Հուդզոն գետի դպրոց

Հուդզոն գետի դպրոց (անգլ.՝ Hudson River School), ամերիկացի բնանկարիչների միավորում։ Ձևավորվել է 19-րդ դարի կեսին ռոմանտիզմի ազդեցությամբ։ Նկարները պատկերում են Հուդզոն գետի շրջակայքը, այդ թվում` Քաթսքիլը, Ադիրոնդակը և Սպիտակ ժայռերը։

Թոմաս Քոուլ, «Օքսբոու», 1836, Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք

ՆախապատմությունԽմբագրել

 
Աշեր Բրաուն Դյուրան, «Նման բնավորություններ», 1849

19-րդ դարի 20-ական թվականների վերջերից ամերիկյան գեղարվեստում բուռն զարգացում է ապրում բնանկարչությունը։ Նկարիչներն առաջին անգամ անդրադառնում են հարազատ եզերքի բնությանը, ինչն անչափ կարևոր էր երիտասարդ երկրի համար, քանի որ նպաստում էր ազգային ինքնագիտակցության հիմնավորմանը։ Ձևավորվում է մի ամբողջ ուղղություն, որն արվեստագիտության մեջ ստացել է Հուդզոն գետ դպրոց անվանումը։ Ուղղության ներկայացուցիչներն ավելի շատ կենտրոնացած էին Նոր Անգլիայի, Նյու Յորքի նահանգների, Փենսիլվանիայի և առաջին հերթին Հուդզոն գետի ծոցի առավել գողտրիկ բնապատկերների վրա։ Հուդզոն գետի դպրոցի ներկայացուցիչների էֆեկտիվ, ռոմանտիկ բնապատկերներն ամերիկյան արվեստի զարգացման ընթացքում աստիճանաբար վերածվեցին ԱՄՆ-ի բնության` քնարական կենդանի զգացմունքով ներծծված ռեալիստական ստեղծագործությունների։

ՀիմնադիրԽմբագրել

 
Թոմաս Քոուլ, «Սուրբ Հովհաննեսը տափաստանում», 1827

Նկարիչ Թոմաս Քոուլը համարվում է Հուդզոն գետի դպրոցի` համընդհանուր ճանաչում ստացած հիմնադիրը[1]։ Նա Հուդզոն գետի ափ է տեղափոխվել 1825 թվականիին` նույն թվականին կանգ առնելով նախ Վեսթ Փոյնթում, ապա` Քաթսքիլում. նա առաջինը փորձեց նկարել շրջանի բնությունը։ Նկարչի աշխատանքների մասին առաջին մեկնաբանությունները տպագրվել են «New Yorq Eveving Post» թերթի` 1825 թվականի նոյեմբերի 22-ի համարում[2]։ Քոուլի մտերիմ ընկերը` Աշեր Բրաուն Դյուրանը, դարձել է դպրոցի կարկառուն ներկայացուցիչը[3]։

Երկրորդ սերունդԽմբագրել

Դպրոցի նկարիչների երկրորդ սերունդը Քոուլի վաղաժամ մահից հետո` 1848 թվականին, զգալի տեղ է գրավում։ Նրա կազմում ընդգրկված էին Քոուլի աշակերտները` Ֆրեդերիկ Էդվին Չըրչը, Ջոն Ֆրեդերիկ Քենսեթը և Սենֆորդ Ռոբինսոն Գիֆորդը։ Երկրորդ սերնդի նկարիչների աշխատանքները ներկայացվում են որպես լյումինիզմի օրինակ։ Բացի իրենց արվեստով զբաղվելուց` դպրոցի որոշ ներկայացուցիչներ, այդ թվում`վերոնշյալները, եղել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի հիմնադիրները[4]։

Հայտնի նկարիչներԽմբագրել

  • Ալբերտ Բիրշտադտ
  • Ջոն Ուիլյամ Կասիլիեր
  • Ֆրեդերիկ Էդվին Չըրչ
  • Թոմաս Քոուլ
  • Սեմյուել Կոլմեն
  • Ջասպեր Ֆրանսիս Կրոպսի
  • Թոմաս Դոուտի
  • Ռոբերտ Սքոթ Դանկանսոն
  • Աշեր Բրաուն Դյուրան
  • Սենֆորդ Ռոբինսոն Գիֆորդ
  • Ջեյմս Մաքդուգալ Հարթ
  • Ուլիյամ Հարթ
  • Ուիլյամ Սթենլի Հասելթայն
  • Մարտին Ջոնսոն Հեդ
  • Գերման Օտոմար Հերցոգ
  • Թոմաս Հիլլ
  • Դևիդ Ջոնսոն
  • Ջոն Ֆրեդերիկ Քենսեթ
  • Ջերվիս Մաքենթի
  • Թոմաս Մորան
  • Ռոբերտ Վալտեր Վեյր
  • Ուորտինգթոն Ուիթրեջ

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. O'Toole Judith H. (2005)։ Different Views in Hudson River School Painting։ Columbia University Press։ էջ 11 
  2. Boyle Alexander։ «Thomas Cole (1801-1848) The Dawn of the Hudson River School»։ Hamilton Auction Galleries։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-31-ին։ Վերցված է դեկտեմբերի 19, 2012 
  3. «Asher B. Durand»։ Smithsonian American Art Museum: Renwick Gallery։ Smithsonian Museum։ Վերցված է հունիսի 26, 2016 
  4. Avery Kevin J.։ «Metropolitan Museum of Art: Frederick Edwin Church»։ Metropolitan Museum of Art։ Վերցված է դեկտեմբերի 19, 2012 

5. The Kendrick Academy