Հանդաբերդի վանք[1], Հայ առաքելական եկեղեցի, որը գտնվում է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Քնարավան գյուղից 500 մետր դեպի արևելք, կառուցվել է 13-րդ դարում։

Հանդաբերդի վանք
Վանքային համալիր

Վանքի ավերակները

ՏեղադրությունԱրցախ Արցախ Շահումյանի շրջան, Քնարավան գյուղ
ԱշխարհԱրցախ
Պատմական երկիրԶաքարյան Հայաստան
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
ԿարգավիճակԿիսավեր
Ակտիվ էՈչ
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ13-րդ դար
Հանդաբերդի վանք (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Հանդաբերդի վանք (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Հանդաբերդի վանք (Մեծ Հայք)##
Հանդաբերդի վանք (Մեծ Հայք)
40°13′32″ հս․ լ. 46°08′23″ ավ. ե.HGЯO

Հանդաբերդի վանքը կառուցվել է 1276 թվականին Դավիթ վարդապետի կողմից։ Համալրիը կազմված է եկեղեցուց, մատուռից, ավանդատուն-մատուռներից, ժամատնից, զանգակատնից, տապանաբակից և ամրապատից։

2003-2004 թվականին Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավխմբի կողմից կատարվել է պեղումներ, որի արդյունքում հայտնաբերվել է 13-14-րդ դարերի արձանագրություններ, խաչքարեր, տապանաքարեր, մետաղից և կավից պատրաստված մի շարք գտածոներ և այլն։

Վանական համալիրը մի քանի անգամ ենթարկվել է ավերման, Արցախյան վերջին պատերազմի ընթացքում վանքը չի տուժել, սակայն ներկա պահին վանքի մասին տեղեկություններ չկան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հանդաբերդի վանք, վանքային համալիր (XII-XIV դդ.)».