Վիքիպեդիա:Հայերեն Վիքիպեդիայի ստուգաթոն

        Հայերեն Վիքիպեդիայի ստուգաթոն

                      Վիքիպեդիայի հոդվածների որակին նպաստող նախաձեռնություն

Ի՞նչ է ստուգաթոնը

Վիքիպեդիայի հոդվածների որակը մեծ մասամբ կախված է ստուգելիությունից և գրագետ շարադրանքից։ Այս ստուգաթոնի ընթացքում կառանձնացնենք նոր ստեղծված կամ ստուգման կարիք ունեցող հոդվածների ցանկ։ Փորձառու խմբագիրները կարող են միանալ ստուգաթոնին, ստուգել հոդվածները, բարելավել և դրանով բարձրացնել Հայերեն Վիքիպեդիայի որակը։ Շատ ցանկալի է կոնկրետ բնագավառների մասնագետների մասնակցությունը ստուգաթոնին, քանի որ նրանց հայացքից երբեք չի վրիպի մասնագիտական սխալը։

Թեև ցանկալի է, որ հոդվածը լրիվ ստուգվի, բայց նաև խրախուսելի է ստուգաթոնի ժամանակ կատարված ցանկացած, Վիքիպեդիայի որակի աճին նպաստող խմբագրում։

Ինչպե՞ս մասնակցել

Ստուգել և ուղղել քերականական սխալները, վրիպակներն ու շարահյուսությունը։

Ավելացնել նկարներ, որոնք կարևոր են հոդվածի համար և առկա են այլ լեզվով Վիքիպեդիաների համապատասխան հոդվածներում։

Ստուգել և ավելացնել կատեգորիաները։

Ստուգել աղբյուրների առկայությունը, բացակայության դեպքում՝ հնարավորինս գտնել և ավելացնել։