Դեյվիդ Ռեմնիկ (անգլ.՝ David Remnick, հոկտեմբերի 29, 1958(1958-10-29)[2], Հաքենսաք, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի լրագրող, գրող և խմբագիր։

Դեյվիդ Ռեմնիկ
անգլ.՝ David Jay Remnick[1]
Ծնվել էհոկտեմբերի 29, 1958(1958-10-29)[2] (65 տարեկան)
ԾննդավայրՀաքենսաք, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մասնագիտությունլրագրող, գրող, խմբագիր և խմբագիր
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՓրինսթոնի համալսարան, Pascack Valley High School? և Yavneh Academy?
Ուշագրավ աշխատանքներLenin's Tomb: The Last Days of the Soviet Empire (1st edition)?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
Պարգևներ
ԱմուսինEsther B. Fein?[1]
 David Remnick Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է ոչ կրոնական հավատք ունեցող հրեայի ընտանքում, հայրը եղել է ստոմատոլոգ, մայրը՝ պատմության ուսուցչուհի։ Դեյվիդը մեծացել է Նյու Ջերսի Հիլսդեյլ քաղաքում։ Տանը եղել է մեծ գրադարան։ 1981 թվականին ավարտել է Փրինսթոնի համալսարանը։

«Լենինի Դամբարանը. Խորհրդային կայսրության վերջին օրերը»… գրքի համար արժանացել է Պուլիցերյան մրցանակի։ 2010 թվականին ամենից լավ վաճառվող գրքերի շարքին է դասվել Բարաք Օբամայի կենսագրության մասին պատմող նրա «Կամուրջ» գիրքը[6]։

1999 թվականին լույս է տեսել Դեյվիդ Ռեմնիկի «Ալի. Աշխարհի արքան» գիրքը, որը թարգմանվել է տարբեր լեզուներով[7][8]։

Աշխատանք Վաշինգտոն Փոստ օրաթերթում խմբագրել

Փրինսթոնի համալսարանն ավարտելուց հետո՝ 1982 թվականին աշխատանքի է անցել Վաշինգտոն Փոստ օրաթերթում։ 1988 թվականից եղել է մոսկովյան թղթակից։

Աշխատանք The New Yorker ամսագրում խմբագրել

1992 թվականից թղթակցել է The New Yorker ամսագրին, իսկ 1998 թվականին նշանակվել է նույն ամսագրի գլխավոր խմբագիր։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացել է Նյու Յորք Թայմս օրաթերթի թղթակից Էսթեր Ֆեյնի հետ[9]։ Ունեն երեք երեխա՝ Ալեքս, Նոյ, Նատաշա[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Esther B. Fein Is Wed To David Jay Remnick(անգլերեն) // The New York Times / (not translated to en-us)(untranslated), New York City: New York Times Company, (untranslated), 1987. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. https://www.pulitzer.org/prize-winners-by-category/223
  4. Columbia’s 2014 Honorary Degree Recipients AnnouncedColumbia University, 2014.
  5. https://www.lrp.lt/lt/prezidento-veikla/apdovanojimai/apdovanotu-asmenu-duomenu-baze/27252?sqid=e015e3b7dd6dc36f58bc1443e9a87c80d85ca738
  6. Дэвид Ремник
  7. King of the World: Muhammad Ali and the Rise of an American Hero
  8. Ալի. Աշխարհի արքան - Նյումեգ
  9. «Esther B. Fein Is Wed To David Jay Remnick». The New York Times. 1987 թ․ հոկտեմբերի 26.
  10. «The quiet American».