Թեքում (աստղագիտություն)
Թեքում (δ) աստղագիտության մեջ հասարակածային կոորդինատային համակարգի կոորդինատներից մեկը։ Հավասարվում է երկնոլորտի վրա երկնային հասարակածից լուսատուի անկյունային հեռավորությանը և սովորաբար արտահայտվում է աղեղի աստիճաններով, րոպեներով և վայրկյաններով։ Թեքումը դրական է երկնային հասարակածից հյուսիս և բացասական դեպի հարավ։
- Մարմինը, որը գտնվում է երկնային հասարակածի վրա ունի 0° թեքում
- Երկնոլորտի հյուսիսային բևեռի թեքումը կազմում է +90°
- Հարավային բեևեռինը՝ −90°
Թեքումը նշանակելիս միշտ նշում են նրա նշանը, նույնիսկ եթե այն դրական է։
Զենիթով անցնող երկնային մարմնի թեքումը հավասար է դիտարկման կետի լայնությանը։ Երկրի հյուսիսային կիսագնդում տրված φ լայնության համար մարմինները որոնք ունեն δ > 90° − φ թեքում չեն անցնում հորիզոնից ներքև, և կոչվում են «մայր չմտնող»։ Իսկ եթե թեքումը կազմում է δ < −90° + φ, ապա մարմինը կոչվում է «չծագող», և հետևաբար այն հնարավոր չէ դիտարկել φ լայնության վրա[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Զիգել Ֆ. Յու. (1986). Գ. Ս. Կուլիկով (ed.). Աստղային երկնքի գանձերը - Լուսնի և համաստեղությունների ուղեցույց. Մոսկվա: Նաուկա. էջ 57—58.
{{cite book}}
: More than one of|pages=
and|page=
specified (օգնություն)