Սուրբ Սիոն եկեղեցի (Ծուղրութ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Սիոն եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Սիոն եկեղեցի (նաև՝ Սուրբ Հակոբ եկեղեցի)[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալցխայի շրջանում, Ախալցխայից 4 կմ դեպի հյուսիս-արևմուտք հայաբնակ Ծուղրութ գյուղում,, կառուցվել է 19-րդ դարում։

Սուրբ Սիոն եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԾուղրութ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը19-րդ դար
Հիմնադրված19-րդ դար
Քարտեզ
Քարտեզ

Ծուղրութ գյուղի Սուրբ Սիոն եկեղեցին հիմնադրվել է, և կառուցվել է 1830-ական թվականներին և այն եղել է փայտաշեն կառույց։ Եկեղեցու հարավային պատին կա արձանագրություն[2], որտեղ ասվում է․

Շինեցաւ ս(ուր)բ Սիօն եկեղեցիս - ի 5-ն մայիսի 1881 ամի - սկսեալ եւ աւարտեալ - օգոստոսի նոյն ամի

Ըստ արձանագրության 1881 թվականինհին հին եկեղեցու տեղը կառուցվել է նոր եկեղեցի։ Ըստ 1830-1840-ական թվականների արխիվների, ի սկզբանե եկեղեցին անվանվել է «Սուրբ Հակոբ», որից հետո 1875 թվականին արդեն իսկ հիշատակվում է «Սուրբ Սիոն» անունով։

1875 թվականի դրությամբ եկեղեցին վթարային էր և վերանորոգման կարիք ուներ։ Այստեղից հասկանում ենք որ եկեղեցին նախորդ վերակառուցման և վերաօծման ընթացքում ստացել է «Սուրբ Սիոն» անունը։ Իսկ արդեն նորակառույց եկեղեցին որը կառուցվել է 1881 թվականին «Սուրբ Սիոն» անվամբ է։

Եկեղեցին բազիլիկ կառույց է, կառուցված է տուֆ տեսակի քարից, ունի մեկ մուտք, որը գտնվում է հարավային կողմում։ Եկեղեցում է պահվում Տպագիր Ճաշոց գրքերից, դրանց թվում է 1686 թվականի Վենետիկում լույս տեսած Ճաշոց գիրգը.

Ճաշոց գիրգ գեղեցկատիպ եւ վայելուչ գաղափարեացել ’ի մատենից հնոց թագաւորացն հայոց տպագրեցեալ ի հայրապետութեան սրբոյն աթոռոյն Էջմիածնի տն. Եղիազարու սրբազան կաթուղիկոսին, ներ տպարանում ճուղայեցի խօճայ Սահրատի որդի պարոն Գասպարին, եւ Թաթէոսի երիցու Երևանցւոյ Համազասպեան, ի թուականութեան Արամեան ՌՃԼԵ, յամսեանն յունվարի ԺԵ, իսկ ի թուի փրկչին 1686, ի Վէնէտիկ

Ճաշոցի մի քանի ձեռագիր հիշատակումներից[2] ևս․

Ես խարբերդցի տ(է)ր Մինասի որդի տ(է)ր Աբրահամս գրեցի։ Գրեցաւ գիրս հայոց թ(վի)ն չորս ոբելեանըն ընդ հազարին (1200) հարցմունք... առնին և ոչ գտնին ինի (20) տարին ադաբ (8) գրին։ Փառք աւիտեանս արարողին, Աբրահամ անուն էրէցին, 1193 (1779)» __120
որդոյն` Ծառուկին, կողակցոյն` Եղսիկին... - կողացաքս` Անթառին եւ դըստերացն Եւային, Սա... - Համասիկ, տր Գրիգորին կողակցուն Մարգրիտին և ամ յ... - մեր նոցին կարդացողաց և լսողաց, որ զողացի ասէ... - թվին հ(այոց) ՌՄԾ (1801)-ին, որ ծախէ կամ...
Այս ճաշոցին չորս տեղ յիշատակութիւն է գրած, - երկուսն կողին, մինն Համբարձման և միւսն Աւագ - Շաբաթին։ - Որ էր պապական յիշատակութիւն որդւոց որդի... - յիշատակեալ ի ձեռն որդւոյն Ա(ստուծո)յ շնորհիւն... - որդւոց որդին չունին իրաւունք ծախելոյ կամ ... - որ իւր իսկականն է այս յիշատակութիւնը... - ընթռնուն և յիշէն հոգւոյ... - պապին իւրոյ տ(է)ր Գալուստ ք(ա)հ(ա)ն(ա)յին, որ ընծայեաց իւր... - տոհմից ժառանգաց, ի ծերաց և ի տղայոց անմոռաց... - յիշատակութիւնը, որ է յաւիտեան ամէն, - 1820 (1820)
Տէր Յ(իսու)ս ողորմեա ծառայիցն քոց տ(է)ր - Գալուստին, կողակցւոյն Խասիկին, որ-դւոցն Ծառուկին, կողակցւոյն` Էղ-սիկին, Աստուրին, կողակցւոյն` Անթա-ռին և դստերացն` Եւային, Սառային, - Համասին, տ(է)ր Գրիգորին, կողակցւոյն` - Մարգըրտին, Արզուին, Գրիգորին, կողակ-ցւոյն հանգուցեալ Աննային, Սառա-յին, որդւոցն Յօհաննէսին, Գրիգորին, Մա-րանին, Ծառօյին, Գալօյին։ Ով սիրելի - ընթերցօղք միով հայրմերիւ յիշե-ցէք զվերոյ գրեալ անձինքն, որ և - յիշօղքդ և յիշեցեալքս գտցուք - ողորմութիւն ի միւսանգամ գալըս-տեան փրկչին և ա(մենա)յն մերոյ, - ամէն։ Ուստի մի իշխեսցէ ոք - ծախել զս(ուր)բ մատեանս և որք - ներհակին այսմ գրոյս ծախելով - և կամ գրաւ տալով պատիժն - Յ(իսու)սն առցէ։ - Գրեցաւ ի ՌՄՀԲ (1823) թուոջս և յունվ. ԺԵ (15)
Օվ որ այս գիրը կարդայ վասն ա(ստու)ծոյ խաթերն հա­մար մէկ հայր մեղայ ասէ և այլ ասէ թէ տ(է)ր ա(ստուա)ծըն այս գիր գրօղիս վերջն բարի լինի և տ(է)ր ա(ստուա)ծըն ար­քա­յութենին արժանի արասցէ ասէ։ Ա(ստուծո)յ եխպար և դուն էլ ամէն, որ իմ մեղայորիս յիշես և յիշեալ լինի Ք(րիստո)ս Յ(ի­սու)ս ի տ(է)ր մեր ամէն

Գյուղում է պահվում Սուրբ մագաղաթյա Ավետարան, որը գրվել է Հովհաննես Գրչի ձեռքով 974 թվականին, Ավետարանի էջերի քանակն է 395։ Ավետարանի վկայություններից մեկում ասվում է․

Այստեղ կայ մի Աւետարան, որ հանգուցեալ Կարապետ եպիսկոպոսը բերել է Կարնօյ մօտ Սպերու սուրբ Յովհաննէս վանքից միւս զարդերի հետ

1830-ական թվականներին եկեղեցու հոգևորականն է եղել քահանա Ստեփան քհն. Տեր-Նահապետյանցը, իսկ 1851 թվականին եկեղեցու համար ձեռնադրվել է Մկրտիչ Տեր-Սարգսյանցը, նայև որպես դպիր է հիշատակվում Հովհաննես Ալեքսանյանը։

1904-1909-ական թվականներին եղել է Վարդան Հովհաննիսյան Վարդանյանցը ով ձեռնադրվել է 1896-ի ապրիլի 2-ին, իսկ 1917 թվականին եղել է Եղիշե Տեր-Հակոբյանը։

2013 թվականի հոկտեմբերի 8-ին` եկեղեցու բակում կանգնեցվում է խաչքաչ և օծվում է[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԾՈՒՂՐՈՒԹ - ՍՈՒՐԲ ՍԻՈՆ (ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ) ԵԿԵՂԵՑԻ». Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.
  2. 2,0 2,1 «Research on Armenian Architecture». www.raa-am.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.
  3. «Ծուղրութի Սուրբ Սիոն եկեղեցում տեղադրվեց խաչքար». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին. {{cite web}}: Text "Ջավախք Մեդիա" ignored (օգնություն)