Սերժ Թանկյան

ամերիկահայ ռոք երաժիշտ է և երգահան

Սերժ Թանկյան (օգոստոսի 21, 1967(1967-08-21)[1][2], Լիբանան), ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան, բանաստեղծ և քաղաքական ակտիվիստ։ Նա աշխարհահռչակ System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի և Axis of Justice («Արդարության առանցք») հասարակական կազմակերպության հիմնադիրն է։ Ճանաչվել է աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստ։ SOAD-ի կազմում արժանացել է Գրեմմի մրցանակի։ Առ այսօր ձայնագրել է հինգ ալբոմ SOAD-ի հետ և հինգ սոլո-ալբոմ, ինչպես նաև Elect the Dead սիմֆոնիան։

Սերժ Թանկյան
անգլ.՝ Serj Tankian և արմտ. հայ.՝ Սերժ Թանգեան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 21, 1967(1967-08-21)[1][2] (57 տարեկան)
ԾննդավայրԼիբանան
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՌոզ և Ալեք Փիլիպոս վարժարան
Մասնագիտություներգիչ, բանաստեղծ, ակնարկագիր, երգերի հեղինակ, դաշնակահար, հակապատերազմային ակտիվիստ, ստեղնահար, կիթառահար, բասիստ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, ջութակահար և բնապահպան
Պարգևներ և
մրցանակներ
Գրեմմի
ԱնդամությունSystem of a Down
Կայքserjtankian.com
 Serj Tankian Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Լոս Անջելոսում ընդունվել է հայկական Rose and Alex Pilibosi դպրոցը, հետագայում ուսումը շարունակում է մարքեթինգի բնագավառում։ 90-ական թվականների սկզբին հանդիպում է Դարոն Մալաքյանի հետ, որի հետ էլ որոշում են նոր ռոք խումբ ստեղծել։ Սերժն ունի իր սեփական ձայնագրման ստուդիան, որը կոչվում է Serjical Strike: Թանկյանը հանդես է գալիս անարդարությունն ու դաժանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով։ Նա համագործակցելով Տոմ Մորելլոյի հետ՝ ստեղծել է Axis Of Justice կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել երիտասարդներին պաշտպանելու իրենց իրավունքները քաղաքականության ոլորտում։ Նրանք կազմակերպել են բազմաթիվ բարեգործական արշավներ։ Նրանք նաև մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի ստիպեն Միացյալ Նահանգներին և Թուրքիային ճանաչել և ընդունել Հայոց Ցեղասպանությունը։ Որպես մենակատար, SOAD-ի գործունեության ընդմիջման ժամանակ ձայնագրել է «Elect The Dead» և «Imperfect Harmonies» ալբոմը։ 2010 թվականի նոյեմբերին հայտարարեց System of a Down-ի վերամիավորման մասին։ 2011 թվականին խումբը շրջագայության է մեկնում ԱՄՆ և Եվրոպա։

2013 թ. հունիսի 25-ին թողարկվեց Սերժ Թանկյանի չորրորդ, դասական ժանրով ալբոմը՝ Orca Symphony No. 1:

Երաժշտություն է գրել հայկական հեղափոխության մասին I Am Not Alone 2019 թ․ վավերագրական ֆիլմի համար։

Անձնական կյանք

խմբագրել

Բրիտանական Թայմս թերթի համար վերցված հարցազրույցներից մեկում Սերժը խոստովանել է, որ ֆիլմերի իր սիրելի ժանրը սարսափն է, իսկ իր ամենասիրելի ֆիլմը, որը իր կարծիքով բոլոր ժամանակների լավագույն սարսափ ֆիլմն է, «Օմեն»-ն է։

Սերժ Թանկյանը բուսակեր է[3]։ PETA-ի հետ հարցազրույցներից մեկում նա ասաց, որ իր ապրելակերպի փոփոխումը կապված է «շրջագայությունների ժամանակ կերած անորակ սննդի հետ», նա նաև նշեց, որ դա ինչ-որ տեղ «բնազդային բնույթ» էր կրում։ Բացի դրանից, նա նաև մայր հողի նկատմամբ հարգանքի անհրաժեշտություն է զգում[4]։ 2009 թվականի հուլիսին Թանկյանը խնդրագիր ստորագրեց KFC-ի սպանդանոցներում հավերին մորթելու եղանակների դեմ[5][6]։

2012 թ. հունիսի 10-ին Մալիբու քաղաքում կայացավ Սերժ Թանկյանի և ծագումով վանաձորցի Անժելա Մադաթյանի հարսանեկան արարողությունը[7]։ Ունեն մեկ որդի։ Բնակվում են Նոր Զելանդիայում։

Հասարակական գործունեություն

խմբագրել

Blabbermouth-ից ստացված տեղեկությանը համաձայն, Սերժ Թանկյանը սկսեց քարոզարշավ, որի ժամանակ դիմեց ԱՄՆ-ի իշխանություններին, պահանջելով ընդունել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը։ System of a Down խմբի ղեկավարի նախաձեռնությունը նախատեսվել էր հայերի ցեղասպանության հիշատակի օրվան Արդարության առանցք։ Քարոզարշավի բաղկացուցիչներից մեկը տեսանյութն էր, որում Սերժ Թանկյանը և նրա համախոհները (նրանց թվում նաև կոնգրեսմեն Ադամ Շիֆը) կոչ էին անում ԱՄՆ-ի նախագահ՝ Բարաք Օբամային պաշտոնապես ընդունել հայերի ցեղասպանությունը 1915 թվականի իրադարձությունների ժամանակ։ Թանկյանը նաև կոչ է արել տեսանյութի դիտորդներին զանգահարել Սպիտակ տուն և խնդրել Օբամային վերջ դնել Թուրքիայի միջազգային անմեղության ճանաչմանը հայերի մասսայական սպանությունների մեջ XX դարի առաջին քառորդում։ Իր տեսանյութում Թանկյանը հայտարարեց, որ Բարաք Օբաման Ամերիկայի միակ նախագահն է, որը իսկապես կարող է նպաստել ԱՄՆ-ի և համաշխարհային հանրության դիմադրությանը համատարած անմարդկությանը։ 4 րոպեանոց տեսահոլովակի ռեժիսորը Արա Սոյուջանն էր, ով ավելի վաղ համագործակցել էր Թանկյանի հետ՝ նա երգչի «Money» կոմպոզիցիայի համար կլիպ էր նկարահանել։

Թանկյանը մեծ հոդված գրեց, որում պատմեց հայ ժողովրդի ցեղասպանության պատմությունը և բացատրեց, թե ինչու է այս թեման նրան այսքան անհանգստացնում՝ նրա տատերին ու պապերին դաժանաբար սպանել էին։ Կամպանիայի շրջանակներում Արդարության առանցք հանդես եկավ լոսանջելեսյան 90.7 KPFK ռադիոկայանում։

Աջակցել է Թավշյա հեղափոխությանը[8]։

2023 թվականի դեկտեմբերին Սերժ Թանկյանը և Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին Gibson-ի գլխավոր տնօրեն Սեզար Գուեյկյանի աջակցությամբ թողարկեցին բարեգործական «Deconstruction» սինգլը։ Ստացված միջոցները կփոխանցվեն Հայկական հիմնադրամին Արցախի փախստականների հարցերով նախաձեռնության աջակցության համար։ Նաև Թանկյանը բարեգործական աճուրդի է հանել իր «Մեր սարերը» նկարը և Gibson Les Paul Standard կիթառը, որի վրա պատկերված է այդ նկարը[9]։

Ձայնադարան

խմբագրել

Ալբոմներ

System of a Down

Serj Tankian

Սինգլներ

  • The Unthinking Majority 2007
  • Empty Walls 2007
  • Lie Lie Lie 2007
  • Sky Is Over 2008
  • The Charade 2010
  • Left of Center 2010
  • Reconstructive Demonstrations 2010
  • Figure It Out 2012
  • Cornucopia 2012
  • Harakiri 2012

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Սերժ Թանկյան հոդվածին
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Известные вегетарианцы рок- и поп-музыканты | «ВИТА»
  4. «Q&A With Serj Tankian of System of a Down | peta2.com». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  5. Serj Tankian Signs New KFC Petition!
  6. Серж Танкян защитил «Гринпис» и осудил «Газпром» | KM.RU
  7. Լոս Անջելեսում կայացավ Սերժ Թանկյանի հարսանիքը
  8. «System Of A Down's Serj Tankian Is A Political Influencer In Armenia For more than a decade, the L.A.-based rock star has been a household name in Armenia, for his music and his politics. BY AARON SCHRANK, LAist, June 2020». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
  9. «Սերժ Թանկյանն ու Թոնի Այոմին Արցախից բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակով համատեղ երգ են թողարկել». NEWS.am — նորություններ. Վերցված է 2024 թ․ հունվարի 31-ին.
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերժ Թանկյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերժ Թանկյան» հոդվածին։