Հավասարակշռում
(Վերահղված է Հավասարակշռությունից)
Հավասարակշռում, մեխանիզմների հավասարակշռում։ Կիրառում են գլխավորապես արագ պտտվող դետալների անհավասարակշռության հետևանքով դրանց հենարանների վրա ազդող դինամիկական բեռնվածքների վնասակար ազդեցությունը վերացնելու համար։ Հավասարակշռում կատարում են հակակշիռների զանգվածն ու կիրառման տեղերը որոշելով։ Տարբերում են դինամիկ hավասարակշռում (կատարվում է հավասարակշռման հաստոցի վրա՝ հավասարակշռվող դետալին պտույտ հաղորդելիս) և ստատիկ հավասարակշռում (դետալը հավասարակշռում են մեկ հակակշռով՝ կամայականորեն ընտրված հարթության մեջ, ելնելով այն պայմանից, որ դետալը հավասարակշռված է, եթե նրա ծանրության կենտրոնը գտնվում է պտտման առանցքի վրա)։