Ռոսսի ծով, Խաղաղ օվկիանոսի ծայրամասային ծով Անտարկտիդայի մոտ։ Գտնվում է Ադեր և Կոլբեկ հրվանդանների միջև։ Մակերեսը 435 հազար կմ² է, խորությունը՝ մինչև 2972 մ։ Ափերը լեռնոտ են, խիստ կտրտված։ Ծովի հարավային մասը ծածկված է Ռոսսի մայրցամաքային ծանծաղուտի սառցադաշտով, հյուսիսային մասը՝ լողացող սառույցներով։ Շատ կան սառցասարեր։ Ջրի միջին տարեկան ջերմաստիճանը ցածր է — 1 °C-ից։ Աղիությունը33,75—34 պրոմիլ է։ Հոսանքների շրջապտույտներն ունեն ժամացույցի սլաքի ուղղություն։ Մակընթացությունը կեսօրյա է, բարձրությունը՝ 1 մ։ Կան փոկեր, կետեր։ Անվանվել է ի պատիվ Զ ․Ք. Ռոսսի։

Ռոսսի ծով
Տեսակծով
ՄայրցամաքԱնտարկտիդա
ՎարչատարածքԱնտարկտիկայի համաձայնագրի տարածք
Խորություն919 մետր
Մակերես637 000 կմ² և 960 000 կմ²
Մասն էՀարավային օվկիանոս
Աշխարհագրական տեղադրությունՀարավային օվկիանոս
Լիճ հոսող գետAlph River?
Քարտեզ
Քարտեզ