Բևեռային աստղ
Բևեռային աստղ (Փոքր Արջի համաստեղության ալֆա աստղը (α UMi), ինչպես նաև անվանում են Կինոսուրա), +2,0m աստղային մեծությամբ աստղ Փոքր Արջ համաստեղության կազմում` տեղակայված Հյուսիսային երկնոլորտին մոտ: Բևեռային աստղի հեռավորությունը Երկրի մակերևույթից կազմում է 434 լուսային տարի (ըստ այլ տվյալների` 323 լուսային տարի)[8]:
![]() | |||
Հետազոտման տվյալներ | |||
---|---|---|---|
Տեսակ | F type?, pole star?, triple star system?, spectroscopic binary star?, Փոփոխական աստղեր և classical Cepheid variable? | ||
Հեռավորություն | 432 ± 30 լուսային տարի | ||
Տեսանելի աստղային մեծություն | 2,02[1] (V) | ||
Համաստեղություն | Փոքր Արջ | ||
Աստղաչափություն | |||
Ճառագայթային արագություն (Rv) | −20,81 ± 4,94 kilometre per second[2] | ||
Պարալաքս | 7,54 ± 0,11 մավ[3] | ||
Բացարձակ աստղային մեծություն | −3,64 | ||
Բնութագիր | |||
Սպեկտրալ դասակարգում | F7 :IB-II SB,V[4] | ||
Գույնի ցուցանիշ | 0,6 | ||
Փոփոխականություն | Type II Cepheid?[5] | ||
Ֆիզիկական տվյալներ | |||
Զանգված | 1,19313E+31 կիլոգրամ | ||
Շառավիղ | 30 արևային շառավիղ | ||
Լուսավորություն | 2200 solar luminosity | ||
Պտույտ | 14 kilometre per second, 17 kilometre per second[6] և 13 kilometre per second[7] | ||
Ուղեծրի էլեմենտներ | |||
|
ՆկարագրությունԽմբագրել
Ներկայումս Բևեռային աստղը գտնվում է երկրի հյուսիսային կիսագնդից 1°-ից պակաս հեռավորության վրա, դրա համար էլ այն գրեթե անշարժ է մնում աստղային երկնքի օրական պտույտի ընթացքում: Այն շատ հարմար է աստղալից երկնքով կողմնորոշվելու համար. նրա ուղղությունը համընկնում է հյուսիսային ուղղությանը, իսկ հորիզոնից բարձրությունը հավասար է դիտման տեղանքի աշխարհագրական լայնությանը: Երկրի առանցքի պրեցեսիայի պատճառով հյուսիսային բևեռի դիրքը փոխվում է. Բևեռային աստղն ամենից շատ կմոտենա նրան 2102 թվականի մարտի 7-ից հունիսի 13-ն ընկած ժամանակահատվածում, ինչից հետո այն կսկսի հեռանալ բևեռից: 2260 թվականի կեսերին նրա հեռավորությունը բևեռից կկազմի 1°: Հարավային կիսագնդում վառ բևեռային աստղ չի դիտարկվում:
Բևեռային աստղը Երկրի մակերևույթին ամենամոտ գտնվող և ամենավառ փոփոխական աստղն է: Սակայն այն ոչ ստանդարտ ցեֆեիդ է. նրա թրթռումները տասնյակ տարիների ընթացքում թուլանում են. 1900 թվականին պայծառության փոփոխությունը ±8 %, իսկ 2005 թվականին` մոտ 2 %: Բացի այդ, այս ընթացքում աստղը դարձել է մոտ 15 %-ով ավելի պայծառ:
Իրականում Բևեռային աստղն իրենից ներկայացնում է եռաստղանի համակարգ: Համակարգի կենտրոնում տեղակայված է Բևեռային A (α UMi A) գերհսկան, որը մեր Արեգակին պայծառությամբ գերազանցում է 2000, իսկ զանգվածով` 4.5 անգամ: Բևեռային B (α UMi B) աստղը, որ ունի Արեգակի զանգվածի 1.39 մասը, Բևեռային A աստղից ունի բավական հեռավորություն, այդ իսկ պատճառով էլ դժվար չէ Երկրի մակերևույթից նրան հեռադիտակով նայելը: 1929 թվականին Բևեռային աստղի լուսապատկերն ուսումնասիրելիս պարզվել է, որ Փոքր արջի Ալֆա աստղն ամենամոտ կրկնակի աստղն է, ինչի մասին նախանշվել էր 1924 թվականին կատարված դիտարկումների արդյունքում[9]: Բևեռային A աստղի ընկերակիցը գտնվում է 18.5 աստղագիտական միավոր հեռու: Բևեռային P աստղը (α UMi P կամ α UMi a, կամ α UMi Ab) ունի Արեգակի զանգվածի 1.26 չափը և գերհսկային գտնվում է այնքան մոտիկ, որ այն լուսանկարել հաջողվել է միայն Հաբլ հեռադիտակին, այն էլ վերազինելուց հետո: Բևեռային P-ի մոտավոր պտույտը α UMi A-ի շուրջ կազմում է 30 տարի[10]: Բևեռային B-ն կրկնակի α UMi A/P համակարգի շուրջ շրջապտույտ է կատարում մոտավորապես 100.000 տարվա ընթացքում: Կա ևս երկու կոմպոնենտ, որոնք ստացել են α UMi C և α UMi D նշումը, սակայն դրանք ավելի հին աստղեր են և կապված չեն Բևեռային աստղի հետ[11]:
Հնարավոր է, որ Բևեռային աստղը և նրան շրջապատող աստղերը աստղային ցրված կուտակումների արդյունք են: Hipparcos և 2MASS արբանյակների տվյալների համաձայն` Բևեռային աստղի մոտակա հարևանների ճառագայթային արագությունները համընկնում են, իսկ նրանց միջին հեռավորությունը Երկրից մոտավորապես 100 պարսեկ է: Գույն - աստղային մեծություն դիագրամի համաձայն` կուտակում կազմած անդամների միջին տարիքը 80 միլիոն տարի է:
1990 թվականին Hipparcos արբանյակը Բևեռային աստղի հեռավորությունը գնահատել է 434 լուսային տարի: 2006 թվականին նոր դիտարկումների արդյունքում այն գնահատվեց 330 (Turner), իսկ 2008 թվականին` 359 լուսային տարի (Usenko and Klochkova)[12]: 2012 թվականի ուսումնասիրությունները, որոնք կատարվել են կանադական Սենտ Մերի համալսարանի աստղագետների կողմից Դևիդ Թյորների (David Turner) ղեկավարությամբ, Բևեռային աստղի հեռավորությունը գնահատում են 99 պարսեկ (323 լուսային տարի)[13]:
Բևեռային աստղի հեռավորությունը` որպես տիպիկ ցեֆեիդ, կիրառվում է մյուս գալակտիկաների մեջ եղած հեռավորությունը չափելու համար: Այդ հեռավորության ճշգրտումը կարող է հանգեցնել հեռավորությունների սանդղակի ճշգրտմանը և մութ զանգվածի նշանակության սահմանափակմանը[14]:
ՊատմությունԽմբագրել
Լուսնի և Արևի պրեցեսիայի պատճառով Երկրի առանցքը պտտվում է շրջանաձև 23° շառավղով 100 տարում 0.5 աստիճան արագությամբ: Այդ պատճառով տարբեր աստղեր են հայտնվում Երկրի բևեռների մոտ: Օրինակ, Հին Եգիպտոսում արքայատոհմերի կառավարումից առաջ (5000 տարի առաջ) այդպիսի աստղ է եղել Տուբանը (Վիշապի համաստեղություն): Մեր թվարկության սկզբին երկրագնդի բևեռներում վառ աստղեր չեն նկատվել: 2000 տարի հետո բևեռին մոտ կհայտնվեն Ալրաին (Ցեֆեոս համաստեղություն), իսկ 12.000 տարի հետո` Վեգան (Քնար համաստեղություն):
Ամեն դեպքում, «բևեռային» ասելով հասկանում ենք Փոքր արջ համաստեղության α աստղը:
Պրեցեսիոն լրիվ շրջանի բևեռային աստղերի ցանկը[15]
- 13 հազար տարի մ. թ. ա. - բևեռային աստղ - Վեգա (Քնար համաստեղություն α)
- 9 հազար տարի մ. թ. ա. - բևեռային աստղեր - π (պի) և η (էտա) (Վահագն համաստեղություն)
- 8-7 հազար տարի մ. թ. ա. - բևեռային աստղ - τ (տաու) (Վահագն համաստեղություն)
- 5500 - 3500 հազար տարի մ. թ. ա. - բևեռային աստղ - ι (յոտա) (Վիշապ համաստեղություն)
- 3500 - 1500 հազար տարի մ. թ. ա. - բևեռային աստղ - Տուբան (Վիշապ համաստեղություն, α)
- 1500 հազար տարի մ. թ. ա. - մ. թ. 1 թվական - բևեռային աստղ - Կոհաբ (Փոքր արջ համաստեղություն, β)[16]
- 1 - 1100 թվականներ - բևեռային աստղ չկա, սակայն «զգոն» են Կոհաբը (Փոքր արջ համաստեղություն, β) և Կինոսուրը (Փոքր արջ համաստեղություն, α): Բևեռը Փոքր արջ համաստեղության α և β աստղերից գրեթե հավասար հեռավորության վրա է գտնվում:
- 1100 - 3200 թվականներ - բևեռային աստղ - α (ալֆա) (Փոքր արջ համաստեղություն): Հյուսիսային բևեռից (0°27′34,1″) նվազագույն հեռավորության վրա կգտնվի 2102 թվականի ապրիլի 23-ին:
- 3200 - 5000 թվականներ - բևեռային աստղ - Ալրաի γ (գամա) (Ցեֆեոս համաստեղություն)
- 5000 - 6500 թվականներ - բևեռային աստղ - Ալֆիրկ β (բետա) (Ցեֆեոս համաստեղություն)
- 6500 - 8500 թվականներ - բևեռային աստղ - Ալդերամին α (ալֆա) և Սադր γ (գամա) (Կարապ համաստեղություն)
- 13000 թվական - բևեռային աստղ - Վեգա (Քնար համաստեղություն)
Տեղանքի կողմնորոշում բևեռային աստղովԽմբագրել
Բևեռային աստղը միշտ գտնվում է հյուսիսային կիսագնդի հորիզոնի հյուսիսային կետում, ինչը թույլ է տալիս այն օգտագործել տեղանքում կողմնորոշվելու համար:
Բևեռային աստղը գտնելու համար հարկավոր է նախ գտնել Մեծ արջ համաստեղության յոթ վառ աստղերի խումբը, որ շերեփ է հիշեցնում: Այնուհետև երկու աստղերի` Դուբհեի և Մերակի միջոցով պետք է գտնել շերեփի «պատերը» «բռնակի» հակառակ կողմում, մտովի գիծ անցկացնել, առանձնացնել ծայրամասերի աստղերի հնգապատիկը: Մոտավորապես այդ գծի վերջում էլ հենց գտնվում է Բևեռային աստղը, որի ուղղությունը համընկնում է հյուսիսային ուղղությանը, իսկ հորիզոնից նրա բարձրությունը` համընկնում է դիտարկողի լայնությանը:
Անվանման այլ տարբերակներԽմբագրել
Գեղարվեստական գրականությունԽմբագրել
- Ամերիկացի ֆանտաստ գրող Էդմոն Համիլտոնի «Աստղային արքաներ» և «Վերադարձ դեպի աստղեր» ֆանտաստիկ վեպերում հիշատակվում է Բևեռային թագավորությունը որպես միջգալակտիկական կայսրության անդամ:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ducati J. R. Catalogue of Stellar Photometry in Johnson's 11-color system — 2002. — Vol. 2237.
- ↑ Gaia DR2 / Data Processing and Analysis Consortium, European Space Agency — 2018. — Vol. 1345.
- ↑ Leeuwen F. v. Validation of the new Hipparcos reduction // Astron. Astrophys. / T. Forveille — EDP Sciences, 2007. — Vol. 474, Iss. 2. — P. 653–664. — ISSN 0004-6361; 0365-0138; 1432-0746; 1286-4846 — doi:10.1051/0004-6361:20078357 — arXiv:0708.1752
- ↑ Kraft R. P. Color excesses for supergiants and classical Cepheids. I. Calibration of the G-band photometry // The Astrophysical Journal Letters — IOP Publishing, 1960. — Vol. 131. — P. 330–350. — ISSN 2041-8205; 2041-8213 — doi:10.1086/146837
- ↑ Kukarkin B. V., Kholopov P. N., Pskovsky Y. P., Efremov Y. N., Kukarkina N. P., Kurochkin N. E., Medvedeva G. I. General Catalogue of Variable Stars, 3rd ed. — 1971. — Vol. -1. — P. 0.
- ↑ Uesugi A., Fukuda I. Catalogue of rotational velocities of the stars — 1970. — Vol. 189.
- ↑ Bernacca P. L., Perinotto M. A catalogue of stellar rotational velocities: I. Main sequence single stars. II. Main sequence spectroscopic binaries and eclipsing systems. — 1970. — Vol. 239. — P. 1.
- ↑ Bruce Dorminey (հունվարի 18, 2013)։ «Polaris: Not So Close After All»։ Nature։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-11-ին։ Վերցված է 2013-01-18
- ↑ Polaris: Exceeding Expectations and Building New Science
- ↑ Wielen; Jahreiss; Dettbarn; Lenhardt; Schwan (2000). «Polaris: Astrometric orbit, position, and proper motion». arXiv: astro-ph/0002406
- ↑ Evans, Sasselov. Polaris: Amplitude, Period Change, and Companions
- ↑ Astronomers clash over the distance to the famed North Star November 30, 2012
- ↑ Полярная звезда оказалась ближе, чем считали раньше
- ↑ Astronomers clash over the distance to the famed North Star
- ↑ Астрономия // Энциклопедия для детей. — М.: Аванта+, 2007. — С. 269.
- ↑ Гай Юлий Гигин.Астрономия Archived 2009-02-02 at the Wayback Machine. Пер. А. И. Рубана. СПб., 1997.
- ↑ Планета (Дхрувалока), которая, по словам ведических ученых, является обителью Господа Вишну, находит — ReligionVedia.ru
- ↑ Ведический словарь
Արտաքին հղումներԽմբագրել
- Տեղեկատվություն Բևեռային աստղի մասին
- Թե ինչպես գտնել Բևեռային աստղը
- Բևեռային աստղը համաստեղությունների ուղեցույցում
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բևեռային աստղ կատեգորիայում։ |