Մարբուրգ[3] (մինչև 1977[4] ` Մարբուրգ ան դեր Լան[3][5]) (գերմ.՝ Marburg) , համալսարանային քաղաք Գերմանիայում, Մարբուրգ Բիդենկոպֆ շրջանի կենտրոն` Հեսսեն երկրամասում: Բնակչությունը շուրջ 73000: Քաղաքը տեղակայված է Լան գետի վրա: Այսօր այն հանդիսանում է Միջին Հեսսենի կենտրոն: Մարբուրգի համալսարանը հիմնադրվել է 1527 թվականին, հանդիսանում է առաջին բողոքական համալսարանը Գերմանիայում:

Բնակավայր
Մարբուրգ
գերմ.՝ Marburg
Դրոշ Զինանշան
Banner Marburg.svg DEU Marburg COA.svg

Marburger Schloss 024.jpg
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Ներքին բաժանումMichelbach?, Dagobertshausen?, Wehrshausen?, Elnhausen?, Haddamshausen?, Cyriaxweimar?, Marbach?, Dilschhausen?, Hermershausen?, Wehrda?, Cappel?, Gisselberg?, Ronhausen?, Bortshausen?, Ginseldorf?, Bauerbach?, Schröck? և Moischt?
Հիմնադրված է1140 թ.
Մակերես124 500 000 քառակուսի մետր, 123,91 կմ²
ԲԾՄ186±1 մետր
Բնակչություն76 851 մարդ (սեպտեմբերի 30, 2019)[1]
Ժամային գոտիUTC+1[2] և UTC+2
Հեռախոսային կոդ06421, 06420 և 06424
Փոստային ինդեքսներ35037, 35039, 35041 և 35043
Ավտոմոբիլային կոդMR
Պաշտոնական կայքmarburg.de
##Մարբուրգ (Գերմանիա)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Մարբուրգը հիմնադրվել է հեսսենյան երկրամասի կոմսի այրի` Սոֆյա Բրաբանտսկայաի կողմից 1228 թվականին: Քաղաքի անունը ծագել է հին գերմաներեն «mar(c)» (սահման), քանի որ այն գտնվում էր Թյուրինգի կոմսության և Մայնցի եպիսկոպոսության սահմանին: Մարբուրգում է կայացել հայտնի Մարբուրգյան դիսպուտը (Մարբուրգյան զրույցը կրոնի մասին): Դիսպուտ կայացել է Մարտին Լյութերի և Ուլրիխ Ցվինգելի միջև` ճաշակի նշանակության մասին: 18-րդ դարի 30-ական թվականներին Մարբուրգի համալսարանում դասախոսել է գերմանացի գիտնական-հանրագիտարանագետ, փիլիսոփա, իրավաբան և մաթեմատիկ Քրիստիան ֆոն Վոլֆը: 1736-1739 թվականներին նրա ուսանողն է եղել ռուս հայտնի գիտնական Լոմոնոսով Միխայիլը և ռուսական հախճապակու ստեղծող Դմիտրի Իվանովիչ Վինոգրադովը: Մարբուրգում երկու հայտնի ռուս գիտնականների համար նրանց ապրած տների վրա տեղադրված են հուշատախտակներ: 2012 թվականի հոկտեմբերին ուսանողական քաղաքի կենտրոնում տեղադրվել է Լոմոնոսովի բրոնզե քանդակը, որը նվիրված էր գիտնականի 300-ամյակին: 1912 թվականին Մարբուրգի համալսարանում մեկ ամառային կիսամյակ սովորել է 22-ամյա ուսանող Բորիս Պաստեռնակը (1890—1960): Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Սուրբ Ելիզավետա եկեղեցում թաղվել է ռեյխպրեզիդենտ Պաուլ ֆոն Հինդենբուրգը կնոջ հետ:

ԶինանշանԽմբագրել

Մարբուրգի զինանշանի կարմիր ֆոնի վրա պատկերված է հեսսենյան երկրամասի կոմսը ձիու վրա, դրոշով և վահանով: Վահանի վրա պատկերված է կարմիր սպիտակ գծավոր հեսսենյան առյուծը, որը կարելի է տեսնել նաև Հեսսենի զինանշանի վրա, իսկ դրոշը իրենից ներկայացնում է ոճավորված М, երկնագույն` ոսկեգույն կամ դեղին ֆոնի վրա: Զինանշանը դրոշի գույների համար հանդիսանում է աղբյուր: Դրոշն ունի երեք հորիզոնական գիծ` վերևից ներքև, կարմիրը գալիս է ֆոնից, սպիտակ` ձիուց, երկնագույն` վահանից:

ՍպորտԽմբագրել

Քաղաքում գործում է նույնանուն` Մարբուրգ ֆուտբոլային ակումբ :

Հայտնի բնակիչներըԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://www.statistikportal.de/de/produkte/gemeindeverzeichnisDESTATIS.
  2. GeoNames — 2005.
  3. 3,0 3,1 Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 217.
  4. Ulrich Hussong: Marburg „an der Lahn“. Die Beinamen der Stadt Marburg. Website der Stadt Marburg, abgerufen am 18. Dezember 2015.
  5. Կաղապար:Атлас мира

Արտաքին հղումներԽմբագրել