Ջեյմս Քլարկ Ռոսս (անգլ.՝ James Clark Ross, ապրիլի 15, 1800(1800-04-15)[1][2][3][…], Միացյալ Թագավորություն - ապրիլի 3, 1862(1862-04-03)[1][2][3][…], Էյլսբերի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), բրիտանական զինվորական նավաստի, բևեռային շրջանների հետազոտող, 1848 թվականից Թագավորական աշխարհագրական ընկերության անդամ (անգլ.՝ Fellow of the Royal Society):

Ջեյմս Քլարկ Ռոսս
անգլ.՝ James Clark Ross
Դիմանկար
Ծնվել էապրիլի 15, 1800(1800-04-15)[1][2][3][…]
ԾննդավայրՄիացյալ Թագավորություն
Մահացել էապրիլի 3, 1862(1862-04-03)[1][2][3][…] (61 տարեկան)
Մահվան վայրԷյլսբերի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
ԳերեզմանAston Abbotts
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և  Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԵրկերThe zoology of the voyage of the H.M.S. Erebus & Terror?
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, բնագետ, ռազմածովային սպա և բուսաբան
ԱմուսինAnne Coulman?[5]
Ծնողներհայր՝ George Ross?[6][5], մայր՝ Christian Clark?[6]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն[9] և Լոնդոնի Լինեական ընկերություն
ԵրեխաներJames Coulman Ross?[6]
 James Clark Ross Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1800 թվականի ապրիլի 15-ին Լոնդոնում։ Ծագումով շոտլանդացի է։

Նավատորմ է մտել դեռևս տասներկու տարեկան հասակում՝ հայտնվելով իր հորեղբոր՝ կապիտան Ջոն Ռոսսի նավի վրա։ 18 տարեկանում նա հորեղբոր հետ «Իզաբելլա» նավով կատարել է իր առաջին ուղևորությունը դեպի Արկտիկա՝ Բաֆինի երկրի շրջան։ 1820-ական թվականներին մասնակցել է Ու. Է. Պարրիի գլխավորությամբ հյուսիսային երեք արշավախմբերին, որոնք իրականացրել են Հյուսիս-Արևմտյան անցման ուսումնասիրությանը։ 1829 - 1833 թվականներին կրկին ուսումնասիրել է Արկտիկական շրջանները իր հորեղբայր Ջոն Ռոսսի գլխավորությամբ։ 1831 թվականին նրանց կողմից հայտնաբերվեց Հյուսիսային մագնիսական բևեռը։

1839-1843 թվականներին «Էրեբուս» և «Թերոր» նավերով նախաձեռնել է այդ ժամանակաշրջանում Անտարկտիդայի մեծագույն ուսումնասիրությունը՝ հայտնաբերելով իր պատվին անվանված ծովն ու ամենամեծ շելֆային սառցադաշտը։ 1841 թվականին Ջեյմս Ռոսսը հայտնաբերել է Էրեբուս և Թերրոր հրաբուխները, որոնք նա անվանել է իր նավերի անուններով[10]։ 1842 թվականին Ռոսսն առաջին մարդն էր, ով հատել էր հարավային լայնության 78° զուգահեռականը։

Ճանապարհորդության ընթացքում հետախուզվել էին Վիկտորիայի երկիր տարածքի ափերը Անտարկտիդայում։ Սակայն հայտնաբերված տարածքները Ռոսսը համարում էր կղզիներ, ոչ թե մայրցամաք։ Բացի այդ կոնկրետ Անտարկտիդայում նա չի իջել։

Անտարկտիկայից վերադառնալուց հետո Ռոսսը ստացել է ասպետի տիտղոս և ազնվականի, իսկ Ֆրանսիայում ներկայացվել է Պատվո լեգեոնի շքանշանի։ 1847 թվականին իր ուսումնասիրությունների մասին գիրք՝ «A Voyage of Discovery and Research to Southern and Antarctic Regions»:

1848—1849 թվականներին «Էնթերպրայզ» նավով Ռոսսը ղեկավարել է Ջոն Ֆրանկլինին որոնող արշավախումբը, որը հաջողությամբ չի պսակվել։

Ջեյմս Ռոսսը մահացել է 1862 թվականին Էյլսբերիում։

Անձնական կյանք խմբագրել

Ռոսսն ամուսնացած է եղել լեդի Էնն Կոուլմանի հետ, որը մահացել էր նրանից հինգ տարի առաջ։

Կոչումներ խմբագրել

Օբյեկտներ ի պատիվ Ռոսսի խմբագրել

Ռոսսի անունով բացի Ռոսսի ծովից և Ռոսսի շելֆային սառցադաշտից բացի անվանվել են երկու կղզիներ Արկտիկայում (Ռոսսի կղզին и Ջեյմս Ռոսսի կղզին), փոկի տեսակ, թիթեռ, Արկտիկայում Նոր Զելանդիայի տարածքային պահանջների ոլորտը, նավ, խառնարան Լուսնի վրա, քաղաք Կալիֆորնիայում, լեռ Կերգելեն կղզում և այլն։

Պատկերված է բրիտանական փոստային 1972 թվականի դրոշմանիշի վրա։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  4. 4,0 4,1 4,2 Росс Джеймс Кларк // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 O'Byrne W. R. ROSS, Kt., D.C.L., F.R.S., F.L.S., F.R.A.S., &c.: Captain, 1834. // A Naval Biographical Dictionary: comprising the life and services of every living officer in Her Majesty's Navy, from the rank of Admiral of the Fleet to that of Lieutenant, inclusive. Compiled from Authentic and Family Documents.London: John Murray, 1849. — 1409 p.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Lundy D. R. The Peerage
  7. Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  8. Royal Geographical Society Gold Medal RecipientsRoyal Geographical Society, 2022.
  9. Լորդ Բայրոնը և իր ժամանակները
  10. «Эребус, вулкан». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ խմբագրել

Գրականություն խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Քլարկ Ռոսս» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Քլարկ Ռոսս» հոդվածին։