Օսկար Ադոլֆ Վիստինգ (նորվ.՝ Oscar Adolf Wisting, հունիսի 6, 1871(1871-06-06)[1], Լարվիկ, Վեստֆոլ, Նորվեգիա - դեկտեմբերի 5, 1936(1936-12-05), Օսլո, Նորվեգիա), նորվեգացի բևեռախույզ, Ռուալ Ամունդսենի ուղեկիցը Հյուսիսային ծովային ուղով դեպի Հարավային բևեռ գիտարշավի մեկնելու ժամանակ։ Առաջին մարդն է (Ռուալ Ամունդսենի հետ միասին), ով եղել է թե՛ Հյուսիսային, թե՛ Հարավային բևեռներում։

Օսկար Վիստինգ
նորվ.՝ Oscar Wisting
Դիմանկար
Ծնվել էհունիսի 6, 1871(1871-06-06)[1]
ԾննդավայրԼարվիկ, Վեստֆոլ, Նորվեգիա
Մահացել էդեկտեմբերի 5, 1936(1936-12-05) (65 տարեկան)
Մահվան վայրՕսլո, Նորվեգիա
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող
Պարգևներ և
մրցանակներ
 Oscar Wisting Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Օսկար Վիստինգը ծնվել է 1871 թվականի հունիսի 6-ին Նորվեգիայի Լարվիկ կոմունայում։ Երբ նա տասնվեց տարեկան էր դուրս եկավ բաց ծով։ Որից հետո Ադոլֆը սկսեց ծառայել նորվեգական ռազմածովային նավատորմիղում։ Օսկար Վիստինգը ծովային հրաձիգ էր աշխատում ռազմածովային նավատորմիղի բազայում՝ Հորթեն կոմունայի մոտ 1909 թվականին։ Դրանից հետո Ռուալ Ամունդսենից խնդրեց, որպեսզի իրեն էլ վերցնի դեպի Հյուսիսային բևեռ արշավախմբին միանալու համար[2]։ Սակայն Ռուալ Ամունդսենը գաղտնի կերպով փոխեց մտադրությունն ու ուղղություն վերցրեց լրիվ հակառակ՝ Հարավային բևեռի ուղղությամբ։ Այդ մասին Օսկար Վիստինգն իմասավ միայն նավի տախտակամած բարձրանալուց հետո։

Հարավային բևեռ խմբագրել

Ֆրամհեյմում, որը Ֆրամ նավի ու Ամունդսենի ստացիոնար բազան էր Անտարկտիդայում, Օսկար Վիստինգն աշխատում էր հիմնականում վրանների հետ, ինչպես նաև զբաղվում էր արշավախմբի հանդերձանքով ու կարի գործով։

«Դերձակության մեջ չկար մի այնպիսի գործ, որ հանկարծ Վիստինգը գլուխ չհաներ դրանից»,— գրում է Ամունդսենը։ Բացի դրանից, Օսկարը զբաղվում էր նաև վրաններով։ Ամունդսենի, Հանսենի, Բյոլանի և Հասելեմի հետ դեպի բևեռ արշավի ժամանակ Օսկար Վիստինգը կատարում էր նաև անասնաբույժի և հաճախ էլ կոկի՝ խոհարարի դերը։ Նախքան արգելախութն անցնելը Վիստինը կոտրված դահուկը ցցում է ձյուների մեջ։ Հետո, երբ խումբը վերադարձավ արգելախութին, չէր կարողանում գտնել թաքստոցները. այդ պահին Հանսենը տեսնում է Վիստինգի կողմից ամրացված դահուկը և արշավախումբը հաջողությամբ անցնում է արգելախութը։

 
Հարավային բևեռում․ ձախից աջ՝ Ամունդսեն, Հելմեր Հանսեն, Սվերե Հասել, Օսկար Վիսթինգ։ Լուսանկարը՝ Օլաֆ Բյոլանդի, դեկտեմբեր, 1911

Մոդ խմբագրել

1918-ից 1925 թվականներին Օսկար Վիստինգը մասնակցել է նաև Հյուսիսային ծովային ուղիով Ամունդսենի մյուս արշավին «Մոդ» նավի վրա։ Այստեղ նա վիրաբույժի դեր է կատարում՝ օգնելով Ռուալ Ամունդսենին, որը կոտրել էր ձեռքը։

Հետագա կյանք խմբագրել

Օսկար Վիստինգը Ռուալ Ամունդսենի ամենամոտ բարեկամներից էր և փորձված ընկերը։ Նա չլքեց Ամունդսենին նույնիսկ ամենածանր պահերին՝ 1924 թվականին, երբ ամեն ինչ շուռ եկավ նրա դեմ։ Ի երախտագիտություն Օսկարին, Ամունդսենը նրա վերցրեց իր հետ տրանսատլանտյան թռիչքի, որպեսզի Օսկար Վիստիգի հետ կիսի այն փառքը, որը սպասվում էր. նա լինելու էր աշխարհի միակ մարդը, որ երկու բևեռներում էլ լինելու էր։ Այդ առիթով Ռուալ Ամունդսենը հիշում է.

  Տասնհինգ տարի անց Էլսվորտի առատաձեռնության շնորհիվ ինձ հնարավորություն ընձեռեցին կատարել նաև կյանքից մյուս երազանքը՝ լինել երկու բևեռներում էլ։ Եթե ես էգոիստ լինեի, ապա կլինեի միակ մարդը, ով եղել է երկու բևեռներում էլ։ Բայց ինձ համար դա քիչ արժեք կներկայացներ, եթե իմ հետ չլիներ լավագույն ընկերս՝ քաջարի Օսկար Վիստինգը։
- Ռուալ Ամունդսեն
 

«Նորվեգիա» դիրիժաբլի վրա Վիստինգը կանգնած էր բարձրության ղեկանվի մոտ։

Ավելի ուշ, 1930 թվականին, Օսկար Վիստինգը հրատարակում է մի գիրք, որը կոչվում է«16 տարի Ռուալ Ամունդսենի հետ» (նորվ.՝ 16 aar med Roald Amundsen):

1936 թվականին բևեռախույզ Վիստինգին առաջարկեցին, որպեսզի դառնա «Ֆրամ» թանգարանի տնօրենը. վերջինս համաձայնեց։

Հիշատակ խմբագրել

  • Օսկար Վիստինգի պատվին Անրտարկտիդայում լեռ է անվանակոչվել։

Գրականություն խմբագրել

  • Jan Ingar Hansen Oscar Wisting – Amundsens betrodde mann, Schibsted 2001 ISBN 82-516-1867-3

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  2. Roald Amundsen: The South Pole, An Account of the Norwegian Antarctic Expedition in the "Fram" 1910 – 1912 Chapter II Արխիվացված 2009-09-26 Wayback Machine. From Roald Amundsenի գործերը Գուտենբերգ նախագծում

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսկար Վիստինգ» հոդվածին։