Վիքիպեդիա:Ջնջման առաջադրված հոդվածներ

Ջնջման առաջադրված հոդվածներ

Բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիայի ջնջման առաջադրված հոդվածների քննարկումների հարթակ։ Այս էջում համայնքը որոշում է կայացնում ջնջման ներկայացված հոդվածների վերաբերյալ։ Հոդվածները ջնջման են ներկայացվում ըստ Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգի:

Քվեարկելու ժամանակ ցանկալի է օգտագործել {{Ջ}} (ջնջել) և {{Թ}} (թողնել) կաղապարները կողմ կամ դեմ արտահայտվելու համար։

Ջնջման կանոնակարգը գտնվում է այստեղ, այդ պայմանները ուշադիր կարդալու դեպքում պարզ է դառնում (խոսքը արագ ջնջման ոչ ենթակա հոդվածների մասին է), որ հոդվածը ենթակա է պարտադիր ջնջման, եթե քվեարկության իրավունք ունեցողների (այսինքն քննարկման այն մասնակիցների, ովքեր օժտված են այդ իրավունքով) 75 տոկոսը (դեմ և կողմ ձայների հանրագումարի հանդեպ) կողմ է արտահայտվել ջնջմանը (հիմնավորված պատճառաբանությամբ), մնացած դեպքերում, 7-30 օրվա ընթացքում, ադմինները քննարկման ընթացքում ձևավորված կոնսենսուսի համաձայն պետք է որոշեն՝ ջնջել, թե թողնել հոդվածը։

 Կարևոր է՝ Քննարկումներին կարող են մասնակցել այն մասնակիցները, որոնք բավարարում են քվեարկության մասնակցության կանոնակարգի պահանջներին: Մյուս մասնակիցները կարող են մասնակցել քննարկմանը, բայց նրանց ձայնը կունենա խորհրդատվական նշանակություն:

Ավելացնել ջնջման նոր թեկնածու։
 Հին թեկնածուներն այստեղ են:
↱

Ուշադրություն. Նոր քննարկում սկսելու համար ներքևում ավելացնել.

==[[Հոդված]]==
:{{la|Հոդված}}
Ձեր պատճառաբանությունը--~~~~
Նոր թեմաներն ավելացրեք ներքևից։ Ավելացնել…
Տաթևիկ Մատինյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հոդվածի բովանդակությունը ցույց չի տալիս տվյալ անձի հանրագիտարանային նշանակալիությունը։ Զուտ իրավագետ, փաստաբան, մարդու իրավունքների փորձագետ լինելը դեռևս հանրագիտարանային նշանակալի հանգամանք չէ, ոչ էլ «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ»-ի նախագահ կամ «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության խորհրդի անդամ լինելն է անձին հաղորդում հանրագիտարանային նշանակալիություն։ Ոչ էլ Էդմոն Մարուքյանի կին լինելն է հանրագիտարանային նշանակալի գործոն։ --Գարդմանահայ (քննարկում) 11:33, 22 Մայիսի 2023 (UTC)Պատասխանել[reply]

  •   Ջնջել -
    • 1. բավարար լուսաբանված չէ վստահելի երկրորդական աղբյուրներով. վստահելի աղբյուրներից երկուսը (lurer.am և news.am) լուսաբանել են հուշագրի ստորագրումը և ոչ թե անձին։ Եվս երկու աղբյուր անձի ղեկավարած ՀԿ-ի կայքն է (ոչ երկրորդական), իսկ like-cool.online-ը վստահելի աղբյուր չէ։
    • 2. որպես պրոֆեսիոնալ մասնագետ նշանակալի չէ, քանզի չի ունեցել էական ներդրում ոլորտի զարգացման գործում։
    • 3. որպես քաղաքական գործիչ (եթե է) նշանակալի չէ, քանզի չի զբաղեցնում բարձր պաշտոններ միջազգային, ազգային կամ ամենաբարձր մակարդակի վարչատարածքային միավորումների կառավարման համակարգերում։--Ավետիսյան91 (քննարկում) 05:57, 23 Մայիսի 2023 (UTC)Պատասխանել[reply]
  Թողնել

հոդվածը իմ համոզմամբ նշանակալի է, քանի որ

  1. նշված անձը ծավալում է հասարակական ակտիվ գործունեություն (Լիբերալ քաղաքականության ինստիտուտ), միևնույն ժամանակ ռազմավարական դատավարություններ ղեկավարելով մեծ ներդրում ունի մասնագիտական հարթությունում, ինչպես նաև ղեկավարում է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը, ինչը Հայաստանի Հանրապետության կառավարության դատաիրավական բարեփոխումների ոլորտի ամենանշանակալի ռեֆորմներից է (այդ մասին խոսել են քանիցս վարչապետը, նախարարը, ԵՄ դեսպանը և այլն):
  2. միևնույն ժամանակ հոդվածը լեցուն է վստահելի երկրորդական աղբյուրներով, ինչը բացառում է ջնջման հնարավորությունը։

--Օmıcrօn 09:41, 1 Հուլիսի 2023 (UTC)Պատասխանել[reply]

  Ջնջել, ըստ Ավետիսյան91 մասնակցի բերած փաստարկների։ — GeoØ () 13:58, 12 Օգոստոսի 2023 (UTC)Պատասխանել[reply]
GeoØ ջան, «ջնջել» քվեարկելուց առաջ նկատել եք, որ Ավետիսյան91 մասնակցի բերած փաստարկների մի մասը այլևս արդիական չէ (ավելացվել է ավելի քան 20 աղբյուր, նույնքան էլ կարող եմ ավելացնել ըստ անհրաժեշտության): Իսկ Հայաստանի ամենամեծ վեճերի լուծման հաստատության (արբիտրաժային դատարան) ղեկավարը լինելը, հանհարահայտ հասարակական կազմակերպության ղեկավարը լինելը, Հայաստանի իրավական պատմության ամենաստրատեգիական միջազգային դատավարություններից որոշներով ներկայացված լինելը արդյո՞ք գնահատում եք անբավարար։ Պարզապես հետաքրքիր է։--Օmıcrօn 11:11, 25 Օգոստոսի 2023 (UTC)Պատասխանել[reply]
@O'micron ջան, իսկ աղբյուրների վերաբերյալ ներքևում նշված մեկնաբանությունները արդիակա՞ն են։ Ինչ-որ արձագանք լինելու՞ է դրանց։ Դեռ մի կողմում եմ թողնում շահերի բախման հարցը։ — GeoØ () 07:11, 3 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել[reply]
  Թողնել, բազմաթիվ աղբյուրների առկայությունը վկայում է նշանակալիության մասին-Кудуг (քննարկում) 18:25, 6 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել[reply]
Հարգելի Кудуг, Ավետիսյան91-ի ներկայացրած պնդումներին կհակադարձե՞ք, թե՞ դրանք համարում եք ոչ տեղին, անհիմն պնդումներ, իսկ եթե վերջին տարբերակն է, ապա կխնդրեմ հիմնավորեք, թե ինչո՞ւ։ Նաև կխնդրեմ պատասխանել, թե արդյո՞ք «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպության նախագահ լինելը հանրագիտարանային տեսակետից նշանակալի՞ հանգամանք է։ «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության խորհրդի անդամ լինելը հանրագիտարանային տեսակետից նշանակալի՞ է։ ՀՀ փաստաբանների պալատի անդամ լինելը հանրագիտարանային տեսակետից նշանակալի՞ հանգամանք է։ Հայաստանում փաստաբան լինելը հանրագիտարանային տեսակետից նշանակալի՞ հանգամանք է։ --Գարդմանահայ (քննարկում) 16:09, 16 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել[reply]
Գարդմանահայ ջան, նախ և առաջ քո բարձրացրած հարցին ես հանգամանալից կերպով պատասխանել եմ վերևում (ի պատասխան Ավետիսյան մասնակցի), ինչը կարող է վստահելի լինել մասնակցի կողմից, ուստի չեմ հասկանում քո զարմանքի իմաստը։ Քո նշած բոլոր հանգամանքները միասին ապացուցում են անձի «հասարակական գործունեության և ճանաչելիության ուժով նշանակալիությունը», ինչը մեր կանոնակարգերով նշանակալիության հիմք է։ Բացի այդ, ես ցույց եմ տվել տասնյակ աղբյուրներով, թե ինչպես է նշված անձը նպաստել իրավունքի զարգացմանը։ Իսկ ամենակարևոր գործոնը, թերևս, Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի ղեկավար լինելն է, ինչը վերջին շրջանում մեր երկրի դատաիրավական ռեֆորմներից ամենաշատ լուսաբանվողն է և ամենանշանակալին։ Ինձ համար նշանակալիությունը աներկբա է և նույնիսկ զարմանալի է այս քննարկման առկայությունը՝ նշված տասնյակ աղբյուրներին և փաստերի զուգահեռ։ Կխնդրեմ ադմիններին եզրափակել քննարկումը, քանի որ կանոնակարգով սահմանված ժամանակահատվածում անգամ այս հոդվածը չի հավաքել անհրաժեշտ չափով ձայներ ջնջվելու համար --Օmıcrօn 07:02, 23 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել[reply]
O'micron ջան, հոդվածում աղբյուրների բազմազանությունն ու շատությունը դեռ չի նշանակում, որ դրանք տվյալ անձին նշանակալիություն են հաղորդում։ Բովանդակային ծավալով երկար կլինի, բայց ստորև կներկայացնեմ քննարկվող հոդվածում ներկայացված աղբյուրների նպատակահարմարությունը, արժանահավատությունը, նշանակալիությունը և այլ ցուցիչներ, որպեսզի ցույց տամ, որ դրանց ամբողջությունը հանրագիտարանային նշանակալիություն չի հաղորդում քննարկվող հոդվածի սուբյեկտին։
  1. Չգիտեմ թե որտեղից ես վերցրել կամ ինչից ես բխեցրել «հասարակական գործունեության և ճանաչելիության ուժով նշանակալիությունը» նախադասությունը, բայց Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգն ասում է «Առաջնային աղբյուրները կարող են օգտագործվել հոդվածը լուսաբանելու համար և ոչ անձի նշանակալիությունը ապացուցելու համար»։ Այս տեսակետից հոդվածում որպես աղբյուր ներկայացված «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի, «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» ՀԿ-ի կայքերը հենց առաջնային աղբյուրներ են։ «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» ՀԿ-ի կայքը որպես աղբյուր վիքիհոդվածում ներկայացված է 3 անգամ։ Ի դեպ, այդ ՀԿ-ի խորհրդի անդամ է հենց Տաթևիկ Մատինյանը, իսկ խորհրդի նախագահ՝ նրա ամուսին Էդմոն Մարուքյանը։ «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի կայքը որպես աղբյուր վիքիհոդվածում ներկայացված է 2 անգամ, իսկ ՀԿ-ի նախագահն է Տաթևիկ Մատինյանը։
  2. Հոդվածում առկա like-cool.online կայքն իրավաբանական նորություններ հաղորդելու համար իրենից ներկայացնում է ոչ արժանահավատ կայք։ Հոդվածում միջազգային դատական գործընթացում ներգրավված փաստաբանի նկար ներկայացնել նրա ամուսին Էդմոն Մարուքյանի, նրանց երեխաների ու երեխայի ծննդյան տորթի շուրջ նկարը մեղմ ասած անտրամաբանական է։ Բացի այդ, կայքը պարզ չէ թե ինչի մասին է և ով է պատասխանատու հրապարակումների համար։ «Ովքե՞ր են հիշում այս մածուններն ու պաղպաղակները, որոնց համար խելագարվողներ կային», «Թեստ․ուզում եմ մարդկանց ․․․ լուրջ բաներ ասել․ ո՞ր բառն է բաց թողած» և բազմաթիվ այսպիսի վերնագրեր պարունակող կայքը չի կարող լինել արժանահավատ քննարկվող թեմայի տեսակետից։ Այդ վերնագրերը վերցրել եմ կայքի նորություններ բաժնից։ Ի դեպ, այս կայքը մի քանի անգամ վիքիհոդվածում ներկայացված է որպես աղբյուր։
  3. Հիմա անցնենք այն կայքերին, որոնք ընդունված է համարել լրատվական կայքեր և որոնք կարող ենք, ըստ էության, դիտարկվել որպես վստահելի երկրորդական աղբյուրներ։ Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգն ասում է, որ «Անձինք համարվում են նշանակալի, եթե նրանք նշանակալիորեն լուսաբանված են բազմակի անգամ հրատարակված վստահելի երկրորդական աղբյուրներով, որոնք միանգամայն անկախ են միմյանցից »։ Մանրամասն կներկայացնեմ, թե ինչո՞ւ հոդվածում ներկայացված այդպիսի աղբյուրները այս դեպքում չեն կարող համարվել վստահելի, երկրորդական, բազմակողմանի աղբյուրներ։ a1plus.am կայքի այս հոդվածի վերնագիրն է «Էդմոն Մարուքյանն ընտրվել է «Ռազմավարական դատավարությունների կենտրոն»-ի նախագահ», իսկ Տաթևիկ Մատինյանի մասին գրված է ընդամենը, որ նա այդ ՀԿ-ի խորհրդի անդամ է դարձել։ Այս աղբյուրը տվյալ անձին հանրագիտարանային նշանակալիություն չի հաղորդում։
  4. a1plus.am կայքի այս հոդվածում գրված է՝ «ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆբ-ի իր էջում գրել է», որ «ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է գերեվարումից ազատ արձակված Արթուր Բադալյանին վճարել 30 հազար եվրո»։ «գործը ՄԻԵԴ է ներկայացվել իմ կողմից որպես Արթուր Բադալյանի փաստաբան դեռևս 2011 թվականին իմ գլխավորած «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան ՀԿ կազմակերպության միջոցով»։ «Նշված գործով Արթուր Բադալյանին շարունակել է ՄԻԵԴ-ում ներկայացնել «Ռազմավարական դատավարությունների կենտրոն»-ի փաստաբան Տաթևիկ Մատինյանը»։ Այս աղբյուրը տվյալ անձին հանրագիտարանային նշանակալիություն չի հաղորդում, ընդնամենը նրա ամուսինը ֆեյսբուքում հրապարակում է արել, որ իրենց «ընտանեկան» ՀԿ-ն (հեգնանք, վիրավորանք չի, զուտ փաստի արձանագրում) ի դեմս իր կին Տ․Մատինյանի հաղթել է դատական գործընթացում։ Ֆեյսբուքյան նույն մեջբերումն է ներկայացված նաև այս կայքում։ Ի դեպ, այդ 2 աղբյուրներում չկա գրված, որ ՄԻԵԴ-ի այդ որոշումը հանդիսանում է նախադեպային որոշում։
  5. a1plus.am կայքի այս հոդվածում գրված է, որ «ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ ՀՀ-ն խախտել է Արման Ենգիբարյանի կյանքի իրավունքը»։ «Այս մասին ֆեյսբուքում գրառում է կատարել ՀՀ հատուկ հանձնարարություննեով դեսպան Էդմոն Մարուքյանը»։ «Գործը Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանում Ենգիբարյանի իրավահաջորդի շահերը ներկայացել են փաստաբաններ Էդմոն Մարուքյանը և Տաթևիկ Մատինյանը՝ դեռևս 2012 թվականին»։ Տաթևիկ Մատինյանի ամուսին Է․Մարուքյանի ֆեյսբուքյան էջի գրառումից մեջբերումներ են կատարել նաև այս, այս, այս կայքերը։ Այս աղբյուրը տվյալ անձին հանրագիտարանային նշանակալիություն չեն հաղորդում, ընդնամենը նրա ամուսինը ֆեյսբուքում հրապարակում է արել, որ իր կին Տ․Մատինյանի հաղթել է դատական գործընթացում։
  6. Այս, այս, այս, այս և այս կայքերը առանձին հոդվածի տեսքով ներկայացրել են, որ Տաթևիկ Մատինյանը նշանակվել է նորաստեղծ Արբիտրաժի հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն։ Ընդ որում, ներկայացված աղբյուրներից առաջին չորսի վերնագրերն են՝ «Էդմոն Մարուքյանի կինը նշանակվել է նորաստեղծ Արբիտրաժի հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն», «Էդմոն Մարուքյանի կինը նշանակվել է նորաստեղծ ․․․ տնօրեն», «Էդմոն Մարուքյանի կինը նշանակվել է նորաստեղծ․․․ տնօրեն», «Մարուքյանի կինը պաշտոն է ստացել»։ Հռետորական հարց տամ, մի՞թե հանրագիտարանային նշանակալիություն ունեցող անձին միանգամայն 4 տարբեր կայքեր վերնագրում կներկայացնեն որպես Էդմոն Մարուքյանի կին, այլ ոչ թե առանձին անհատ: Հոդվածներում ասվում է, որ ՀՀ Արդարատատության նախարարը Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցն այցելել է նորաստեղծ կենտրոն շինարարությանը ծանոթանալու համար, որը «շուտով կբացվի՝ նպաստելով ներդրումային միջավայրի խրախուսմանը, դատարանների ծանրաբեռնվածության թոթափմանը և վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների զարգացմանը»։ Հոդվածներում մեջբերվում է նաև Տ․Մատինյանի ֆեյսբուքյան գրառումը։ Այս աղբյուրները տվյալ անձին հանրագիտարանային նշանակալիություն չեն հաղորդում, ընդնամենը ներկայացնում են, որ նա նշանակվել է նորաստեղծ Արբիտրաժի հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն։
  7. Այս և այս կայքերը նույն տեքստը տպագրելով՝ ներկայացնում են, որ «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Տաթևիկ Մատինյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, ըստ որի պայմանավորվել են իրականացնել «Ատելության խոսքի դեմ պայքար` հանուն ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Նիդերլանդների Թագավորության կառավարության կողմից»։ Այս աղբյուրները տվյալ անձին հանրագիտարանային նշանակալիություն չեն հաղորդում, ընդնամենը ներկայացնում են, որ իր ղեկավարած «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ն հուշագիր է ստորագրել, որի դրույթների իրականացման գործընթացը ֆինանսավորելու է Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանատունը։
  8. Այս կայքում ներկայացված է, որ նա գործող փաստաբան է։
  9. Աղբյուրների այս վերլուծությունը ցույց է տալիս, որ հոդվածը պետք է ջնջվի հոդվածի սուբյեկտի հանրագիտարանային նշանակալիության բացակայության պատճառով։ --Գարդմանահայ (քննարկում) 10:56, 25 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել[reply]


Գարդմանահայ և GeoØ, որևէ նշանակություն չունի թե աղբյուրը ինչ վերնագիր է կրում, որովհետև մեդիան միշտ փնտրում է ավելի քլիքահաճո վերնագիր։ Գարդմանահայի գրածին մանրամասն չեմ ցանկանա անդրադառնալ, որովհետև շատ դեպքերում պատմողական ոճի նկարագրություն է (օրինակ՝ Այս, այս, այս, այս և այս կայքերը առանձին հոդվածի տեսքով ներկայացրել են, որ Տաթևիկ Մատինյանը նշանակվել է նորաստեղծ Արբիտրաժի հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն։)։ Մի շարք դեպքերում դրանք անիմաստ դատողություններ են («Ռազմավարական դատավարությունների կենտրոն» ՀԿ-ի կայքը որպես աղբյուր վիքիհոդվածում ներկայացված է 3 անգամ։ - և ի՞նչ կամ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Տաթևիկ Մատինյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, ըստ որի պայմանավորվել են իրականացնել «Ատելության խոսքի դեմ պայքար` հանուն ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Նիդերլանդների Թագավորության կառավարության կողմից»։ Այս աղբյուրները տվյալ անձին հանրագիտարանային նշանակալիություն չեն հաղորդում, ընդնամենը ներկայացնում են, որ իր ղեկավարած «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ն հուշագիր է ստորագրել, որի դրույթների իրականացման գործընթացը ֆինանսավորելու է Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանատունը։ - շատ դեպքերում անձին նշանակալիություն է հաղորդում իր պաշտոնը, օրինակ՝ ՀՀ նախագահին նախագահական տիտղոսը, ԱԺ պատգամավորին՝ պատգամավորական մանդատը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարին՝ իր այդ պաշտոնը, և որևէ պարագայում անձի նշանակալիությունը քննարկելիս չի կարելի վերացարկվել իր զբաղեցրած պաշտոնից (պաշտոններից): Որոշ դեպքերում մասնակցի գրածը պարզապես ցույց է տալիս ոլորտից բացարձակ անտեղյակությունը (Ի դեպ, այդ 2 աղբյուրներում չկա գրված, որ ՄԻԵԴ-ի այդ որոշումը հանդիսանում է նախադեպային որոշում։), իսկ ինձ համար առավել քան տեսանելի է անձի ակնհայտ անբարեխիղճ շահագրգռվածությունը հասնելու հոդվածի ջնջման։

Իմ համոզմունքը մնում է անփոփոխ։ Գուցե հայտնի ՀԿ նախագահ լինելը նշանակալի չի դարձնում անձին, գուցե Հայաստանում նախադեպային իրավունքի զարգացմանը նպաստելը չի դարձնում նշանակալի, գուցե հայտնի քաղաքական գործչի հետ ունեցած ամուսնական կապը չի դարձնում նշանակալի, գուցե միջազգային արբիտրաժային կենտրոնի (որը անդադար լուսաբանվում է ) ղեկավար լինելը չի դարձնում նշանակալի (թեպետ խիստ կասկածում եմ գոնե վերջինիս մասով) առանձին վերցրած, բայց մեկ ամբողջության մեջ դրանք անձին միանգամայն նշանակալի են դարձնում։ Նաև խնդրում եմ ադմինիստրատորներին ուշադրություն դարձնել, որ քննարկման ժամկետը վաղուց ավարտվել է և ջնջման առնչությամբ չկա հստակ կոնսենսուս՝ չնայած մասնակցի(ների) անսասան ձգտմանը մասնել հոդվածի ջնջմանը։ Ես այստեղ տեսնում եմ խիստ անձնական շահագրգռվածության կոմպենենտ։ Միևնույն ժամանակ, ցանկացած նոր օր հոդվածի ջնջման կաղապարի դուրս չբերումը խախտում է Վիքիպեդիայի կանոնակարգերը, որի պահպանման համար պատասխանատվություն եք կրում դուք, հարգարժան ադմինիստրատորներ։ --Օmıcrօn 08:10, 4 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել[reply]

O'micron ջան, քանի որ ինքս կողմ եմ արտահայտվել ջնջմանը ու ջնջման կողմնակիցներին կողմնակալ ես անվանել, ճիշտ կլինի արձագանքեմ (արդարանամ ։Ճ) ու ասեմ, որ գոնե ինքս նման միտում չունեմ։ Կարա և մնա հոդվածը, ոչ առաջինն է, ոչ՝ վերջինը։ Քննարկումն էլ բուն թեմայից անձնական ձգտումների դաշտ պռոյեկտելու փորձն էլ ոչ առաջինն է, ոչ՝ վերջինը)) զուտ չեմ ուզի, որ վատ նախադեպ դառնա ու փորձառու մասնակիցները՝ կիրառելով իրենց վիքի հմտությունները, փորձեն արհեստական նշանակալիություն հաղորդել հոդվածներին։ Բուն քննարկման մասին ոչինչ չասելով՝ միայն հույս հայտնեմ, որ այսուհետ տարբեր քննարկումներում իմ դիրքորոշումները չես դիտարկի որպես քննարկման այլ մասնակցի նկատմամբ անձնական շահագրգռվածություն։ Սիրով՝ Ավետիսյան91 (քննարկում) 08:58, 4 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել[reply]
O'micron ջան, չէի ցանկանա քննարկվող բուն թեմայից «շեղվեինք», հուսով եմ «խիստ անձնական շահագրգռվածության կոմպենենտ» նախադասությունը գրել ես զուտ գրելու համար, այլ ոչ թե իրոք մտածում ես թե այս հարցում ունեմ անձնական հարթության վրա հիմնված շահագրգռվածություն (եթե իհարկե այդ գրածդ ինձ էր ուղղված)։ Բայց եթե այդպես ես մտածում, ապա կխնդրեմ մանրամասնես ասածդ։ Ինչ վերաբերում է քո այն մտքին, թե չկա ջնջման համար հստակ կոնսենսուս, ապա ասեմ, որ Հայերեն Վիքիպեդիայում այսպիսի հարցերը լուծվում են ոչ թե խմբագիրների քանակական դիրքորոշմամբ, այլ առավել համոզիչ, հստակ հիմնավորումներ ներկայացնող կողմի դիրքորոշմամբ նույնիսկ եթե խմբագիրների թվային հարաբերությունը լինի 100-ը 10-ի (չնայած այս դեպքում էլ ջնջման 3 կողմ է, 2 դեմ)։ --Գարդմանահայ (քննարկում) 11:49, 4 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել[reply]
Գարդմանահայ ջան, բոլորովին չեմ կիսում ժողովրդավարության մասին պատկերացումներդ։ Առանձնապես հետաքրքիր է, թե ով է որոշելու «համոզիչ» լինելը--Օmıcrօn 14:07, 4 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել[reply]
Մարթա_Սիմոնյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հոդվածում անձի նշանակալիությունը չի երևում։--23artashes (քննարկում) 06:47, 31 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել[reply]

  Ջնջել - նշանակալի չէ։--ԲեքոՔննարկում 06:49, 31 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել[reply]
  Ջնջել - նշանակալի չէ:--Արշո (քննարկում) 11:08, 31 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել[reply]
  Մեկնաբանություն՝ քանի որ հոդվածը ես եմ ստեղծել, քննարկումից հետո կմասնակցեմ քվեարկությանը, մինչ այդ, երկու դիտարկում.
  • Հոդվածի նման հոդվածներ արագ նայեցի երկու հատ գտա, օր.՝ ընդհանուր վիրաբույժ՝ Արայիկ Ոսկանյան հոդվածը, կարծում եմ նաև ֆակուլտետի դեկան՝ Բագրատ Ենոքյան հոդվածը(ժամանակի բացակայության պատճառով ներկա պահին ավել չեմ կարող նշել, բայց շատ բժիկների հոդվածներ կան(նաև մահացած), որոնք նույնանման են): Իհա՛րկե նշածս մարդկանց հետ որևէ խնդիր չկա, երկուսին էլ ճանաչում եմ, բայց ըստ իս հոդվածները մի քանի կենսագրական տարբերության նույնանման են:
  • Մարթա Սիմոնյանը ԵՊԲՀ Դեղագործության կառավարման և էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ է, ԵՊԲՀ «Մենեջմենթ միքս», «Լույս» հիմնադրամի հրավիրված դասախոս, Դեղագործության կառավարման ամբիոնի վարիչ, «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ, ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ԵՊԲՀ մեդալակիր, եղել է ՀԵՀ-ի նախագահ և այլն: Իհարկե վերոնշյալներից մի քանիսը դեռ հոդվածում չէի ավելացրել, բայց կարծում եմ կարելի է հաշվի առնել: - POitor քննարկում 19:19, 1 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել[reply]
  Մեկնաբանություն՝ հարգելի @POitor, մեկ այլ հոդվածի առկայությունը Վիքիպեդիայում մյուսը ստեղծելու համար հիմք չէ։ Շատ հնարավոր է՝ Ձեր նշած հոդվածներն էլ ներկայացվեն ջնջման, եթե պարզվի, որ անձինք նշանակալի չեն։ Իսկ նշանակալիությունը որոշվում է կանոնակարգով, որին կարող եք ծանոթանալ այստեղ։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 19:45, 1 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել[reply]
Իհա՛րկե, հոդվածը ստեղծելուց առաջ ծանոթ եմ եղել Նշանակալիության-ը, հակառակ դեպքում հոդվածի ստեղծման վրա ծախսածս ժամանակը այլ հոդվածի ստեղծմանը կուղղեի: Նորից նայեցի պահանջները, և ընդհանուր առմամբ հոդվածը կարծես բավարարում է հիմնական պահանջին(այն է՝ «Անձինք համարվում են նշանակալի, եթե նրանք նշանակալիորեն լուսաբանված են բազմակի անգամ հրատարակված վստահելի երկրորդական աղբյուրներով, որոնք միանգամայն անկախ են միմյանցից», ես հոդվածի աղբյուր չեմ նշել իր պաշտոնական սոցիալական էջերը, այլ ԵՊԲՀ կայքը, DOCTORS.AM-ը և Բարձրագույն որակավորման կոմիտե-ի կայքը բացի այդ լուսաբանում՝ Կենտրոն ՀԸ հաղորդման մեջ, AD TV հարցազրույց և այլն) և լրացուցիչ պահանջին`
  • Անձ, որը ճանաչված կամ հեղինակավոր կազմակերպության կողմից ստացել է մրցանակ կամ մի քանի անգամ եղել է հավակնորդ:
Անձը նաև «Հայաստանի Հանրապետությունում ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերով ինքնաբուժման գործընթացի ուսումնասիրումը և գնահատումը» տեսական բժշկության գիտ. հոդվածի հեղինակն է, «Ռեգիոնալ համագործակցություն» երիտասարդական ՀԿ-ի հիմնադիր-նախագահը: POitor քննարկում 20:21, 1 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել[reply]
  Թողնել - ելնելով նշածս հանգամանքներից:--POitor քննարկում 15:25, 2 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել[reply]
  Մեկնաբանություն՝ իհարկե, շատ ակտիվ քվեարկելով հանդերձ, ջնջելուն կողմ քվեարկողներից ոչ ոք չպատասխանեց 20:21, 1 Նոյեմբերի 2023-ին նշածս հիմնավորումներին, որոնք չէի հասցրել հոդվածում ներառել:

Իհարկե, անգամ անձամբ չճանաչելով անձին, նայելով հոդվածի պահանջներին, ստեղծեցի հոդվածը, բայց անգամ հիմնավորումներին չարձագանքելով ջնջելուն կողմ եք քվեարկում:--POitor քննարկում 12:31, 4 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել[reply]

Վիմագրական_մշակույթ._ժայռապատկերներից_մինչև_մեր_օրեր_(գիտաժողով) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հայաստանում տարեկան տասնյակ գիտաժողովներ են լինում, ներառյալ միջազգային, բայց դա չի նշանակում, որ ամեն իրադարձություն նշանակալի է։ Այս հոդվածը չի համապատասխանում նշանակալիության կանոնակարգին, գոնե այս տեսքով։ --Armen (քննարկում) 17:52, 9 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել[reply]

  Թողնել - Նախ սա ձեր պատկերացրած հերթական հասարակ իրադարձությունը չէ, քանի որ առաջին անգամ է Հայաստանում տեղի ունենում վիմագրական գիտաժողով։ Մնացածը, ինչպես հարմար կգտնեք, այդպես էլ արեք։ --Atheist Armenian (քննարկում) 18:22, 9 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել[reply]
  Ջնջել վերևում բերված պատճառաբանությամբ։ @Atheist Armenian ջան, ախր առաջին անգամ Հայաստանում ինչ-որ միջոցառում անցկացնելը դեռևս նշանակալություն չի տալիս իրադարձությանը։ Եթե նույնիսկ այն ինչ-որ շաատ նշանակալի է, հոդվածում նշված աղբյուրները դա չեն էլ ապացուցում։ — GeoØ () 13:55, 12 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել[reply]
Բաբկեն Չարեան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Անաղբյուր, չմշակված, արդեն որերորդ տարին այս տեսքով--Խմբագրող (քննարկում) 12:05, 12 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել[reply]

Նշան Կարաքեհեան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Անաղբյուր, չմշակված, արդեն որերորդ տարին այս տեսքով--Խմբագրող (քննարկում) 13:35, 12 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել[reply]

ՎՊՀ_հենակետային_վարժարան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հոդվածում առկա միակ աղբյուրը իրենց կայքն է ու չեմ տեսնում առանձնապես որևէ նշանակալիություն:--Argam Forbes 🔞 (քննարկում) 18:26, 14 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել[reply]

Հարգելի Argam Forbes, ես կարող եմ կապ հաստատել վարժարանի տնօրենության հետ և բարելավվել հոդվածը: Արշո (քննարկում) 18:31, 14 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել[reply]
Հարգելի՛ Արշո, եթե շահերի բախում չի առաջանա՝ խնդրեմ, ինչո՞ւ ոչ:--Argam Forbes 🔞 (քննարկում) 18:32, 14 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել[reply]
Արշո ջան, խորհուրդ չեմ տա։ Անցյալում ունեցել ենք մասնակիցներ, որոնք տարբեր անձանց հետ կապ հաստատելով հոդվածներ են գրել/բարելավել, բայց այդ մասնակիցները մնացել են անցյալում։ Ավետիսյան91 (քննարկում) 07:18, 15 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել[reply]
Շնորհակալ եմ խորհրդի համար Ավետիսյան91 ջան,կհետևեմ Ձեր խորհրդին և չեմ շարունակի հոդվածը խմբագրել: Արշո (քննարկում) 09:38, 15 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել[reply]
  •   Մեկնաբանություն՝ Argam Forbes ջան, հոդվածում որևէ վստահելի երկրորդական աղբյուր չկա, ինձ թվում է՝ պետք է թողնել ջնջման կաղապարը։ Գոնե այս տեսքով և այս աղբյուրներով՝   Ջնջել։ — GeoØ () 14:11, 19 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել[reply]
GeoØ ջան հիմա հետ կշրջեմ հեռացման խմբագրումը--Argam Forbes 🔞 (քննարկում) 14:25, 19 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել[reply]
Ինդուկտոր (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հոդվածի ներածությունը մաթեմատիկական ինդուկցիայի մասին է, որի համար արդեն ունենք առանձին հոդված։ Հոդվածի նկարներն ու վերջին մասը էլեկտրականության մեջ հայտնի ինդուկտորի մասին է, բայց առանձին հոդված լինելու համար բավարար տեքստ չունի։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 05:58, 16 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել[reply]

Լուսամուտ հոգևոր-մշակութային նախագիծ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

ոչ նշանակալի --Խմբագրող (քննարկում) 07:59, 16 Նոյեմբերի 2023 (UTC)Պատասխանել[reply]

Իգոր Մկրտումյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)

Հոդվածում որպես հանրագիտարանային նշանակալիության դրսևորում կարելի է դիտարկել 2 դրվագ (ելնելով ներկայացված բովանդակությունից)՝ տվյալ անձի հասարակական կազմակերպության նախագահ լինելն ու տեխնիկական գիտությունների թեկնածու լինելը։ 2 դրվագն էլ այս դեպքում անձին չեն տալիս հանրագիտարանային նշանակալիություն, այդ մասին են փաստում նաև հոդվածում ներկայացված աղբյուրները։ «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը հայաստանյան հասարակական կազմակերպությունների շրջանում չունի այնպիսի բացառիկ հանրահռչակում, որի զուտ նախագահ լինելը տվյալ անձին կհաղորդի հանրագիտարանային նշանակալիություն։ Տեխնիկական գիտությունների թեկնածու լինելը կարող է անձին հաղորդել հանրագիտարանային նշանակալիություն, եթե այն փոխլրացվեր այդ ոլորտում բացառիկ ներդրումներ ունենալով։ Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի բաժնի պետ լինելը բավարար չէ։ Բավարար չէ նաև «INET'93» և «INET'95» Ինտերնետ Համաժողովներին մասնակցած լինելը կամ Հայկական վիրտուալ համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների մենեջեր լինելը։ Հոդվածում ներկայացված աղբյուրները չեն կարող ծառայել որպես վստահելի երկրորդական աղբյուր։ isocchapter.am կայքը Իգոր Մկրտումյանի ղեկավարած ՀԿ-ի կայքն է, buh.am կայքի գործընկերն է Իգոր Մկրտումյանի ղեկավարած ՀԿ-ն, իսկ Մկրտումյանը buh.am կայքի խորհրդի հիմնադիր անդամ է (այդ մասին գրված է կայքում)։ Աղբյուրներից մեկը, որը Հայաստանի Հանրապետության նախարարության կայք է, Իգոր Մկրտումյանի մասին գրել է ընդամենը այն համատեքստում, որ նա Ինտերնետ կառավարման հայաստանյան 7-րդ համաժողովին ողջույնի խոսքով է հանդես եկել։ Մյուս աղբյուրը mediamax․am կայքն է, որի հոդվածում Իգոր Մկրտումյանը կարճ հարցազրույցի տեսքով խոսել է Freenet բրենդի մասին։ Աղբյուրների այս համախումբը բավարար չէ, որպեսզի դրանք դիտարկենք զգալի չափով տեղեկատվական ծածկույթ ապահովող գործոն։--Գարդմանահայ (քննարկում) 14:47, 3 Դեկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել[reply]