Բացել գլխավոր ցանկը

Սթիվեն Սիգալ (անգլ.՝ Steven Seagal, ճապոնական անունը՝ Սիգեմիտի Տակե, ապրիլի 10, 1952(1952-04-10)[1][2], Լանսինգ[1]), ամերիկացի հայտնի կինոդերասան, այկիդոյի վարպետ (7-րդ դան), երաժիշտ և շերիֆ։ Ունի ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Սերբիայի քաղաքացիություն:

Սթիվեն Սիգալ
Steven Seagal
Steven Seagal November 2016.jpg
Սիգալը 2016 թվականի նոյեմբերին
Ծնվել էապրիլի 10, 1952(1952-04-10)[1][2] (67 տարեկան)
ԾննդավայրԼանսինգ[1]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of Serbia.svg Սերբիա[3]
Flag of Russia.svg Ռուսաստան[4]
Կրոնբուդդայականություն
Մասնագիտությունկինոդերասան, դերասան, կինոռեժիսոր, երգիչ, ձյուդոիստ, սցենարիստ, կիթառահար, գործարար, aikidoka, karateka, կինոպրոդյուսեր, երաժիշտ, sheriff, կասկադյոր և հեռուստատեսային դերասան
ԱմուսինԷդրիեն Լա Ռուսա և Kelly Le Brock?
Քաղաքական կուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
ԵրեխաներAyako Fujitani?
Կայքstevenseagal.com
Steven Seagal Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Սթիվեն Սիգալը ծնվել է ԱՄՆ-ում: Նրա հայրը ազգությամբ հրեա էր, մայրը՝ իռլանդացի։ Սթիվենը ընտանիքի երկրորդ երեխան էր, ուներ 3 քույր։ 7 տարեկանից սկսել է մարզվել կարատեով։ Սիգալի համար ճակատագրական է դառնում հանդիպումը այկիդոյի վարպետ Կյոսի Իսիսակի հետ, որը որպես ավագ մարզիչ աշխատում էր Լոս Անջելեսից քիչ հեռու գտնվող մի քաղաքում։ 17 տարեկանում տեղափոխվում է Ճապոնիա՝ սովորելու այնտեղի վարպետների մոտ։ Նրա ծագման մասին տեղեկությունները հակասական են: Փաստաթղթային տվյալներով նրա հայրը՝ մաթեմատիկայի ուսուցիչ Սեմուել Սթիվեն Սիգալը, հրեա է եղել, մայրը՝ Պատրիսիա Սիգալը (ծնված Դաֆֆիում 1930—2003), իռլանդացի,[5][6], իսկ նրա հայրական կողմի հրեա պապն ու տատը՝ Նաթան Սիգելմանը (Nathan Siegelman, 1893 թվականի օգոստոսի 3, Մինսկ[7][8][9] 1973) և Դորա Գոլշտեյնը (Dora Goldstein, 1894, Բրեստ — 1989), Ամերիկա են տեղափոխվել Սանկտ Պետերբուրգից: Հետագայում նրանք կարճացրել են ազգանունը և դարձրել ամերիկական՝ Սիգալ (Seagal)[10][11][12]։

Բայց ըստ Սիգալի՝ նրա հայրական կողմի պապը ծագումով Ռուսաստանի բուդդայական շրջաններից մեկից է, իսկ հետո՝ 20-րդ դարի առաջին կեսին, տեղափոխվել է ԱՄՆ: Սիգալը հիշում է, որ մանկության տարիներին նրան պատմել են պապի մասին, որ նա եղել է մոնղոլ, սակայն թե ամեն դեպքում ով է եղել նա՝ մոնղոլ, բուրյաթ կամ կալմիկ, անհայտ է, քանի որ նա, «ով կարող է իմանալ այդ հարցի պատասխանը, արդեն չկա»: Սիգալի խոսքերով՝ պապի և ընտանիքի նկարների մեջ կային մարդիկ՝ շեղ աչքերով՝ մոնղոլական գլխարկներ գլխներին[13]: Այն, որ Սիգալի մայրը իռլանդական ծագում ունի, ուղղակի ենթադրություն է: Սիգալի խոսքերով՝ նրա մայրը ընկեցիկ երեխա է եղել, նրան գտել են անծանոթ տան մոտ թողած կոշիկի տուփի մեջից, այդ պատճառով «դա մեծ հարց է, թե նա ով է եղել»[13]: Բացի այդ, ըստ Սիգալի, նրա տատը ծնունդով Վլադիվոստոկից է, ինչպես նաև նա ունի արմատներ Սանկտ Պետերբուրգում, Բելառուսում[14] և Ուկրաինայում[15]: Սթիվենը ընտանիքի երկրորդ երեխան է: Նա ունի ավագ և երկու փոքր քույրեր: 1957 թվականին ընտանիքը տեղափոխվել է Ֆուլլերտոն (Կալիֆորնիա նահանգ): Պատրիսիա Սիգալը աշխատել է պոլիկլինիկայում որպես ադմինիստրատոր, իսկ նրա ամուսինը՝ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ: Յոթ տարեկանից Սթիվենը զբաղվել է կարատեով: 15 տարեկանում նա դառնում է սովորական փողոցի պատանի, որն ապրում էր կռիվներով: Մոտավորապես հենց այդ ժամանակ էլ Սթիվենի կյանքում տեղի է ունենում հեղաշրջում՝ հավերժ փոխելով նրան: Սիգալը հանդիպում է այկիդոյի վարպետ շիհան Կեսսի Իսիսակիին, որն այդ ժամանակ Օրինջ շրջանի (Լոս Անջելոսից ոչ հեռու) Այկիկայի գլխավոր մարզիչն էր: Սթիվեն Սիգալը շատ արագ դարձավ Իսիսակիի լավագույն աշակերտը և Կալիֆոռնիայի Դիիր Պարկում գտնվող «Ճապոնական գյուղ» կոչվող վայրում նրա հետ մասնակցեց բազմաթիվ ցուցադրական ելույթների և փառատոնների: Այդ ժամանակ Այկիդոն Ամերիկայում ընդհանրապես անհայտ էր: Նա որոշում կայացրեց 17 տարեկանում տեղափոխվել Ճապոնիա, որպեսզի սովորի վարպետների մոտ: Ամենասկզբում՝ 1970-ականների սկզբին, նա հանդիպել է Միյակո Ֆուդզիտանի անունով ճապոնուհու հետ, որը դարձել է նրա առաջին երկու երեխաների մայրը, տղայի՝ Կենտարոյի և աղջկա՝ Այակոյի: 1974 թվականի ամռանը Սիգալը Կոիտո Տոխեայից ստացավ 1-ին դան: 1975 թվականին Սիգալը պատմության մեջ առաջին ամերիկացին էր, որը Ճապոնիայում հիմնեց ձյուդոյի դպրոց (Օսակա, Ձյուսո շրջան): Նա անվանեց այն «Թենսին» (ճապ. 天心), որը թարգմանաբար նշանակում է «Երկնային հոգի»: Այկիդոյի դասավանդման փիլիսոփայությունը հետևյալն է. «Այն պետք է փողոցում արդյունավետ լինի»[16][17]: Այկիդոյի շատ վարպետներ ստեղծել են տարբեր ոճեր, և նրանց տեխնիկան հաճախ շատ պասիվ է: Այկիդոյում պասիվ ուղղվածությունը կարող է բերել ձախողման: Սիգալը ուսանողներին չի մղում անհարկի մշտական կռիվների: Ուղղակի նա նշում է. «Եթե ինչ- որ մեկը հարձակվել է, կարողացիր քեզ պաշտպանել»: Ինչ-որ պահի Սիգալը զգաց, որ իր զարգացման հարցում մտնում է փակուղի: Նա սկսեց փնտրել Մորիխեա Ույեսիբիի աշակերտներին: Սիգալը մարզվել է մեծ վարպետներ Սեոյի, Կոիտիի, Իսոյամայի և Աբեյի մոտ: Նա արագ զարգացավ և ստացավ 5-րդ դան, իսկ այն բանից հետո, երբ նա դարձավ Թենսին ձյուդոյի գլխավոր մարզիչ, նրան շնորհվեց Այկիկայի 6-րդ դան, իսկ հետո՝ 7-րդը և Շիհան կոչում: Փնտրտուքների վերջում Սթիվեն Սիգալը հանդիպեց մարդու, որը կարողացավ դուրս հանել նրան փակուղուց՝ Գեղագրության և Այկիդոյի վարպետ Սեյսեկի Աբեին: Աբեն ուներ այկիդոյի 8-րդ դան և Ճապոնիայի մակարդակով համապետական գեղագրության վարպետ էր: Նա եղել է Մորիխեյա Ույեսիբիի աշակերտը և դարձել Սթիվեն Սիգալի ուսուցիչը: Աբեն Սթիվեն Սիգալի մասին հիշում է. «Ճապոնիայում Սիգալը այկիդոյի մեծ վարպետի համբավ է վաստակել: Եվ երբ ես հանդիպեցի նրան, նա ուզում էր ավելին իմանալ O-Sensei-ի ուսուցման մասին: Ես ցնցված էի այկիդոյի տեխնիկայով եւ համաձայնվեցի նրան վերցնել որպես անձնական աշակերտ: Ավելի ուշ մենք մասնակցեցինք բազմաթիվ սեմինարների»: 2013 թվականի հունիսին Մեծ Ութնյակի գագաթաժողովին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ անձնական հանդիպման ժամանակ առաջարկեց Սթիվեն Սիգալին նշանակել Ռուսաստանի լիազոր դեսպան Կալիֆոռնիայում և Արիզոնայում, սակայն ամերիկյան կողմը այդ առաջարկը չհաստատեց: ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակը մի քանի անգամ անարդյունք բարձացրեց Սիգալին ԱՄՆ-ի Արտգործնախարարությունում նշանակելու հարցը[18]: 2016 թվականի նոյեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով Սիգալը ստացավ Ռուսաստանի քաղաքացիություն[19]: 2016 թվականի նոյեմբերի 25-ին Վլադիմիր Պուտինը անձամբ հանձնեց Սթիվեն Սիգալին Ռուսաստանի քաղաքացիության անձնագիրը: 2018 թվականի մայիսին Սիգալը Վլադիմիր Պուտինի չորրորդ երդմնակալության արարողության հյուրն էր[20]։ 2017 թվականի դեկտեմբերին Լոս Անջելոսի դատախազությունը սկսեց քննել դերասանի կողմից սեռական ոտնձգությունների իրականացման գործը (նրա կողմից կատարված ոտնձգությունների փաստով բողոքել էին ավելի քան 10 կանայք)[21]։ Սթիվենը հայտնի է նաև որպես երաժիշտ: Նա կիթառ է նվագում հիմնականում այնպիսի երաժշտության ոճերում, ինչպիսիք են բլյուզը և ռոքնռոլը:

UFCԽմբագրել

Սթիվեն Սիգալի պնդմամբ նա 2010 թվականից մարզել է բրազիլացի մարզիկների, մասնավորապես Անդերսոն Սիլվային՝ իր առաջին մարտի ժամանակ Չել Սոնենի հետ (29-14-1): Սակայն մարզիկներն իրենք չեն հաստատում այդ տեղեկությունը[22]: 2016 թվականին այցելելով FIGHT NIGHTS մրցաշար՝ հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է երեկոյի գլխավոր մարտի հաղթող ռուսական ընդհանուր մենամարտերի աստղ Ռասուլ Միրզաևին: 2018 թվականի մայիսին Սիգալը մասնակցել է միջազգային առաջին «Fight Show» շոու ծրագրին[23]: 2018 թվականի հուլիսի 21-ին այցելել է «Ալեքսանդր Ուսիկն ընդդեմ Մուրատ Հասիևի» մենամարտին, որը տեղի է ունեցել Մոսկվայի «Օլիմպիական» սպորտային համալիրում:

Դերասանի կարիերաԽմբագրել

Կինոյում նկարահանվել սկսել է 1988 թվականից և առավել հայտնի է իր Նիկոյի կերպարով։ Խաղացել է մոտ 40 ֆիլմում, նաև 36 ֆիլմի պրոդյուսեր է։ 1982 թվականին Ճապոնիայում Սթիվեն Սիգալը առաջին անգամ մտավ կինոբիզնես: Դա տեղի ունեցավ Կիոտոյում: Կենդոյի հայտնի վարպետ Օնօհա Իտտորիոն հրավիրեց Սթիվեն Սիգալին նկարահանվելու «Կոչը» ֆիլմում՝ որպես ճապոնական սուսերամարտի փորձագետ: Սթիվեն Սիգալին խնդրեցին բեմադրել մի քանի մենամարտերի տեսարաններ գլանաձև սրերով և բերել իր աշակերտներին Թենսինի ձյուդոյի դպրոցից՝ մասսայական տեսարանի համար: Թենսին ձյուդո Լոս Անջելոս վերադառնալուց հետո (Թենսին Բուգեյ Կակուեն, «Երկնային հոգի» Ավանդական մենամարտերի դպրոց) 1983 թվականի հոկտեմբերին Շերման Ուեյում՝ Վենտուրա ծառուղում, Սթիվեն Սիգալը զանգահարեց Օսակա և կանչեց ԱՄՆ-ից Խարոու Մացուոկային: Մացուոկան նոր էր ավարտել քոլեջը և շատ ուրախ էր միանալ իր ձյուդոյի վարպետին: Մացուոկայի ներկայությունը դարձավ որոշիչ գործոնը և թույլ տվեց Սիգալին իրականացնել ձյուդոյի բացման նվիրված իր հեռավոր մտադրությունները, որի ժամանակ ուղարկվեցին հրավերներ Լոս Անջելոսի շրջակայքի շատ վարպետների: Ներկայումս Թենսինի ձյուդոյի դպրոցի ադմինիստրացիոն և կրթական պարտականությունները կատարում են Մացուոկան և իր օգնական Ալեքսանդր Սմիրնովը[24]: 1984 թվականի հունվարին ձյուդոյի դպրոցը տեղափոխվեց Կաուենգա և Հյուսիսային Հոլիվուդի բուլվարների անկյունը: Սթիվեն Սիգալը Ճապոնիայում ծանոթացավ դերասան Ջեյմս Քոբուրնիի հետ: Ավելի վաղ Քոբուրնը մարզվել է Բրյուս Լիի մոտ և վերջինիս թաղման ժամանակ տեղափոխել է դագաղը: 1984 թվականին Ջեյմս Կոբուրնը վերականգնել է կապը Սթիվեն Սիգալի հետ և մեծապես տպավորված էր նրա հետ մարզումներով: Սթիվեն Սիգալի անունը սկսեց շրջանառվել հոլիվուդյան շրջաններում: ԵՎ նույն՝ 1984 թվականին Քոբուրնը Սթիվենի հետ հայտնվեց մի քանի հեռուստահաղորդումներում: Սիգալը ցուցադրել է դանակով հնարքներ՝ կանգնեցնելով Մացուոկայի հնարամիտ հարձակումները: Այդ հաղորդումները ցուցադրությունների և սեմինարների նոր ալիք առաջացրեցին: Սկսեցին հայտնվել առաջին առաջարկները:

 
Սիգալը 2007 թվականին

1985 թվականի վերջին Սիգալի՝ Ճապոնիա հերթական ուղևորության ժամանակ նա ծանոթացավ դերասան և մոդել Քելլի Լեբրոկի հետ (ծնված 1960 թվականին), և նրանք սկսեցին հանդիպել: 1986 թվականի նոյեմբերին Էնդրյու Դեվիսը նկարահանեց 5 րոպեանոց փորձարկում, որտեղ խաղացին Քելլի Լեբրոկը և Սթիվեն Սիգալը: Warner Brothers-ի ղեկավարությունը հավանեց այն, և նրանք ցանկություն հայտնեցին, որ Սիգալը ցուցադրի, թե ինչ կարող է տալ իրենց: Դրա համար 1987 թվականին Օվիցը կազմակերպեց այկիդոյի ցուցադրություն Warner Brothers կառավարման թիմի աշխատակիցների համար: Այդ նպատակով դատարկ կինոթատրոններից մեկում փռվեցին ներքնակներ: Ցուցադրությունը տևեց 10 րոպե, և նրանում մասնակցություն ունեցան Սթիվեն Սիգալը, Մացուոկան և Գրեգ Դաննը: Վերջիններս իրենց չափսերով և կազմվածքով լիովին համապատասխանում էին Սթիվեն Սիգալին: Ցուցադրությունը պայծառ էր ու դինամիկ: Օվիցին վայրկենական զանգահարեցին և ասացին, որ Սիգալը կնկարահանվի Warner Brothers-ի նկարահանած «Օրենքից վեր» ֆիլմում[25]: 1987 թվականի սեպտեմբերին Սթիվեն Սիգալը և Քելլի Լեբրոկը հարյուր հոգի հյուրերով նշեցին իրենց ամուսնության արարողությունը Սան Ֆերնանդոյի մոտակայքում գտնվող իտալական ռեստորանում: Որոշ ժամանակ անց սկսվեցին «Օրենքից վեր» ֆիլմի նկարահանումները: Մարզումների կենտրոնը տեղափոխվեց, և ֆիլմի առաջին տեսարանները նկարահանվեցին Սիգալի երրորդ մարզասրահում՝ Կալիֆոռնիայի Արևմտյան Հոլիվուդի Սանտա Մոնիկա բուլվարում:

ԸնտանիքԽմբագրել

Սիգալը ամուսնացել է չորս անգամ: Առաջին ամուսնությունը ճապոնուհի Միյակո Ֆուջիտանիի հետ էր (1974—1987): Նրանից ունեցել է երկու երեխա, Կենտարիո Սիգալ և Աակո Ֆուջիտանի: Երկրորդ ամուսնությունը Ադրիեն Լարուսսի Адриенн Ларусса հետ եղել է 1984 թվականին: Չեղյալ է համարվել դերասան և մոդել Քելլի Լեբրոկի՝ նրա ունեցած սիրավեպի պատճառով: 1987 թվականին ամուսնացել է Քելլի Լեբրոկի հետ, նրանից ունեցել է երեք երեխա՝ Աննալիզա Սիգալ (ծնվել է 1987 թվականին), Դոմինիկա Սան Ռոկկո Սիգալ (ծնվել է 1990 թվականին) և Արրիսա Սիգալ (ծնվել է 1993 թվականին): Ամուսնալուծվել են 1994 թվականին՝ իրենց ընտանիքի դայակ Արիսսա Վուլֆի հետ դերասանի ունեցած սիրավեպի պատճառով[26]: Սիգալն Արիսսայից ունի մեկ աղջիկ՝ Սավաննան[27]: Ներկայումս դերասանը պաշտոնական ամուսնության մեջ է գտնվում պրոֆեսիոնալ պարուհի, արմատներով մոնղոլ Բատուսխ Էրդենետույայի հետ (Erdenetuya Batsukh), ումից ունի մեկ տղա՝ Կունզանին[28]։

Պարգևներ և անվանակարգերԽմբագրել

ՍկավառակագրությունԽմբագրել

  • 2005 — Songs from the Crystal Cave
  • 2006 — Mojo Priest

Բոյկոտ ԷստոնիայումԽմբագրել

2014 թվականի հուլիսին Էստոնիայում «Օգոստոսյան բլյուզ» փառատոնի կազմակերպիչները Սթիվեն Սիգալի հրավերը՝ կապված նրանց հիմնի՝ ДНР Սևաստոպոլի մոտոշոուում կատարման հետ, չեղյալ են հայտարարել: Սիգալի՝ Էստոնիա այցելելու դեմ ընկերությանը հեղափոխեց էստոնացի երգիչ Թինիս Մյագին. նա և նրա մի քանի համախոհներ՝ փառատոնի կազմակերպիչներ Ինդրեկ Դիտմանը և Ռաուլ Ուկարեդան, պաշտոնական հայտարարություն տարածեցին այն մասին, որ Սիգալը չի ժամանի Էստոնիա [30]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #134829573 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. http://www.rts.rs/page/magazine/ci/story/461/Свет+познатих/2169050/Стивен+Сигал+добио+држављанство+Србије.html
  4. https://www.yahoo.com/news/putin-grants-action-star-steven-seagal-russian-citizenship-101618186.html
  5. Перепись населения США (1930): Семья матери (Даффи), все — уроженцы Род-Айленда.
  6. «Steven Seagal and the mob»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-24-ին։ Վերցված է 2008-11-06 
  7. Rhode Island, State and Federal Naturalization Records, 1802—1945 — Declaration Number: 29818 [1]
  8. Rhode Island, Indexes to Naturalization Records, 1890—1992
  9. Rhode Island, State and Federal Naturalization Records, 1802—1945 — Petition #14829 [2]
  10. Перепись населения США 1930 года: Семья Зигельман состояла из родителей (Натан и Дора, оба — уроженцы России) и семерых детей, родившихся уже в Род-Айленде (Джозеф, Абрахам, Макс, Харри, Лилиан, Ширли и младший сын Сэмюэл — отец Стивена Сигала).
  11. Stern… Seigelman… Seagal
  12. Nathan and Dora Siegelman (Seagal) on Ancestry.com: Бабушка и дедушка по отцовской линии жили в Провиденсе на Род-Айленде.
  13. 13,0 13,1 ««Таких храмов, как этот, я не видел никогда в своей жизни». Голливудская звезда Стивен Сигал беседует с буддистами Калмыкии»։ Центр тибетской культуры и информации։ 2007-12-17։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-02-ին։ Վերցված է 2012-02-02 
  14. «Пусть говорят. Гражданин России Стивен Сигал. Выпуск от 08.12.2016»։ 2016-12-08։ Վերցված է 2017-04-14 
  15. «Стивен Сигал о России: «Люди здесь, действительно, хорошо живут и это — заслуга Путина»»։ ТК Дождь։ 2013-03-28։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-25-ին։ Վերցված է 2013-05-25 
  16. Стивен Сигал и айкидо
  17. Его жизнь, фильмы и тэн син додзё
  18. «Buzz Feed: Путинский герой боевиков: как Стивен Сигал сделался самым неожиданным эмиссаром Кремля»։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-17-ին։ Վերցված է 2016-04-03 
  19. Путин сделал Стивена Сигала российским гражданином
  20. Путин вступил в должность президента. Сравниваем четыре инаугурации Русская служба BBC, 07.05.2018
  21. «В США дело о домогательствах Стивена Сигала передали в прокуратуру» (ռուսերեն)։ 2018-08-10։ Վերցված է 2018-08-10 
  22. Всё о MMA, смешанных единоборствах и боях без правил
  23. Тренировка с участием Стивена Сигала в Москве может войти в Книгу рекордов Гиннесса
  24. Стивен Сигал: Путь сихана, Российский союз боевых искусств
  25. Steven Seagal Gets a Shot at Stardom / LA Times (Ստուգված է 5 Օգոստոսի 2018)
  26. Luke Ford
  27. Steven Seagal Wife and Kelly LeBrock!
  28. Эксклюзивное интервью супруги Стивена Сигала — Батсухийн Эрдэнэтуяа // Информационное агентство «Мангазея»
  29. Steven Seagal: International man of mystery
  30. Надежда Ермолаева Стивена Сигала не пустили в Эстонию из-за его любви к России // Российская газета, 18.07.2014

Արտաքին հղումներԽմբագրել