե Ձեր տեսակետը հիմնավորող այլ փաստարկներ, դիտարկումներ կան, կխնդրեմ ներկայացնել։ --Գարդմանահայ (քննարկում) 12:49, 6 Հունիսի 2022 (UTC)Պատասխանել

Շատ բարի, բայց այսօր նման "գրականությունների" մեջ էլ կարելի է հանդիպել (շուշա, ղարաբաղ, ղալթաղչի, քյարքի, և այլ ու այլ բաներ) և դա չի հիմնավորում: Ինչ որ մի ժամանակ արաջ մարդկանց մոտ եղել է ոչ լիարժեք Հայաֆիկացման գաղափար և թերի ըմբռնում են ունեցել Հայկական ամեն ինչի նկատմամբ, ու այդ պատճառով էլ աղավաղվել է ամբողջ Հայկական ամվանումները, ու դա պատճառ չէ, որ մենք շարունակենք մեր նախնիների սխալները: Ու կապ չունի պարսկական է թուրքական է, թե հնդկական է, կարևորը Հայկական չէ Հայկական Վանքի կամ տեղանքի անունը: Իսկ ինչ վերաբերվում է համայնքի քննարկումներին դատելով ձեր կողմից նշածը կարող եմ ասել, որ Հայկական վիկին այդքան էլ Հայկական չի: Մնացածը ձեր գործն է ուզում եք հետ փոխեք, անգամ կարող եք մնացածն էլ փոխեք դարձնեք ոչ Հայկական: Kar881am (քննարկում) 13:29, 6 Հունիսի 2022 (UTC)Պատասխանել

Այո, կարելի է աղբյուրներ ներկայացնել, որտեղ Շուշի քաղաքի անունը Շուշա է գրված, Ստեփանակերտ քաղաքի անունը Խանքենդի, Բերձորինը՝ Լաչին, ինչպես նաև Գանձակը՝ Գյանջա, բայց այս պարագայում գործում է վիքիհամայնքի այն որոշումը/ները, որոնց համաձայն տարածաշրջանում հայկական բնակավայրերի անունները պետք է գրվեն հայկական տարբերակով։ Հենց դա է պատճառը, որ Գանձակ հոդվածը Գյանջա չէ, Փիփ հոդվածը Զեյլիկ չէ։ Քյարքի չենք գրում, քանի որ առկա է Տիգրանաշեն անունը, որը պաշտոնական անվանումն է, բացի այդ կան բազմաթիվ աղբյուրներ, որոնք օգնում են ընտրել Տիգրանաշեն տարբերակը, այլ ոչ թե Քյարքին այն սկզբունքով ինչ Շուշին ենք ընտրում Շուշայի փոխարեն։ Ղալթաղչին (ենթադրում եմ մատուռի հետ եք) ունի իր հայկական փոխարինողը, այն է՝ Սուրբ Հովհաննես։ Եթե Դուք ներկայացնեք աղբյուրներ, որտեղ Ջուխտակ վանքն անվանվում է Զույգ վանք, ապա կարելի է և քննարկել այդ հոդվածի անվանափոխման մասին։ Բայց կրկնում եմ, անձամբ ես որևէ աղբյուրում չեմ տեսել ի օգուտ Զույգ վանք անվան։ Ինչ վերաբերում է Հայերեն Վիքիպեդիային, ապա ասեմ, որ այն խմբագրում են տարբեր աշխարհընկալում, տարբեր դիրքորոշում ունեցող խմբագիրներ, որոնց տեսակետները կարող են լինել նաև հակադիր, նույնիսկ թշնամական։ Բայց դա չպետք է խանգարի, որ Հայերեն Վիքիպեդիայի հոդվածները լինեն չեզոք, ներկայացնեն միաժամանակ իրականությունը և չաղավաղեն պատմական իրողությունները։--Գարդմանահայ (քննարկում) 13:51, 6 Հունիսի 2022 (UTC)Պատասխանել
Շատ բարի, ինձ ստիպում եք ես գրեմ ավելի վիկիական ոճով, բարի․․․ նախ սկսենք նրանից թե այս հոդվածի մեջ ինչ է գրած վանքի անվան ստուգաբանություն մասով, (Ջուխտակ վանք անվանումը ժողովրդական է։ Ջուխտակը ունի երկու եկեղեցի (որից էլ ստացել է իր անունը' «Ջուխտ»' նշանակում է զույգ) Սուրբ Աստվածածին եկեղեցի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ։ Եկեղեցիների պատերին կա նաև արձանագրություններ որոնցում հիշատակվում են նաև Պետրոսի վանք և Գիշերավանք անվանումները։ )․
Պարզ մի բան, որ չկա ոչ մի հիմնավորում այլ ընդամենը այս հոդվածի հեղինակը, անաղբյուր մի հիմնավորում է բերել այն էլ լիքը բայց էր ով․
1) Ջուխտակ վանք անվանումը ժողովրդական է///// Հարց․ եթե դա ոնց դուք եք նշում ջուղտ բառը եկել է պարսկերենից ապա նկատի ունի պարսիկ ժողովուրդին, հետևություն որ պարսիկ ժողովուրդը ինչպես կուզեր կանվաներ մեր Հայկական վանքերը, կուզեր կաղավաղեր կուզեր մի հատ անիմաստ բառ կդներ։ դա հաստատ հիմնավորում չեր։
2) «Ջուխտ»' նշանակում է զույգ, ինչից դեպի ինչա նշանակում, պարեսկերենից դեպի Հայերեն//// հա՞ եթե հա այսինքն դա հայկական վանքա, եթե էլի հա ապա ինչու պարսկերեն հետո հայերեն ․ և որ տեղ կարելիա հղում կամ աղբյուրը գտնել այս հոդվածի մեջ նման հիմքերի․ չկա․․․․
3) Եկեղեցիների պատերին կա նաև արձանագրություններ որոնցում հիշատակվում են նաև Պետրոսի վանք և Գիշերավանք,/// սա կարծում եմ արդեն իսկ որոշակի փաստ է որը կարելի է ստուգել գնալով այնտեղ, և եթե դա այդպես է ապա ինչու Ջուխտակ ոչ թե Պետրոսի վանք կամ Գիշերավանք
4) Վիկի հայաստան կառույցում չգիտեմ ոնց են աշխատում բայց մի բան էն չի․ անտեսել նման կոպիտ սխալները և ասել որ սխալ է օգտագործել ՀԱՅԿԱԿԱՆ անվանումը ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԻՆ, դա զարմանալու է․
5) էն վերևի տեղերում մեկը գրել էր վիրավորում եմ թե ինչ, անկեղծ ասած ե վիրավերական բան չեմ գրել, իսկ եթե ճիշտը վիրավորանքի տեղ է անցնում ապա դա ձեր խնդիրն է․ Kar881am (քննարկում) 17:50, 6 Հունիսի 2022 (UTC)Պատասխանել
Հոդվածի վերնագիրը վերադարձրի նախկին տարբերակին։ Հայերեն Վիքիպեդիայում վիճելի վերնագրերի որոշման միայն մեկ տեղ կա՝ ՎՊ:ԱԱՀ-ը, այնտեղ տեղափոխեք քննարկումը, և զերծ մնացեք «էն վերևի տեղերում մեկը» արտահայտությունից, մասնակցային անուն ունեմ, մասնակցային անունով էլ դիմեք։ Բացի այդ, դատելով Ձեր քննարկման էջում վերջին գրառումներից, ՎՊ:ԷԹ կանոնակարգին ենք դիմելու շուտով։ --ջեօ 🌱 21:24, 6 Հունիսի 2022 (UTC)Պատասխանել

Ջնջման է ներկայացվել «Պատմական_Հետք» էջը խմբագրել

 
Հարգելի՛ Kar881am, Ձեր ստեղծած կամ խմբագրած «Պատմական_Հետք» էջը ներկայացված է ջնջման։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ ոչ նշանակալի, գովազդային։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև կարող եք հայտնել ձեր կարծիքը կամ առարկությունները ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջում, եթե բավարարում եք քննարկման մասնակցության կանոնակարգի պահանջներին։ Մյուս դեպքերում Ձեր ձայնը կունենա խորհրդատվական նշանակություն: Օգնության համար տե՛ս նաև «Ինչու է ջնջվել իմ հոդվածը» էջը։--A.arpi.a (քննարկում) 11:20, 6 Հունիսի 2022 (UTC)Պատասխանել