Սուրբ Գևորգ եկեղեցի (Ղուշչի)
Սուրբ Գևորգ եկեղեցի[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Ծալկայի շրջանում, Խրամ գետի ափին, Ծալկայից 25 կմ արևմուտք, հայաբնակ Ղուշչի գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։
Սուրբ Գևորգ եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Ղուշչի |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 19-րդ դար |
Հիմնադրված | 19-րդ դար |
5,85 մետր | |
Երկարություն | 16,32 մետր |
Լայնություն | 5,85 մետր |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)
Ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի 19-րդ դարի արխիվների Սուրբ Գևորգ եկեղեցին այն երկու եկեղեցիներից մեկն է, որը եղել է Ղուշչի գյուղում։ Արխիվներում մասնավորապես հիշատակվում է «Սուրբ Գևորգ» և «Սուրբ Նշան» եկեղեցիների մասին։
1860-1880 թվականների արխիվային տեղեկություններից պարզ է դառնում, որ Սուրբ Գևորգ եկեղեցին հիմնադրվել է 1855 թվականին։
Եկեղեցին բազիլիկ կառույց է, կառուցված է մոխրագույն տուֆից, ունի մեկ ընդհանուր սրահ, չափսերն են (16,32 x 5,85) մետր։ Եկեղեցին ունի մեկ մուտք, որը բացվում է արևմտյան մասում, հյուսիսաին և հարավային պատերին մեկական պատուհաններ, եկեղեցուն կից կա զանգակատան։ Զանգակատունը ունի իր առանձին մուտքը, որին հասնելու համար կա զանգակատանը կից աստիճաններ[1]։ Եկեղեցու մուտքի վերևի մասում կա երկու արձանագրություն։ Առաջին արձանագրությունն է․
1867 - Յիշատա - - ԿԷ Ս ~ Բ ԳԵՈՐՔ - ԵԿՂՑՍ ՄԵՀՐԱԲԻ - ԵՒ ՄԱՀՏԵՍ ~ Ք ՅՈՎԱ ~ - ԿԻՄ եւ ՈՐԴԻՆ ՄԱՐ - ԳԱՐԻՆ եւ ՕՀԱՆԻՆ |
Երկրորդ արձանագրությունն է․
ՅԻՇԱՏԱԿ Է - Ս ~ Բ ԳԵՈՐԳ - Ա ԵԿԵՂԵՑՈ - ԶԱՆԿԵԿԱՏ ~ Ս - եւ ԶՊԱՐԻՍԲՍ ՍՈՐԻՆ Մ - ՍԵԹԷՍԻ ՅՈՎՀԱՆ ՄԵՀՐԱՊ ~ Մ |
Նաև հեղինակը նշում է, որ Ղուշչի գյուղում բացի վերոնշված երկու եկեղեցիներից կա նաև մի այլ փոքր եկեղեցի, որը գտնվում է Ծալկայի վիճակային արդյունքների քարաշեն շտեմարանի մոտակայքում։
Եկեղեցին ունեցել է մեկ հոգևորական՝ Հովհաննես քհն. Տեր-Հակոբյան։
2003 թվականին եկեղեցին վերանորոգվում է, բարերար Ստեփան Բարոյան աջակցությամբ, որը ծնունդով Ղուշչիից է, իսկ արդեն 2004 թվականի ապրիլի 7-ին եկեղեցին վերաօծվում է՝ ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի և տեղի հոգևոր դասի[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Aleks_El_Dia; Aleks_El_Dia. «ՂՈՒՇՉԻ - ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 25-ին.