Եղեգ
Phragmites australis Schilfrohr.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Հացազգիներ (Poaceae)
Ենթաընտանիք Եղեգնաբուսայիններ (Arundinoideae)
Տրիբա Arundineae
Ցեղ Եղեգ (Phragmites)
Adans., 1763

Եղեգ (լատ.՝ Phrágmites), լայնորեն տարածված բազմամյա խոտաբույս, պատկանում է հացազգիների ընտանիքին։

ՆկարագրությունԽմբագրել

Բազմամյա խոտաբույս է՝ երկար սողացող կոճղարմատներով։ Ցողունը սնամեջ է, ամուր, ունենում է մինչև 5 մետր բարձրություն։ Տերևները գծավոր են։ Ծաղկաբույլը խիտ հուրան է։

Տարածում և կենսակերպԽմբագրել

Տաք և հաստատուն կլիմա ունեցող երկրներում գետաբերաններում և գետերի ափերին կազմում են լայնատարած շամբուտներ։

Հաճախ հանդիպում են հյուսիսային կիսագնդի անտառային և անտառատափաստանային շրջաններում։

Լայնորեն տարածված է Հայկական լեռնաշխարհում և մասնավորապես Հայաստանի տարածքում։ Այս բույսի անվամբ են կոչվել Հայաստանի մի շարք բնակավայրեր, որտեղ այն հատկապես տարածված է եղել, օրինակ՝ Եղեգնաձոր, Եղեգիս, Եղեգնուտ, Եղեգ։

Մեծ տարածում ունի նաև Ուկրաինայում մեծ և փոքր ջրամբարների մոտ։ Դնեպրի և Դունայի գետաբերաններում տարվում են սովորական եղեգի արդյունաբերական մթերումներ։

Խոնավասեր բույս է, աճում է ջրամբարների ափերին, հաճախ նշանակալի խորությամբ՝ մինչև մեկուկես մետր, հանդիպում է ճահիճներում և խոնավ մարգագետրիններում, աղուտներում։

ՕգտագործումԽմբագրել

Բույսով սնվում են շատ վայրի կենդանիներ՝ մշկամուկը, ճահճակուղբը, եղնիկը, եղջերուն, բնակության բնական պայմաններում հանդիսանում է սնման բազայի կարևոր բաղադրիչ։

Երիտասարդ բույսերի շիվերը օգտագործվում են որպես կեր գյուղատնտեսական կենդանիների համար։

Ավանդաբար եղեգը մարդու կողմից օգտագործվում է շինարարության մեջ՝ տանիքներ, ցանկապատներ, ամբարների պատեր պատրաստելու համար, օգտագործվել է նաև որպես ջերմամեկուսիչ։

Եղեգից պատրաստում են հյուսված իրեր, խսիրներ, թղթի որոշ տեսակներ, եղեգը կարող է օգտագործվել նաև որպես վառելիք, փողային երաժշտական գործիքների համար եղեգից պատրաստում են պիպիչներ։

Երբեմն եղեգը աճեցնում են ավազային տարածքները ամրացնելու համար կամ դեկորատիվ նպատակներով։

ՏեսակներԽմբագրել

Միավորում է ավելի քան չորս[1] տեսակներ.

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել