Մարտին Լոուրենս
Մարտին Ֆիցժերալդ Լոուրենս (անգլ.՝ Martin Fitzgerald Lawrence, ապրիլի 16, 1965[2], Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), ամերիկյան դերասան է, պրոդյուսեր, ռեժիսոր և սցենարիստ։ Նա հանդիսատեսներին առավել հայտնի է «Կորցնելու ոչինչ չկա», «Ադամանդե ոստիկանը», «Վատ տղաները», «Մեծ մայրիկի տունը», «Ազգային անվտանգություն» ֆիլմերից։
Մարտին Լոուրենս | |
---|---|
Մարտին Լոուրենս, 2013 թվական | |
Հասակը | 171 սմ[1] |
Ծնվել է | ապրիլի 16, 1965[2] (59 տարեկան) |
Ծննդավայր | Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Կրթություն | Friendly High School? և Eleanor Roosevelt High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Գերմանիա |
Կրոն | Salvita Decorte?[3] |
Այլ անուն(ներ) | Մարտին Ֆիցժերալդ Լոուրենս Martin Fitzgerald Lawrence |
Մասնագիտություն | կատակերգու, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, հնչյունավորող, սցենարիստ, հեռուստատեսային դերասան և կինոդերասան |
Ակտիվ շրջան | 1985–այժմ[1] |
Ժանրեր | Կատակերգություն[1] |
Ընտրանի | "Մեծ մայրիկի տունը", "Ադամանդե ոստիկանը", "Վատ տղաները" |
Ամուսին(ներ) | Պատրիսիա Սաուտհոլ (ամուսնալուծված) (1 երեխա), Շամիկա Գիբս (ամուսնալուծված) (2 երեխա), Փեթ Սմիթ (1 երեխա)[1] |
Երեխա(ներ) | 4 երեխա |
Կենսագրություն
խմբագրելՄարտին Լոուրենսը ծնվել է Մայնի Ֆրանկֆուրտում, Գերմանիա, որտեղ նրա հայրը՝ Ջոն Լոուրենսը, ծառայում էր ամերիկյան զինված ուժերում։ Նրանից հետո, երբ նրա ծնողները բաժանվում են 1973 թվականին, Մարտինը հազվադեպ է տեսնում հորը, որն այդ ժամանակ ոստիկան էր աշխատում։ Նրա մայրը՝ Հլորան, աշխատում էր մի քանի վայրերում, որպեսզի դրանով պահի իր ընտանիքը։ Մարտինը, ինչպես ենթադրում են, հանդիսանում է դերասաններ Չարլի Մերֆիի և Էդի Մերֆիի ազգականը և ունի հարազատ եղբայր՝ Ռեյ Պրոկտեր։
Մարտինի մոտ վաղ տարիներից են արտահայտվում կատակերգական ունակություններ։ Ինչպես հաստատում է անձամբ Լոուրենսը, նա միշտ կարողանում էր զվարճացնել իր մորը, ով ստիպված էր միայնակ մեծացնել վեց երեխաներին (հայրը լքել էր ընտանիքը և վերադարձել Գերմանիա)։ Արդեն դպրոցում նրան հաջողվում էր զվարճացնել և պահել հանդիսատեսի մեծ ուշադրությունը։ Այդ պատճառով, այն ժամանակ, երբ Մարտինը սկսում է ինքնուրույն կյանքը և ստանում է բարձրագույն կրթություն, նա վերջնականապես որոշում է դառնալ կատակերգական դերասան։ Նրա կարիերան սկսվում է Վաշինգտոնի գիշերային ակումբներում ելույթներից։ Պատմելով իր կյանքի այդ ժամանակաշրջանի մասին, դերասանն ասում է, որ այդ ելույթները նրան անհրաժեշտ էին, որպեսզի վստահություն ձեռք բերի իր նկատմամբ. եթե նա կարողանա զվարճացնել գիշերային ակումբի հաճախորդներին, ապա նա կստիպի ծիծաղել յուրաքանչյուրին։
Մեծ կինոյում Լոուրենսը նորամուտում է «Արա ինչպես կարգն է» («Do the Right Thing», ռեժիսոր Սպայկ Լի, 1989 թվական) ֆիլմում, որից հետո Հոլիվուդից սկսում են կանոնավոր առաջարկություններ գալ՝ «Տնային երեկույթ» («House Party», 1990 թվական), «Տնային երեկույթ 2» («House Party 2», 1991 թվական), «Կեղտոտ զրույցներ կեսգիշերին» («Talkin' Dirty After Dark», 1991 թվական) և «Բումերանգ» («Boomerang», 1992 թվական), որտեղ Լոուրենսը նկարահանվում է Էդի Մերֆիի հետ։ Սակայն դրանք ոչ մեծ, ավելի շուտ, էպիզոդիկ դերեր էին։
Հիմնական հանրաճանաչություն Լոուրենսին բերում են նրա մասնակցությունները հեռուստատեսաին շոուներում։ Առաջին իսկ հաղորդումները, որտեղ հայտնվում է Մարտին Լոուրենսը, նրան հանրաճանաչություն են բերում որպես յուրօրինակ կատակերգական դերասանի։ Ավելին, արդեն 1993 թվականին նա դառնում է «Մարտին» («Martin») սեփական հեռուստատեսային շոուի հաղորդավարը, որը հաջողությամբ հեռարձակվում էր «Fox-TV» մալուխային հեռոուստաալիքով։
Շոուի ընթացքում Մարտինը իրեն դրսևորւմ էր որպես շատ բազմադեմ կատակերգակ, ոչ միայն կատարելով հաղորդավարի գործունեությունը, այլ նաև խաղալով հերոսի մոր դերը, ինչը բառացիորեն հանդիսատեսին հիացմունք է պատճառում։ Եվ դա չնայած յուրահատուկ, կոպիտ հումորի, տեղ-տեղ տատանվելով գռեհկության սահմանին։ «Մարտին» շոուի հանրաճանաչության աճի մասին է վկայում նաև այն փաստը, որ նույնիսկ ամերիկյան գրաքննությունը, որը սկզբնապես թույլատրում էր ուղիղ եթերում «ass» բառի միայն մեկանգամյա օգտագործումը, շուտով Մարտին Լոուրենսին թույլատրում է օգտագործել այդ հայհոյանքը առանց սահմանափակման։ Այդ նույն 1993 թվականին «Մարտին» շոուն ճանաչվում է լավագույն հեռուստաշոուն Ամերիկայում և հետագա հինգ տարիների ընթացքում մնում է ամենահանրաճանաչը հեռուստադիտողների մոտ, թոփային տեղեր զբաղեցնելով վարկանիշներում։ Մարտին Լոուրենսի սրաթափանցությունը և սրամտությունը, որը թույլ է տալիս վեր բարձրանալ ստերեոտիպներից, բերում են նրան, որ 1994 թվականին նա ճանաչվում է ԱՄՆ-ի լավագույն կատակերգուն։
Ճիշտ է, այդ ամենը անհետևանք չի անցնում։ Սկսած 1994 թվականից, Մարտին Լոուրենսի անունը կանոնավորապես հիշատակվում է մամուլում բազմաթիվ սկանդալների պատճառով։ Ընդունելով հոգեմետ թմրանյութեր, դերասանը ժամանակ առ ժամանակ դառնում էր ուղղակի խելագար և իրեն թույլ էր տալիս վայրենի արարմունքներ։ Այսպես, 1994 թվականին, լպիրշ կատակների համար նրան հեռացնում են «Ուղիղ եթեր շաբաթ երեկոյան» հաղորդումից։ Այդ իրադարձությունը դառնում է սոսկ առաջին օղակը սկանդալների շղթայում։ Այնուհետև՝ ավելի շատ։ 1996 թվականին, զենքը ձեռքին հայտնվելով մարդաշատ խաչմերուկներից մեկում, նա կաղտոտ հայհոյում է և իրեն պահում է կարծես խելագար։ Իսկ երկու ամիս անց ձերբակալվում և դատապարտվում է ուղղիչ-աշխատանքային աշխատանքների առանց ազատության զրկման՝ օդանավակայանում զենքը օդանավ անցկացնելու փորձի համար։ Լոուրենսի շուրջ սկանդալներին ավելանում են նաև սեքսուալ ոտնձգությունների մեղադրանքները, կնոջ հետ աղմկալից ամուսնալուծությունը, կոպիտ արարքները նկարահանման հրապարակում, գիշերային ակումբի հաճախորդի վրա հարձակումը և բուժումը վերականգնողական կենտրոնում։
Սակայն այդ ամենը չի խանգարում Մարտին Լոուրենսին հաջող նկարահանվել։ Տարօրինակ է, սակայն, լինելով ոստիկանության հսկողութան տակ, Լոուրենսը խաղում է ոստիկան Մարկուս Բարնետի դերը, Մայքլ Բեյի «Վատ տղաները» («Bad Boys», 1995 թվական) ֆիլմի գլխավոր դերերից մեկը։ Ֆիլմը արագ հիթ է դառնում, թույլ տալով մինչև վերջ բացահայտվելու Լուորենսի դերասանական տաղանդին։ Իսկ դրան հաջորդած «Կորցնելու ոչինչ չկա» («Nothing to Lose», 1997 թվական), «Ցմահ» («Life», 1999 թվական) և «Ադամանդե ոստիկանը» («Blue Streak», 1999 թվական) ֆիլմերը միայն ամրապնդում են հաջողությունը։ Այսօրվա դրությամբ Մարտին Լոուրենսի ֆիլմագրությունը կազմում է ավելի քան երկու տասնյակ ֆիլմեր, որոնց շարքում են «Մեծ մայրիկի տունը» («Big Momma's House», 2000 թվական), որից հետո դերասանի հոնորարները գերազանցում են 10 միլիոն դոլլարը, «Սև ասպետը» («Black Knight», 2001 թվական), «Ազգային անվտանգություն» («National Security», 2003 թվական), «Վատ տղաները 2» («Bad Boys II», 2003 թվական) և այլն։
Բացի դերասանական աշխատանքներից, Մարտին Լոուրենսը հայտնի է որպես տաղանդավոր ռեժիսոր և պրոդյուսեր։ Նրա «Փոքր սահման սիրո և ատելության միջև» («A Thin Line Between Love and Hate», 1996 թվական), «Մեծ մայրիկի տունը» («Big Momma's House», 2000 թվական) և «Մեծ մայրիկի տունը 2» («Big Momma's House 2», 2006 թվական), «Ի՞նչ կարող էր լինել ավելի վատ» («What's the Worst That Could Happen?», 2001 թվական), «Ազգային անվտանգություն» («National Security», 2003 թվական) ֆիլմերը ոչ միայն բերում են հսկայական եկամուտներ նրանց հեղինակներին, այլ նաև վայելում են անփոփոխ հաջողություն վարձույթում[4]։
2001 թվականին, ի նշան Լոուրենսի որպես դերասանի, ռեժիսորի և պրոդյուսերի ավանդի ճանաչման, նրա ձեռքերի և ոտքերի դրոշմները հավերժացվում են Հոլլիվուդյան ծառուղիում։
Ֆիլմագրություն
խմբագրելԴերակատարումներ
խմբագրելԹիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը | Ժանրը | Ռեժիսոր | Խաղընկերներ |
---|---|---|---|---|---|---|
1985-1988 | Հիմա ի՞նչ է պատահել | What's Happening Now! | Մորիս Վարֆիելդ | Կատակերգություն, Սերիալ |
Թոնի Սինգլթերի և այլք |
|
1989 | Մի քիչ տարօրինակ է | A Little Bit Strange | Սիդնեյ Մասթերսոն | Կատակերգություն | ||
1989 | Արա ինչպես կարգն է | Do the Right Thing | Ցի | Դրամա | Սլայկ Լի | |
1989 | Տնային երեկույթ | House Party | Bilal | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն |
Ռեջինալդ Հալդին | |
1990 | Համերը, Սլամերը և Սլայդը | Hammer, Slammer, & Slade | Վիլլի | Կատակերգություն | Մայքլ Շուլց | |
1990 | Կիդ-Ն-Փլեյ | Kid 'n' Play | Ուիզ / Հարբի (հնչյունավորում) | Մուլտֆիլմ Կատակերգություն |
Կարեն Պետերսոն | |
1991 | Տնային երեկույթ 2 | House Party 2 | Բիլալ | Դրամա, Մելոդրամա, Կատակերգություն |
Ջորջ Ջեքսոն, Դագ ՄաքԳենրի |
|
1991 | Անձնական ժամանակ | Private Times | Կատակերգություն | Ստեն Լետեն | ||
1991 | Կեղտոտ զրույցներ կեսգիշերին | Talkin' Dirty After Dark | Թերի | Կատակերգություն | Թեփեր Կարև | |
1992 | Բումերանգ | Boomerang | Թայլեր | Կատակերգություն, Մելոդրամա |
Ռեջինալդ Հադլին | Էդի Մերֆի, Հոլի Բերի |
1992-1997 | Մարտին | Martin | Մարտին Փեյն | Կատակերգություն, Դրամա, Մելոդրամա |
Գերեթ Քեյթ, Թոնի Սինգլթերի, Չաք Վինսոն, և այլք |
|
1995 | Վատ տղաները | Bad Boys | Մարկուս Բերնե | Կատակերգություն, Մարտական, Թրիլեր, Քրեական |
Մայքլ Բեյ | Ուիլ Սմիթ, Թեա Լեոնի |
1996 | Փոքր սահման սիրո և ատելության միջև | A Thin Line Between Love and Hate | Դարնել | Կատակերգություն, Մելոդրամա, Թրիլեր |
Մարտին Լոուրենս | |
1997 | Կորցնելու ոչինչ չկա | Nothing to Lose | Թերենս Փոլ Դեվիդսոն | Կատակերգություն, Մարտական, Քրեական |
Սթիվ Օդեկերկ | Թիմ Ռոբինս |
1999 | Ցմահ | Life | Կլաուդ Բենքս | Կատակերգություն, Դրամա, Քրեական |
Թեդ Դեմմե | Էդի Մերֆի, Էնթոնի Անդերսոն |
1999 | Ադամանդե ոստիկանը | Blue Streak | Մայլս Լոգան | Կատակերգություն, Քրեական, Թրիլեր, Մարտական |
Լես Մեյֆիլդ | Լյուկ Ուիլսոն |
2000 | Մեծ մայրիկի տունը | Big Momma's House | Մալկոլմ Թերներ / Մեծ Մայրիկ | Կատակերգություն | Ռաջա Գոնսել | Նիա Լոնգ, Փոլ Ջամատի |
2001 | Ի՞նչ կարող էր լինել ավելի վատ | What's the Worst That Could Happen? | Քևին Քաֆերի | Կատակերգություն, Քրեական |
Սեմ Ուայզման | Դենի Դե Վիտո |
2001 | Սև ասպետը | Black Knight | Ջամալ Վոլկեր, Սկայուոլկեր | Կատակերգություն, Ֆենտեզի, Արկածային |
Ջիլ Ջանգեր | Մարշա Թոմասոն |
2003 | Ազգային անվտանգություն | National Security | Էրլ Մոնտգոմերի | Կատակերգություն, Մարտական, Թրիլեր, Քրեական |
Դենիս Դուգան | Սթիվ Զան, Էրիկ Ռոբերտս |
2003 | Վատ տղաները 2 | Bad Boys II | Դետեկտիվ Մարկուս Բերնե | Մարտական, Թրիլեր, Քրեական |
Մայքլ Բեյ | Ուիլ Սմիթ, Գեբրիել Յունիոն, Ջորդի Մոլյա, Պետեր Ստորմարե |
2005 | Հետ ցատկ | Rebound | Ռոյ Մաքկորմիկ | Կատակերգություն, Ընտանեկան, Սպորտային |
Սթիվ Կար | |
2006 | Մեծ մայրիկի տունը 2 | Big Momma's House 2 | Մալկոլմ Թերներ / Մեծ Մայրիկ | Կատակերգություն, Մարտական |
Ջոն Ուայթսթել | Նիա Լոնգ |
2006 | Որսաշրջան | Open Season | Բուգ (ձայն) | Կատակերգություն, Մուլտֆիլմ, Ընտանեկան, Արկածային |
Ռոջեր Ալերս, Ջիլ Կալտոն, Էնթոնի Սթաչի |
Էշթոն Քաթչեր |
2006 | Բուգը և Էլիոթը. Կեսգիշերային թխվածքային փախուստ | Boog and Elliot's Midnight Bun Run | Բուգ (ձայն) | Մուլտֆիլմ, Կարճամետրաժ |
Ջիլ Կալտոն, Էնթոնի Սթաչի |
Էշթոն Քաթչեր |
2007 | Իրական վարազներ | Wild Hogs | Բոբի Դևիս | Կատակերգություն, Մարտական |
Ուոլթ Բեկեր | Ջոն Տրավոլտա |
2008 | Բարի գալուստ տուն, Ռոսկո Ջենկինս | Welcome Home, Roscoe Jenkins | Ռոսկո Ջենկինս | Կատակերգություն, Մելոդրամա |
Մալկոլմ Դ. Լի | |
2008 | Հայրիկի աղջիկը | College Road Trip | Ջեյմս | Կատակերգություն, Դրամա, Ընտանեկան |
Ռոջեր Քեմբլ | |
2010 | Մահ թաղման ժամանակ | Death at a Funeral | Ռայան | Կատակերգություն | Նիլ Լաբուտ | Քրիս Ռոք, Լյուկ Ուիլսոն, Դենի Գլովեր, Զոի Սալդանա |
2011 | Մեծ մայրիկները. Տղան ինչպես հայրը | Big Mommas։ Like Father, Like Son | Մալկոլմ Թերներ / Մեծ Մայրիկ | Կատակերգություն | Ջոն Ուայթսթել | |
2012 | Մարտին Լոուրենսի անանուն նախագիծը | Untitled Martin Lawrence Project | Ռեյ Բարկեր | Կատակերգություն | Ֆրեդ Սևիջ | |
Վատ տղաները 3 | Bad Boys 3 | Դետեկտիվ Մարկուս Բերնե | Մարտական, Թրիլեր, Քրեական |
Մայքլ Բեյ | Ուիլ Սմիթ |
Պրոդյուսեր
խմբագրելԹիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1992-1997 | Մարտին | Martin |
1994 | Մարտին Լոուրենս. Դու այնքան խելացնոր ես | You So Crazy |
1996 | Փոքր սահման սիրո և ատելության միջև | A Thin Line Between Love and Hate |
2000 | Մեծ մայրիկի տունը | Big Momma's House |
2001 | Ի՞նչ կարող էր լինել ավելի վատ | What's the Worst That Could Happen? |
2001 | Սև ասպետը | Black Knight |
2002 | Մարտին Լոուրենս. Ապրում ենք | Martin Lawrence Live։ Runteldat |
2003 | Ազգային անվտանգություն | National Security |
2005 | Հետ ցատկ | Rebound |
2006 | Մեծ Մայրիկի տունը 2 | Big Momma's House 2 |
Սցենարիստ
խմբագրելԹիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1989-1992 | Մեկ գիշեր կանգնած (сериал) | One Night Stand |
1992-1997 | Մարտին | Martin |
1994 | Մարտին Լոուրենս. Դու այնքան խելացնոր ես | You So Crazy |
1996 | Փոքր սահման սիրո և ատելության միջև | A Thin Line Between Love and Hate |
2002 | Մարտին Լոուրենս. Ապրում ենք | Martin Lawrence Live։ Runteldat |
Ռեժիսոր
խմբագրելԹիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1996 | Փոքր սահման սիրո և ատելության միջև | A Thin Line Between Love and Hate |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «kinopoisk». Վերցված է 2015 Նոյեմբերի 26-ին.
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ https://hollowverse.com/martin-lawrence/
- ↑ Big Momma's House 3: once, twice, three times a fake lady
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Լոուրենս» հոդվածին։ |