Բացել գլխավոր ցանկը

Ստեփան Դեմիրճյան

հայ քաղաքական գործիչ

Ստեփան Կարենի Դեմիրճյան (հունիսի 7, 1959(1959-06-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 3-րդ և 5-րդ գումարումների պատգամավոր։

Ստեփան Դեմիրճյան
Ստեփան Դեմիրճյան3.jpg
Ծնվել էհունիսի 7, 1959(1959-06-07) (60 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Կարեն Դեմիրճյան
Զբաղեցրած պաշտոններՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ[1]
Քաղաքական կուսակցությունPeople's Party of Armenia?
ԱնդամությունԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով
Stepan Demirchyan Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1959 թ. հունիսի 7-ին Երևանում։

1981 թ. ավարտել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։ Ճարտարագետ-էլեկտրիկ։ Տեխնիկական գիտությունների թեկնածու։

Քաղաքական գործունեությունԽմբագրել

  • 1999-2001 թթ. եղել է Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահի պաշտոնակատար։
  • 2001 թ. առ այսօր - ՀԺԿ նախագահ։
  • 2003 թ. եղել է ՀՀ նախագահի թեկնածու։
  • 2003-2007 թթ. ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Արդարություն դաշինք»)։ «Արդարություն» խմբակցության ղեկավար։
  • 2012 թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքից։

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Աշխատանքային գործունեությունԽմբագրել

  • 1981-1986 թթ. «Հայէլեկտրաշարժիչ» ԱՄ-ում աշխատել է վարպետ, ավագ վարպետ, վերահսկիչ-փորձարկիչ կայանի պետ, հավաքման արտադրամասի պետի տեղակալ, պետ։
  • 1986-1988 թթ. եղել է ԽՍՀՄ սարքաշինության, ավտոմատացման միջոցների և կառավարման համակարգերի նախարարության ծրագրավորվող հրահանգասարքերի կառուցվող գործարանի գլխավոր ճարտարագետ, տնօրենի պաշտոնակատար։
  • 1988-2003 թթ.` «Մարս» ԱՄ ՓԲԸ գլխավոր տնօրեն։

Արտաքին հղումներԽմբագրել