Վարմա Ռավի
Ռաջա Ռավի Վարմա (մալայալամ՝ രാജാ രവിവർമ്മ, ապրիլի 29, 1848[1][2][3], Kilimanoor, Thiruvananthapuram district, Travancore, Բրիտանական Հնդկաստան[4] - հոկտեմբերի 2, 1906[1][2][3], Attingal, Thiruvananthapuram district, Travancore, Բրիտանական Հնդկաստան)[5], հնդիկ նկարիչ, բազմաթիվ աշխատությունների հեղինակ, այդ թվում հնդկական էպոսներ «Մահաբհարաթաի» և «Ռամայանաի» թեմաներով:
Վարմա Ռավի մալայալամ՝ രാജാ രവിവർമ്മ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 29, 1848[1][2][3] |
Ծննդավայր | Kilimanoor, Thiruvananthapuram district, Travancore, Բրիտանական Հնդկաստան[4] |
Վախճանվել է | հոկտեմբերի 2, 1906[1][2][3] (58 տարեկան) |
Մահվան վայր | Attingal, Thiruvananthapuram district, Travancore, Բրիտանական Հնդկաստան |
Ազգություն | Malayali? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ, արվեստների գործիչ և ստեղծող |
Ժանր | դիմապատկեր |
Ուշագրավ աշխատանքներ | Shakuntala? |
ստորագրություն![]() | |
Raja Ravi Varma Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ռավի Վարմա (լրիվ անունը՝ Ռավի Վարմա Քոյլ Թամփուռան) ծնվել է 1848 թվականի ապրիլի 29-ին Տրիվանդրամի (այժմ՝ Կերալա նահանգում) հարևանությամբ գտնվող Քիլիմանուր իշխանական պալատում, Տրավանգոր պետության Մահառաջաների ընտանիքում[6]: Դեռ վաղ մանկության տարիներին նա ցուցաբերել է բավականին մեծ ընդունակություններ նկարչության հանդեպ, որոնց բացահայտմանը ակտիվորեն աջակցել է հորեղբայրը: Արդեն 14 տարեկանից Ռավի Վարման իշխանական պալատում սովորում էր հնդկական ավանդական գեղանկարչություն, իսկ 1863 թվականին մեկ ամիս շարունակ եվրոպական գեղանկարչության դասեր է ստացել պալատ հրավիրված բրիտանացի դիմանկարիչ Թեոդոր Իյենսենից[7]:
Միջազգային ցուցահանդեսներԽմբագրել
1873 թվականին Ռավի Վարման մասնակցել է Մադրասում անցկացված միջազգային արվեստի ցուցահանդեսին, որտեղ նրա «Լեդի Նաիրը առավոտյան պճնասեղանի առջև» նկարը ճանաչվել է լավագույնը: Նկարիչը համաշխարհային համբավ է ձեռք բերել նույն թվականին Վիեննայում կայացած ցուցահանդեսից հետո, որտեղ նույնպես արժանացել է գլխավոր մրցանակի:
Ռավի Վարման երբեք չի ունեցել ռաջայի պաշտոնական տիտղոս, սակայն Եվրոպայում նա հայտնի է դարձել որպես նկարիչ-իշխան Ռաջա Ռավի։
Ռաջա Ռավի Վարմա տպարանԽմբագրել
Մինչ նրա հայտնվելը հնդկական արվեստը կարելի էր բնութագրել որպես պատկերավոր, սիմվոլիկ, վերացական, երկրաչափական, բայց ոչ մի կերպ իրականություն արտացոլող: Հայտնի է, որ հինդու աստվածները երբեք չեն նույնացվել մարդու դեմքի հետ: Նրանց բազմաթիվ պարզունակ նկարները փոխանցում էին, հիմնականում, բնութագրական հատկությունների նկարագրությունը: Բայց այն բանից հետո, երբ 1894 թվականին Բոմբեյում կառուցվեց Ռավի Վարմա տպարանը, ամեն ինչ փոխվեց: Շուտով սրբապատկերներ յուրաքանչյուր միջին խավի ընտանիքում` Շիմլայից մինչև Տրիվանդրում և Կալկաթայից մինչև Բոմբայ, հայտնվեցին Լաքշմիի, Սարասվատիի, Ռամի, Սիտայի, Հանումանի և շատ ուրիշների նյութապես մատչելի և իրատեսական սրբապատկերները, որոնք մինչ այժմ լայնորեն օգտագործվում են[8]:
ՊատկերասրահԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Потабенко С.И. Изобразительное искусство Индии в новое и новейшее время (конец XVIII - середина XIX в.) М., 1981. С.49-52.
- Raja Ravi Varma: Painter of Colonial India by Rupika Chawla, Pub: Mapin Publishing, Ahmedabad, March 2010, ISBN 9780944142417
- Raja Ravi Varma - Oleographs Catalogue by Dr. D.Jegat Ishwari, Pub: ShriParasuraman, Chennai, 2010, ISBN 9788191002614
- Raja Ravi Varma - The Most Celebrated Painter of India: 1848-1906, Parsram Mangharam, Bangalore, 2007
- Raja Ravi Varma - The Painter Prince: 1848-1906, Parsram Mangharam, Bangalore, 2003
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, Macmillan, Grove's Dictionaries, 1998. — ISBN 978-1-884446-05-4
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.tribuneindia.com/2009/20090703/ttlife.htm
- ↑ «Рави Варма»։ Google Arts & Culture (ռուսերեն)։ Վերցված է 2020-08-20
- ↑ «Raja Ravi Varma, the painter who helped Indians bring their gods home – Civilsdaily»։ www.civilsdaily.com։ Վերցված է 2020-08-20
- ↑ «The Sunday Tribune - Spectrum - Article»։ www.tribuneindia.com։ Վերցված է 2020-08-20
- ↑ «Раджа Рави Варма | изобразительное, прикладное искусство | Индия по-русски ~ живой путеводитель»։ indonet.ru։ Վերցված է 2020-08-20
Արտաքին հղումներԽմբագրել
- Биография(անգլ.)