Մակբուլ Ֆիդա Հուսեյն
Մակբուլ Ֆիդա Հուսեյն, ով ավելի շատ հայտնի է եղել, որպես Մ. Ֆ. Հուսեյն[6] (սեպտեմբերի 17, 1915[1][2][3], Pandharpur, Solapur district, Pune division, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հունիսի 9, 2011[1][4][5], Լոնդոն, Միացյալ Թագավորություն)[7][8] հնդիկ նկարիչ էր, որը հայտնի էր իր համարձակ, աշխույժ գունավոր պատմողական նկարներով, փոփոխված կուբիզմ ոճով[9]։ Նա 20-րդ դարի ամենահայտնի և միջազգայնորեն ճանաչված հնդիկ նկարիչներից մեկն էր[9]։ Նա Բոմբեյի առաջադեմ նկարիչների խմբի հիմնադիր անդամներից էր։ Մ.Ֆ. Հուսեյնը կապվում է հնդկական մոդեռնիզմի հետ 1940-ականներին։ Բոմբայի առաջադեմ նկարիչների խմբի հետ նրա վաղ միավորման շնորհիվ օգտագործել է ժամանակակից տեխնիկա և ոգեշնչվել է «նոր» Հնդկաստանից 1947 թվականի բաժանումից հետո։ Նրա նկարները, որոնք երբեմն շարքերով են, ներառում են այնպիսի բազմազան թեմաներ, ինչպիսիք են Գանդին, Մայր Թերեզան, Ռամայանան, Մահաբհարաթան, Բրիտանական Հնդկաստանը և հնդկական քաղաքային և գյուղական կյանքի մոտիվները։
Մակբուլ Ֆիդա Հուսեյն անգլ.՝ Maqbool Fida Husain | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1915[1][2][3] |
Ծննդավայր | Pandharpur, Solapur district, Pune division, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Վախճանվել է | հունիսի 9, 2011[1][4][5] (95 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Հնդկաստան և Կատար |
Կրթություն | Սըր Ջամսեթջի Ջիջիբոյ Արվեստի դպրոց |
Դավանանք | իսլամ |
Մասնագիտություն | նկարիչ, կինոռեժիսոր, քաղաքական գործիչ, արվեստագետ, սցենարիստ, կինոպրոդյուսեր և լուսանկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Ուշագրավ աշխատանքներ | Meenaxi: A Tale of Three Cities? |
Պարգևներ | |
Պաշտոն | Ռաջյա Սաբհայի անդամ |
Զավակներ | Շամշադ Հուսեյն |
M. F. Husain Վիքիպահեստում |
Հուսեյնի հետագա աշխատանքները տարաձայնություններ առաջացրեցին, որոնք ներառում էին հինդուական աստվածությունների մերկ նկարներ և Բհարատ Մատայի մերկ կերպարը։ Աջաթևյան կազմակերպությունները կոչ էին անում ձերբակալել նրան, և նրա դեմ մի քանի դատական գործընթաց է սկսվել կրոնական առանձնահատկությունները դավաճանելու համար։ Նա մնացել է աքսորված 2006 թվականից մինչև իր մահը՝ 2011 թվականը, իսկ 2008 թվականին ընդունեց Կատարի քաղաքացիություն։
1967 թվականին նա ստացել է Ազգային կինոմրցանակ լավագույն փորձարարական՝ «Նկարչի աչքերով» ֆիլմի համար[10]։ 2004 թվականին եղել է «Meenaxi: A Tale of Three Cities» ֆիլմի ռեժիսորը, որի վրա նա աշխատել է իր նկարիչ որդու՝ Օուեյս Հուսեյնի հետ, որը ցուցադրվել է 2004 թվականի Կաննի կինոփառատոնի «Marché du» ֆիլմի բաժնում[11]։
Կենսագրություն
խմբագրելՀուսեյնը ծնվել է 1915 թվականի սեպտեմբերի 17-ին Մահարաշտրա նահանգի Պանդարպուր քաղաքում[12], Սուլեյմանի Բոհրա ընտանիքում։ Նա արվեստի համը զգացել է գեղագրություն ուսումնասիրելով, երբ նա ապրում էր Վադոդարայի Մադրասայում[13]։ Հուսեյնը հաճախել է Մումբայի «Sir Jamsetjee Jeejebhoy»-ի արվեստի դպրոց[14]։ Իր կարիերայի սկզբին Հուսեյնը Մումբայում նկարում էր կինոյի պաստառներ։ Լրացուցիչ եկամուտ ստանալու համար նա աշխատում էր խաղալիքներ նախագծող ու կառուցող խաղալիքների ընկերությունում։ Երբ հնարավորություն ուներ ճամփորդելու, հաճախ էր ճանապարհորդում Գուջարաթ՝ բնապատկերներ նկարելու համար[15]։
Հուսեյնը նկարչական հմտությունները զարգացրել է 1930-ականներին՝ նկարելով գովազդային վահանակներ Բոլիվուդում աճող կինոարդյունաբերության համար[16]։ Սա երիտասարդ նկարիչների մի զանգված էր, ովքեր ցանկանում էին խախտել Բենգալյան արվեստի դպրոցի կողմից հաստատված ազգայնական ավանդույթները և խրախուսել հնդկական ավանգարդը միջազգային մակարդակով։
Նկարիչը 1947 թվականի օգոստոսի 14-ին մեջբերեց Հնդկաստանի և Պակիստանի «Բաժանման» մասին, որի արդյունքում տեղի ունեցան կրոնական խռովություններ և մարդկային ծանր կորուստներ։ 1947 թվականի դեկտեմբերին Բոմբայում The Progressive Artist's Group-ի ստեղծման համար հիմք հանդիսացան նկարիչները։ Հնդկաստանի համար, նոր արվեստի ոճը և խրախուսվում էր, և շրջադարձային էր նաև (ժամանակակից) հնդկական արվեստի համար[17]։ Հուսեյնի առաջին անհատական արվեստի ցուցահանդեսը տեղի է ունեցել 1952 թվականին Ցյուրիխում[18]։ Նրա ԱՄՆ առաջին ցուցահանդեսը եղել է 1964 թվականին Նյու Յորքի Հնդկաստանի տանը[19][20], նրա կենսագրությունը՝ «Մակբուլ»-ը, գրել է Ախիլեշը, որը Նոր Դելիում Ռաջկամալ Պրակաշանի հրատարակած ամենաշատ գնված գիրքն է։
Բրազիլիայում 1971 թվականին Հուսեյնը հատուկ հրավիրված էր Պաբլո Պիկասոյի հետ միասին Բրազիլիայի Սան Պաուլոյի Բիեննալ։ Որտեղ նա 1986 թվականին առաջադրվել է Ռաջյա սաբհա[21]։
1990–2005
խմբագրելՉնայած նրան, որ նա մեծացել էր մուսուլմանական ընտանիքում, Հուսեյնը ազատություն էր փնտրում, որպեսզի ցույց տա այլ կրոնական մշակույթներում գեղեցիկը, ինչի համար նա քննադատության է արժանացել[22]։ Նրա նկարները, ըստ մեղադրանքի, վնասում էին հինդուների կրոնական կարծիքները, որոնք 1990-ականներից սկսած բողոքի ակցիա էին բարձրացրել նրա դեմ[23]։ Հարցականի տակ դրված նկարները ստեղծվել են 1970 թվականին, սակայն խնդիր չեն դարձել մինչև 1996 թվականը, երբ դրանք տպագրվել են «Vichar Mimansa»՝ «Հինդի ամսական ամսագրում», որը հրապարակվել է «M.F. Husain: A Painter or Butcher» վերնագրով հոդվածում[23]։ Ի պատասխան՝ նրա դեմ ութ քրեական գործ է հարուցվել։ 2004 թվականին Դելիի Բարձրագույն դատարանը մերժեց «տարբեր խմբերի միջև թշնամանք առաջացնելու» այս բողոքները՝ նկարելով հինդու աստվածուհիներ – Դուրգային և Սարսվաթիին, որոնք հետագայում զիջումներ տեսան հինդուական ֆունդամենտալիստական խմբերի կողմից[24][25]։ 1998 թվականին Հուսեյնի տան վրա հարձակում եղավ հինդուական ֆունդամենտալիստական խմբերի կողմից, հարձակում էր գործել Բաջրանգ Դալ խմբավորումը, և արվեստի գործերը վանդալիզմի ենթարկել։ Մեկ այլ ֆունդամենտալիստական քաղաքական կուսակցության ղեկավար Շիվ Սենան հավանություն էր տվել հարձակման մտքին։ Ոստիկանությունը ձերբակալել է Բաջրանգ Դալ խմբի 26 ակտիվիստներին[26]։ Հուսեյնի դեմ բողոքները նույնպես հանգեցրին Անգլիայում ցուցահանդեսի փակմանը։
Նա նաև նկարահանել է և ռեժիսոր է եղել մի քանի ֆիլմերի, այդ թվում Gaja Gamini (2000) (իր ոգեշնչում Madhuri Dixit-ի հետ, ով իր նկարների շարքի կերպարն էր, որը նա անվանակոչել էր Ֆիդա)։ Ֆիլմը նախատեսված էր որպես հարգանքի տուրք հենց տիկին Դիքսիթի համար[27]։ Այս ֆիլմում նրան կարելի է տեսնել, որում պատկերված են կանացիության տարբեր ձևեր և դրսևորումներ, այդ թվում՝ Կալիդասայի, Մոնա Լիզայի մուսան, ապստամբություն և երաժշտական էյֆորիա։ Նա նաև նկարահանվել է «Մոհաբբաթ» ֆիլմում, որի գլխավոր դերում հանդես է եկել Մադհուրի Դիքսիտը։ Ֆիլմում այն նկարները, որոնք, ենթադրաբար, արվել են Մադհուրիի կողմից, իրականում Հուսեյնի նկարներն էին[28]։ Նա շարունակել է աշխատել «Meenaxi: A Tale of Three Cities» ֆիլմի վրա (Տաբուի հետ)։ Ֆիլմը կինոթատրոններում չցուցադրվեց մեկ օր անց այն բանից հետո, երբ որոշ մուսուլմանական կազմակերպություններ առարկություններ հայտնեցին ֆիլմում եղած երգերից մեկի դեմ[29]։ «All-India Ulema Council»-ը բողոքեց, որ «Qawwali» երգը՝ Noor-un-Ala-Noor-ը, հայհոյանք է պարունակում։ Այն պնդում էր, որ երգը պարունակում է Ղուրանից վերցված բառեր։ Խորհրդին աջակցում էին մուսուլմանական այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Milli Council-ը, All-India Muslim Council-ը, Raza Academy-ն, Jamiat-ul-Ulema-e-Hind-ը և Jamat-e-Islami-ն։ Հուսեյնի որդին նշել է, որ բառերը աստվածային գեղեցկությանը վերաբերող արտահայտություն են, որը երգում էր Տաբուի գլխավոր կերպարը։ Նա ասաց, որ վիրավորելու մտադրություն չկար։ Բողոքի ալիքից հետո զայրացած նկարիչը հանեց իր ֆիլմը կինոթատրոններից։ Ֆիլմը, սակայն, քննադատների կողմից լավ ընդունվեց և շարունակվեց տարբեր մրցանակների արժանանալ։
2006–2011
խմբագրել2006 թվականի փետրվարին Հուսեյնին մեղադրեցին «մարդկանց զգացմունքները վիրավորելու» մեջ, քանի որ նա մերկացրել էր հինդու աստվածներին և աստվածուհիներին[30]։ Բացի այդ, 2006 թվականի փետրվարի 6-ի «India Today» շաբաթաթերթում հրապարակվել էր «Art For Mission Kashmir» վերնագրով գովազդը։ Այս գովազդը պարունակում էր Բհարատամատա (Մայր Հնդկաստան) նկարը, երբ մերկ կինը դիրք էր ընդունել Հնդկաստանի քարտեզի մոտ, իսկ իր մարմնի տարբեր մասերի վրա հնդկական պետությունների անուններ էին գրված։ Ցուցահանդեսը կազմակերպել էր Action India – an (NGO), ից և Apparao Art Gallery-ից Նաֆիսա Ալին։ ՎՀՊ-ի նման կազմակերպությունները համառորեն բողոքում էին Հուսեյնի դեմ, որը նկարը ցուցադրում էր վեբ կայքերում և նույնիսկ Հյուսիսային Եվրոպայի ցուցահանդեսներում։ Արդյունքում Հուսեյնը ներողություն խնդրեց և խոստացավ աճուրդից հանել նկարը, որը հետագայում աճուրդում վաճառվեց Rs 80 lakh-ով[31][32]։ Նկարը հետագայում հայտնվել է Հուսեյնի պաշտոնական կայքում։ Հուսեյնը պնդում էր, որ մեկուկես տարեկան հասակում մոր կորուստը հնարավոր պատճառ է հանդիսանում իր՝ հնդիկ մայրերի կազմվածքով կանանց պատկերող նկարների համար[22]։
Հուսեյնը դարձավ Հնդկաստանի ամենալավ վարձատրվող նկարիչը, նրա ամենաբարձր վաճառված կտավը 2008 թվականին Քրիստիսի աճուրդում ստացավ 1,6 միլիոն դոլար[33][34]։
Հարյուրավոր դատական գործեր Հուսեյնի անկաշկանդ արվեստի հետ կապված շատ էին աչքի ընկնում 2007 թվականի դրությամբ[35]։ Նրա ձերբակալության հետ կապված բանտարկելու հրաման արձակվեց այն բանից հետո, երբ նա չներկայացավ դատավարությանը, թեև հետագայում այդ հրամանը հետաձգվել է[35][36][37]։
Հուսեյնը 2006 թվականից մինչ իր մահը ապրել է ինքնակոչ աքսորավայրում[36]։ Նա հիմնականում ապրում էր Դոհայում, իսկ ամռանը՝ Լոնդոնում[38]։ Կյանքի վերջին տարիներին Հուսեյնը ապրում էր Դոհայում և Լոնդոնում, հեռու մնալով Հնդկաստանից, սակայն արտահայտում էր վերադառնալու մեծ ցանկություն[39], չնայած նրան, որ վախենում էր դատվել[40]։
2008 թվականին Հուսեյնին հանձնարարվել է ստեղծել հնդկական պատմության 32 մեծածավալ նկարներ։ Նա ավարտել է 8-ը նախքան իր մահը[7]։ 2010 թվականին նա ստացավ Կատարիի քաղաքացիություն, և հանձնեց իր հնդկական անձնագիրը[41][42]։ Կատարում նա սկզբունքորեն աշխատել է երկու մեծ նախագծերի վրա, մեկը՝ արաբական քաղաքակրթության պատմության վրա, որը հանձնարարել է Կատարի առաջին տիկին Մոզա բինտ Նասեր ալ-Միսնեդին, իսկ մյուսը՝ հնդկական քաղաքակրթության պատմության վրա[38]։ Աշխատանքները պիտի ներկայացվեին Դոհայի թանգարանում[38]։
92 տարեկան հասակում Հուսեյնին Կերալայի կառավարության կողմից շնորհվեց հեղինակավոր Վարմա Ռավի մրցանակը[43]։ Այդ հայտարարությունը վեճերի տեղիք տվեց Կերալայում և որոշ մշակութային կազմակերպություններ միջոցներ ձեռնարկեցին մրցանակի շնորհման դեմ ու դիմեցին Կերալայի դատարաններ։ Սոցիալական ակտիվիստ Ռախուլ Էսուարը գնաց Կերալայի Բարձրագույն դատարան և ժամանակավոր հրաման արձակեց, որ մրցանակը չտրվի, մինչև որ խնդրագիրը չհեռացվի[44]։
2010 թվականին Հորդանանի թագավորական իսլամական ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնը Հուսեյնին անվանել է ամենաազդեցիկ 500 մուսուլմաններից մեկը[45]։
Մ. Ֆ. Հուսեյնը մահացել է 95 տարեկան հասակում՝ 2011 թվականի հունիսի 9-ին, սրտի կաթվածից։ Մի քանի ամիս էր, ինչ նա վատառողջ էր[46]։ Մահացել է Լոնդոնի Royal Brompton հիվանդանոցում։ Թաղվել է Բրուքվուդի գերեզմանատանը 2011 թվականի հունիսի 10-ին[47]։
Քննադատության են արժանացել նաև հնդիկ այլ նկարիչներ։ Սաթիշ Գուջրալը հրապարակայնորեն հարցրել է Հուսեյնին, թե արդյոք կհամարձակվի նման կերպ ներկայացնել մուսուլման գործիչներին[48]։ Սակայն Գուջրալը նշել է, որ խորապես զղջում է այն բանի համար, թե ինչպես են Հուսեյնին վերաբերվում և ստիպում աքսորվել այն բանի համար, ինչը Գուջրալը անվանել է «ամբոխի մշակույթ»[49]։ Իսկ Մումբայում բնակվող արդյունաբերությամբ զբաղվող Հարշ Գոենկան պնդում է, որ Հուսեյնին մեղադրելը «ինչ-որ առումով ցույց է տալիս այն համակարգի թուլությունը, որ մենք չենք կարող պաշտպանել քաղաքացու իրավունքները»[50]։
«The Pioneer» գրքում Չանդան Միտրան գրել է. «Քանի դեռ այդպիսի օրենք գոյություն ունի կանոններում, ոչ ոք չի կարող մեղավոր լինել, որ Հուսեյնի նկարներին դեմ է արտահայտվել դատարաններում, ոչ էլ դատական համակարգը կարող է թալանվել նկարչի դեմ գործողություններ սկսելու համար, և այն բանի համար, որ նա համառորեն և կանխամտածված հրաժարվել է ներկայանալ դատարան»[51]։
Ի պատասխան վիճաբանության՝ Հուսեյնի կողմնակիցները դիմել են կառավարությանը, որպեսզի Հուսեյնին շնորհվի Հնդկաստանի բարձրագույն պարգևը՝ Բհարատ Ռատնան։ Ըստ Շաշի Թարոորի, ով աջակցել է խնդրագրի հարցում և գովաբանել է Հուսեյնին, և ասել որ նրա «կյանքն ու աշխատանքը սկսում են ծառայել որպես այլաբանություն ժամանակակից Հնդկաստանում աշխարհի փոփոխական լինելու և այն մարտահրավերների համար, որոնք ազգի պատմիչը ընդունում է մեզանից շատերի համար։ Սա առիթն ու վճռական ժամանակն է պատվելու նրան իր նվիրման և քաջության համար, հարազատ երկրի մշակութային Վերածննդի համար»[52]։ Հուսեյնն այնքան մեծ աշխատանք ուներ, որ ավելի քան 10 տասնամյակ տևած իր կյանքի վերջում կար մոտ 40 000 նկար[22]։
Իր հերթին Հուսեյնը նշել է, որ առաջատար հինդուիստ առաջնորդները ոչ մի բառ չեն արտահայտել իր նկարների դեմ, և նրանք պետք է լինեին առաջինը, ովքեր կբարձրացնեին իրենց ձայնը, բայց միայն քաղաքական մտադրություններ ունեցող մարդիկ էին ստեղծում վեճեր[13]։
Հուսեյնի մահից հետո Շիվ Սենայի ղեկավար Բալ Թաքերեյն ասաց. «Նա միայն սխալվեց հինդուական աստվածների և աստվածուհիների նկարագրության հարցում։ Ընդհանրապես նա երջանիկ էր և ինքնաբավ իր ոլորտում։ Եթե նրա մահը կորուստ է ժամանակակից արվեստի համար, ուրեմն այդպես էլ թող լինի։ Թող Ալլահը խաղաղություն տա նրան»[53][54][55]։
Պարգևներ և պատվոգրեր
խմբագրել- Պադմա Շրի, 1966, Հնդկաստանի կառավարություն։
- Պադմա Բհուշան, 1973, Հնդկաստանի կառավարություն[56]։
- Պադմա Վիբհուշան, 1991, Հնդկաստանի կառավարություն[56]։
- Ռաջա Ռավի Վարմայի մրցանակ 2007, Կերալայի կառավարություն։
- Պատվավոր դոկտորի կոչումներ Բանարաս Հինդու համալսարանից, Ջամիա Միլլիա Իսլամայից, Կալիկուտի (2003)[57] և Միսորի համալսարաններից։
- Ազգային արվեստի մրցանակ 2004, Լալիտ Կալա Ակադեմիա, Նոր Դելի։
- Ադիտյա Վիկրամ Բիրլայի «Կալաշիկկար» մրցանակ, 1997, կյանքի ընթացքում ձեռք բերված նվաճումների համար։
- Լավագույն փորձարարական ֆիլմերի ազգային կինոմրցանակ Նկարչի աչքերով-ի համար, 1968, Հնդկաստան։
- Բեռլինի միջազգային կինոփառատոնում «Ոսկե արջ» կարճամետրաժ ֆիլմի մրցանակ 1967, իր «Նկարչի աչքերով»-ի համար, իսկ նկարը ձեռք բերեց Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը[58][59]։
- Միջազգային բիեննալեի մրցանակ, 1959, Տոկիո։
- Արվեստի ազգային ցուցահանդեսի առաջին մրցանակ, 1955, Լալիթ Կալա Ակադեմիա, Նոր Դելի։
- Բոմբեյի արվեստի միություն, 1947, Մումբայ[60]։
Ժառանգություն
խմբագրելՀնդիկ կինոռեժիսոր Սանտի Պ. Չուդուրին 1980 թվականին նկարահանել է «Հուսեյն»-ը, որը վավերագրական ֆիլմ է նրա կյանքի մասին[61][62]։ Չուդուրին ավելի վաղ ևս մի վավերագրական ֆիլմ էր նկարահանել նկարչի մասին՝ «Մեր ժամանակի նկարիչը. Հուսեյնը» (1976 թվական)[63]։ Երկուսն էլ նկարահանվել են Հնդկաստանի կառավարության ֆիլմերի բաժնի կողմից, որի համար Հուսեյնն ինքը ավելի վաղ նկարահանել էր «Նկարչի աչքերով» ֆիլմը[64]։
2015 թվականի սեպտեմբերի 17-ին որոնողական համակարգում Գուգլը հիշատակել է Մ. Ֆ. Հուսեյնին իր ծննդյան հարյուրամյակի կապակցությամբ Doodle-ի միջոցով[65]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Maqbool Fida Husain (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Delarge J. Le Delarge (ֆր.) — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
- ↑ 4,0 4,1 4,2 Maqbool Fida Husain — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ Iyengar, Radhika (2019 թ․ ապրիլի 6). «M.F. Husain: the master's last works». Livemint. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ 7,0 7,1 «M. F. Hussain Biography – Paintings, Life History, Achievements, Facts». www.culturalindia.net. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ Grimes, William (2011 թ․ հունիսի 9). «Maqbool Fida Husain, Indian Painter, Dies at 95». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ 9,0 9,1 «M.F. Husain». Encyclopædia Britannica. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «15th National Film Awards» (PDF). International Film Festival of India. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «Meenaxi: Tale of 3 cities screened at Cannes».
- ↑ «Understanding Husain». 2012 թ․ մայիսի 3. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
- ↑ 13,0 13,1 Nainar, Nahla (2010 թ․ հունիսի 2). «I just want to work in peace, says Husain». Gulf Times. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 7-ին.
- ↑ Kumar, Anu (1999 թ․ հունվարի 9). «JJ Institute: 150 years of lettering the poor». Indian Express. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «MF Husain». Web India. Վերցված է 2015 թ․ հուլիսի 29-ին.(չաշխատող հղում)
- ↑ Mcdermon, Daniel (2017 թ․ հուլիսի 5). «M. F. Husain's Modern India at the Art Institute of Chicago». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Progressive Artists Group of Bombay: An Overview». www.artnewsnviews.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «M.F. Husain». www.contemporaryindianart.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Aesthetica Magazine – M.F. Husain: Master of Modern Indian Painting, V&A, London». Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «List of Famous Indian Personalities, Great Persons in India». www.indiaonline.in. Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Maqbool Fida Husain».
- ↑ 22,0 22,1 22,2 Adams, Tim (2014 թ․ հունիսի 1). «MF Husain: the barefoot 'Picasso' of Indian art». The Observer (բրիտանական անգլերեն). ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ 23,0 23,1 William Grimes (2011 թ․ հունիսի 9). «Maqbool Fida Husain, also, India's Most Famous Painter, Dies at age 95». The New York Times.
- ↑ «Delhi HC dismisses complaints against M.F. Husain». The Hindu. 2004 թ․ ապրիլի 8. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ [1](չաշխատող հղում)
- ↑ Padmanabhan, R. (1998 թ․ մայիսի 22). «Assault on art». Frontline. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «youtube.com». The work of the muse. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Reema Nath made Husain act in 'Mohabbat'». Deccan Herald. Indo-Asian News Service. 2011 թ․ հունիսի 13.
- ↑ Kumar, Shiv (2004 թ․ ապրիլի 16). «Husain pulls Meenaxi out of theatres». The Tribune.
- ↑ «M F Husain booked for his paintings of nude gods». Rediff. Press Trust of India. 2006 թ․ փետրվարի 7. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ «MF Hussain apologises for obscene paintings». The Times of India. Press Trust of India. 2006 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «HJS lodges FIR against Nafisa Ali for selling Hussain's art». Outlook India. 2006 թ․ փետրվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ Mittra, Anwesha (2011 թ․ հունիսի 9). «MF Husain: A life well lived». The Times of India. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ Jana, Reena (2012 թ․ դեկտեմբերի 11). «The Late M.F. Husain, Already an Icon of Indian Art, Becomes a Market Darling». Art+Auction.
- ↑ 35,0 35,1 «Husain's property: SC issues stay order». Dawn. 2007 թ․ մայիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ 36,0 36,1 «MF Husain, a self-taught artist». The Times of India. Press Trust of India. 2011 թ․ հունիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «India's Supreme Court suspends arrest warrant for artist M.F. Husain». Taiwan News. Associated Press. 2009 թ․ մարտի 29. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
- ↑ 38,0 38,1 38,2 Ram, N. (2010 թ․ փետրվարի 25). «M.F. Husain gets Qatar nationality». The Hindu.
- ↑ «Husain applies for Overseas Citizen of India card». The Hindu. PTI. 2010 թ․ մարտի 9. ISSN 0971-751X. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ այլ (link) - ↑ «Police attach MF Husain's property in Mumbai». Daily News and Analysis. Press Trust of India. 2007 թ․ մայիսի 6.
- ↑ «MF Husain dead at 95». India Today. 2011 թ․ հունիսի 9.
- ↑ «Has India lost its Husain forever?». NDTV. 2010 թ․ փետրվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «MF Husain selected for Raja Ravi Varma award». Hindustan Times. Press Trust of India. 2007 թ․ մայիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 7-ին.
- ↑ «High Court restraint on award for M.F. Husain». The Hindu. 2007 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «The 500 Most Influential Muslims» (PDF). The Royal Islamic Strategic Studies Centre. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «India's most highly prized artist MF Husain dies aged 95». BBC News. 2011 թ․ հունիսի 9.
- ↑ Elliott, John (2011 թ․ հունիսի 9). «MF Husain dies – lauded in exile by India's artistic fraternity». The Independent. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «A brush with genius». Hindustan Times. 2006 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Gupta, Shekar (2008 թ․ ապրիլի 7). «On the record: 'Husain's exile makes me ashamed of my culture. . . the state hasn't expelled him, mob culture has'». Indian Express. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 11-ին.
- ↑ Sengupta, Somini (2008 թ․ նոյեմբերի 8). «An Artist in Exile Tests India's Democratic Ideals». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Mitra, Chandan. «Art for God's sake». The Pioneer. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Tharoor, Shashi (2006 թ․ նոյեմբերի 26). «Our stories». The Hindu. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Husain only 'slipped up' on depiction of Hindu gods: Bal Thackeray». The Hindu. 2011 թ․ հունիսի 10.
- ↑ Mishra, Ambarish (2011 թ․ հունիսի 10). «Gave up the country, not his obduracy». The Times of India. Times News Network. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Bal Thackeray: MF Husain 'slipped'; Raj: Time to put controversies behind». Daily News and Analysis. Press Trust of India. 2011 թ․ հունիսի 9.
- ↑ 56,0 56,1 «Padma Awards» (PDF). Ministry of Home Affairs, Government of India. 2015. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «University of Calicut Former Honorary Degree Recipients» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Prizes and Honours 1967». Berlin International Film Festival. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «M.F. Husain 'Through The Eyes Of A Painter': A chronology». Deccan Herald. Indo-Asian News Service. 2011 թ․ հունիսի 9. Վերցված է 2013 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Bijoya Ray (2012 թ․ օգոստոսի 1). Manik and I: My Life with Satyajit Ray. Penguin India. էջ 727. ISBN 978-81-8475-750-7.
- ↑ «HUSSAIN». filmsdivision.org.
- ↑ «A Painter Of Our Time: Hussain» (անգլերեն). Films Division. 2013 թ․ հունիսի 17.
- ↑ Dang, Gitanjali (2012 թ․ օգոստոսի 23). «Don't gag, this comes from Films Division Mumbai». The Times of India (անգլերեն).
- ↑ «M. F. Husain's 100th Birthday». Google. 2015 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Մ.Ֆ. Հուսեյն նկարներ
- Հուսեյնի կայքը
- Մ.Ֆ. Հուսեյնի արվեստի գործերը և հանրային աճուրդների գները 1987-2014 թվականներին Արխիվացված 2020-02-04 Wayback Machine
- Մ.Ֆ. Հուսեյնի պրոֆիլը և արվեստի գործերի հավաքածուն
- Սահմանափակ հրատարակության տպագրում և սերագրեր Մ.Ֆ. Հուսեյնի կողմից
- Մակբուլ Ֆիդա Հուսեյն Internet Movie Database կայքում
- Works by or about Մակբուլ Ֆիդա Հուսեյն in libraries (WorldCat catalog)
- Մ.Ֆ. Հուսեյնի Լավ նկարները (հավաքածու)
- Մ.Ֆ. Հուսեյն The Times of India-ից հավաքել է նորություններ և մեկնաբանություններ
- Ռեքվիեմ Մ.Ֆ. Հուսեյն, Ն. Ռամ, The Hindu, 2011 թվական, հունիսի 10
- Մակբուլ Ֆիդա Հուսեյն collected news and commentary at Նյու Յորք Թայմս
- Սլայդ շոու, Financial Times
- Մակբուլ Ֆիդա Հուսեյն, Հնդկաստան
- Մ.Ֆ. Հուսեյնի աճուրդի ամենաբարձր իրացումներն ըստ տարիների
- Մ.Ֆ. Հուսեյն. Նկարիչների պրոֆիլի և արվեստի գործերի հավաքածու
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակբուլ Ֆիդա Հուսեյն» հոդվածին։ |