Բացել գլխավոր ցանկը

Միռնի, գիտական գիտակայան (1956-1972) և խորհրդային անաարկտիկական արշավախմբի գլխավոր նյութատեխնիկական բազան մինչև 1971 թվականը։ Գտնվում է Դեյվիսի ծովի Պրավդա ափին, հարավային լայնության 66°33՛ և արևելյան երկայնության 93°01՛-ի միջև, մայրցամաքային սառույցի և ծովի մակարդակից 35 մ բարձրության ժայռի վրա։ Հիմնադրվել է Միջազգային երկրաֆիզիկական տարվա կապակցությամբ։ Միռնիում կառուցվել են 20 հիմնական շենք, մագնիսական, սեյսմիկ և օդաբանական հատուկ տաղավարներ, երկրաֆիզիկական, երկրաբանական, սառցադաշտաբանական, աերոֆոտոգրաչափական, օդաբանական, ծանրաչափական և այլ լաբորատորիաներ, Մոսկվայի հետ ուղիղ կապ ունեցող ռադիոկայան։ Դիտակայանը «Միռնի» է կոչվել ռուսական «Միռնի» եռակայմ առագաստանավի անունով։

ԱնվանումԽմբագրել

Հիմնադրվել է 1956 թվականին՝ Միջազգային երկրաֆիզիկական տարվա անցկացման առիթով և կոչվել է Մ․ Պ․ Լազարևի և Ֆ․ Ֆ․ Բելինսզաուզենի 1819-1821 թվականի ռուսական անտարկտիկական արշավախմբի «Միռնի» եռակայն առագաստանավի անունով[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան, «Լույս», Երևան, 1987: ISBN 5-545-00020-1
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 606