Վիքիպեդիա:Բաց կոդով տոմսի հայցի համակարգ
ԲՏՀՀ (անգլերեն՝ OTRS) Բաց կոդով տոմսի հայցի համակարգ (անգլերեն՝ Open-source Ticket Request System) արտահայտության հապավումն է։ Վիքիպահեստում դա սովորաբար նշանակում է, թե որևէ պատկերի ազատ օգտագործման թույլտվությունն ստացվել է էլ-նամակի միջոցով և վավերացվել (կամ վավերացման հերթում է) ՕԹիԱրԷս-ի մատչում ունեցող որևէ մասնակցի կողմից։ Վիքիմեդիայի այլ նախագծերում կարող է նաև վերաբերել բազում լեզուներով հանրության կամ մամուլի կողմից հայցերին։
«ՕԹիԱրԷս-ում մի բան դնել» նշանակում է permissions-commons@wikimedia.org հասցեին էլ-նամակ ուղարկել և որևէ ՕԹիԱրԷս կամավորի կողմից այն քննելու տալ։
Եթե ձեզ անհրաժեշտ է թույլտվություն հաստատել
խմբագրել- Նախքան նիշքը Վիքիպահեստում տեղադրելը, կապնվեք հեղինակային իրավունքի իրավատիրոջ հետ և խնդրեք որ գործը տեղադրի որևէ ազատ թույլատրագրի ներքո։
- Հեղինակային իրավունքի իրավատերը պիտի Վիքիպահեստում թույլատրված թույլատրագրերից մեկն ընտրի․ մասնավորապես, օգտագործումը միայն Վիքիփեդիային կամ Վիքիմեդիա նախագծերին սահմանափակելն ընդունելի չէ։ Տե՛ս Commons:Email templates հեղինակի կողմից առաջարկված պատասխանի համար։
- Երբ պատասխան եք ստանում, խնդրում ենք ստուգել, որ իրավատիրոջ կողմից լիազորված թույլատրագիրը Վիքիպահեստին նպատակահարմար է։ Եթե այո, ապա պատկերը բեռնեք Վիքիպահեստում, ապա նիշքը պիտակեք {{subst:OP}} որպեսզի թվագրված ծանուցման հերթում գտնվող ՕԹիԱրԷս ավելացնեք։
- Դրանից հետո, հեղինակի պարզ թույլտվությունը պարունակող էլ-նամակն ուղարկեք permissions-commons@wikimedia.org, այդ թվում՝ ամբողջական գլխամասը և իրավատիրոջ հետ նախապես փոխանակած թղթակցությունը, և հղում Վիքիպահեստում եղած պատկերին։
- Հաստատ պատկերի սկզբնաղբյուրի մասին տեղեկությունը և հեղինակային իրավունքի թույլատրագրի կողմից հաստատումը (որը պետք է էլ-նամակում լինի) ներառեք։
- Որևէ կամավորը ավելի ուշ կստուգի ՕԹիԱրԷս-ում գտնվող էլ-նամակը, որպեսզի վավերացնի թե հեղինակի կողմից ուղարկած թույլտվության հետ ամեն ինչ նորմալ է, և այդ դեպքում, նա
{{OTRS pending}}
պիտակը կփոխարինի{{PermissionOTRS}}
պիտակով։
(Եթե դուք եք հեղինակային իրավունքի իրավատերը և գրում եք նախապես հրատարակված և ձեր կողմից բեռնված գործի թույլատրագիրը հաստատելու համար, իհարկե թույլտվության նամակը պետք է ինքներդ ուղարկեք։)
ՕԹիԱրԷս-ի որևէ կամավոր գտնելու համար, այցելեք Վիքիպահեստի ՕԹիԱրԷս-ի կամավորներ կամ օգտագործեք ՕԹիԱրԷս-ի հայտարարությունների տախտակը։ ՕԹիԱրԷս-ը հաճախ կուտակված վիճակում է, և կարող է մի ամիս տևել մինչև որևէ մեկը պատասխանի։ Եթե ձեր էլ-նամակը/խնդրանքը երկար է սպասում պատասխանի, փորձեք կապնվել այս անձանցից մեկի հետ և խնդրել որ հետևի դրան։
ՕԹիԱրԷս-ի կամավորները նաև հեղինակային իրավունքների խախտման զեկույցներին են հետևում։ Թույլատվության էլ-նամակները մշակելու համար միշտ էլ օգնություն է պետք։ Եթե դուք հետաքրքրված եք վիքիպահեստին վերաբերող ՕԹիԱրԷս-ի գործում կամավորության համար, խնդրում ենք այցելել m:OTRS/volunteering կամ կապնվեք Գիյոմի հետ։
Համաձայնության հայտարարություն բոլոր հայցերի համար
խմբագրելՈրևէ պատկերի, տեքստի, և նման նյութի վերաօգտագործման թույլտվության հայցերին բազմաթիվ երկիմաստ պատասխաններ ստանալու պատճառով (ինչպիսին է․ «Ես Վիքիփեդիային թույլ եմ տալիս իմ պատկերներն վերաօգտագործել»), խորհուրդ է տրվում մի ստանդարտ համաձայնության հայտարարագիր օգտագործել էլ-նամակում, էլ-նամակում այն նշել, որը կարող է հեղինակի/հեղինակային իրավունքի իրավատիրոջ միջոցով վերադարձվել էլ-նամակի պատասխանում։ Ստորև բերված նախադեպը պիտի լրացվի ըստ անհրաժեշտության՝ անհրաժեշտ լրացուցիչ տեղեկություններով։ Նշենք որ «ԱՇԽԱՏԱՆՔ» և «ԹՈՒՅԼԱՏՐԱԳԻՐ» բառերը չպետք է հայտնվեն ուղարկված էլ-պատասխանում, քանզի պիտի փոխարինվեն պատկերի և թույլատրագրի մանրամասներով։ Եթե նիշքի հղումն առցանց առկա չէ, կարող եք նիշքը ներբեռնել Վիքիպահեստում՝ {{OTRS pending}} կաղապարը տեղադրելով, և հեղինակից խնդրել որ համաձայնության հայտարարության մեջ դրան հղում կատարի։
Նշենք որ տեքստը պետք է 3 տեղ փոխեք՝ Ձեր աշխատանքի (պատկեր/ձայնային/տեսային) ՅուԱրԷլ-ը, մի թույլատրագիր և թվականը և անունը։ Նաև, խնդրում ենք ներառել Վիքիպահեստում գտնվող ձեր պատկերի ՅուԱրԷլ-ը, որի համար թույլտվություն եք տալիս էլ-նամակում։
Ստացող՝ permissions-commons@wikimedia.org
Սույնով հաստատում եմ, որ ԸՆՏՐԵԼ ՄԵԿԸ՝ [ես, (անունն այստեղ)] ԿԱՄ [(հեղինակային իրավունքի իրավատերը)] [ԱՇԽԱՏԱՆՔԸ ՆՇԵԼ ԱՅՍԵՂ - ազատ արձակվող աշխատանքը մանրամասն նկարագրել, աշխատանքը կցել էլ-նամակին, կամ առցանց լինելու դեպքում աշխատանքի ՅուԱրԷլը տալ] հեղինակը և/կամ բացառիկ հեղինակային իրավունքների միակ իրավատերն եմ։
Ես համաձայն եմ ՍՏԱՆԴԱՐՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ․ ՏԵ՛Ս ՍՏՈՐԵՎ ԹՈՒՅԼԱՏՐԱԳՐԻ ՏԵՍԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ՝ [այդ աշխատանքը հրատարակել ազատ թույլատրագրերի՝ «Քրիեյթիվ Քոմմոնս Հղման-Համանման տարածման 3.0 (համատարած - unported)» և ԳՆՈՒ Ազատ փաստաթղթագրման թույլատրագրի (անվարկած, առանց անփոփոխ բաժիննների, սկզբնակազմի տեքստի կամ վերջնակազմի տեքստի) ներքո։]
Ես գիտակցում եմ, որ դրանով ես ցանկացած մեկին իրավունք եմ ընձեռնում՝ աշխատանքն օգտագործել առևտրային ապրանքում կամ այլ կերպ, և այն փոփոխել ըստ իրենց անհրաժեշտության, այն պայմանով որ ենթարկվեն թույլատրագրի պայմաններին և այլ գործող օրենքներին։
Ես տեղյակ եմ, որ այդ համաձայնագիրը չի սահմանափակվում Վիքիփեդիային կամ առնչվող կայքերին։
Ես տեղյակ եմ, որ ես միշտ իմ աշխատանքի հեղինակային իրավունքները պահպանելու եմ, և պահպանելու եմ ըստ ընտրված թույլատրագրի վերագրման իրավունքը։ Այլոց կողմից արված փոփոխությունները ինձ չեն վերագրվի։
Ես տեղյակ եմ, որ ազատ թույլատրագիրը միայն հեղինակային իրավունքին է վերաբերում, և ես վերապահում եմ գործողություն ձեռնարկելու տարբերակը ընդդեմ որևէ անձ, ով այս աշխատանքն օգտագործում է զրպարտական ձևով, կամ խախտելով անձի իրավունքները, ապրանքանշային սահմանափակումները, և այլն։
Ես գիտակցում եմ, որ այս համաձայնագիրը չեմ կարող հետ կանչել, և որ աշխատանքը կարող է մշտապես պահվի կամ չպահվի որևէ Վիքիմեդիա նախագծում։
[ՈՒՂԱՐԿՈՂԻ ԱՆՈՒՆԸ ԵՎ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ (ապագայում վավերականության ստուգումը հնարավոր դարձնելու համար)՚]
[ՈՒՂԱՐԿՈՂԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ (Արդյոք դուք իրավատերն եք, տնօրենը, նշանակված ներկայացուցիչը, և այլն)]
[ԹՎԱԿԱՆ]
Թույլատրագրի տեսակ
խմբագրելՎերը բերված օրինակում, շնորհված թույլատրագիրը երկակի է՝ Քրիեյթիվ Քոմմոնս Հղման-Համանման տարածման 3.0 թույլատրագիր և ԳՆՈՒ Ազատ փաստաթղթագրման թույլատրագիր։
Դուք կարող եք գոնե մեկ թույլատրագիր ընտրել մեր ազատ թույլագրերի ցանկից։ Մեր օգտագործած բոլոր թույլատրագրերը նման միտումներով են։ Դուք պետք է հստակ թույլատրագիրը նշեք՝ ՔՔ-ԸՍՏ-ՀՏ վարկած 3.0 կամ Քրիեյթիվ Քոմմոնս Հղման-Համանման տարածման 3.0 բավականաչափ հստակ են, սակայն միայն նշել Քրիեյթիվ Քոմմոնս թույլատրագիր, Քրիեյթիվ Քոմմոնս Հղման-Համանման տարածման, կամ ՔՔ-ԸՍՏ-ՀՏ (առանց վարկածի թվի) բավական հստակ չէ։ Ձեզանից չի պահանջվում պատկերների համար երկակի թույլատրագիր նշել։
Կարևոր է՝ ԴՈՒՔ ՊԵՏՔ Է ԹՈՒՅԼԱՏՐԱԳՐԻ ԱՅՆՊԵՍ ՄԻ ՏԵՍԱԿ ՆՇԵՔ, ՈՐ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ․ ԱՅԼԱՊԵՍ ԱՅՍ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐ ՉԷ։
Էլեկտրոնային հասցե
խմբագրելԹույլատվական էլ-նամակներն ուղարկել մեր պատասխանատու խմբին («ՕԹիԱրԷս-ին»)՝ permissions-commons@wikimedia.org հասցեով։
Ձեր էլ-նամակն պետք է լինի մեր կողմից ճանաչելի էլեկտրոնային հասցեից։ Օրինակ՝ եթե որևէ ցանցակայքում գտնվող պատկերներն են արձակում, ապա ձեր էլեկտրոնային հասցեն պետք է կապված լինի ցանցակայքի հետ կամ ցանցակայքի կապնվելու էջում նշված լինի։ Եթե արձակում եք որևէ աշխատանք, որն առցանց չի գտնվում, ապա կարող է կարիք լինի ապահովել ձեր ինքնության ապացույց։ Եթե դուք արձակում եք մի աշխատանք, որտեղ հեղինակային իրավունքի իրավատիրոջ անունից եք հանդես գալիս, ապա կարելի է կարիք լինի ապահովել հեղինակային իրավունքի իրավատիրոջ անունից հանդես գալու լիազորության ապացույց։
Պատկերների էջերում օգտագործվելիք կաղապարներ
խմբագրել- Այն մասնակիցներն, ովքեր ՕԹիԱրԷս-ին թույլտվություն են ուղարկել բայց դեռ վավերացում չեմ ստացել կարող են օգտվել {{subst:OP}} պիտակից՝ այլոց տեղեկացնելու, որ գործն ընթացքի մեջ է։
- ՕԹիԱրԷս-ի կամավորները կարող են օգտվել Կաղապար:Tlsp պիտակից երբ թույլտվությունն ստացվել է, սակայն հավելյալ պարզաբանման կամ հաղորդակցության կարիք կա։
- ՕԹիԱրԷս-ի կամավորները կարող են օգտվել {{PermissionOTRS|id=համար կամ ticket=ՅուԱրԷլ}} պիտակից երբ թույլտվությունն ընդունգել և պահվել (արխիվացվել) է Վիքիմեդիայի ՕԹիԱրԷս համակարգում։
Տես նաև
խմբագրել- ՕԹիԱրԷս-ի հայտարարությունների տախտակը - գործակալներից հարց հարցնելու կամ որևէ տոմս վավերացնելու համար։
- ՕԹիԱրԷս-ի կամավորների մի ցանկ գտնվում է Category:Commons OTRS volunteers էջում
- Commons:Email templates – օգտվեք սրանցից երբ էլ-նամակով թույլտվություն եք խնդրում
- w:Wikipedia:Example requests for permission
- ՕԹԻԱրԷս-ն Մեթայում
- Վիքիմեդիայի ՕԹիԱրԷս (մուտք գործելն անհրաժեշտ է)
- w:Wikipedia:Requesting copyright permission
- Commons:WikiProject Permission requests
- Commons:Permission