Բացել գլխավոր ցանկը

Ռիչարդ Բյորդ (հոկտեմբերի 25, 1880, Ուինչեստեր1957), ամերիկացի բևեռախույզ, օդաչու, ծովակալ։

Ռիչարդ Բյորդ
անգլ.՝ Richard Evelyn Byrd
Richard E. Byrd cph.3b17378.jpg
Ծնվել էհոկտեմբերի 25, 1888(1888-10-25)[1]
ԾննդավայրՈւինչեսթեր, Վիրջինիա, ԱՄՆ
Մահացել էմարտի 11, 1957(1957-03-11)[2][1][3] (68 տարեկանում)
Մահվան վայրԲոստոն, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱՄՆ
ԿրթությունՎիրջինիայի համալսարան, Վիրջինիայի ռազմական ինստիտուտ և ԱՄՆ-ի ռազմածովային ակադեմիա
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, սպա, օվկիանոսագետ և օդաչու
Ծնողներհայր՝ Ռիչարդ Էվելին Բյորդ, Ավ.
Պարգևներ և
մրցանակներ
Վաստակների թռչող խաչ Պատվո լեգիոնի շքանշանակիր Պատվո մեդալ Ազատություն մրցանակ Հաբբարդի շքանշան Վեգա մեդալ Navy Cross? Հովանավորների մեդալ[4] ԱՄՆ Կոնգրեսի ոսկե մեդալ Ազգային ավիացիայի պատվի սրահ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի մեդալ Լենգլիի ոսկե մեդալ Դևիդ Լիվինգստոնի հարյուրամյակի մեդալ ԱՄՆ ՌԾՈւ «Վաստակաշատ ծառայության համար» մեդալ Հաղթանակի մեդալ «Ասիա-խաղաղօվկիանոսային արշավի» մեդալ Honorary Scout? և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԵրեխաներRichard Evelyn Byrd III?
Richard E. Byrd Վիքիպահեստում

Ամերիկյան անտարկտիկական չորս խոշոր արշավախմբերի ղեկավար։ Առաջին արշավախմբով (1928-1930) թափանցել է Անտարկտիդայի դժվարամատչելի շրջանները։ 1929 թվականի նոյեմբերին Բյորդը ինքնաթիռով անցել է Հարավային բևեռի վրայով։ Երկրորդ արշավախումբը (1933-1935) սեյսմիկ հետազոտությունների միջոցով հաստատեց քարածխի խոշոր հանքավայրերի առկայությունը Արևմըտյան Անտարկտիդայում։ Երրորդ արշավախմբի (1939-1941) հիմնական նպատակն էր Ամերիկյան գերիշխանություն հաստատել Անտարկտիդայի առանձին մասերում։ Չորրորդ արշավախումբը (1946-1947) կատարել է Արևմտյան Անտարկտիդայի զգալի մասի օդային լուսանկարումը։

Բյորդի անունով է կոչվում ամերիկյան անտարկտիկական գիտական կայանը։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։