Ղարաչինար (գյուղատեղի)

գյուղատեղի

Ղարաչինար կամ Կարաչինար[1], գյուղատեղին գտնվում է շրջկենտրոն Շահումյան ավանից 6,3 կմ հյուսիս-արևելք՝ Սևջուր գետի աջ ափին` ծովի մակերևույթից 695-725 մետր բարձրության վրա։ Գյուղի միջով անցնում է Ղարաչայ գետը, բացի այդ գետից կան նաև այլ աղբյուրներ։

Բնակավայր
Ղարաչինար
ԵրկիրԱրցախ Արցախ
ԲԾՄ695 մետր, 725 մետր

Անվանում խմբագրել

Գյուղի պատմական անունը հայտնի չէ, բայց վկայվել է որ Աղջաղալա, Զեյվա և Կարաչիներ է եղել, ներկայիս անունը, որը Ղարաչինար է, թարգմանաբար նշանակում է «սև սոսի», ինչից հասկանալի է, որ գյուղ եղել է խանական տիրապետության տակ։

Պատմություն խմբագրել

Ղարաչինարի մատենագրական տեղեկություններ չեն պահպանվել։ Գյուղի կալվածատերերը եղել են Մելիք-Բեգլարյանները․ դա արձանագրվել է 1831-1832 թվականներին։ Գյուղի նոր շրջանի պատմության մասին հայտնի է, որ 1870 թվականին ֆինանսավորել են Սուրբ Էջմիածնում շինարարական աշխատանքներին՝ գյուղի հասարակությունը՝ 38 ռուբլի, Թեյմուրզ բեկ Մելիք-Բեգլարյանցը՝ 25 ռուբլի և Սարգիս Մելիք-Ստեփանյանը՝ 2 ռուբլի, իսկ 1905 թվականի սեպտեմբերի վերջին գյուղի մոտ թուրքերը սպանում են 3 հայի և թալանում են 3 ֆուրգոն, բացի այդ դրան հաջորդել է թեթև հարձակում, որի ժամանակ սպանվել են ևս 2 հայեր։ Նույն ամսվա մասին հաղորդվում է․ «Մեր գիւղն են ժողովուել շրջակայ հայ գիւղերի շինականները։ Ներկայումս շրջապատուած ենք Արփառոտ, Բարդա և այլ թրքաբանակ գիւղերի ձիաւորներով։ Սպանվուել է մեր տանուտէրը և մի քանի հոգի էլ վիրավւորուել են։ Զօրքի օգնութեանն ենք սպասում»։ Սպանված տանուտերը Սերգեյ բակ Մելիք-Ստեփանյանցն էր։

1905 թվականին ազգադավ վարքագծի համար սպանվում է նաև մեկ այլ տանուտեր։ Համազասպ Սրվանձտյանը մարդ է ուղարկում, որ գումար հավաքեն գյուղի տանուտերերից, որ այդ գումարով զինեն ժողովրդին, բայց գյուղի ունևորներից մեկը մերժում է և չի աջակցում, ինչից հետո Համազասպը ուղարկում է ղազախեցի Կարոյին, որը խմբի լավագույն մարտիկներից մեկն էր՝ Բաքվի դաշնակցության շարքերում թրծված, գրաճանանչ և գիտակից երիտասարդ, բայց այդ տանուտերը սպանում է նրան։

Նույն թվականի սեպտեմբերի 28-ին, թղթակցության համաձայն, Մռավ սարի լանջերին արոտավայրերից անհայտ մարդիկ գողանում են ոչխարներ և 2 հովիվ, ոչխարները պատկանում էին Ահմադբէգուլ գյուղի թուրքերին։

Ամսի 26-ին սրանք հավաքում են մի քանի հարյուր ձիավոր և գնում են դեպի Զեյվա թուրքական գյուղ, որտեղ սպառնում են մոտակա հայաբնակ Կարաչինար գյուղի բնակիչներին, և պնդում են թե իրենց ոչխարները Հայերն են գողացել։ Երկու օր անց Կարաչինար է գալիս Գանձակի գավառապետ Րէուտը, սակայն նա ոչ մի ազդեցություն չի կարողանում ունենալ թուրքերի վրա, թուրքերը շարունակում են հավաքվել Զեյվայում, նրանց թիվը հասնում է մոտ 1500 հոգի, և այստեղ սպանվում է 3 հայ։

Համաձայն նույն օրվա Ս․ Տեր-Ավետիքյանի թղթակցության՝ Ղարաչինար գյուղի պաշտարման ժամանակ սպանվել է 3 սարովեցի հայեր, նրանք 4 հոգով գնացել են օգնության պաշարված Ղարաչինարին և ընկել են շրջապատման մեջ, 4 հոգով կռիվ են 400 հոգանոց զինված թուրքերի դեմ, 3 հոգին սպանվել են 1 հոգին ազատվել է։ Այս օրինակ հայերի հեշտ կուլ չգնալու հետևանքով պաշարումը դադարում է։ 1905 թվականի հեկտեմբերի 9-ին հաղորդվում են՝ թուրքերը հետ քաշվեցին։

Սակայն թուրքերը հետ են քաշվում ժամանակավորապես, և ահա հոկտեմբերի 18-ին նրանք կրկին հարձակվում են։ Նույն թվականի հոկտեմբերի 23-ին թուրքերը Դոզիլար գյուղի մոտ սպանում են ղարաչինարցիներ 35-ամյա Սարգիս Ղարայանը, 30-ամյա Դուխան Գզիրյանը, 25-ամյա Հովհաննես Մարինյանը, 20-ամյա Ֆրիդոն Բաղիյանը և 18-ամյա Ջավադ Շիրինյանը։

1906 թվականի հունվարի 1-ին Զեյվայի թուրքերը կրակ են բացում անցորդ աղջաղալեցի հայերի վրա, ինչը հանգեցրեց նոր ընդհարման։ Այդ ընդհարման ժամանակ սպանվեց 20-ամյա երիտասարդ Միրզա Բաղմանյանը, իսկ թուրքերի կողմից սպանվեց մի քանի հոգի։ Այդ դեպքը թուրքերը, շատ ծանր տանելով, հունվարի 4-ին՝ առավոտյան ժամը 5-ին, մեծ ուժերով հարձակվեցին Աղջաղալի վրա, որի հետևանքով սպանվեց Սարովի գյուղացի 40-ամյա Միքայել Ազիզյանը, և 3 հոգի էլ վիրավորվեց, իսկ թուրքերը, թողնելով 4 դիակ, դիմեցին փախուստի։ 1906 թվականի փետրվարի 3-ին թղթակցությունը հայտնում է որ Ղարաչինարում թուրքերը 2 հովիվ են գերեվարել։ Նույն թվականի փետրվարի 13-ին Աղջաղալայի վրա մի նոր հարձակում է տեղի ունենում։

Մօլլա-Վալադ գյուղի կողմից, բայց թուրքեր տեսնելով հայերի անկոտրուն կամք ու թե ինչպես են հայերը դիմակայում նրանց, անգամ մինչև հետապնդումը նրանց, նրանք խուճապահար լինելով վերցրեցին իրենց ընտանիքները և փախուստի դիմեցին գյուղից։ 1914 թվականի մայիսի սկզբին սպանվում է տանուտեր Շ․ Աղաջանյանը։ 1916 թվականին սեպտեմբերի 10-ին Ղարաչինարում, իսկ հոկտեմբերի 1-ին Աննենոյում բացվում են Կովկասյան ճակատի գաղթականների պարենավորման բաժին։ Նույն թվականի դրությամբ արդեն իսկ Ղարաչինարի պարենավորման բաժինը հոգում էր 1014 գաղթականների պարենի հարցը։ Նոյեմբերի 11-ին, մեկ վագոն ցորեն և 63 պ․ 30 ֆ․ սիսեռ է ուղարկվում Ղարաչինար։ 1020 թվականին գյուղը ամբողջությամբ ավերվում է թաթարների ձեռքով, իսկ բնակիչները փախուստի դիմելով փրկվում են։ Շուրջ 7 տարի հարաբերական խաղաղությունից հետո, Արցախյան ազատամարտի օրերին՝1992 թվականի հունիսի 13-ին ադրբեջանցի ելուզակները գյուղը գրավում են։

Բնակչություն խմբագրել

Համաձայն 1831-1832 թվականների կազմված շնչագրական տեղեկագրի՝

Տարեթիվ Տուն Արական Իգական Միասին
1832 219 187 406
1841 62 117 115 232
1851 70 159 115 274
1876 468
1886 124 397 368 765
1889 338 256 594
1893 126 308 272 580
1897 1114
1901 437 302 739
1902 445 310 755
1905 141 465 326 791
1908 480 329 809
1909 498 334 832
1910 506 512 1018
1912 185 450 468 918
1914 935
1918 196 648 523 1171
1925 200 1200
1930 360
1940 497 1988
1970 438 940 1070 2010
1977 847
1989 511 2141

Տեղաբնակներից զատ 1920 թվականի դրությամբ Ղարաչինարում բնակվում էին նաև Մեծ եղեռնը վերապրած 203 հայ գաղթականներ, որոնք զբաղեցնում էին 52 տուն՝ 28 տուն Հայոց ձոր գավառում, 7 տուն Խոշաբի Հյուրթակում, 2 տուն Քռելում, 5 տուն Վան-Տոսպ գավառի ավերակներում, 5 տուն Լեզքում և 5 տուն Գայավշի Նարեկ գյուղում։

Կառուցապատում խմբագրել

Դժվար է ասել, թե ինչ տեսք ուներ Ղարաչինարը 18-րդ դարի վերջին, բայց արդեն 19-րդ դարի 2-րդ կեսին այն ունեցել է կանոնավոր հատակագիծ։

1874 թվականին մի նկարագրությունից երևում է, որ արդեն այդ ժամանակ գյուղի հին գլխատները փոխված էին այսպես կոչված եվրոպական տիպի տներով։

Կար աչքի ընկնող տներ, որոնցից մեկը կալվածատիրոջ տունն էր, որտեղ 1881 թվականին այցելել է Րաֆֆին։

Տնտեսություն խմբագրել

Գյուղացիների հիմնական զբաղմունքներից էին հողագործությունը, այգեգործությունն ու անասնապահությունը։ 1910 թվականին Բալաբեկ Զաքարյանցը նշել է, որ Ղարաչինարը սակավահող է, բայց ունի շատ պտղաբեր այգիներ։ 1912 թվականին գյուղացիները ունեին 14 ձի, 254 խոշոր և 200 մանր եղջերավոր անասուն, 40 խոզ։ 1920 թվականի դրությամբ Ղարաչինարը հայաբնակ մեծ գյուղ էր։

Աղբյուրներ խմբագրել

Ղարաչինարը բավականին հարուստ էր աղբյուրներով, յուրաքանչյուր աղբյուրը ուներ իր հատուկ անունը՝ Պրմբատի, Անուշ, Չինարի, Մռավանց, Քերծին տակի և Ջալոց։

Դպրոց խմբագրել

Ղարաչինարը գավառի առաջին գյուղերից էր, որը ուներ եկեղեցական ծխական դպրոց։ 1871 թվականին գյուղաբնակները դիմել էին Գևորգ Դ կաթողիկոսին, որ գյուղում կենտրոնական դպրոց բացի։

1874 թվականին դպրոցը բացվում է։ Ըստ մի տեղեկագրի՝ դպրոցը ուներ 45, իսկ մեկ այլ վկայությամբ 60 աշակերտ, և մեկ ուսուցիչ՝ Հակոբ Խաչատրյանը։

1881 թվականին դպրոցը ուներ 25 աշակերտ։

1907 թվականի հոկտեմբերի 10-ին թղթակցությամբ Ստեփան Տեր-Ավետիքյանը նշում է․ «Ցանկալի է որ մյուս աչքի ընկնող գյուղերը (Չարդախլու, Բարսում, Ջագիր, Փիբ, Խաչակապ, Գետաշէն, Ղարաչինար) ևս կազմակերպեն առաջիկա (1908-1909) ուսումնական տարվա համար իգական սեռի կրթությունը»։

1908 թվականին գյուղում գործում էր միադասյա արական դպրոց՝ 70 աշակերտներով։

1930 թվականին գործում էր 7-ամյա կոլերիտ դպրոց։

1960 թվականին կրթօջախում ուսանում էր 156 աշակերտ։

1970 թվականին միջնակարգ դպրոցն ուներ հայկական և ռուսական բաժիններ։

1976 թվականին գյուղում սկսվում է դպրոցական համալիրի կառուցումը։

1977 թվակակնին ուներ 1 միջնակարգ, 1 ութամյա, 1 տարրական դասարան։ Իսկ այդ ընթացքում կառուցվում էր երկհարկանի դպրոց որը նախատեսված էր՝ 624 աշակերտների համար։

1980 թվականին կրթօջախն ուներ 560․ իսկ 1989 թվականին 545 սան։

Գյուղը ուներ նաև գրադարան, այն ուներ հարուստ գրքի ֆոնդ, 700 ընթերցող։ ի դեպ 1975 թվականից գրադարանավարուհի էր Ասյա Հախյանը։

Գաղթականական դպրոց խմբագրել

1916 թվականի դեկտեմբերի 27-ին թղթակցությունը պարզում է, որ գյուղում գաղթականների թիվ արդեն իսկ հասնում է 200 հոգու, որից հետ շատ արագ բացվում է գաղթականների դպրոց։ Այդ դպրոցում նաև սկսեցին հաճախել մոտակա գյուղերից։

Միքայել Օսեփյանի ջանքերով դպրոցը կարողացավ ստանալ նստարաններ և գրասեղաններ։

Արքունի (պետական, ռուսական, կառավարչական) դպրոց խմբագրել

Դպրոցը հիմնվել է 1885 թվականին, ապա դպրոց գործել է նախ Ղազարանց և հետո Մրյանանց տանը, դպրոցի տեսուչը եղել է՝ Ղազար Ղազարյանը։

Առաջին ուսուցիչն է եղել հայազգի Լեոնիդ Կովալյովը (Լևոն Ղավայլան՝ Չիբո մականվամբ)։

1895 թվականին դպրոց ուներ մոտ 60 աշակերտ, իսկ 1898-ին 70 աշակերտ։

1899-1900 ուստարում 75 աշակերտ էր։

Հիվանդանոց խմբագրել

19-րդ դարավերջին գյուղում կառուցվում էր հիվանդանոց,որը պետք է ունենար 30 մահճակալ, ունենալու էր նաև մեկական բժիշկ, մանկաբարձուհի և երկու ֆելդշեր։

Եկեղեցի խմբագրել

Գյուղ ուներ նաև եկեղեցի Սուրբ Հովհաննես կամ (Սուրբ Աստվածածին), որը գտնվում էր գյուղամիջում, կառուցվել էր 1880 թվականին։

Եկեղեցին եռանավ բազիլիկ հորինվածքով շինություն էր, նրա չափերը եղել են՝ (22,87x12,76 մ), ունեցել է գմբեթ, գմբեթի ներսից կախված զույգ զանգերով, որի թոկերը կախված էին եկեղեցու արևտյան մուտքի առաջ։

1924 թվականին Գանձակի Հայոց առաջնորդ Լևոն եպիսկոպոսը բողոք է գրում Էջմիածինի հոգևոր խորհրդին՝ ասելով, որ Գանձակի գավառի 9-րդ մասի գործկոմը եկեղեցին ցորենի ամբար է դարձրել։

1928 թվականին եկեղեցին փակվում է։

Գերեզմանոց խմբագրել

Տարածքում կար նաև գերեզմանոց, որը գտնվում էր գյուղի հյուսիսաին կողմում։ 1987 թվականի դրությամբ կար արդեն 200 տապանաքար, տապանաքարերից ամենա հինը 1816 թվականից էր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «(աղբյուր՝ Մռակավանք գրքի 135-ից 153 էջեր» (PDF) (ամհարերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.