Եվգենի Պլյուշչենկո
Եվգենի Վիկտորովիչ Պլյուշչենկո (ռուս.՝ Евгений Викторович Плющенко, նոյեմբերի 3, 1982[2][3], Ջամկու, Սոլնեչնի շրջան, Խաբարովսկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4]), ռուս գեղասահորդ, հանդես է եկել տղամարդկանց մենապարերում։ Ռուսաստանի վաստակավոր վարպետ։ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն (2006 թվականին՝ մենապար, 2014 թվականին՝ թիմային մրցաշար), Օլիմպիական խաղերի արծաթե երկակի մեդալակիր (2002 և 2010 թվականներին), աշխարհի եռակի չեմպիոն (2001,2003,2004), Եվրոպայի յոթակի չեմպիոն (2000, 2001,2003, 2005, 2006, 2010, 2012), գեղասահքի Գրանպրիի եզրափակչի քառակի հաղթող (1999/2000, 2000/2001, 2002/2003, 2004/2005), աշխարհի պատանի լավագույն մարզիկ (1997) և Ռուսաստանի տասակի չեմպիոն։ Յիլիս Գրաֆսթրյոմի հետ կիսում է գեղասահքի օլիմպիական չեմպիոնի ռեկորդը (յուրաքանչյուրը՝ չորս)։ Եվգենի Պլյուշչենկոն եղել է առաջին գեղասահորդը՝ կասկադ մրցության մեջ կատարելով ոտքի քառակի հանգույց, ոտքի եռակի հանգույց և ոտքի եռակի օղակ (2002 թվականին Ռուսաստանի գավաթի ժամանակ), առաջինն էր տղամարդկանց մեջ՝ կատարելով բիլման պտույտներ, եռակի ակսել-օյլեր-եռակի ֆլիպի կասկադ (2001)։ 2017 թվականի մարտի 31-ին հայտարարել է մարզական գործունեության ավարտի մասին[5][6]։
Եվգենի Պլյուշչենկո | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ` | արական[1] |
Բնօրինակ անուն` | ռուս.՝ Евге́ний Ви́кторович Плю́щенко |
Մասնագիտացում` | գեղասահորդ և գեղասահքի մարզիչ |
Երկիր` | ![]() |
Ծննդյան ամսաթիվ` | նոյեմբերի 3, 1982[2][3] (38 տարեկան) |
Ծննդավայր` | Ջամկու, Սոլնեչնի շրջան, Խաբարովսկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4] |
Մարզիչ(ներ)` |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ OCLC. Record #81191193 // VIAF(բազմ․) — [Dublin, Ohio]: OCLC, 2003.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 4,0 4,1 4,2 Большая российская энциклопедия (ռուս.) — Большая российская энциклопедия, 2004. — ISBN 978-5-85270-320-0
- ↑ «Плющенко объявил о завершении спортивной карьеры»։ РИА Новости (ռուսերեն)։ Վերցված է 2017-03-31
- ↑ lenta.ru:Плющенко объявил о завершении карьеры
Արտաքին հղումներԽմբագրել
- Сайт о Евгении Плющенко Archived 2006-11-07 at the Wayback Machine.
- Сайт о Евгении Плющенко
- Биография на официальном сайте Законодательного Собрания Санкт-Петербурга
- Биография Евгения Плющенко в каталоге биографий российских фигуристов
- Евгений Плющенко на сайте МОК(անգլ.)
- Профиль и результаты Евгения Плющенко на сайте fskate.ru(ռուս.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Եվգենի Պլյուշչենկո կատեգորիայում։ |