Սուրբ Աստվածածին եկեղեցի (Փանիկ)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Փանիկ)[2], Հայ առաքելական եկեղեցի, որը գտնվում է Շիրակի մարզի Փանիկ[3] գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Փանիկ) .jpg
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և եկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՓանիկ
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Հիմնադրված1846

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին կառուցման նախաձեռնությունը ստանձնել է Պետրոս Նահապետյանը 1846 թվականին։ Եկեղեցին կառուցված է հայկական տուֆից, տանիքը փայտաշեն է, ունի մեկ մուտք և ութ լուսամուտներ։ Մուտքի մոտ կա 2 գերեզման՝ Լևոն Նահապետյանի և Պետրոս Նահապետյանի։ Եկեղեցու վրա կարելի է տեսնել մի արձանագրություն, որտեղ գրված է եկեղեցու կառուցողի մասին․

Aquote1.png «ԱՍՏ ՀԱՆԳՉԻՆ ՈՍԿԵՐՔ ՏԷՐ ՊԵՏՐՈՍ ՆԱՀԱՊԵՏԵԱՆ ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ ԺՈՂՈՎՐԴԱՊԵՏ ՔԱՋԱՀԱԻԱՏ ՇԻՆՈՂ ԵԿԵՂԵՑԻՈՅՍ ՏԻՐԱՄՕՐ ԱՍՏՈՒԱԾ ԵԿԵԱԼ ՏԱՄԲՆ ՅԱԼԱՇԿԵՐՏՈՒ Ի ՇԻՐԱԿ Ի ԶՈՒԱՐՃԱՁՈՐ ԳՒԻՂ ԿԱՊՈՅՏՆ ԱՐԱԳԱԾՈՒ ԾՆ․ 13 ՅՈՒՆԻՍ 1761-1846․ ՅՈՒՆՈՒԱՐ 31» Aquote2.png


19-րդ դարի կեսերին բավականին մեծ էր հայ կաթողիկեների թիվը Ռուսական կայսրության մեջ, հատկապես կովկասյան շրջաններում, այդ իսկ պատճառով Հռոմը բանակցությունների մեջ է մտել ցարական կառավարության հետ և արդյունքում 1847 թվականին Հռոմի Սուրբ Աթոռի և ռուսական կառավարության միջև կնքվել է մի համաձայնագիր, ըստ որի պետք է հիմնվեն Կաթողիկե Հայոց Առաքելական փոխանորդությունը, որը կլիներ Սարատովի լատին կաթողիկե եպիսկոպոսի իրավասության տակ։

Խորհրդային անաստվածության տարիներին եկեղեցին չի գործել, իսկ 1939 թվականին արդեն վերածված է եղել պահեստի, սակայն ժողովուրդը մեծ բողոքի ալիք է բարձրացրել, որը ստիպել է եկեղեցին դատարկել և պահեստը տեղափոխել այլ տեղ։

Ժամանակի ընթացքում եկեղեցին փլուզվել է, բայց 1967 թվականին Պետրոս Նահապետյանի նախաձեռնությամբ գյուղում սկսել են հանգանակություն հավաքել եկեղեցին վերակառուցելու համար, որին իր ակտիվ մասնակցությունն է ունեցել նաև Ալեքսան Օրդանյան, ով այդ ժամանակ կոլտնտնտեսության վարչության նախագահն էր։ 1986 թվականի հունիսի 20-ին սկսվել է եկեղեցու վերանորոգման աշխատանքները, որը գլխավորել է Սահակ Սալազարյանը։

1971 թվականի դեկտեմբերի 5-ին շինարարությունը ավարտվել է։ 1991 թվականին գյուղ է եկել Կոմիտաս Վրդ․Մանուկյանը և սկսել է լայն գործունեություն ծավալել։ Հայր Կոմիտասը առաջին սկսել է եկեղեցու շրջակայքի մաքրման աշխատանքները, որից հետո քանդել այնտեղ կառուցված 6 տները, և եկեղեցուն կից կառուցել է գեղեցիկ քահանայատուն։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Փանիկ հայ կաթողիկե գյուղը.պատմական տեղեկություններ» (անգլերեն)։ Վերցված է 2021-06-20 
  3. «DocumentView»։ www.arlis.am։ Վերցված է 2021-06-20