Մարտին Հեդ
Մարտին Հեդ (անգլ.՝ Martin Johnson Heade, օգոստոսի 11, 1819[1][2][3][…], Բաքս շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ - սեպտեմբերի 4, 1904[1][2][3][…], Սենտ Օգաստին, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ-նատուրալիստ։ Եղել է Հուդզոն գետի դպրոցի մասնակից[4]։
Մարտին Հեդ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 11, 1819[1][2][3][…] |
Ծննդավայր | Բաքս շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Վախճանվել է | սեպտեմբերի 4, 1904[1][2][3][…] (85 տարեկան) |
Մահվան վայր | Սենտ Օգաստին, Ֆլորիդա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | նկարիչ և ճանապարհորդ |
Ոճ | Հուդզոն գետի դպրոց և լյումինիզմ |
Ժանր | ծովանկար և բնանկար |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Sunset, Haywagon in the Distance? և Sunset: A Scene in Brazil? |
Ներշնչվել է | Ֆրեդերիկ Էդվին Չըրչ |
Պարգևներ | |
Martin Johnson Heade Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1819 թվականի օգոստոսի 11-ին, Լամբերվիլլ բնավայրում, որը գտնվում է Փենսիլվանիա նահանգի Դելավեր գետի ափին։ Եղել է Ջոզեֆ Հիդի (գրական անունը` «Հեդ», Մարտինը այս անունը վերցրել է Նյու Յորք տեղափոխվելուց հետո) մեծ ընտանիքի ավագ որդին, որը ֆերմեր և սղոցարանի սեփականատեր էր։
Գեղանկարչության առաջին դասերը Հեդին տվել է տեղի նկարիչ Էդվարդ Հիքսը, որն օժտված էր նկարչի մեծ տաղանդով։ Հիքսի մոտ Մարտինը սովորել է միայն կերպարվեստի հիմքերը, իսկ գրելու տեխնիկան նա ինքնուրույնաբար է սովորել։ Հեդիի հաջողությունն այնքան մեծ է եղել, որ 1840 թվականին նա շարունակել է գեղանկարչական արվեստի ուսումը նախ Անգլիայում, այնուհետև` Ֆրանսիայում և Իտալիայում, հատկապես` Հռոմում, որտեղ սովորել է երկու տարվա ընթացքում[5]։
Երկու տարի հետո նա վերադարձել է Փենսիլվանիա, որտեղ առաջին անգամ իր աշխատանքները ցուցադրել է Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայում։ 1843 թվականին Հեդը մեկնել է Նյու Յորք և շարունակել է աշխատել դիմանկարի ժանրում, երբեմն կատարել է նատյուրմորտների ուրվանկարներ։
1848 թվականին նա կատարել է կրկնվող ճանապարհորդություն դեպի Հռոմ և այցելել է Փարիզ, ինչը ձևավորել է փոփոխական տեղերի և ճանապարհոդությունների հանդեպ նրա ձգտումը։ Հեդը այցելել է երկրի տարբեր քաղաքներ` Սենթ Լուիս, Չիկագո, Թրենթոն, Փրովիդենս և այլն։
1859 թվականին Մարտին Հեդը նորից է գործել Նյու Յորքում, որտեղ իր բոլոր ծանոթ-նկարիչներից ավելի մտերմացել է բնանկարիչ և ռոմանտիստ Ֆրեդերիկ Էդվին Չըրչի հետ։
1863 թվականին Հեդը ճանապարհորդություն է կատարել դեպի Բրազիլիա, որը դրախտ է կենսաբանների և պլեներների համար։ Այս երկրների բնությունը դարձել է Մարտին Հեդիի նկարների թեման` նրա բրազիլական շարքը ներառում է ավելի քան քառասուն նկար։ Նկարչի` բնության հանդեպ սերը նպաստել է ճանապարհորդություններին դեպի Նիկարագուա, Պանամա, Ճամայկա և Կոլումբիա։
1880-ական թվականներին Հեդը վերադարձել է նատյուրմորտների գեղանկարչությանը։
1883 թվականին նա ամուսնացել է և մեկնել է մշտական բնակություն հաստատելու Ֆլորիդայում (Սենթ Օգաստին քաղաքում), որտեղ մահացել է 1904 թվականի սեպտեմբերի 4-ին։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Մարտին Հեդի առաջին և կենդանության օրոք միակ երկրպագուն եղել է խոշոր արդյունաբերական մագնատ Հենրի Ֆլագլերը, որը կանոնավորապես ձեռք է բերել նկարչի աշխատանքները 1880-1890-ական թվականների շրջանում։
Պատկերասրահ
խմբագրել-
Տղամարդու դիմանկարը, 1840 թվական
-
Մերի Ռեբեկա Քլարկ, 1857 թվական
-
Մոզես Բրաուն, 1857 թվական
-
Խոլորձ Կատտլեան և երեք բրազիլական կոլիբրին, 1871 թվական
-
Խոշոր մագնոլիաները կապույտ թավշի վրա, 1890 թվական
-
Երկու խոլորձները և կոլիբրիները լեռների ֆոնի վրա, 1870 թվական
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Martin Johnson Heade — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Blumberg N. Encyclopædia Britannica
- ↑ Школа реки Гудзон(չաշխատող հղում)
- ↑ Американский художник Мартин Джонсон Хэд
Արտաքին հղումներ
խմբագրել- Paintings by Martin Johnson Heade(անգլ.)
- White Mountain paintings by Martin Johnson Heade(անգլ.)
- Martin Johnson Heade Biography(անգլ.)
- Մարտին Ջոնսոն Հեդ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Հեդ» հոդվածին։ |