Ուեսլեյան համալսարան

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուեսլեյան համալսարան և քոլեջ

Ուեսլեյան համալսարան, (անգլ.՝ Wesleyan University) համալսարանը գտնվում է ԱՄՆԿոնեկտիկուտ նահանգի Միդլթաուն քաղքում։ Հիմնվել է 1881 թվականին։ Կարնեգիի դասավանդման զարգացման ֆոնդի համաձայն համալսարանը հանդիսանում է ԱՄՆ-ի միակ բակալավրաjին լիբերալ քոլեջը, որն իրականացնում է մեծաթիվ դոկտորների նախապատրաստում գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի[5][6][7] ոլորտներում։

Ուեսլեյան համալսարան
Wesleyan University.svg
College row at wesleyan.jpg
Տեսակհամալսարան և մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն
Հիմնադրված է1831
Անվանված էJohn Wesley?
ԱնդամակցությունԳիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[1] և Ցանցային տեղեկատվության կոալիցիա[2]
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[3]
ՏեղագրությունՄիդլթաուն, Կոնեկտիկուտ
Հասցե237 High St, Middletown, CT, 06459[4]
Կայքwesleyan.edu(անգլ.)
##Ուեսլեյան համալսարան (ԱՄՆ)
Red pog.png
Ուեսլեյան համալսարան, ԱՄՆ
Wesleyan University Վիքիպահեստում

Համալսարանն առաջարկում է ուսման բակալավրի աստիճան հայցելու 47 ծրագիր։ Նշվածներից վեց ուղղությամբ տրվում են մագիստրոսի և փիլիսոփայության դոկտորի կոչումներ։ Համալսարանում աշխատում, սովորում են 2800 ուսանող, որոնցից 400-ը սովորում են հեռակա, իսկ 300-ը՝ որպես ասպիրանտ։ Ուսանողներին հասու է գրեթե 900 կուրս[8]։

ՊատմությունԽմբագրել

Ուեսլեյան համալսարանը հիմնվել է 1831 թ. մեթոդական եկեղեցու և Միդլթաունի քաղաքացիների կողմից։ Առաջին ուսումնական տարում գրանցվել են տարբեր տարիքային խմբերի 48 ուսանող, որոնց դասավանդում էին 3 պրոֆեսոր և մեկ ուսուցիչ, ուսման վճարը կազմում էր տարեկան 36 ամերիկյան դոլար[9]։

Համալսարանը անվանակոչել են ի պատիվ Ուեսլի Ջոնի, որը մեթոդական եկեղեցու հիմնադիրն է և բարձրագույն մեթոդական ուսումնական հաստատությունների առաջին հիմնադիրներից մեկը ԱՄՆ-ում։ Այդ շարժումը կարևոր դեր խաղաց նմանատիպ համալսարանների կառուցման և լիբերալային արվեստի նախապատրաստման համար, և ոչ աստվածաբանությունը։ Առաջին պրեզիդենտը դարձավ Ուիլբուր Ֆիսկը՝ հայտնի մեթոդիստ-մանկավարժ, երդմնակալության ժամանակ՝ 1831 թվականի սեպտեմբերին, իր խոսքում նշել է, որ կրթությունը ծառայում է երկու նպատակի՝ «անձնական մտքի լուսավորման և ի օգուտ խաղության» [9]։

 
Քոլեջի հետնամաս։ Աջից ձախ. Հյուսիսային քոլեջ, Հարավային քոլեջ, Մեմորիալային մատուռը, թատրոն

Հիմնադրման պահից սկսած՝ համալսարանը հայտնի դարձավ մի շարք նորամուծություններով։ Մինչդեռ ամերիկյան մի շարք բարձրագույն համալսարաններ հետևում էին եվրոպական կրթական մոդելին, հիմքում դնելով դասական ուսումնասիրությունների մեթոդը, պրեզիդենտ Ֆիսկը կենտրոնացել էր ժամանակակից լեզուների ուսուցման, գրականության և բնական գիտությունների վրա՝ հավասար պայմաններ ստեղծելով դասական ծրագրերի համար։ 1870 թ. հիմնվել է Ջադ-Խոլը, որտեղ այժմ գործում է հոգեբանության ֆակուլտետը, այդ շինությունը երկրում այն եզակիներից է, որն ամբողջությամբ նախատեսված է միայն գիտական ուսումնասիրությունների համար[8]։

Սկզբում ուսանողները բացարձակապես միայն սպիտակամորթ տղամարդիկ էին, 1872 թվականից սկսեցին համատեղ դասավանդումներ, սակայն թույլ էին տալիս սակավաթիվ կանանց։ Տղամարդ ուսանողները բացասական վերաբերմունք էին ցուցաբերում նմանատիպ դասավանդմանը և վստահեցնում էին, որ կրթության մակարդակը նվազում է այլ բուհերի նկատմամբ։ 1912 թ. համատեղ ուսուցման եղանակը դադարեցվեց, բայց նախորդ տարվա որոշ կին շրջանավարտներ օգնել էին հիմնել կանանց Կոնեկտիյան քոլեջը Նոր-Լոնդոնում, որպեսզի լրացնեն առաջացած դատարկությունը[10]։

 
Ռասսելա Սեմյուելի տունը, որտեղ գործում էր փիլիսոփայության ֆակուլտետը։ 1970 թվականից ընդգրկվել է ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյանում, իսկ 2001 թ. շինությունը հայտարարվել է որպես ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձան

XX դարում եկեղեցական մեթոդի կապը էական նվազեց։ 1937 թվականին համալսարանը դարձել է ամբողջությամբ անկախ։ Վիկտոր Բետերֆիլդի կառավարման ընթացքում՝ 1943-ից մինչև 1967 թվականը, զարգացավ հետազոտական կարգապահությունը։ Հեռանկարային ուսումնասիրությունները առաջ բերեցին հաջողակ գիտնականների և հասարակական գործիչների, որոնք սերտորեն աշխատում էին դասավանդողների և ուսանողների հետ։ 1950-ականներին բացվեց Գրականության և սոցիալական գիտությունների քոլեջը[10]։

Սկսած 1960 թվականից՝ համալսարանը սկսեց գրավել նաև աֆրոամերիկյան ռասայի ուսանողներին։ Ուեսլեյան համալսարանի դասավանդողները, ուսանողները և աշխատակիցները ակտիվ մասնակցություններ են ունեցել մարդու իրավունքների համար մղվող շարժմանը, հոգևորական Մարտին Լյութեր Քինգը մի քանի անգամ հյուրնկալվել է Ուեսլեյան ճամբարում։ 1968 թ. կրկին բացվեցին ուսումնական հաստատության դռները կանանց համար և 1970 թ., սկսած 1909 թվականից առաջին անգամ, առաջին կուրսում ընդգրկվեց ուսանողուհի։ Համատեղ դասավանդումը կտրուկ մեծացրեց ուսանողների թիվը[8]։

1974 թվականին ձևավորվեց Աֆրիկյան ուսումնասիրությունների կենտրոն՝ 1969 թվականին ստեղծված Աֆրոամերիկյան ինստիտուտի հիմքի վրա։ 1973 թվականի աշնանը ի հայտ եկավ Գիտությունների կենտրոնը, որի շինությունը նախագծել են ճարտարապետներ Քևին Ռոչը և Ջոն Դինկելոն։ Արևելյան Ասիայի գիտության կենտրոնը՝ Մենսֆիլդ Ֆրիմանը, բացվել է 1987 թվականին, իսկ 1998 թվականին բացվեց Ամերիկյան կոնտինենտի ուսումնասիրման կենտրոնը[8]։

2000 թվականից մինչև 2005 թվականը համալսարանի կարիքների համար դրամահավաք արշավ է կազմակերպվել, վերջնական հաշվարկով հանգանակվեց 281 միլիոն ամերիկյան դոլար, որոնք ուղղվեցին կարիքավոր ուսանողներին և դասավանդողներին, ինչպես նաև ուսումնական պրոցեսներին և ճամբարների թարմացմանը[8]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://sparcopen.org/who-we-are/members/
  2. https://web.archive.org/web/20200122180935/https://www.cni.org/about-cni/membership/members
  3. Global Research Identifier Database — 2015.
  4. IPEDS
  5. «Wesleyan University» (անգլերեն)։ Carnegie Foundation։ Վերցված է 2012-05-16 
  6. «A&S-F/SGC»։ Standard Listing (անգլերեն)։ Carnegie Foundation։ Վերցված է 2012-05-16 
  7. «Doc/STEM» (անգլերեն)։ Carnegie Foundation։ Վերցված է 2012-05-16 
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 «Wesleyan University: A Brief History» (անգլերեն)։ Wesleyan University։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-04-ին։ Վերցված է 2012-05-16 
  9. 9,0 9,1 «Wesleyan University: A Brief History» (անգլերեն)։ Wesleyan University։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-04-ին։ Վերցված է 2012-05-16 
  10. 10,0 10,1 Leslie Starr Welcome to Wesleyan: Campus Buildings. — Middletown, Conn.: Wesleyan University Press, 2007. — P. 49.

Արտաքին հղումներԽմբագրել