Արթուր Թարխանյան
Արթուր Արտավազդի Թարխանյան (փետրվարի 23, 1932, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 6, 2006, Երևան, Հայաստան[1]), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր (1972), ՀԽՍՀ ժողովրդական (1987) ճարտարապետ։ Ճարտարապետության միջազգային ակադեմիայի Մոսկվայի մասնաճյուղի (1992), ՀՃԱ (1996) պատվավոր անդամ։
Արթուր Թարխանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 23, 1932 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 6, 2006 (74 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Ոճ(եր) | մոդեռնիզմ |
Կրթություն | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Զվարթնոց, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, Երիտասարդական պալատ և Ծիծեռնակաբերդ |
Պարգևներ | |
Արթուր Թարխանյան Վիքիդարանում |
ԿենսագրությունԽմբագրել
1957 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։
1957 թվականից աշխատում է Հայպետնախագիծ ինստիտուտում, 1969-1986 թվականներին՝ տիպային նախագծման արվեստանոցի ղեկավար, 1990 թվականից՝ գլխավոր ճարտարապետ։ 1986-1989 թվականներին՝ ՀՀ պետշինի նախագահի առաջին տեղակալ։
1968 թվականից դասավանդում է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում (պրոֆեսոր՝ 1993 թվականից)։
Եղել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր (1980-1989)։
1997 թվականին Երևանի Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվել է Արթուր Թարխանյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը[2]։
ՆախագծերԽմբագրել
Համահեղինակների հետ Արթուր Թարխանյանի նախագծերով Երևանում կառուցվել են՝
- ՀՀ ԳԱԱ Հասարակական գիտությունների ինստիտուտների մասնաշենքերը (1955-1972)
- «Ռոսիա» կինոթատրոնը (1970-1974, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրցանակ, 1979)
- Երիտասարդության պալատը (1970-1985, ՀամԼԿԵՄ մրցանակ, 1981)
- «Զվարթնոց» օդանավակայանը (1981, ՀԽԱՀ Պետական մրցանակ՝ 1985)
- Մարզահամերգային համալիրը (1984, ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1987)
- «էրեբունի-3» բնակելի միկրոշրջանը
- Բնակելի շենքեր Երևանի Սարյան, Չարենցի և Բագրատունյաց փողոցներում։
Արթուր Թարխանյանը շուրջ 2 տասնյակ հուշարձանների ճարտարապետ է։
- Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր (Երևան, 1967)
- Մարտիրոս Սարյանի հուշարձան (Երևան, 1986)
- Խորհրդային Հայաստանի 50-ամյակի հուշարձանը (Դիլիջան, 1970)
- Հայրենական պատերազմում զոհվածների (Դսեղ, Տաթև, Բազմաբերդ)
- Շառլ Ազնավուրի արձանը (Գյումրի, 2001)։
Նրա նախագծմամբ Երևանում կառուցվել են
ՁեռքբերումներԽմբագրել
- Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության դափնեկիր (1962, 1968)
- Խորհրդային ճարտարապետության նվաճումների դափնեկիր (1973-1977)
- «Տարվա լավագույն կառույց» (1982, ոսկե մեդալ)
- «Տարվա լավագույն ստեղծագործություն» (1985, համամիութենական ստուգատեսների դափնեկիր)
- ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի ոսկե մեդալ
- Անանիա Շիրակացու (1998) մեդալ
- Ալեքսանդր Թամանյանի մեդալ
ԸնտանիքԽմբագրել
Ամուսնացած էր, կինը՝ Գուբիևա Զառեմա, դուստրը՝ Անահիտ Թարխանյան։
ՊատկերասրահԽմբագրել
Ռոսիա կինոթատրոնի շենքը
Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքի մանրակերտը
Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը
Մարտիրոս Սարյանի հուշարձանը Երևանում
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Վախճանվել է Հայաստանի ժողովրդական ճարտարապետ Արթուր Թարխանյանը(չաշխատող հղում)
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
Արտաքին հղումներԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 151)։ |