Ֆրեդերիկ Էդվին Չըրչ

ամերիկացի բնանկարիչ, ռոմանտիկ

Ֆրեդերիկ Էդվին Չըրչ (անգլ.՝ Frederic Edwin Church, մայիսի 4, 1826(1826-05-04)[2][3][4][…], Հարթֆորդ[5][6][1] - ապրիլի 7, 1900(1900-04-07)[2][3][4][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5][14]), ամերիկացի բնանկարիչ, ռոմանտիկ, Հուդզոն գետի դպրոցի ականավոր ներկայացուցիչ։

Ֆրեդերիկ Էդվին Չըրչ
անգլ.՝ Frederic Edwin Church[1]
Ծնվել էմայիսի 4, 1826(1826-05-04)[2][3][4][…]
ԾննդավայրՀարթֆորդ[5][6][1]
Վախճանվել էապրիլի 7, 1900(1900-04-07)[2][3][4][…] (73 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]
Քաղաքացիություն ԱՄՆ[1]
Մասնագիտություննկարիչ, բնանկարիչ, արվեստի կոլեկցիոներ և ճանապարհորդ
ՈճՀուդզոն գետի դպրոց[7][8]
Ժանրբնանկար[9][8] և luminism?
Թեմաներբնանկար[10] և Կերպարվեստ[10]
Ուշագրավ աշխատանքներHillside?, Storm Over Hudson Valley?, Cathedral, Chillo, Ecuador?, Mountain Stream, Yemen Valley, Palestine?, Catskill Sunset?, Wild Sugar Cane, Jamaica?, Painting. Study. In the Woods Maine.? և Այսբերգներ
ՈւսուցիչԹոմաս Քոուլ[1] և Alexander Hamilton Emmons?[1]
ԱշակերտներJervis McEntee?[1] և Howard Russell Butler?[1]
Ներշնչվել էԱլեքսանդր Հումբոլդտ
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[11]
ՀայրJoseph Church?[12]
ՄայրEliza Janes?[12]
ԶավակներLouis P. Church?[13]
ստորագրություն
Изображение автографа
 Frederic Edwin Church Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Հարթֆորդում, հարուստ ընտանիքում։ 18 տարեկանում սկսել է սովորել Քեթսքիլում (Նյու Յորք) ժամանակի առաջատար նկարիչներից մեկի` Թոմաս Քոուլի մոտ։ Արդեն 1848 թվականի մայիսին Չըրչին առաջարկել են անհատական ցուցահանդես կազմակերպել Դիզայնի ազգային ակադեմիայում, ինչից հետո նա վաճառել է իր կտավներից մեկը Հարթֆորդում` ԱՄՆ-ի հասարակական ամենահին գեղարվեստական թանգարանում` Ուոդսուորթ Ատենեումում։ Նույն թվականին Չըրչն արվեստանոց է բացել Նյու Յորքում` առաջին անգամ աշակերտ վերցնելով։ Չըրչը շատ է աշխատել բնության մեջ` գարնանից աշուն էտյուդներ նկարելով և ձմռանը դրանք վաճառելով։ 1853 թվականին, այնուհետև նաև 1857-ին նա ճանապարհորդել է Հարավային Ամերիկայում (Էկվադոր)` ստեղծելով լեռնային բնանկարների շարքեր, որոնք հատկանշական են ամերիկյան ռոմանտիզմին[15]։ Նկարներից մեկը, որ ստեղծվել է ճամփորդության նյութերի հիման վրա, «Անդերի սիրտն» է (1859, ներկայումս գտնվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում), որ վաճառվել է 10.000 դոլարով, ինչը ժամանակին ամերիկացի նկարչին երբևէ վճարած ամենամեծ գումարն էր։

1854-1856 թվականներին Ֆրեդերիկ Չըրչը ճանապարհորդել է Կանադայում և Նոր Անգլիայում։ Մասնավորապես, նա Քոուլի հետ եղել է առաջին քաղաքացիներից, ով ամառն այցելել է Մեն նահանգի Մաունթ Դեզերթ կղզի (այժմ` Ակադիա ազգային պարկ)։ Այս տարիներին նա տեսել է Նիագարայի ջրվեժը և նկարել «Նիագարա» կտավը (1857)։

Որպես կանոն, Չըրչը իր աշխատանքները ներկայացրել է այլ բնանկարիչների գործերի հետ։ Նրանցից են Թոմաս Քոուլը, Էշեր Բրաուն Դյուրանդը, Ջոն Ֆրեդերիկ Քենսեթը և Ջեսպեր Ֆրենիս Կրոպսին։ Այս միավորումը ստացել է «Հուդզոն գետի դպրոց» անվանումը։

1860 թվականին Ֆրեդերիկ Չըրչն ամուսնացել է Իզաբել Կարնսի հետ` ֆերմա գնելով Նյու Յորք նահանգում` Հուդզոն գետի ափին։ Նրանց առաջին երկու երեխաները 5 և 6 տարեկան հասակում մահացել են դիֆթերիայից, սակայն նրանք ունեցել են ևս 4 զավակ։ 1867 թվականին Չըրչն այցելել է Եվրոպա, Հյուսիսային Աֆրիկա և Մերձավոր Արևելք։ 1870 թվականին Օլանի իր ագարակում նա կառուցել է դղյակ` էկլեկտիկ ոճով։ Ամրոցի կառուցման համար նա վարձել է ճարտարապետի, սակայն ինքը ևս ակտիվ մասնակցել է դղյակի նախագծմանը։ Ներկայումս այն ընդգրկված է նահանգի պատմական հուշարձանների ցանկում (անգլ.՝ State Historic Site) և բաց է այցելությունների համար։

Իր կյանքի վերջին 30 տարիներին Չըրչը չի կարողացել նկարներ ստեղծել ռևմատիզմի պատճառով։ Նրա այդ շրջանի ժառանգությունը հիմնականում էտյուդներ են, որոնք նա ստեղծել է իր երկու կալվածքներում` Օլանում և Միլինոկետ լճի շրջակայքում, ինչպես նաև Մեքսիկայում, ուր նա անցկացրել է 1882 թվականի ձմեռը։

Աշխատանքներ խմբագրել

Ֆրեդերիկ Չըրչի գրեթե բոլոր աշխատանքները մոնումենտալ չափերի բնանկարներ են` հաճախ զարդարված դրամատիկ կարմիր երանգով։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Էդվին Չըրչ» հոդվածին։