Պադմա Բհուշան
Պադմա Բհուշան (հինդի` पद्म भूषण), Հնդկաստանի` արժանավորությամբ երրորդ պետական քաղաքացիական պարգևն է` Բհարատ Ռատնայից և Պադմա Վիբհուշանից հետո։ Հանձնվում է Հնդկաստանի կառավարության կողմից` ի նշան այս կամ այն ոլորտում քաղաքացիների կողմից բացառիկ ներդրումների համար։
Պադմա Բհուշան | |
![]() |
![]() |
Բնագիր անվանում | հինդի՝ पद्म भूषण |
Երկիր | ![]() |
Տիպ | պարգև |
Ում կողմից է տրվում | Union Council of Ministers of India? և Հնդկաստանի քաղաքական համակարգ |
Կարգավիճակ | |
Վիճակագրություն | |
Հիմնադրման ամսաթիվ | 1954 թվական |
Պարգևատրման քանակը | 1231 մարդ (2017) |
Հերթականություն | |
Ավագ պարգև | Պադմա Վիբհուշան |
Կրտսեր պարգև | Պադմա Շրի |
Վեբկայք | padmaawards.gov.in |
ՊատմությունԽմբագրել
Պադմա Բհուշան պարգևը սահմանվել է 1954 թվականի հունվարի 2-ին` Հնդկաստանի նախագահի կողմից։
Չնայած այն հանգամանքին, որ Պադմա Բհուշանը համարվում է Հնդկաստանի ամենաբարձրագույն պարգևներից մեկը, եղել են դեպքեր, երբ մարդիկ, տարբեր պատճառաբանություններով հրաժարվել են այն ընդունել։ Օրինակ, 2013 թվականին երգչուհի Ս. Ջանակին հրաժարվել է, պատճառաբանելով, որ այդ պատվին ինքն արժանացել է բավականին ուշ և Հարավային Հնդկաստանի շատ գործիչներ այդպես էլ չեն գնահատվել կառավարության կողմից[1]։ Հայտնի իրավաբան, Հնդկաստանի գերագույն դատարանի նախկին նախագահ Վերման, Պադմա Բհուշան պարգևին արժանացել է հետմահու` 2014 թվականին։ Նրա ընտանիքի անդամները հրաժարվել են ընդունել պարգևը, քանի որ նրանց կարծիքով Վերման այն մարդկանցից չէր, ովքեր տխրում են պարգևներ կամ մրցանակներ չստանալու համար և նա իր գործն արել է ոչ նրա համար, որ պարգևատրվի[2]։ Նման վերաբերմունք են ցուցաբերել նաև այլ նկարիչներ, երաժիշտներ և գրողներ։ Եղել են դեպքեր, երբ պարգևը տարիներ անց ետ են վերադարձրել։
2017 թվականի դրությամբ` Պադմա Բհուշան պարգևին արժանացել են 1231 մարդ, որոնցից 19-ը` հետմահու։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Playback singer Janaki rejects Padma Bhushan award»։ The Times of India (Palakkad)։ հունվարի 26, 2013։ Վերցված է փետրվարի 18, 2017
- «Janaki rejects award, says she deserves Bharat Ratna»։ The Hindu (Palakkad)։ հունվարի 26, 2013։ Վերցված է փետրվարի 18, 2017
- ↑ «J. S. Verma's family refuses Padma Bhushan»։ Indian Express (New Delhi)։ հունվարի 31, 2014։ Վերցված է մարտի 15, 2016