Ձմեռային օլիմպիական խաղեր 2022-ի բացման արարողություն

Ձմեռային օլիմպիական խաղեր 2022-ի բացման արարողություն, տեղի է ունեցել 2022 թվականի փետրվարի 4-ին Չինաստանի Պեկին քաղաքի Ազգային մարզադաշտում։ Բացման արարողությունը ղեկավարել է կինոռեժիսոր և պրոդյուսեր Չժան Յիմոուն, ով նախկինում ղեկավարել է 2008 թվականի ամառային օլիմպիական խաղերի բացման և փակման արարողությունները[1][2][3][4]։ Խաղերը պաշտոնապես բացել 1 Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը[5]։

Ձմեռային օլիմպիական խաղեր 2022-ի բացման արարողություն
Ժամանակփետրվարի 4 2022
20:00 - 22:20 (UTC+8)
ՎայրՊեկին Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Պեկինի ազգային մարզադաշտ
Կոորդինատներ39°59′30″ հս․ լ. 116°23′26″ ավ. ե.HGЯO
Նկարահանել էCCTV և OBS

Արարողության սկիզբ խմբագրել

2022 թվականի փետրվարի 4-ին, ժամը 20։00-ին (այսուհետ տեքստում՝ Պեկինի ժամանակով) սկսվել է հետհաշվարկ 24-ից մինչև 1։ Յուրաքանչյուր թվի հետ էկրանի վրա չինարեն և անգլերեն ցուցադրվել է չինական արևային օրացույցի սեզոնի անվանումը՝ «անձրևաջրից» «գարնան սկիզբ», որի հետ մեկտեղ ցուցադրվել է սեզոնին համապատասխան շարժվող պատկեր։ Միևնույն ժամանակ, 24-ից 11-ը ներառյալ սեզոնների համար, չինական գրականության հայտնի ստեղծագործությունների հատվածներ են հայտնվել, օրինակ՝ Դյու Մուի «Աշնանային երեկո» բանաստեղծության երկրորդ հատվածը՝ Աշնան սկիզբ սեզոնի համար. Հետհաշվարկից հետո հայտնվել են լուսինը և թիթեռներ։ Երեխան փչել է մարզադաշտի կենտրոնում տատանվող հսկայական խատուտիկին, որի սերմերը երկինք են բարձրացել, ինչին հրավառություն է հաջորդել[6]։

Ազգերի շքերթ խմբագրել

Սառցե օլիմպիական օղակների ձևավորումից հետո մարզադաշտում հայտնվել են ողջույններ աշխարհի շատ լեզուներով։ Իսկ ժամը 20։17-ին սկսվել է ազգերի շքերթը[1]։ Ինչպես 2008 թվականի ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ, երկրների մուտքի հերթականությունը կախված էր երկրի անվան չինական հիերոգլիվների մասնիկների քանակից[7]։ Առաջին անցնում էին չինարենով անվան քիչ հարվածներ ունեցող երկրները։ Որպես բացառություն՝ Հունաստանը, որպես Օլիմպիական խաղերի հայրենիք՝ առաջինն էր, իսկ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը՝ որպես ընդունող երկիր, վերջինն էր ազգերի շքերթում։

Ազգերի շքերթի ժամանակ հնչել են դասական երաժշտության 19 հայտնի ստեղծագործություններ։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության անցման ժամանակ հնչել է «Ձոն հայրենիքին» ստեղծագործությունը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Chinese director Zhang Yimou to oversee opening ceremony of 2022 Winter Olympics». The Standard. Reuters. 2022 թ․ հունվարի 8. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 19-ին.
  2. «Beijing 2022: Winter Olympics opening ceremony – live!». Guardian. 2022 թ․ փետրվարի 4. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 4-ին.
  3. «US applies for visas for 18 officials to attend Beijing Winter Olympics amid diplomatic boycott». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 5-ին.
  4. «US says diplomats going to Beijing to help athletes after China blasts boycott 'farce'». 2021 թ․ դեկտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 5-ին.
  5. «How do the Olympic Games opening and closing ceremonies take place». International Olympic Committee (անգլերեն). 2021 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 8-ին.
  6. 6,0 6,1 «第二十四屆冬季奧林匹克運動會在北京隆重開幕» (չինարեն). www.people.com.cn. 2022 թ․ փետրվարի 5.
  7. Mather, Victor; Buckley, Chris (2022 թ․ փետրվարի 4). «The Chinese language determines the order of the Parade of Nations». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2022 թ․ փետրվարի 4-ին.