Տաբու (դերասանուհի)
Տաբու (հինդի` तबु, իրական անունը` Տաբասում Հաշմի, նոյեմբերի 4, 1971[1], Հայդարաբադ, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի։ Նկարահանվում է հինդի, տելուգու, մալայալամ, թամիլերեն և անգլերեն լեզուներով ֆիլմերում։ Արժանացել է Filmfare Awards-ի և Հնդկաստանի մեծությամբ չորրորդ կառավարական «Պադմա Շրի» պարգևին։
![]() բենգալերեն՝ তাবু | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 4, 1971[1] (51 տարեկան) |
Ծննդավայր | Հայդարաբադ, Հնդկաստան |
Կրթություն | St. Ann's High School, Secunderabad? |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | մոդել, կինոդերասանուհի և դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
ԿենսագրությունԽմբագրել
Տաբուի ծնողները ամուսնալուծվել են անմիջապես նրա աշխարհ գալուց հետո։ Մայրը ուսուցչուհի էր, մայրական պապը մաթեմատիկայի պրոֆեսոր, իսկ տատը՝ անգլիական գրականության մասնագետ։ Իր հորը Տաբուն երբեք չի հանդիպել։ Դպրոցն ավարտելուց հետո, 1983 թվականին տեղափոխվել է Մումբայ և երկու տարի սովորել St. Xavier's College-ում։ Նա դերասանուհի Շաբանա Ազմիի զարմուհին է։
Կինոնկարահանման հրապարակում Տաբուն հայտնվել է, երբ դեռ ութ տարեկան էր, սակայն իր ոչ մեծ դերը խաղացել է 1985 թվականին նկարահանված, Դև Անանդի «Սպանություն քոլեջում» կինոնկարում։ Այնուհետև նա հայտնվել է «Ամենաառաջին սերը» (1994 թ.) և «Հանելուկային սեր» (1995 թ.) ֆիլմերում։ Նրա առաջին հիթը «Մուգ ակնոցով երիտասարդը» (1994 թ.) կինոնկարն էր։ Հետագա տարիներին նա նկարահանվել է կոմերցիոն «Հանցագործի սերը» (1996 թ.), «Համար մեկ կինը» (1999 թ.), «Մեզ չեն բաժանի» (1999 թ.) և «Բանականություն և զգացմունքներ» (2000թ.) կինոնկարներում։ 1996 թվականին նկարահանված «Հրկիզողները» կինոնկարը Տաբուին բերեց Ազգային կինոմրցանակ։
Տաբուն հինգ անգամ անարդյունք ներկայացվել է Filmfare Award մրցանակի՝ կանացի լավագույն դերի համար և ստացել է չորս Filmfare՝ քննադատների կողմից «Հողի կանչը» (1997 թ.), «Հարազատ հոգիներ» (1999 թ.), «Իմ ճակատագիրը» (2000 թ.) և «Սիրո բաղադրատոմս. առանց շաքարի» (2007 թ.) կինոնկարների համար։ 2002 թվականին դերասանուհին արժանացել է երկրորդ Ազգային կինոմրցանակին՝ «Սահմանագծին պարողը» (2001 թ.) կինոնկարի համար։ 2015 թվականին կանացի երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար արժանացել է Filmfare Award մրցանակի («Հայդեր»)։
Տաբուն մասնակցել է նաև այնպիսի միջազգային պրոյեկտների, ինչպիսիք են Միրա Նաիրի «Անվանակիցը» (2006 թ.) և Էնգ Լիի «Պիի կյանքը» (2012 թ.) կինոնկարները։
1998 թվականին «Մեզ չեն բաժանի» ֆիլմի նկարահանումների ժամանակ Տաբուն Սալման Խանի, Սաիֆ Ալի Խանի, Կարիսմա Կապուրի և Սոնալի Բենդրեի հետ միասին մեղադրվել է որսագողությամբ զբաղվելու համար։
Մասնակի ֆիլմագրությունըԽմբագրել
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1985 | Սպանություն քոլեջում | Hum Naujawan | Պրիյա |
1994 | Ամենաառաջին սերը | Pehla Pehla Pyar | Սապնա |
1994 | Մուգ ակնոցով երիտասարդը | Vijaypath | Մոհինի (Մոնա) |
1995 | Հանելուկային սեր | Prem | Լաչի, Սոնիա Ջեթլեյ |
1995 | Սիրելիի գրկում | Saajan Ki Baahon Mein | Կավիտա |
1995 | Ճշմարտության ուղին | Haqeeqat | Սուդհա Ռավի Մալհոտրա |
1996 | Խիզախը | Himmat | Անջու |
1996 | Ճակատագրի փոփոխականություններ | Saajan Chale Sasural | Դիվյա Կհուրանա |
1996 | Թեժ պայքար | Tu Chor Main Sipahi | Կաջալ |
1996 | Հանցագործի սերը | Jeet | Տուլսիբայ |
1996 | Սիրո շնչառությունը | Ninne Pelladatha | Մահալաքշմի, Պանդու |
1996 | Հրկիզողները | Maachis | Վիրանդրա (Վիրան) |
1996 | Իմ անուրջների աղջիկը | Kadhal Desam | Դիվյա |
1997 | Մորաքույր 420 | Chachi 420 | Ջանկի Պասվան |
1997 | Սահման | Border | Կուլդիպի կինը |
1997 | Տանդեմ | Iruvar | Սելվամի սիրեցյալը |
1997 | Հողի կանչը | Virasat | Ջեհնա |
1998 | Կապիկների երկիրը | Hanuman | Անջա |
1999 | Հարազատ հոգիներ | Hu Tu Tu | Պաննա |
1999 | Համար մեկ կինը | Biwi No. 1 | Լովլի |
1999 | Դատաստան | Kohram | տեսուչ Կիրան Պատեկար |
1999 | Մեզ չեն բաժանի | Hum Saath-Saath Hain: We Stand United | Սադհանա |
1999 | Ատրճանակի փողի ներքո | Thakshak | Սուման Դև |
2000 | Վայ - շորթողները | Hera Pheri | Անուռադհա Շիվշանկար Պանիկար |
2000 | Ախ, ընկերուհի | Snegithiye | Գայատրի |
2000 | Բանականություն և զգացմունքներ | Kandukondain Kandukondain | Սովմյա |
2000 | Մեթոդ | Tarkieb | Ռոշնի Չուբեյ |
2000 | Թեթևսոլիկը | Dil Pe Mat Le Yaar!! | Կամյա Լալ |
2000 | Արնախումը | Shikari | Սուման |
2000 | Իմ ճակատագիրը | Astitva | Ադիտի Պանդիտ |
2000 | Ծուղակում | Ghaath | Կավիտա Չոուդհարի |
2001 | Սահմանագծին պարողը | Chandni Bar | Մումթազ Սավանտ |
2001 | Ախ, այդ կանայք | Aamdani Atthanni Kharcha Rupaiya | Մինա |
2001 | Սրտի հիշողությունը | Dil Ne Phir Yaad Kiya | Ռոշնի Բատրա |
2002 | Տագնապալից սպասում | Filhaal | Ռևա Սինգհ |
2002 | Աղջիկը բարից | Zindagi Khoobsoorat Hai | Շալու |
2002 | Սիրո անատոմիան | Saathiya | Սավիտրի |
2003 | Կրկին անտառում | Abar Aranye | Ամրիտա Չատերջի |
2003 | Անհայտության սյուքը | Hawa | Սանջանա |
2003 | Դարանում | Jaal: The Trap | Նեհա Պանդիտ |
2003 | Մաքբուլ | Maqbool | Նիմմի |
2004 | Մինաքսի. Պատմություն երեք քաղաքների մասին | Meenaxi: Tale of 3 Cities | Մինաքսի |
2005 | Սիրելու արվեստը | Silsiilay | Ռեհանա |
2005 | Բհագմատի. Ճակատագրի թագուհին | Bhagmati | Բհագմատի |
2006 | Ցնցում | Shock | Գիտա |
2006 | Կույր սեր | Fanaa | դոկ. Մալինի Տյագի |
2006 | Ձախողակ գործարարները | Phir Hera Pheri | Անուռադհա Պանիկար |
2006 | Անվանակիցը | The Namesake | Աշիմա |
2006 | Սահմանին | Sarhad Paar | Պեմմի |
2007 | Սիրո բաղադրատոմս` առանց շաքարի | Cheeni Kum | Նինա Վերմա |
2010 | Ահա և պայմանավորվեցինք | Toh Baat Pakki! | Ռաջեշվարի Սաքսենա |
2010 | Երդում` արյամբ | Khuda Kasam | Նիտու Սինգհ |
2012 | Պիի կյանքը | Life of Pi | Գիտա Պատել |
2013 | Դեյվիդ | David | Ֆրենի |
2014 | Կեցցե հաղթանակը | Jai Ho | Գիտա Ագնիհոտրի |
2014 | Հայդեր | Haider | Ղազալա Միր |
2015 | Տեսանելիություն | Drishyam | Միրա Դեշմուկհ |
2015 | Մեղավոր է | Talvar | Ռիմա Կումար |
2016 | Մոլեգնություն | Fitoor | Բեգում |