Մասնակից:VardikT/Ավազարկղ
Նավակ, իր տեսակով և չափով ջրային մեծ խմբի փոխադրամիջոց: Ընդհանուր առմամբ նավերն առանձնանում են նավակներից իրենց մեծ չափով, ձևով, բեռնատարողությամբ և ուղևորների տարողությամբ: Որպես կանոն փոքրիկ նավակները հայտնաբերվել են կղզու ափերը ողողող ջրերում` ինչպիսիք են գետերն ու լճերը կամ ափամերձ պաշտպանված տարածքները: Այնուամենայնիվ, որոշ նավակներ, ինչպիսիք էին կետորսները, նախատեսված էին օֆշորային գոտում օգտագործելու համար: Ժամանակակաից նավարկության պայմաններում, նավակը բեռնափոխադրումներ կատարելու համար բավականին փոքր է: Գոյություն ունեն մի շարք անոմալ սահմանումներ, ինչպիսիք են մեծածավալ բեռնատարները 1000 ոտնաչափ (300 մ) երկարությամբ` Մեծ Լճերում հայտնի որպես հանքանավ:
Նավակները տարբերվում են համաչափությամբ և շինարարական մեթոդներով, իրենց նպատակային նշանակության շնորհիվ, մատչելի նյութերի կամ տեղական ավանդույթների: Նավակներն օգտագործվել են նախապատմական ժամանակներից և ամբողջ աշխարհում օգտագործվում են տրանսպորտի, ձկնորսության և սպորտի համար: Ձկնորսական նավակները լայնորեն տարբերվում են ոճով` մասամբ համապատասխանելով տեղական պայմաններին: Զբոսանավերը օգտագործվում են հանգստի գոտիներում` ներառելով լեռնադահուկային նավակներ, կամրջանավակներ և առագաստանավակներ: Տնակ նավակները կարող են օգտագործվել հանգստի համար կամ որպես երկարաժամկետ բնակատեղի: Տափանավերն օգտագործվում են ափին մոտենալ չկարողացող մեծ նավերին նավաբեռեր փոխանցելու համար: Փրկարարական նավերն ունեն փրկարարական և անվտանգության գործառություններ:
Նավակները կարող են շարժվել աշխատուժով (օրինակ` նավակներ և թիանավեր), քամու միջոցով (օրինակ` առագաստանավ) և շարժիչով (ներառյալ բեզինով, դիզելով կամ էլեկտրական):
Պատմություն
Նավակները ծառայել են որպես տրանսպորտի միջոց` ամենավաղ ժամանակներից սկսած[2]: Հիմնավոր ապացույցները` ինչպիսիք են Ավստրալիայի վաղաժամ բնակավայրը` ավելի քան 40,000 տարի առաջ, Կրետեում հայտնաբերված բացահայտումները` 130,000 տարի առաջ[3], և Ֆլորեսի բացահայտումները` 900,000 տարի առաջ[4], ցույց են տալիս, որ նավակներն օգտագործվել են նախապատմական ժամանակներից սկսած: Կարծիք կա, որ ամենավաղ ժամանակներում օգտագործվող նավակները եղել են մակույկները[5], և ամենահին նավակները հայտնաբերվել են հնագիտական պեղումների արդյունքնում` 7000 - 10,000 տարի առաջ: Ամենահին վերականգնված նավակն աշխարհում` Նիդերլանդներում հայտնաբերված Pesse նավակն է, որը մ. թ. ա. 8200 - 7600 թվականներին Pinus sylvestris ծառի խոռոչի միջուկից`մի անհայտ վայրում պատրաստված մակույկ է: Այս նավակը ցուցադրվում է Նիդերլանդների Ասեն քաղաքի Դրենց թանգարանում[6][7]: Այլ շատ հին մակույկներ նույնպես վերականգնվել են[8][9][10]: Լաստանավերը օգտագործվել են առնվազն 8000 տարի[11]: Քուվեյթում հայտնաբերվել է 7000 տարվա խորտակված ծովային նավակ[12]: Նավակներն օգտագործվել են մ. թ. ա. 4000-3000 թվականներին` Սումերում[2], հին Եգիպտոսում[13] և Հնդկական օվկիանոսում[2]:
Նավակները կարևոր դերակատարություն են ունեցել հնդկական լեռնային քաղաքականության և Միջագետքի առևտրի միջև[14]: Ապացույցներ կան, որ նավակների տարբեր տեսակներ են նաև հայտնաբերվել հնդկական լեռների հնագիտական տարբեր վայրերում[15][16]: Uru նավակի ծագումը եղել է Բեյփորում` հարավային Կալիկուտ գյուղում` Հնդկաստանի հարավ-արևմտյան Քերալանում: Այս տեսակի վիթխարի փայտե նավը կառուցվել է միայն հնդկակաղնուց, որն ունի 400 տոննա տրանսպորտային հզորություն: Արաբների և հույների նախնիներն այսպիսի նավակներն օգտագործել են որպես առևտրային նավեր[17]:
Պատմաբաններ Հերոդոտը, Պլինի ավագը և Ստրաբոնը արձանագրում են նավերի օգտագործումը առևտրի, ճանապարհորդության և ռազմական նպատակների համար[15]:
Տեսակներ
Նավակները կարող են դասակարգվել երեք հիմնական տեսակի.
- Առանց շարժիչի կամ մարդկային ուժով նավակներ: Առանց շարժիչի նավակը ներառում է լաստեր, որոնք նախատեսված են հոսանքի ուղղությամբ միակողմանի ճանապարհորդության համար: Մարդկային ուժով նավակները ներառում են նավակներ, կայակներ (կետի մորթե նավակներ), գոնդոլներ (վենետիկյան նավեր) և նավակներ, որոնք շարժվում էին առագաստներով, որպես հարթանավ:
- Առագաստանավեր, որոնք շարժվում էին հիմնականում առագաստների միջոցով:
- Շարժիչային նավակներ, որոնք շարժվում էին մեխանիկական միջոցներով, ինչպիսիք էին շարժիչները:
Տերմինաբանություն
Կմախքը նավի հիմնական, իսկ որոշ դեպքերում նաև միակ կառուցվածքային բաղադրիչն է: Այն ապահովում է և՛ կարողություն, և՛ հզորություն: նավի հարթահատակը նրա «ողնաշար»ն է` երկայնական կառուցվածքային անդամ, որի վրա ամրագրվում են ուղղահայաց շրջանակները: Շատ նավակներում տախտակամածը ծածկում է կմախքը` մասամբ կամ ամբողջությամբ: Չնայած նավը հաճախ ունենում է մի քանի տախտակամածներ, նավակը հազիվ թե ունենա մեկից ավելին: Տախտակամածի վերևի մասում հաճախ գտնվում են փրկապարանները, որոնք կապված են խեչակներին, հնարավոր են նաև պատնեշներ, որոնք բարձրացած են ընդհուպ մինչև նավեզրը, կամ կարող է լինել այս երկուսի որոշ համադրություն: Նավախուցը կարող է դուրս գալ տախտակամածի առաջևից, կողքից, կենտրոնի երկայնքից կամ կարող է ծածկել նավակի երկարության մեծ մասը: Ներքին տարածքները բաժանող ուղղաձիգ կառույցները հայտնի են որպես միջնորմեր:
Նավակի առջևի մասը կոչվում է աղեղ, իսկ հետնամասը ` պոչ (հետևամաս): Աջ կողմի առջևի մասը կոչվում է աջակողմյան մաս, իսկ ձախ կողմը` նավահանգիստ:
Շինանյութեր
Մինչև 19-րդ դարի կեսերը նավակների մեծ մասը պատրաստվել են բնական նյութերից, հիմնականում փայտից, չնայած որ օգտագործվել են նաև եղեգ, կեղև և կենդանիների կաշի: Նախկին նավակները ներառել են հին Եգիպտոսում հանդիպած ցայտուն եղեգի ոճով նավակներ, կեչու կեղևով նավակներ, կենդանու կաշվով ծածկված կայակներ[18] և կաշեպատ նավակներ և մակույկ նավակներ` պատրաստված մի գերանից:
19-րդ դարի կեսերին շատ նավակներ կառուցվել են երկաթե կամ պողպատե շրջանակներով, սակայն դրանք դեռևս պատված էին փայտով: 1855 թվականին ֆերմերային-թրծաշաղախային նավակների շինարարությունը արտոնագրվեց ֆրանսիացիների կողմից, ովքեր հորինեցին «ֆերսիմենտ» անունը: Սա համակարգ է, որի միջոցով կառուցվում է պողպատե կամ երկաթյա մետաղական շրջանակը` նավակի կմախքի տեսքով, որը վրայից ծածկվում է թրծաշաղախով: Ամրապնդվելով միջնորմերի հետ և այլ ներքին կառուցվածքներով այն ամուր է, բայց նաև ծանր է, այն հեշտությամբ վերանորոգվում է, և եթե այն պատշաճ ձևով փակված լինի, չի արտահոսի և չի մաշվի: Այս նյութերն ու մեթոդները ընդօրինակվել է ամբողջ աշխարհում, սակայն ներկայումս հանրաճանաչությունից զերծ է մնացել:
Քանի որ Բրիտանիայի և Եվրոպայի անտառները շարունակում էին վերամշակվել` խոշոր փայտե նավակներին ողնափայտ մատակարարելու համար, և Բեսեմեր գործընթացը (արտոնագրված 1855 թվականին) նվազեցրեց պողպատի արժեքը, պողպատե նավերը և նավակներն սկսեցին ավելի տարածվել: 1930-ական թվականներին նավակներն ամբողջովին կառուցվում էին պողպատից` շրջանակներից մինչև ծածկույթ, որոնք փոխարինում էին փայտե նավակներին շատ արդյունաբերական գործընթացների և ձկնորսական նավատորմերի ժամանակ: Պողպատե զբոսաշրջային նավակները դեռևս հազվադեպ էին հանդիպում: 1895 թվականին ՎՀ Մուլինսը արտադրեց ցինկապատ երկաթով պատված պողպատե նավակներ և 1930 թվականին դարձավ աշխարհի ամենախոշոր զբոսաշրջային նավակներ արտադրողը:
Մուլինսը 1895 թվականից մինչև 1899 թվականները առաջարկեց նաև ալյումինե նավակներ, մեկ անգամ ևս` 1920-ական թվականին[19][1], սակայն միայն 20-րդ դարի կեսերին ալյումինը լայն տարածում ստացավ: Չնայած որ շատ ավելի թանկ էր քան պողպատը, սակայն գոյություն ունեն ալյումինե խառնուրդներ, որոնք չեն մաշվում աղի ջրի մեջ, և որը թույլ է տալիս նման բեռի փոխադրման կարողություն` պողպատի համար ավելի քիչ քաշով:
1960-ական թվականների կեսերին մանրաթելային ապակեպատ (ապակի` ամրապնդված պլաստմասով) նավակները դարձան հայտնի` հատկապես հանգստի համար նախատեսված նավակների համար: Միացյալ Նահանգների ափամերձ պահակները դրանց վերաբերվում էին որպես «ՄԱՊ» (մանրաթելով ամրապնդված պլաստմաս) նավակներ: Մանրաթելային ապակեպատ նավակները ուժեղ են, չեն ժանգոտում, չեն մաշվում կամ հոտում: Փոխարենը, դրանք իրենց կյանքի ընթացքում ենթակա են կառուցվածքային քայքայման` արևի լույսից և ջերմանստիճանի ծայրահեղությունից: ՄԱՊ-ի կառույցները կարող են կատարելագործել դրա մեջ առկա վահանակը, որտեղ ՄԱՊ-ը ներառում է թեթև միջուկ, ինչպիսին է բալզամը կամ փրփուրը:
Սառը համաձուլվածքը նման է ՄԱՊ-ի, որտեղ օգտագործում են էպոքսիդ կամ պոլիեսթեր խեժեր, սակայն մանրաթելային ապակին փոխարինում են փայտով` որպես կառուցվածքային բաղադրիչ: Սառը համաձուլվածքում փայտի շատ բարակ շերտեր շերտավորվում են կաղապարի շուրջ: Յուրաքանչյուր շերտ ծածկված է խեժով, որին հաջորդում է վերևում դրված մեկ այլ ուղղությամբ փոխարինվող շերտ: Հաջորդող շերտերը կարող են փաթաթվել, կամ այլ կերպ մեխանիկորեն ամրացվել նախորդներին, կամ սեղմվել կամ վակումացված ծածկվել` սեղմումն ու կայունությունն ապահովելու համար, մինչև խեժը ամրանա:
Նավակի շարժիչի ամենատարածված միջոցները հետևյալներն են`
- Շարժիչ
- Ներքին շարժիչ
- Հետին շարժիչ (ներքին/արտաքին)
- Արտաքին շարժիչ
- Թիակավոր անիվ
- Ջրային ռեակտիվներ (ռեակտիվ նավակ, անձնական ջրային նավակ)
- Հովահար նավակ (ջրի վրայով թռչող օդային նավակ, օդային նավակ)
- Մարդ (թիավարել, թիակավոր անիվով վարել, կեռաձողեր տեղադրել և այլն)
- Քամի (առագաստներով նավարկել)
Լողունություն
Նավակը տեղաշարժում է իր քաշը ջրի մեջ, անկախ նրանից թե այն պատրաստված է փայտից, պողպատից, մանրաթելային ապակուց կամ նույնիսկ բետոնից: Եթե քաշը ավելացվում է նավակին, ապա ջրագծի ներքևում գտնվող կեղևի ծավալը ավելանում է` որպեսզի ներքևի և վերևի մակերեսի հավասարակշռությունը հավասար պահի: Նավակներն ունեն բնական կամ նախագծված լողունության աստիճան: Ավելացնենք, որ այդ լողունության աստիճանը պատճառ է հանդիսանում նավակի համար` առաջին հերթին լողալ ցածր ջրի մեջ, երկրորդ` ջուրն ավելի հեշտությամբ վերցնել քան երբ պատշաճորեն բեռնված է, և ի վերջո սուզվել, եթե ծանրաբեռնված է որևէ կառուցվածքի համադրությամբ, բեռով և ջրով:
Պատկերասրահ
- ↑ Bogomolets O. Radomysl Castle-Museum on the Royal Road Via Regia. Kyiv, 2013 978-617-7031-15-3
- ↑ 2,0 2,1 2,2 Robert A. Denemark, ed. (2000). World system history: The social science of long-term change (1 ed.). London [u.a.]: Routledge. էջ 208. ISBN 978-0-415-23276-0.
- ↑ «Plakias Survey Finds Mesolithic and Palaeolithic Artifacts on Crete». www.ascsa.edu.gr. Վերցված է 2011-10-28-ին.
- ↑ First Mariners – Archaeology Magazine Archive. Archive.archaeology.org. Retrieved on 2013-11-16.
- ↑ McGrail, Sean (2001). Boats of the World. Oxford, UK: Oxford University Press. էջ 11. ISBN 978-0-19-814468-7.
- ↑ Van der Heide, G.D. (1974). Scheepsarcheologie in Nederland [Archeology of ships in the Netherlands]. Naarden: Strengholt. էջ 507.
- ↑ «World's oldest boat». Վերցված է 2013-11-08-ին.
- ↑ «Oldest Boat Unearthed». China.org.cn. Արխիվացված է օրիգինալից 2009-01-02-ին. Վերցված է 2008-05-05-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ McGrail, Sean (2001). Boats of the World. Oxford, UK: Oxford University Press. էջ 431. ISBN 978-0-19-814468-7.
- ↑ «8,000-year-old dug out canoe on show in Italy». Stone Pages Archeo News. Վերցված է 2008-08-17-ին.
- ↑ Pohjanpalo, Jorma (1970). The sea and man. Translated by Diana Tullberg. New York: Stein and Day. էջ 25. ISBN 978-0812813036. Վերցված է 2015-11-05-ին. «The oldest raft structures known are at least 8,000 years old.»
- ↑ Lawler, Andrew (June 7, 2002). «Report of Oldest Boat Hints at Early Trade Routes». Science. 296 (5574): 1791–1792. doi:10.1126/science.296.5574.1791. PMID 12052936. Վերցված է 2008-05-05-ին.
- ↑ McGrail, Sean (2001). Boats of the World. Oxford, UK: Oxford University Press. էջեր 17–18. ISBN 978-0-19-814468-7.
- ↑ McGrail, Seán (2004). Boats of the world: From the Stone Age to medieval times (Paperback ed.). Oxford: Oxford University Press. էջ 251. ISBN 978-0-19-927186-3.
- ↑ 15,0 15,1 McGrail, Seán (2004). Boats of the world : From the Stone Age to medieval times (Paperback ed.). Oxford: Oxford University Press. էջեր 50–51. ISBN 978-0-19-927186-3.
- ↑ «Beypore History – The Dhows of Beypore». historicalleys.blogspot.com. 6 February 2009.
- ↑ Holmes, George C (2016-03-09). Ancient and Modern Ships - Part I. Wooden Sailing-Ships. ISBN 9781473360624.
- ↑ Streever, Bill (2009). Cold: Adventures in the World's Frozen Places. New York: Little, Brown and Company. էջ 154.
- ↑ WH Mullins boat history, Salem Ohio