Ռոսսի շելֆային սառցադաշտ
Ռոսսի շելֆային սառցադաշտ, ամենամեծ շելֆային սառցադաշտը Անտարկտիդայում։ Տարածությունը 527.000 կմ² է, ձգվածությունը՝ հարավից հյուսիս մոտ 850 կմ, արևելքից արևմուտք՝ մոտ 1000 կմ, բարձրությունը՝ մոտ 60 մ։ Հյուսիսում առաջացնում է անջրպետ 50 մ բարձրությամբ, որն ուղղաձիգ իջնում է Ռոսսի ծովի մեջ։ Սառցի հաստությունը արտաքին ծայրամասերում 150—200 մ է, թիկունքային մասում՝ մինչև 700 մ։ Տարեկան շարժման միջին արագությունը արևելյան կեսինը 800 մ է, արևմտյանինև՝ 1500 մ։ Հայտնագործել է Ջ․ Ք․ Ռոսսի անգլիական արշավախումբը, 1841 թվականին։ Սկզբում կոչվել է Ռոսսի անջրպետ, 1929—1959 թվականներին Ռոսսի շելֆային սառցադաշտի վրա ընդմիջումներով եղել է ամերիկյան անտարկտիկական Լիթլ-Ամերիկա արշավախմբի բազան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |