Ոգեշնչում, հոգեկան ուժերի վերելք, որն առաջ է գալիս ստեղծագործական գործընթացում, հաջողության հասնելիս և այլ իրավիճակներում։ Ոգեշնչված վիճակում գտնվող մարդն ունենում է ինքնավստահություն, սեփական ուժերի նկատմամբ հավատ, դրական և ակտիվացնող (ստենիկ) հույզեր, հաճախ նաև աֆեկտներ։ Ոգեշնչում առաջ է գալիս, օրինակ, անսպասելիորեն նոր միտք հղանալիս (ինտուիտիվ «փայլատակման»դեպքում) կամ հաջող վճիռ կայացնելիս։

«Ոգեշնչում». ֆրանսիացի նկարիչ Ուիլյամ Բուգրոյի կտավը, 1898

Աղբյուրներ

խմբագրել
  • Նալչաջյան Ա․ Ա․ (1984 թ.). Հոգեբանական բառարան (Լույս ed.). Երևան. էջ 240.